ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում գյուղաջակցության հիմնադրամի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող հողօգտագործողների պարտավորությունները կներվեն. նախարար 07/06/2020 23:41 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ հուլիսի 6-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում բուսաբուծության, անասնաբուծության, անասնաբուժության և ջրային համակարգին վերաբերող ընթացիկ խնդիրներն էին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցերը:
Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում իր աղբյուրներին։
Աշոտ Բախշիյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Պարետատան որոշումներին խստագույն հետևելու, ինչպես նաև գերատեսչության ստորաբաժանումներում, ինչպես նաև ենթակա հիմնարկություններում դրանց մշտական պահպանման անհրաժեշտությանը:
Նախարարը բավարար է գնահատել ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքն ու նրա կողմից իրականացվող միջոցառումները։ Աշոտ Բախշիյանը ծառայության պետ Արթուր Ներսիսյանին կարգադրել է հետայսու ևս ցուցաբերել հետևողական ու նպատակասլաց աշխատանք:
Խորհրդակցությանը գարանանացանի, աշնանացանի և բերքահավաքի հետ կապված խնդիրների շուրջ զեկուցումով հանդես է եկել Վիլեն Ավետիսյանը:
Տիգրան Առստամյանն անդրադարձել է անասնաբուծության ոլորտում առկա հակահամաճարակային իրավիճակին: Նախարարի տեղակալը նշել է, որ գրանցվել են անասունների հիվանդության հատուկենտ դեպքեր, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկվում է:
Ջիվան Հայրապետյանն էլ ներկայացրել է ջրային ոլորտում իրականացվող աշխատանքների մասին:
Աշոտ Բախշիյանը նշել է, որ ջրային ոլորտում իրականացվող քաղաքականության պատասխանատուն գյուղատնտեսության նախարարությունն է, և ոլորտի կարգավորման աշխատանքների մեջ ինքը հատուկ տեղ է հատկացնում կարգապահության բարձրացմանը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ոլորտի պատասխանատուների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել այս ոլորտում տարիներ շարունակ սովորական դարձած սուբյեկտիվ մոտեցման արդյունքում ջրօգտագործողների մոտ խաթարված հավատի վերականգնման խնդրին:
«Ոլորտի պատասխանատուների գործունեությունը, սկսած ամենաբարձր օղակների ղեկավարներից մինչև ջրբաշխներ, պիտի բխի արդարացի մոտեցումից:
Մենք չենք կարող ակնկալել ոչ ոլորտի կարգավորման ուղղությամբ դրական արդյունք և ոչ էլ բարձր ցուցանիշներ, եթե չվերականգնենք մարդկանց մոտ հավատը: Նրանք իրենց վրա պետք է զգան արդարության անխախտ առկայությունը: Այլընտրանք չկա»,- ավելացրել է Ա. Բախշիյանը։
Նախարարը նաև պարզաբանել է՝ Խաչենի ջրամբարում պաշարների սակավության պատճառով կայացվել էր որոշում՝ ջրային ռեսուրսներն ուղղել այգեգործության և բանջարաբուծության զարգացմանը: Բայց և դրա արդյունքում տուժած՝ եգիպտացորենի ու արևածաղկի ցանքատարածություններ ունեցող հողօգտագործողների ցանքատարածություններն ամբողջովին կգույքագրվեն, և կատարված ծախսերի մասով կփոխհատուցվի վնասը՝ մեկ հեկտարի հաշվով նախարարության մասնագետների կողմից սահմանված չափով: Կարևորելով անասնաբուծության ոլորտի զարգացումը՝ ոռոգման ջուր կմատակարարվի եգիպտացորենի ցանքատարածություններ ունեցող այն հողօգտագործողներին, ովքեր սիլոս տրամադրելու մասին տոհմային կայանների հետ ունեն պայմանագրեր: Բայց և սիլոս մատակարարող հողօգտագործողներին տրամադրվող աջակցության չափը չի գերազանցի վնաս կրած հողօգտագործողներին տրամադրված փոխհատուցման չափին մեկ հեկտարի հաշվով:
Աշոտ Բախշիյանն անդրադարձավ նաև տարիներ շարունակ որոշ հողօգտագործողների մոտ քննարկման նյութ հանդիսացած՝ ԱՀ ԳԳԱՀ-ի առջև ունեցած՝ տույժ ու տուգանքների տեսքով պարտավորություններին: Նախարարն ասել է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից շատերի թերացման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառները: Հաշվի առնելով այս հանգամանքը և գուղտնտեսավարողների թիկունքին կանգնելու պետության պատրաստակամությունը, Արցախի Հանրապետության նախագահի որոշմամբ այդ տնտեսավարողների պարտավորությունները չեղյալ են համարվելու:
Նախարարն անդրադարձել է նաև գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ սերմերի և պարարտանյութերի ներկրման անհրաժեշտ ժամկետների պահպանությանը, վարչակազմերի կողմից ներկայացվող հայտերի կարգին, սև ցելին, նոր տիպի՝ բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման անհրաժեշտությանը և այլ հարցերի:
Առաջիկայում կվերանայվեն գործող կարգերը՝ հիմքում ունենալով վերջնական արտադրանքի խրախուսման սկզբունքը, ինչպես նաև կդադարեցվեն գարնանացան մշակաբույսերի սերմերի անվճար տրամադրումն ու այլ աջակցություններ, քանզի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք չեն ծառայում գյուղատնտեսության զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել