Թեմաներ
Ուրբաթ 08 / 14 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/14/2020   00:14 Եվրոպական երկիրը ցանկացել է Չինաստանի հետ համագործակցել՝ ի հեճուկս ԱՄՆ-ի 08/13/2020   23:37 Մերձմոսկվայում հայ աղջիկը իրեն անորեքսիայի է հասցրել եւ մահացել 08/13/2020   23:18 Եթե հակառակորդը մի փոքր ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահը հանդիպել է երիտասարդության հետ 08/13/2020   22:57 Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան 08/13/2020   22:41 Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է «քոլիկում դրախտ» - ի մասին 08/13/2020   22:30 Հայտնի է դարձել պաշտպանության նախարարին փոխելու Թրամփի մտադրության մասին 08/13/2020   22:05 Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել 08/13/2020   21:51 Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը 08/13/2020   21:22 Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը 08/13/2020   21:03 Նոտր Դամը եւ Բիգ Բենը հայտարարել են արաբներից «գողացված» 08/13/2020   20:43 «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն 08/13/2020   20:25 Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ 08/13/2020   20:23 Ռուսաստանը սկսել է հրաժարվել դոլարից 08/13/2020   20:14 Վերացվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը. Արտակարգ դրության շրջանակներում սահմանափակումների փոփոխությունների վերաբերյալ 08/13/2020   20:05 Հայաստանը և ընդունող է, և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր դարձել. Վիրապյան 08/13/2020   19:44 Այսօր հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններից միայն մեկում է խախտում արձանագրվել. ՍԱՏՄ 08/13/2020   19:38 Եթե վաղն օրենք ընդունվի, որ մեզ պետք է գնդակահարեն ու մենք դիմադրենք՝ դուրս կգա՝ օրե՞նք ենք խախտում. բնակիչ 08/13/2020   19:15 Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ 08/13/2020   19:10 Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել հինգ անձի 08/13/2020   19:04 Բեռլինում բացվել է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը նվիրված ցուցահանդես 08/13/2020   18:59 «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը համագործակցում է Արթուր Վանեցյանի հետ».Կարեն Քոչարյան 08/13/2020   18:52 Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները դժգոհում են՝ իրենց շենքի դիմաց կառուցվող շենքը կխախտի իրենց իրավունքները 08/13/2020   18:31 Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետն աշխատանքից ազատել է Երևանի գլխավոր ճարտարապետին 08/13/2020   18:09 «Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը՝ հավանաբար այո». Հրանուշ Խառատյան 08/13/2020   17:42 Լիդիանի բաժնետոմսերի 41% -ը չի պատկանում թուրքերին. Արմեն Մելքումյան 08/13/2020   17:35 Դանակահարություն Մյասնիկյան գյուղում 08/13/2020   17:32 Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. Գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում 08/13/2020   17:15 Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ․ ոստիկանության միջոցառումները 08/13/2020   16:49 Դատարանը երկրորդ անգամ է վերադարձնում «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացրած հայցադիմումը 08/13/2020   16:37 Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքները կուղղեն դեպի արևմուտք, եթե Հայաստանն ավելի գրավիչ չդառնա. Սևակ Հակոբյան 08/13/2020   16:22 «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 08/13/2020   16:13 Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան 08/13/2020   16:06 Պատգամավորը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին 08/13/2020   15:53 Սպասվում են տեղումներ 08/13/2020   15:46 Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից. ermenihaber.am 08/13/2020   15:40 Խոհարարական և հացաթխման դասընթացներ՝ դատապարտյալների համար 08/13/2020   15:29 Քրեական ենթամշակույթի դեմ համակարված պայքարի շրջանակում ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը 08/13/2020   15:26 Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Մելիքյան 08/13/2020   15:14 168.am. ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից 08/13/2020   15:09 Մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում 08/13/2020   14:54 ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները 08/13/2020   14:42 «Օգնեք մեզ, պարոն վարչապետ». երեք անչափահաս երեխաների հետ ընտանիքը կառավարական ամառանոցի մոտ է 08/13/2020   14:39 «Կնստեմ այնքան, մինչև գիտակցությունս կկորցնեմ». բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը հացադուլ է հայտարարել 08/13/2020   14:30 Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ 08/13/2020   14:23 Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո) շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 08/13/2020   14:08 Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/13/2020   13:42 Մենք պետության կարիքներից տուժած ենք, մեր իրավունքները ոչ թե ոտնահարված են, այլ «կատոկած». Եկմալյանի բնակիչները բողոքում են 08/13/2020   13:33 Պուտինն ու Ալիևը հետախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր 08/13/2020   13:30 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով
08/13/2020   17:32 Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. Գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում 08/12/2020   22:38 Ավինյանը սխալվեց, Մարուքյանը ճիշտ էր. Մարուքյանը՝ պարետի՝ արտագնա աշխատողների համար, արտակարգ դրությունը մեղմացնելու խոստման մասին (տեսանյութ) 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/13/2020   18:59 «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը համագործակցում է Արթուր Վանեցյանի հետ».Կարեն Քոչարյան 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   22:54 Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/13/2020   18:31 Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետն աշխատանքից ազատել է Երևանի գլխավոր ճարտարապետին 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/13/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229-ով 08/13/2020   21:51 Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը

Մեկնարկում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը 07/06/2020   15:45  |  ԼՐԱՀՈՍ

Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած: Այս նպատակին հասնելու առաջին քայլի մեկնարկը տրված է․ Ոստիկանությունը հայտարարում է նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ø Ընդհանուր տեղեկություն՝ Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց և Ոստիկանության ծառայողների համար․

 

1. Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երևան քաղաքը:

2. Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երևան քաղաքը:

3. Ուսուցման տևողությունը 5 ամիս է:

4. Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային):

5. Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:

Ø Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին․

6. Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

7. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ծառայողները, բացառությամբ.

