ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հրաժարական տվեք ու թող արտահերթ ընտրություններ լինեն և կտեսնեք՝ որքան է կազմում ձեր վստահության տոկոսը». Գևորգ Պետրոսյան 07/07/2020 14:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետը շեղվել է իր հիմնական գործառույթից։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Այսօր Հայաստանում մեկ պաշտոնյա կա, որի անունը Նիկոլ Փաշինյան է, ով ՀՀ նախագահն է, վարչապետն է, առողջապահության նախարարն է, պարետն է։ Այսօր բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, դրա համար երկիրը խառնվել է։ Բոլորի ֆունկցիան վերցրել է իր վրա, բացի իր ֆունկցիայից։ Իսկ իր ֆունկցիան երկրի տնտեսությունը զարգացնելն է, տնտեսական հեղափոխությունն է։ Ու՞ր փախան այդ ներդնողները։ Այսպես ծաղրե՞լ ժողովրդին»,- ասաց Պետրոսյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ վաղը ԱԺ-ն կքննարկի նոր նախագիծ՝ դիմակ չկրելու պատճառով տուգանքների մասին.
«Վաղը ինչ որ նախագիծ են բերում, իբր 10 հազարը քիչ էր, հիմա էլ 20 հազար տուգանեն քաղաքացիներին։ Այ ընկեր դու քաղաքացիներին աշխատանքով ապահովու՞մ ես, կամ որևէ աշխատատեղ ստեղծո՞ւմ ես, որ տուգանք եք բարձրացնում։ Նման ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ ոչ մի իշխանություն թույլ չի տվել։ Ես երբեք չեմ գովերգել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը, որովհետև իր օրոք դրվեցին պետականաքանդության հիմքերը, իր օրոք դրվեցին ընտրություններ կեղծելու, չբացահայտված սպանությունների հիմքը։ Ժողովրդին կոչ եմ անում ուշքի գալ և հասկանալ, որ այսօր խախտված է ճիշտ կառավարվելու իր սահմանադրական իրավունքը»։
Գևորգ Պետրոսյանը վստահ է, որ որևէ ներդնող այլևս չի գալու Հայաստան. - «Փաշինյանը հասկանում է, որ այլևս ներդրումներ չեն լինելու, հիմա դրանց հաշվին ժողովրդին է թալանում»։
ԱԺ պատգամավորները մանրամասներ ներկայացրեց նաեւ իր և վարչական շրջանի տեղակալի միջեւ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունից։
«Ինձ զանգահարում է վարչական շրջանի տեղակալը և ասում, որ այսուհետև Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետևից արտահայտություն չանեմ։ Նա 5 րոպե հետո հասկացավ իր տեղը այս արև տակ։ Մենք ասում ենք Հայաստանը իրավական պետություն է, բայց վարչական շրջանի տեղակալը, որը իր կարգավիճակով 3 անգամ ցածր է ԱԺ պատգամավորից, մոռացել է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել ԱԺ-ում արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար։ Նա ասում է, որ ցուցում է տրված՝ մեր խոսակցությունը ձայնագրել և գաղտնազերծել՝ ասելով որ ԱԱԾ-ն է ստիպել։ Ես չեմ հավատում, որ մեր երկրի ԱԱԾ-ն նման անխոհեմ քայլի գնար։ Իմ հետ գալիս նստում են սեղան, հետո գնում խոսակցությունը հրապարակում են։ Սա՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,- ասաց Պետրոսյանը։
Վերջում՝ Գևորգ Պետրոսյանը առաջարկությամբ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Դուք միշտ խոսել եք լեգիտիմության մասին, ժողովրդի վստահության մասին։ Հիմա եթե վստահ եք, որ ժողովուրդը ձեզ վստահում է, նույնքան, որքան երկու տարի առաջ, հրաժարական տվեք ու թող արտահերթ ընտրություններ լինեն և կտեսնեք որքան է կազմում ձեր վստահության տոկոսը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