Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/12/2020   18:52 Քաղաքական հետապնդումները շարունակվում են՝ թավշյա փաթեթավորմամբ. Վարուժան Ավետիսյան 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/12/2020   18:42 Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է 08/12/2020   18:41 ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստանի»-ի՝ արտակարգ դրությունը վերացնելու մասին նախագիծը 08/12/2020   18:35 Նվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են 08/12/2020   18:23 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին 08/12/2020   18:09 Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել. ermenihaber.am 08/12/2020   18:04 Նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 08/12/2020   17:59 Հպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան 08/12/2020   17:52 Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   17:35 «Հարսանիքար, թե ուտուշ-խմուշ, պետքա 40 հոգու փոխարեն թույլատրել 60 հոգի». Սասուն Միքայելյան 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   17:21 Ես որևէ խոստում չեմ հիշում, որը խոստացել և չենք արել» Ավինյան 08/12/2020   17:11 Դատախազները պահանջում են «Սասնա Ծռեր- 1» գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման 08/12/2020   17:04 «Այսօր պատերազմները գնում են նավթի համար, վաղը` մաքուր ջրի համար». Նազելի Վարդանյան 08/12/2020   16:40 Մարզերի ուսանողները չգիտեն Երեւանում բնակարան վարձե՞ն, թե՞ ոչ. Պատգամավորը՝ պարետին 08/12/2020   16:31 ՊԵԿ-ը մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ 08/12/2020   16:25 Քաղաքացին ցած է նետվել կամրջից 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/12/2020   15:56 Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն. Ավինյան 08/12/2020   15:37 Մինչև երբ պետք է պատանդ պահեք ժողովրդին. Ակցիայի մասնակիցները պնդում են՝ սահմանները պետք է բացվեն 08/12/2020   15:35 Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ 08/12/2020   15:28 Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 08/12/2020   15:24 Երկկողմանի սահմանները բացելու հետ կապված ՌԴ-ի հետ աշխատանք է տարվում. Ավինյան 08/12/2020   15:16 «Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմարություն կանի ու կհավատա, որ Լիդիանն այլևս աշխատելու է». Նազելի Վարդանյան 08/12/2020   15:01 Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան 08/12/2020   14:59 Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի 08/12/2020   14:57 Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը 08/12/2020   14:42 Ջերմուկցիների պայքարից չեն կարող քաղաքական դիվիդենտներ ստանալ. Նազելի Վարդանյան 08/12/2020   14:35 Նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են. Աբրահամյան 08/12/2020   14:29 Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 08/12/2020   14:22 Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 08/12/2020   14:20 Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում 08/12/2020   14:16 Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ 08/12/2020   14:08 Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել. ermenihaber.am 08/12/2020   13:58 «Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020   13:51 Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան 08/12/2020   13:47 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին տվյալները համադրման փուլում են. Հարությունյան 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   13:18 Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:42 Պատգամավորն իրեն դրել է օրենքից դուրս.փաստաբան 08/12/2020   12:26 Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   12:01 Իշխանական պատգամավորը խոչընդոտել է սփյուռքահայ ներդրողի գործունեությանը, հրահրել անկարգություններ 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան 08/12/2020   11:37 Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել 08/12/2020   11:30 Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի 08/12/2020   11:24 Ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում. Փաշինյան
08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/11/2020   22:59 Արդյո՞ք Քննչական Կոմիտեն պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի դեմ նույնպես քրեական գործ հարուցել. Հայկական Վերածնունդի բաց նամակը ՀՀ վարչապետին 08/12/2020   09:24 Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ» 08/11/2020   14:27 Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան

«Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   18:30  |  Հարցազրույց

Քաղաքաշինության վերջին տարիների զարգացումների, ինչպես նաև  պատմամշակութային հուշարձանների  շուրջ ընթացող  ցավալի զարգացումների  վերաբերյալ  «Փաստինֆո»-ն  զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար  Նարինե Խաչատուրյանի հետ։  

- Տիկին Խաչատուրյան, Դուք նախընտրում եք աշխատե՞լ նախկինում  բնագավառում անթույլատրելի բացթողումներ թույլ տված և ոլորտին ու պետությանը  զգալի վնասներ հասցրած  կադրերի հետ։

