ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ֊ը նիստը երկրորդ անգամ տեղի չունեցավ. Քվորում չկա 07/07/2020 11:11 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Սահմանադրական դատարանի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին նախատեսված նիստը չկայացավ։
Այսօր նախատեսված էր 7 հարցի, նրանց թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը՝ գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ քվորումի բացակայության պատճառով չէր կայացել նաեւ հունիսի 30-ին նշանակված ՍԴ եւ աշխատակարգային նիստերը։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Սահմանադրական դատարանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ տեղի չեն ունենում ՍԴ նիստերը՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին՝ փաստելով սահմանադրական ճգնաժամի մասին։
Նկատենք, որ ՍԴ-ն դեռեւս քննության առարկա չի դարձրել նաեւ ՍԴ ներկայացրած դիմումից հրաժարվելու մասին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դեռեւս հունիսի 25-ին ներկայացրած դիմումը, հունիսի 22-ին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկող ԲՀԿ-ի դիմումը։ Ու պարզ էլ չէ, թե դրանք երբ կքննարկվեն, քանզի փաստացի այսօր պարզ չէ, թե ՍԴ-ում ով է այն իրավասու պաշտոնյան, որը կարող է մակագրություններ անել կամ ՍԴ աշխատակարգային նիստ հրավիրել։
Փաստացի մեկ տարի առաջ ՍԴ դատավոր դարձած Վահե Գրիգորյանի հայտարարած սահմանադրական ճգնաժամն այսօր իրականություն է դարձել, որի հանգուցալուծումը դեռեւս չի երեւում։
Հիշեցնենք, որ այս իրավիճակը ստեղծվել է ԱԺ-ի նախաձեռնած հունիսի 22-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնք ընդունվեցին Սահմանադրության խախտմամբ՝ առանց ՍԴ-ի եզրակացությունն ստանալու։ Հունիսի 26-ին երկրի վարչապետը հայտարարեց, թե փոփոխությունները մտել են ուժի մեջ, որով դադարեցված են համարվում ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ այսուհետ ոչ թե ՍԴ նախագահ է, այլ՝ ՍԴ դատավոր։
Երկրի խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո հայտարարվեց, թե դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի, ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Թեեւ դատավորներին մակագրված գործեր կան, եսւ դրանք չեն վերամակագրվել, այդուահանդերձ, ոստիկանությունն իր նախաձեռնությամբ որոշել է թույլ չտալ դատավորների մուտքը՝ ՍԴ, իսկ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանն այս պահին արձակուրդում են։
Նշենք, որ դատավորների լիազորությունները դադարեցվելու մասին հայտարարություններից բացի որեւէ այլ պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի։ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել են Վենետիկի հանձնաժողովը եւ Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ արձանագրել, որ կատարված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
Հայտնի է, որ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել, որն արդեն գրանցվել է ու ՄԻԵԴ-ը հարցաշար է ուղարկել՝ ՀՀ կառավարությունից պարզաբանումներ պահանջելով նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