1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.

2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.

3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:

8. Դիմորդի (ծառայողի) տարիքը և ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ:

9. Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 770 տեղ, որից 540 տեղը արական սեռի դիմորդների (ծառայողների) համար, իսկ 230 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար:

10. Դիմորդները (ծառայողները) առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում չեն թույլատրվելու ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ ԿԱ ոստիկանության պետի և ՀՀ առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված՝ ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկին համապատասխան (16.05.2003թ. թիվ 6-Ն և 19.05.2003թ. թիվ 361-Ն):

Ø Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, որտե՞ղ և ի՞նչ ժամկետում․

11. Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ, անձնագրի փոխարեն, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝պատճենով.

2) Դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում).

3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով.

4) 4 լուսանկար (4x6 չափսի).

5) զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար) կամ դրանով հաստատվող փաստերը հավաստող տեղեկանք զինվորական կոմիսարիատից՝ կնիքով.

6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.

7) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից.

8) «B» կարգի վարորդական վկայականը՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում).

9) կրթության մասին վկայականում Հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած լինելու մասին նշման բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը:

12. Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Odnoklassniki և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:

13. Ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը: Ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 12-րդ կետում նշված տեղեկությունները։

14. Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:

15. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

16. Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, Կրթահամալիրում ստուգումներին մասնակցելու համար ստուգման թերթը ստանալիս ընդունելություն-մրցույթի գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական Հայաստանի Հանրապետության դրամ (ընդհանուրը 3000 ՀՀ դրամ): Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:

17. Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:

18. Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:

Ø Ի՞նչ ստուգումներ են անցնելու դիմորդները ընդունելության մրցույթի համար․

19. Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.

1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը.

2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:

20. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:

21. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:

22. Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

23. Անհարգելի պատճառով ստուգուման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:

24. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:

25. Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:

26. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։

27. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:

28. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը:

29. Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝

1) ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,

2) ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր:

30. Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

Ø Այլ տեղեկություններ․

31. Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

32. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

33. Ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`

1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.

2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.

3) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

34. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ կրթահամալիրի պետի հրամանով:

35. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:

36.Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), սույն թվականի հուլիսի 07-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ, բացի կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

37. Դիմորդների փաստաթղթերի ընդունման աշխատանքների ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, նախքան փաստաթղթերը կրթահամալիր ներկայացնելը անհրաժեշտ է անցնել նախնական հերթագրում: Այդ նպատակով անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 06-ից սկսած, աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 17.30-ն զանգահարել +37410 772085 կամ +37410 772038 հեռախոսահամարներով, հայտնել դիմորդի անուն, ազգանունը և կրթահամալիրի աշխատակցից իմանալ փաստաթղթերը ներկայացնելու` իր համար նշանակված օրը և ժամը: Հերթագրումը կարող է կատարվել նաև [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին դիմորդի անուն ազգանունը ուղարկելու և պատասխան նամակով առաջարկված օրը և ժամը կրկնակի նամակով հաստատելու ձևով:

38.Կրթահամալիրի տարածք մուտք գործելը թույլատրվում է միայն դիմակով:

39.Ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն սույն թվականի հուլիսի 07-ից մինչև օգոստոսի 07-ը ներառյալ:

40.Ընդունելություն-մրցույթի ստուգումները կանցկացվեն սույն թվականի սեպտեմբերի 01-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ:

41. Նախատեսված ժամկետները կարող են փոփոխվել` պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ:

Ø Կապի միջոցներ․

42. Տեղեկությունների համար դիմել հետևյալ միջոցներով`

1) ՀՀ արդարադատության նախարարություն՝ +37410 594028, [email protected];

2) ՀՀ Ոստիկանության կրթահամալիր՝ +37410 778033;

3) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ +37411584971:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:06 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ
19:53 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱՆ-ն հաստատեց Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է այլ ՔԿՀ
15:36 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն այսօր հաստատեց Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը
18:24 28/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարության պարզաբանումը՝ Փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության վերաբերյալ
14:35 22/04/2020  |  ԼՐԱՀՈՍԻ գիտություն՝ սնանկության գործով կառավարիչների
14:19 21/04/2020  |  ՄեկնաբանությունԱյն, ինչ անում ենք, նախատեսված է եղել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ. Լուսինե Մարտիրոսյան
15:46 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն
17:21 14/04/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով
14:05 07/04/2020  |  ԿորոնավիրուսՁեռնարկվում են միջոցառումներ՝ ՔԿՀ-ներում COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ. Պարզաբանում է ՀՀ արդարադաության նախարարությունը
22:38 24/03/2020  |  ԿորոնավիրուսԱրդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները չեն գործի մինչև մարտի 31-ը

Տեսանյութեր

08/13/2020   11:09 Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]