- Օրինա՞կ։

- Անուննե՞ր։

-Այո։

- Խնդրեմ՝  Կարոն Այվազյանը, ում մասնակցությամբ մեր քաղաքում բազմաթիվ հուշարձաններ են քանդվել և ոչնչացվել։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նա հրավիրվում է գիտամեթոդական խորհրդի նիստի քննարկումներին։ Ինչո՞ւ եք համաձայնվել, որ նա ներգրավվի։ Գայանե Նազլուխանյանը, ով  տարիներ շարունակ  հուշարձանների վերականգնման բաժնի պետ է աշխատել։   Իմ ունեցած տեղեկություններով նրա անգործության և  ապօրինի եզրակացություն տալու  պատճառով Արագածոտնի մարզի Ոսկեվազի վաղ միջնադարյան եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  70  մլն դրամի վնաս է հասցվել։  Ինչո՞ւ է Գայանե Նազլուխանյանը  կրկին հրավիրվել ոլորտ,  այն պարագայում, երբ վերոհիշյալ բացահայտումից հետո նա իր դիմումի համաձայն հեռացել էր համակարգից։ Հիմա իմ ունեցած տեղեկություններով նա ներգրավված է գնումների բաժնի աշխատանքներում։ Հաջորդը՝ Գագիկ Գյուրջյանը, ով   նույնպես երկար տարիներ աշխատել է ոլորտում, սակայն դեռևս  Հասմիկ Պողոսյանի կողմից  վարչապետին ներկայացրած դիմումի համաձայն  հեռացվել է աշխատանքից  պատասխանատու պարտականությունների՝  գնումների գործընթացում թույլ տված կոպիտ խախտումների համար։ Հիմա նա նույնպես գիտամեթոդական խորհրդի անդամ է։ Ինչո՞ւ է այսպես։

-Կարո Այվազյանը իբրև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական է։ Նազլուխանյանին մենք նոր ենք ընդունել իբրև փորձագետ՝ մեկ ուղղությամբ աշխատելու՝ գնումների փաթեթները պատրաստելու։ Սա մի ոլորտ է, որը գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանն ուղղակի տապալել էր։

- Կարծեմ բոլորովին վերջերս նա հեռացել է աշխատանքից։

- Կարող էր չհեռանալ մենք նրան նոր պաշտոն էիք առաջարկել։

- Ինձ հետ հարցազրույցում  նա ասաց, որ պատշաճ կարգով  չի ծանուցվել իրեն այդ մասին։

- Ի՞նչ է նշանակում պատշաճ։

- Պատշաճ նշանակում է՝ օրենքով նախատեսված կարգով։

- Ինչպես որ  ճիշտ ենք համարել, այնպես էլ առաջարկել ենք։ Ո՞վ է ձեզ նման բան ասել։

- Ինքը։

- Ինքը շատ բան է ասել։

- Չե՞ք մոռացել, չէ՚՞ որ մեր զրույցը ձայնագրվում է և ենթական է հրապարակման։

- Թող ձայնագրվի։

- Պարզ է...Վերադառնա՞նք Գայանե Նազլուխանյանի թեմային։

- Ես չգիտեմ դուք նրա, որ բացթողման մասին եք խոում։

-Նորից եմ կրկնում ՝ իմ ունեցած տեղեկություններով նրա անգործության և  ապօրինի եզրակացություն տալու  պատճառով Արագածոտնի մարզի Ոսկեվազի վաղ միջնադարյան եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  70  մլն. դրամի վնաս է հասցվել։  Ինչո՞ւ է Գայանե Նազլուխանյանը  կրկին հրավիրվել ոլորտ,  այն պարագայում, երբ վերոհիշյալ բացահայտումից հետո նա իր դիմումի համաձայն հեռացել էր համակարգից։

- 70  միլիոնը սխալ թիվ է։

- Իսկ որքա՞ն է ճիշտ թիվը։

- Աբրոյանից հարցրեք։

- Ես ձեզ հետ եմ զրուցում, ինչո՞ւ պետք է պարոն Աբրոյանից որևէ բան հարցնեմ։

- Իսկ դուք հարցրեք Աբրոյանից։

- Շատ լավ...անցնենք առաջ։ Գայանե Նազլուխանյանի թեման ավարտեցի՞նք։

- Գայանե Նազլուխանյանն զբաղվում է միայն գնումներով, մի ոլորտ ...

