ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային պաշտպանի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադարական դատարան պարզաբանում ստանալու 07/06/2020 18:47 | ԼՐԱՀՈՍ
Հանրային պաշտպան Արմեն Նեսիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշ նորմերի սահմանադրականության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու միջնորդությամբ:
Հանրային պաշտպան Արմեն Ներսիսյանի պաշտպանյալ Ա․ Մ․-ին 2017 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այն դրսևորվել է նրանում, որ 2017 թվականի դեկտեմբերի 08-ին, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի տներից մեկի հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է իր եղբայր՝ Ար․ Մ․-ին գոտկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մնացականյանին դատավարական անգործունակ ճանաչելու և անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության ապահովման միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ որոշումը հաստատելու մասին: Դա կատարվել է այն դեպքում, երբ տվյալ պահին ի հայտ էր եկել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար նախատեսված հիմք․ տուժողը հաշտվել է կասկածյալ կամ մեղադրյալի հետ: «Տուժող Ար․ Մ․-ն 29 հունվարի 2018թ.-ին ցուցմունքում նշել է, որ չնայած Արթուրը իրեն վնաս է պատճառել, տուժողը որևէ բողոք կամ պահանջ չունի»,-նշել է Արմեն Ներսիսյանը:
Պաշտպանը հայտնել է նաև, որ քննիչը որոշում է կայացրել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որից հետո միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու և Ա․ Մ․-ին դատավարական անգործունակ ճանաչելու մասին:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտերով քննիչի միջնորդությունները բավարարվել են:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերը նշված դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման վերաբերյալ Արմեն Ներսիսիյանը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել: «Այդ բողոքների շրջանակներում գտել եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերը նշված դատական ակտերը կայացնելիս թույլ է տվել գործի ելքի վրա ազդող նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք բերել են դատական սխալի: Վճռաբեկ բողոքում հայտնել եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վիճարկվող 2 դատական ակտերի մասով խախտել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
մի շարք հոդվածներ: Առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած ակտերը բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն այդ դատական ակտերը թողնվել են անփոփոխ»:
Նշված դատական ակտերը ԱրմենՆերսիսյանի կողմից բողոքարկվել են վճռաբեկության կարգով, ինչի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, 2020 թվականի մայիսի 26-ին որոշում է կայացրել դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու՝
-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու համար իրավունքներից օգտվելու հնարավորությունների առումով տարբերակված մոտեցում է ենթադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝ հանգեցնելով քրեական վարույթին լիարժեք մասնակցելու և հիմնարար սահմանադրական իրավունքներից օգտվելու երաշխիքների անհամաչափ սահմանափակման,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը այնքանով, որքանով հասարակության համար վտանգ ներկայացնող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու և ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցի բացակայությունը, ինչպես նաև ազատությունից զրկելու իրավաչափության պարբերական վերանայման ընթացակարգի և առավելագույն ժամկետի բացակայությունը վտանգում են անձնական ազատության սահմանադրական իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիքները:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