Թեմաներ
Երեքշաբթի 08 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/04/2020   15:33 Հանկարծակի ստուգումներ 4-րդ զորամիավորումում 08/04/2020   15:25 ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից 7 մլն 6 հազար դրամ է փոխանցվել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին 08/04/2020   15:19 Ռազմարդյունաբերական կոմիտեում կայացել է քննարկում անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարների հետ 08/04/2020   15:15 Ապօրինի որոշումը շարունակում է գործել և շարունակելու է գործել անորոշ ժամանակ. Ալումյան 08/04/2020   14:58 «Կարող էի ասել՝ ոչինչ, թող մնան, ես էլ ինձ համար հանգիստ ապրեի» Մարության 08/04/2020   14:56 Ավազակություն փոստային բաժանմունքում. ոստիկանները տեղում վնասազերծել են ատրճանակով զինված անձին 08/04/2020   14:51 «Cinémathèque française» -ը նախաձեռնել է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը 08/04/2020   14:44 Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդությունների լուծումը 08/04/2020   14:42 Մեզ հետ կապ չունի. Հայկ Մարությանը՝ Նորքի այգիների վաճառքի մասին 08/04/2020   14:39 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները հրաժարվեցին ներկայացնել կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը 08/04/2020   14:35 Կասյանի նախկին շուկայի վաճառողներին, որպես այլընտրանք, «Դալմայի» հարակից տարածքն է առաջարկվել 08/04/2020   14:30 ՀՀ նախագահի հրամանագիրը Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակելու վերաբերյալ 03 օգոստոսի, 2020 08/04/2020   14:17 Ամուլսարի հարցի ողջ պատասխանատվությունը Փաշինյանի վրա է. Բունիաթյան 08/04/2020   14:06 Չգիտեմ՝ ինչ փոխվեց օրենքների մեջ, 408-ը դարձել է 429 հազար ու հիմա քեֆ եմ անում. Հայկ Մարության 08/04/2020   14:04 Երեք լրագրող դատարանում հայտնվել է պատասխանողի կարգավիճակում 08/04/2020   13:59 Սկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը 08/04/2020   13:43 Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի պաշտոնից հեռանալու մասին 08/04/2020   13:39 Մենք աշխատում ենք համայնքային հողերը հետ բերելու և կանաչապատում անելու ուղղությամբ. Ավետ Պողոսյան 08/04/2020   13:34 «Լիդիան». Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը 08/04/2020   13:31 Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է Վաղարշյանի թեկնածությունը 08/04/2020   13:16 Ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի, պնդում են՝ դա եղել է և լինելու է պայքարի հաջողության գրավականը․ Ռուբեն Մելիքյան 08/04/2020   13:10 Երևանում 437 ծառ պոտենցիալ վտանգավոր է, անգամ մահվան ելքով վտանգ ունեն. քաղաքապետ 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   12:53 «Արաբկիր» ԲԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել. Նա վայր էր ընկել 4-րդ հարկի պատուհանից 08/04/2020   12:50 Հենց օրենքն ինձ էդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր. Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծվածի մասին 08/04/2020   12:45 Ուազի հակառակ կողմը. Այլընտրանքային լուրեր 08/04/2020   12:43 Փարիզում կկայանա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան 08/04/2020   12:31 Իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել քաղաքն անօրինական շինարարություններից ազատելուն. Հայկ Մարության 08/04/2020   12:20 Թող մտածեն այն մարդիկ, ում կուսակցությունը մարդ է դարձնում, կամ՝ տմարդ. Վանաձորի քաղաքապետը՝ Լոռու մարզպետին 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/04/2020   11:41 «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ 08/04/2020   11:37 ՄԻՊ-ը դիրքորոշում է հրապարակել բուհեր 2020-2021 ուստարվա ընդունելությանն առնչվող բողոքների կապակցությամբ 08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/04/2020   11:24 Կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից ամենատարեցը եղել է 71 տարեկան տղամարդ 08/04/2020   11:15 Թուրքիայի հետ ախպերություն անելու, խաղաղ երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներով ապագայում կզբաղվեն դրա համար ստեղծված մարմինները. Վարոսյան 08/04/2020   11:05 Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է Նիկոլ Փաշինյանին 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/04/2020   10:43 «Մենք պետք է կանգնենք հայ համայնքի կողքին՝ դատապարտելու այս հարձակումները» Կալիֆորռնիայի փոխնահանգապետ 08/04/2020   10:32 «Թավշյա» հեղափոխության խաբարովսկյան արձագանքները, հայ սադրիչը և ռուս բլոգերը. Անդրանիկ Թևանյան 08/04/2020   10:23 Հովհաննես Քոչարյան. Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձը ոգևորող չէ 08/04/2020   10:15 «Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է» Տիգրան Աբրահամյան 08/04/2020   09:29 Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը. «Ժողովուրդ» 08/04/2020   09:23 «Իմ քայլը»-ի տարբեր պատգամավորներ դեմ են ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը. «Ժողովուրդ» 08/04/2020   09:21 Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար․ առնվազն 25 դատավոր կլինի. «Ժողովուրդ» 08/04/2020   09:17 ՀՀ ներմուծվող բեռները մնացել են ռուս-վրացական սահմանին. Վրաստանը թույլ չի տալիս տեղափոխել. «Առավոտ» 08/04/2020   09:14 ՊՆ պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում. «Ժողովուրդ» 08/04/2020   01:04 Արարատի մարզի մի շարք գյուղերում պլանային աշխատանքներով պայմանավորված իրականացվելու է ջրանջատում 08/04/2020   00:46 Թրամփին կասկածում են քրեական գործունեության մեջ 08/04/2020   00:28 Չինաստանի տնտեսությունը սկսել է վերականգնվել արագ տեմպերով 08/04/2020   00:13 Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են. Միհրան Հակոբյան
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   19:14 «Ի՞նչ անենք, որ վերնախավում պադոշներ են նստած». Մանուել Մանուկյան 08/02/2020   22:23 «Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան 08/03/2020   18:35 Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է 08/02/2020   21:53 «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»․ Լևոն Գալստյան 08/02/2020   19:56 Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է. Արթուր Դանիելյան 08/02/2020   18:49 «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/03/2020   19:38 Վարդաշենցիներն ամեն վայրկյան կարող են փլատակների տակ հայտնվել 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/02/2020   17:54 Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/02/2020   19:29 Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/03/2020   20:49 Հա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն 08/03/2020   13:44 Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք. Գագիկ Ծառուկյան

Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 07/06/2020   17:44  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը, «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում և ընդհանրապես աշխարհում սպասվելիք և արդեն իսկ ի հայտ եկած տնտեսական դժվարություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք անհանգստացնող են բոլորի համար՝ անհատ ձեռներեցից ու փոքր ստարտափ ունեցողից մինչև մեծ ընկերություններ: «Դուք Հայաստանում համեմատաբար մեծ ընկերություններ եք ներկայացնում: Մեծը չի նշանակում, որ հարուստ եք և կարող եք հաղթահարել այս վիճակը,- դիմելով հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Մեծը հաճախ նաև նշանակում է մեծ խնդիրներ, մեծ բանկային վարկեր, մեծ պատասխանատվություն, մեծ թվով աշխատողներ, որոնք 1000-3000 ընտանիք են: Եթե կան տնտեսական դժվարություններ, որոնք անդրադառնում են ընկերության վրա, ապա բնական է, որ անդրադառնալու են նաև այդ մարդկանց վրա: Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք, հեռու եք իրական գործընթացներից, որովհետև դա վիրտուալ աշխարհ է, որտեղ մարդիկ ամենասկզբից կարողացել են հեռավորության վրա աշխատել: Թվում է՝ այս ամենը ճիշտ է: Սակայն նաև սխալ է, որովհետև ձեր ոլորտը ևս վերակառուցվելու է կամ արդեն իսկ վերակառուցման փուլում է: Կան ընկերություններ, որ վերև են գնալու, կան ծառայություններ, որոնք տրամաբանորեն ավելի պահանջված են լինելու, և կլինեն ոլորտներ, որոնց համար շատ ավելի դժվար է լինելու»:

Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են համավարակով պայմանավորված իրավիճակի ազդեցությունն իրենց ոլորտների վրա, խոսել նոր միտումներին հարմարվելու և ժամանակակից պահանջներին համապատասխան գործիքներ կիրառելու, սփյուռքի մասնագետների ներգրավման հնարավորությունների մասին: Անդրադարձ է եղել նաև ծրագրված միջոցառումներին և դրանք առցանց իրականացնելու հնարավորություններին:

