Թեմաներ
Երկուշաբթի 08 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/03/2020   13:55 Արսեն Բաբայան. Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ 08/03/2020   13:48 Հեռացնում են Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում կտրած ծառի արմատները 08/03/2020   13:44 Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք. Գագիկ Ծառուկյան 08/03/2020   13:32 «Մենք հերթական անգամ հայտնվել ենք թուրքական կողմի լարած թակարդի մեջ». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   13:30 Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը և նրա ապաշնորհ իշխանությունը. Շարմազանով 08/03/2020   13:28 Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել. Վահագն Վարագյան 08/03/2020   13:24 Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ 08/03/2020   13:21 Արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ.պարզաբանում է սահմանադրագետը 08/03/2020   13:14 Նարեկ Սարգսյանը ցանկանում է հետազոտությունն անցնել «Նաիրի» ԲԿ-ում 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   13:03 «Մեր իշխանությունները թաքցնում էին, որ պաշտոնապես մասնակցում էին հայ թուրքական հաշտեցման բանակցություններին». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   12:58 Քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են 08/03/2020   12:46 Սոֆյա Հովսեփյան. Պարոն Մարության, Մեշչյան, ես ավելին էի սպասում ձեզանից 08/03/2020   12:38 Հայկականության դեմ արշավն այսօր չէ, որ մեկնարկել է. Շարմազանով 08/03/2020   12:28 Շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: 08/03/2020   12:21 ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները 08/03/2020   12:09 Մեր պահանջները իրենց այս հանդիպման հետ ոչ մի կապ չունեն, պահանջում ենք վերացնել արտակարգ դրությունը. Աշոտ Բարսեղյան 08/03/2020   12:01 Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 08/03/2020   11:57 Քծնանք, անվստահություն, ներքին վախեր 08/03/2020   11:54 Անօթեւանների կացարանում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   11:49 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է 08/03/2020   11:37 Արայիկ Հարությունյանը խոսելու՞ է վերջապես գիտական հանրույթի առջև. Վահե Սարգսյան 08/03/2020   11:29 Եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը․ ԱԺ նախագահ 08/03/2020   11:24 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենատարեցը 90 տարեկան տղամարդ է 08/03/2020   11:21 Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման 08/03/2020   11:14 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   11:09 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիահայ ականավոր քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ 08/03/2020   10:53 ՊՆ-ն հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին 08/03/2020   10:48 Սպառված պետականության վերջին կայարանը. Գևորգ Պետրոսյան 08/03/2020   10:42 Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. Կանադայում ՀՀ դեսպանություն 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/03/2020   10:29 «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դատական վճիռներում կամընտրական սկզբունքով չառաջնորդվել 08/03/2020   10:23 Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ տեղեկատվությամբ 08/03/2020   10:06 Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 95 կրակոց. ՊՆ խոսնակ 08/02/2020   22:23 «Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան 08/02/2020   21:53 «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»․ Լևոն Գալստյան 08/02/2020   21:47 Սեւ կարապի տեսությունը . Նաիրա Զոհրաբյան 08/02/2020   21:36 Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել. Արայիկ Հարությունյան 08/02/2020   20:17 Ինչպե՞ս են Բաղրամյանի վրանները հայտնվել աժ պատգամավորի բիզնես-պլյաժում 08/02/2020   20:10 Մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները. Չոբանյան 08/02/2020   20:05 Ինչո՞ւ Վանոն պիտի չլիներ. Զոհրաբյան 08/02/2020   19:56 Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է. Արթուր Դանիելյան 08/02/2020   19:29 Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին 08/02/2020   19:15 ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց 08/02/2020   18:49 «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան 08/02/2020   18:02 ԵԱՏՄ-ում հայկական համարանիշերով ավտոմեքենաների հարցը Հայաստանի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ.փաստաբան 08/02/2020   17:54 Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան 08/02/2020   15:57 ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզում 08/02/2020   15:52 Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին. ներկա էր նախարարը 08/02/2020   15:48 ԲԸՏՄ-ն Ծաղկաձորի հանգստի գոտիներում արձանագրել է խախտումներ
08/01/2020   17:41 «Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը».Արկադի Տեր- Թադևոսյան 08/01/2020   21:39 Այո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Հայկ Դեմոյան 08/01/2020   17:31 Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունքներ տալ. Կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում. hraparak.am 08/02/2020   11:35 Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է. Պետրոսյան 08/02/2020   14:27 Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել SHAMSHYAN.com 08/02/2020   22:23 «Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան 08/02/2020   21:53 «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»․ Լևոն Գալստյան 08/01/2020   16:38 Ռեստորանային ոլորտի շրջանառության անկումը 65-70 տոկոս է. ավելի շատ տուժել են հայկական խոհանոց ունեցող ռեստորանները. Վահե Գևորգյան 08/01/2020   18:07 Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը քաղաքապետարանին պաշտպանել է «Իմ քայլ»-ի անդամից 08/01/2020   15:54 Պարետի որոշումները մինչև մայիսի 7-ն իրավական հիմք չեն ունեցել. սահմանադրագետ 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/02/2020   13:17 Հուլիսին ծնվել է 14 երկվորյակ . Էրեբունի ԲԿ 08/02/2020   18:49 «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան 08/02/2020   19:56 Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է. Արթուր Դանիելյան 08/02/2020   17:54 Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան 08/02/2020   19:29 Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին 08/02/2020   00:01 Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել. Արթուր Խաչատրյան 08/02/2020   15:12 Ռոբերտ Քոչարյանը որդու հետ իր հանգիստն է անցկացնում Սեւանում (վիդեո) 08/01/2020   17:35 Մաշտոցի պուրակում՝ հաստաբուն ծառեր են հատվել. տեսախցիկը ֆիքսել է (տեսանյութ) 08/01/2020   23:52 Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը. ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ

«Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/06/2020   19:46  |  ԼՐԱՀՈՍ

Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի հնչեցրած հայտարարությունից պարզ է դառնում, որ սև մութ ամպեր են կուտակել բոլոր այն ստեղծագործական խմբերի վրա, որոնք համավարակի օրերին առաջամարտիկներ չեն եղել։ Դամոկլյան թուրը ոչ միայն քաղաքային, այլ նաև մարզային կառույցների գլխին է կախվել, ում փոխնախարարը կանդրադառնա առանձին։ Պարոն Խզմալյանը մասնավորեցրել է. «Ճգնաժամը հստակ ցույց տվեց մեր ստեղծագործական խմբերի պոտենցիալը, ստեղծարար ներուժը: Շատ հստակ ցույց տվեց, թե որ խմբերն են մշակույթի ոլորտի առաջամարտիկները, նախաձեռնող, ստեղծագործ խմբերը և թե որ խմբերն են պասսիվ, կենսաթոշակառուի, նպաստ ստացողի հոգեբանությամբ առաջնորդվող»։

Այնուհետև փոխնախարարը այնուամենայնիվ հստակեցրել է, թե ի՞նչ է նկատի ունեցել այս հայտարարության տակ։ Պարզվում է, ըստ նրա, հետագա պետական աջակցության տրամաբանության մեջ առաջին տեղում պետք է լինեն այս իրավիճակում իրենց լավագույնս դրսևորած կազմակերպությունները։ Հետո պարոն Խզմալյանը «Հանրային ռադիոյի» եթերում հայտարարել է, որ ընդհանրական պատկեր ստանալու համար Երևանի թատրոններում փորձագիտական խմբեր են շրջել և ֆիքսել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ հիմա քայլեր են ձեռնարկվում։

Արա Խզմալյանի այս հայտարարությունները մտահոգությունների տեղիք են տվել, որոնք ոլորտի ներկայացուցիչները փորձել են պարզել հենց փոխնախարարի ֆեյսբուքյան տիրույթում։

«Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել է Պետական կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանի հետ. «Երեկ ես հետևում էի Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող թեմայի վերաբերյալ հանրային քննարկմանը, որի ողջ ընթացքում կարմիր գծով գնում էր հետևյալ միտքը՝ Հայաստանում կա 22 պետական թատրոն, արդյոք՞ մեզ պետք է այդքան թատրոն, պետք է գնալ օպտիմալացման ճանապարհով, դերասանը չի կարող հաստիքային աշխատող լինի, ինչո՞ւ ենք մենք այսքան դերասան պահում և այլն։ Բացի այդ, հաղորդման մասնակից Արա Խզմալյանն անընդհատ շեշտադրումներ էր անում, որ մշակույթի նախարարությունն իր վրա սոցիալական բեռ կրելու կառույց չի, փոխարենը մշակույթին զարկ տալու գործառույթ պետք է իրականացնի։ Ինձ համար շատ զավեշտալի էր, որ ողջ հաղորդման ընթացքում անընդհատ նշվում էր 6 թիվը։ Այսինքն, կարելի է եզրակացություն անել, որ Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, իսկ մնացյալը կփակվե՞ն։ Եթե սրան էլ գումարենք պարոն Խզմալյանի այն հայտարարությունը, թե համավարակի պայմաններում պարզ դարձավ, թե որ թատրոններն են ավելի լավ աշխատում, ապա պատկերը ամբողջական է դառնում։ Այս իշխանությունները կգնան թատրոններ փակելու ճանապարհով»։

Հռիփսիմե Առաքելյանը նկատում է՝ թեմայի վերաբերյալ կուզենար մասնավորապես խոսել իր ղեկավարության տակ գտնվող՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի անունից. «Եթե խոսքը վերաբերում է ճգնաժամային իրավիճակում օնլայն թատրոնի գործունեության որակներին, ապա մենք լավագույն գնահատականն ենք ստացել ոչ միայն հանդիսատեսի, այլ անմիջապես գերատեսչության կողմից։ Հիմա ուզում եմ հասկանամ՝ երբ նրանք ինչ – որ ցանկեր են ներկայացնում՝ կազմված 6-7 թատրոններից, ի՞նչ սկզբունքով են ընտրում այդ թատրոնները՝ ընկեր, ծանոթ բարեկամ սկզբունքո՞վ, թայֆայական մոտեցմա՞մբ։ Իսկապես ուզում եմ հասկանամ»։

Մեզ հետ զրույցում Հռիփսիմե Առաքելյանը փորձում է հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը, երբ խոսելով իր մասին, ասում է, թե ինքը պետական թատրոնի տնօրենին ոչ հարիր վարքագիծ ունի. «Ստացվում է, որ, եթե ես բարձրաձայնում եմ իմ ղեկավարության տակ գտնվող թատրոնի խնդիրների մասին և հստակ արձագանքում եմ ոլորտի շահերն ակնհայտորեն ոտնահարող գործողություններին, նշանակում է, որ գերատեսչությունը դրա մեջ այլ ենթատեքստ է դնում, որն իմ կարծիքով ամենավտանգավորն է։ Ես բացառապես խոսում եմ թատրոնի շահերից և այդ տեսանկյունից, այո, որպես պետական թատրոնի տնօրեն։ Ի դեպ, պարոն Խզմալյանին պետք է տեղյակ պահեմ, որ ես կուսակցական պատկանելիություն չունեմ, ինչպես ինքն է թյուրիմացաբար հայտարարում այդ մասին։ Այո, ես Երևանի ավագանիում ներկայացված եմ որպես Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչ, բայց կուսակցական պատկանելիություն չունեմ։ Այստեղից հետևություն, որ այն հանրային գործունեությունը, որ ես կատարում եմ հասարակական հիմունքներով իմ պետական թատրոնի տնօրեն լինելու հանգամանքի հետ երբեք չի բախվել։

Հիմա ի՞նչ են ուզում սրանով ասել՝ որ պետական թատրոնի տնօրենը պետք է ձայնազուրկի նստի ու չհամարձակվի բարձրաձայնել, այն դեպքում, երբ այսքան բիրտ ձևով փորձում են ոտնահարել թատրոնի շահե՞րը։ Ստացվում է, որ Մշակույթի նախարարությունը ստեղծագործական կոլեկտիվի ղեկավարին, կամ ստեղծագործող անհատին ստիպում է, որպեսզի իրենց ցանկացած քայլ բռավոներով ողջունենք և խոսելու իրավունքից ինքներս մեզ զրկե՞նք... Կներեք, սա որևէ տրամաբանությունից և երևակայությունից դուրս բան է և այդպես չի լինելու»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]