ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել. Արտակ Զաքարյան 07/06/2020 19:50 | ԼՐԱՀՈՍ
Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել: Այս խոսքերը հանրահայտ Ուինսթոն Չերչիլինն են: Եթե ուսուցչին տրված իշխանությամբ, մենք ստանալու ենք ազգային էությունից և ինքնությունից կտրված, կամ ոչ լիարժեք արդյունք, ապա ասեք խնդրեմ, ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը: Ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ծանոթանալով «Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման» կարգում փոփոխություններ ենթադրող՝ կառավարության որոշման նախագծին, հանրակրթությունից ակնկալվող վերջնարդյունքների կողքին ցանկանում եմ կարևորել նաև հետևյալ երեքը.
Ա) «ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ».
Բ) «վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր».
Գ) «տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության»:
Նախագծից հստակ չի երևում, թե որքանո՞վ են հավաստի «Հայ եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների դուրսբերումը դպրոցական ծրագրերից, սակայն եթե այն մտնում է կառավարության նպատակների մեջ, ապա ազգային պետություն ունենալու հարցում՝ մեր սերունդների գործերը՝ մեղմ ասած լավ չեն:
Չկա աշխարհում մի հայագիտական ուսումնասիրություն, ըստ որի, հայ մարդու համար՝ հայկական ինքնության (տեսակի), հայոց լեզվի և մշակութային ժառանգության, քաջության ու հանուն հայրենյաց գործած հերոսական վարքի, անկոտրուն հավատքի, համամարդկային արժեքների ու հանդուրժողականության, ինչպես նաև ազգային նկարագիր ունեցող ամուր ընտանիքի ձևավորման հարցերում նշանակալի չլինեն Հայ Առաքելական Եկեղեցու թողած հետագիծն ու արժեքային հսկայածավալ ավանդը: Հատկապես, որ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներում դասավանդվում է ոչ որպես կրոնական առարկա, այլ որպես ազգային-մշակութային հարուստ ժառանգություն և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային զարգացման առանցքային պատմություն: Հուսով եմ, որ վերևում Ա) և Բ) կետերում մատնանշված արդյունքներին հասնելու նպատակով «Հայ եկեղեցու պատմությունը» կշարունակի իր տեղն ունենալ հանրակրթական ծրագրերում և չի դառնա «ավելորդ» առարկա:
Ինչ վերաբերում է «Նախնական զինվորական պատրաստություն առարկային», ապա մեր երկրի անվտանգային և պաշտպանական կարիքները արդեն իսկ բավարար են, որ դպրոցական ծրագրից այն հանելու, կամ այլ առարկաներին հետ խառնելու, հիբրիդներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա լուրջ հարված կլինի զինվորական պատրաստությանը, ռազմական նախնական գիտելիքների տրամադրմանն ու ռազմամարզական դաստիարակությանը: Ընդհակառակը, միշտ կարևորվել են այդ առարկան առավել արդյունավետ դարձնելու հարցերը՝ ոչ միայն դպրոցի, այլ նաև ՀՀ ՊՆ զորկոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների սերտ համագործակցության, ու առարկայի դասավանդման պատշաճ որակի վրա ուշադրությունը հրավիրելու միջոցով:
Գաղտնիք չէ, որ Իսրայելի պետությունը ազգային ինքնության և պետականության զարգացման հաջողված փորձ ունեցող երկրներից մեկն է համարվում: Ինչպես պետական, այնպես էլ պետական-կրոնական դպրոցների կրթական չափորոշիչներում կարևոր դեր է տրված հուդայականության պատմությանը՝ որպես ազգային ինքնության և մշակութային առանձնահատկությունների ձևավորման պարտադիր գիտելիքներ: Հադայականության պատմության իմացությունը գնահատվում է ավարտական քննությունների միջոցով, իսկ Իսրայելի քաղաքացիության ստացման, ինչպես նաև աբսորբցիայի հարցերում, այն ևս կարևոր է հրեաների համար: Առավել ուշագրավ է, որ նույնիսկ Իսրայելում գործող արաբական դպրոցների համար պարտադիր ուսումնական ցանկում են իսլամի պատմության և մշակութային իմացության առարկաները:
Հետևությունները թողնում եմ Ձեզ հարգելի ընթերցող»,- նշված է գրառման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