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակին հաջորդելու է «ռեսթարթի» գործընթացը, հետևաբար, ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել: «Շատ էական է, որ մենք լավ ներկայացված լինենք,-ասել է նախագահը: -Աշխարհում շատ երկրներ ունեն արտահանումը խթանող կամ օտարերկրյա ներդրումների գործակալություններ: Հայաստանը մեկ գործակալություն պետք է ունենա, որը երկու ուղղությամբ էլ աշխատի՝ հայկական ապրանքը դուրս տանելու, ձեզ աջակցելու և հակառակը՝ դրսից ներս բերելու»: Նախագահն ասել է, որ իր առաջարկությամբ և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից անցյալ տարի պատրաստված՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, խոսվում է նման մի կառույցի՝ Արագ արձագանքման աշխատանքային խմբի մասին: «Պետք է լինի հզոր աշխատանքային խումբ՝ ներառելով և՛ հայերի, և՛ օտարերկրացիների»,- նշել է Հանրապետության նախագահը, վերստին հիշեցնելով մյուս կարևոր խնդրի՝ էլեկտրոնային կառավարման մասին: Նախագահի խոսքով՝ որքան արագ և որքան շատ ոլորտներ անցնեն էլեկտրոնային կառավարման, այնքան տնտեսությունն ավելի ապահով կլինի: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այն ոլորտները, որոնք ապագային են միտված և առաջնահերթություն են մեր երկրի համար, պետք է նաև հարկային արտոնություններ և պետական աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք մրցունակ չենք լինելու:

Քաջալերելով ՏՏ ոլորտի ընկերությունների՝ ապագային միտված ծրագրերը, որոնք նաև Հայաստանն աշխարհին ներկայացնելու ձևերից մեկն են, Արմեն Սարգսյանն անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և STARMUS փառատոնին: ««Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շուրջ, որը պետք է անցկացվեր Դիլիջանում՝ «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, հետաքրքրությունը կրկնակի է: Այսինքն՝ անցյալ տարվա փոքր հաջողությունը ճանապարհ է բացում այն նորից անցկացնելու,-նշել է Հանրապետության նախագահը: -«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հետաձգվել է հոկտեմբեր: Եթե պայմանները թույլ չտան, հնարավոր է՝ այն իրականացնենք ավելի փոքր ձևաչափով, և նվիրված լինի համավարակներին և քաղաքականությանը:

STARMUS փառատոնի հարցում էլ ունենք հաջողություն, և, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կհայտարարվի այն Հայաստանում անցկացնելու մասին: Հույս ունեմ, որ մեկ տարի անց այլևս դիմակներ կրելու կարիք չի լինի, և այդ փառատոնը կնպաստի նաև զբոսաշրջության աճին: Ծրագրում ենք նաև համաժողով Horasis-China կազմակերպության հետ, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերին՝ չինական 50 կազմակերպությունների մասնակցությամբ: Այն դեռևս ուժի մեջ է, սակայն ժամանակը ցույց կտա:

Այն ինչ դուք անում եք գրավիչ է: Ձեր բոլորի շուկան, Հայաստանից բացի, աշխարհն է, սակայն ոտքերին ամուր կանգնելու համար, դուք պետք է Հայաստանում աջակցություն ստանաք»:

Որպես ապագայում սպասվող դժվարություններից մեկը՝ նախագահ Սարգսյանը նշել է պարենի անվտանգությունը: «Հայաստանը պետք է աշխատի առավելագույնս ինքնաբավ լինել և, ինչպես ձեր ոլորտն է, դառնալ նաև մթերքի, գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի կենտրոն,- ասել է նախագահն՝ ընդգծելով նաև ժողովրդագրական խնդիրը: -Մեր հայրենակիցներից շատերը, ովքեր արտագնա աշխատում էին, հավանաբար, այդ երկրներում աշխատանք չգտնեն: Հետևաբար, առաջանում է գործազրկություն: Մյուս կողմից, որոշակի ոլորտներում, նաև գյուղատնտեսական, մենք հսկայական ներուժ ունենք, հողեր ունենք, որոնք մշակված չեն, և պետք է քաջալերող ծրագրեր լինեն, որ մարդիկ գնան այնտեղ: Հատուկ քաղաքականության կարիք ունենք Սփյուռքի հետ կապված: Ամեն մարդ հայրենասեր է, սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի նաև գրավչություն, որպեսզի այդ մարդն իմանա, որ, գալով հայրենիք, իր ներուժը ճիշտ է օգտագործում: Սփյուռքահայը պետք է զգա, որ այս երկրի մասն է կազմում»:

Նախագահը ներկայացրել է նաև գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM նախաձեռնության հետ կապված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:

Ամփոփելով զրույցը՝ նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:12 06/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին
10:24 04/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
08:46 04/07/2020  |  ՄամուլԱրմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ»
16:55 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
16:09 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնել երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների
13:19 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՁեր ոլորտը մեր երկրի ապագան է, մասնակի՛ց եղեք ոլորտի զարգացման միջավայրի ստեղծմանը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
11:25 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին
10:39 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
17:21 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ
17:36 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնությունը

Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]