Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Դատախազները պաշտպանում են մի մեղադրանք, որը որևէ աղերս չունի իրավունքի և առհասարակ իրավաբանության հետ. Էրիկ Ալեքսանյան 07/07/2020   17:33  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Պաշտպանական կողմն ամենաշատն է շահագրգռված՝ ապացույցների հետազոտման փուլ անցնելուն: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով մեղադրող դատախազների ներկայացրած միջնորդությանը: Նշենք, որ մեղադրող դատախազները միջնորդել են դատարանին՝ ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը և սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի ենթափուլն ու դրանում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունն, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով իրենց հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: 

Ալեքսանյանն ընդգծեց, որ տվյալ դեպքում պաշտպանները գործել են իրենց օրենքով վերապահված իրավունքների շրջանակներում, այն էլ բարեխղճության և ողջամտության սահմաններում, հակառակ դեպքում այն բազմաթիվ միջնորդությունները, որոնք ներկայացվել են և որոնք ըստ դատախազների, եղել են նույնաբովանդակ և կրկնվող, դատարանի կողմից կթողնվեին առանց քննության, սակայն ինչպես հայտնի է, դատարանը նման որոշում երբեք չի կայացրել, ինչը փաստացի հերքում է դատախազների այն պնդումը, որ պաշտպանների միջնորդությունները եղել են նույնաբովանդակ և կրկնվող:

Ինչ վերաբերում է դատախազների այն պնդմանը, որ պաշտպանների անբարեխիղճ վարքագծի պատճառով խախտվում են նաև տուժողների արդար դատական քննության իրավունքն, ապա Ալեքսանյանը նշեց, որ սույն քրեական գործով տուժողի դատավարական կարգավիճակ որևէ անձ չի կարող ունենալ, հետևաբար և առարկայազուրկ են համարում նշված փաստարկին խորապես անդրադառնալու, իսկ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունելի համարվի սույն գործով որպես տուժող ճանաչված անձանց կարգավիճակն, ապա միևնույն է պաշտպանների կողմից իրենց իրավունքների իրացումը չի հանգեցրել նրան, որ տվյալ անձինք հայտնվել են պաշտպանության կողմի համեմատ ավելի անբարենպաստ պայմաններում: Պաշտպանն անդրադարձավ նաև դատախազների այն պնդմանը, թե դատախազներին բացարկի միջնորդություն են ներկայացրել միայն այն բանի համար, որ նրանք մեղադրանքի, այլ ոչ թե՝ պաշտպանության կողմում են, ինչը դատախազների պնդմամբ զավեշտալի է: Մինչդեռ, ըստ փաստաբանի, զավեշտն այն է, որ դատախազները, ովքեր պետք է իրականացնեն իրավունքի պաշտպանություն, ներկայումս պաշտպանում են մի մեղադրանք, որը որևէ աղերս չունի իրավունքի և առհասարակ իրավաբանության հետ

Բացի այդ՝ Ալեքսանյանը հիշեցրեց նաև դատախազ Կարեն Բիշարյանի նախկինում հնչեցրած դիրքորոշումը, որը մինչ տվյալ գործով քրեական հետապնդում հարուցվելը, ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից փաստացի ընդունել է, որ սույն քրեական գործով քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու տարրեր առկա չեն, սակայն ներկայումս պաշտպանում է մեղադրանքը: «Զավեշտն այն է, որ սույն գործով անխտիր բոլոր դատախազներն առանց ողջամիտ հիմնավորման հրաժարվել են ՀՀ ՔՕ 300,1-րդ հոդվածի հետադարձ ուժի վերաբերյալ՝ տևական ժամանակ անփոփոխ մնացած պետական դիրքորոշումից, իսկ զավեշտի կլասիկան այն է, որ մեղադրողները պաշտպանների կողմից իրավունքի չարաշահման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են այն ժամանակ, երբ դրա մասին մամուլում հանդես է եկել իշխող ուժի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ինչը հերթական անգամ ընդգծում է այն հանգամանքը, որ դատախազությունը սույն քրեական գործով կայացվելիք որոշումներում և կատարվելիք գործողություններում բառի իրական բովանդակությունից ՝ ինքնուրույն և անկախ չեն»,- ասաց փաստաբանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:20 07/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՉեմ իջնի ՀՀ գլխավոր դատախազի լեզվաբառապաշարի մակարդակին և չեմ նշի, թե ինչ մանիպուլյատիվ մտքեր կան այս միջնորդության մեջ. Միհրան Պողոսյան
16:37 07/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեղադրողները պետք է որոշե՞ն՝ ինչ պետք է ասեմ. Կարեն Մեժլումյան
14:50 07/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԻրավաբանական օգնություն ցուցաբերում են դատախազները՝ իրենց անհիմն դիրքորոշումներով և խոտանված գործ դատարան բերելով. Վիճաբանություն դատարանում
14:03 07/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՓաստաբաններն առարկեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի գործողությունների դեմ. Պահանջում են կասեցնել գործի վարույթը
13:23 07/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Ուղիղ
15:51 30/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերջին շրջանում ուղղակի հանձնարարականներ են տրվում դատախազներին. Խուդոյան
15:24 30/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՏպավորություն է, թե մեղադրողներն ընդհանրապես տեղեկություն չունեն՝ կորոնավիրուսային վարակն ինչ բան է. Վարդևանյան
15:17 30/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատական նիստերին, նստել, սակայն ոչինչ չլսել. Խաչատուրով
13:18 30/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Յուրի Խաչատուրովի փաստաբանը կոնտակտավոր է
16:33 23/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱմեն ինչ արվում է, որ Քոչարյանի գործով որոշում կայացնելիս ՍԴ-ն գոյություն չունենա. փաստաբան

Արխիվ

[]