- Մի ոլորտ,  որն անմիջական կապ ունի գումարների  հետ և ում  պատճառով նախկինում  պետությունը 70  մլն. դրամի վնաս է հասցվել։

- Լսեք՝  հիմա այդ կինն այստեղ զուտ տեխնիկական աշխատանք է կատարում պատրաստում է փաթեթներ, որպեսզի գնումների բաժինը մրցույթ  հայտարարի։ Մի բան, որ պետք է Աբրոյանը աներ և ձախողել է։  

- Հասկանալի է, ուրեմն պետությանը 70  մլն. դրամի վնաս հասցրած նախկին աշխատողը, ով իր դիմումի համաձայն հեռացել է համակարգից, հիմա կարող է վերադառնալ և զուտ տեխնիկական աշխատանք կատարել և դուք դա նորմալ եք համարում։

- Այո։

-  Անցնենք Գագիկ Գյուրջյանին։ Ինչպե՞ս նա վերադարձավ համակարգ։ 

- Գագիկ Գյուրջյանը ներգրավվել է գիտամեթոդական խորհրդի կազմում մեկ պարզ պատճառով, որ նա ԻԿՕՄՕՍ Հայաստան կազմակերպության հիմնադիրն է։

- Երբ հեռացվում  էր համակարգից, նույնպես «ԻԿՕՄՕՍ Հայաստան» կազմակերպության հիմնադիրն էր։

-Իսկ դուք գիտեք դա ի՞նչ կազմակերպություն է։

- Այո, ինչքան գիտեմ, հուշարձանների պահպանությամբ զբաղվող ինչ-որ ընկերություն է։

- Հա շատ ուրախ եմ։ Ուրեմն ինչպես Կարոն Այվազյանն է ի պաշտոնե  քաղշինկոմիտեի նախագահի խորհրդականը, այնպես էլ  Գագիկ Գյուրջյանն է «ԻԿՕՄՕՍ Հայաստան»-ի հիմնադիրը։

- Միևնույն է՝ չհասկացա ո՞րն է ի վերջո  «ԻԿՕՄՕՍ Հայաստան»-ի հիմնադիրը լինելու,   և  նախկինում անթույլատրելի սխալների հետևանքով համակարգից հեռացվածին կրկին համակարգ վերադարձնելու կապը։ Անցնենք առաջ, եթե կարելի է՝  գիտամեթոդական խորհրդի գործող օրենսդրությամբ՝ այդ խորհուրդը պետք է համալրված և կազմված լինի ոլորտի առավել փորձառու մասնագետներով։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության   նախկին պետ Արմեն Աբրոյանի մասնագիտական գնահատականով (որը նա տվել է  իմ հետ ունեցած վերջին  հարցազրույցի ընթացքում), դուք չեք համապատասխանում գիտամեթոդական խորհրդի կազմում լինելու պահանջներին, այնինչ դուք այնտեղ եք և ոչ թե մեկ,  այլ երկու ձայնի իրավունքով։ Ինչո՞ւ է այդպես։

- Իմ երկու ձայնը, ըստ էության կարող է օգտագործվել միայն հավասար ձայների պայմաններում և ոչ որևէ այլ պարագայում։ Իսկ մնացած բոլոր անձինք շատ լուրջ վերականգնվող ճարտարապետներ, կոնստրուկտորներ են և իսկապես շատ լուրջ մարդիկ են։ Եթե տվյալ մարդը կասկածի տակ է դնում Ստեփան Նալբանդյանի, Գրիգոր  Նալբանդյանի, Արտակ Ղուլյանի, Մկրտիչ Մինասյանի, Գրիգոր Ազիզյանի, Ռուբեն Արևշատյանի մասնագիտական որակները, ուրեմն խնդիրը իր մեջ է։

- Նա միայն ձեր որակներն էր կասկածի տակ դնում, իմ հարցի ձևակերպման մեջ այդ բոլոր մարդկանց անունները չկային։ Բայց ձեր թվարկածից նոր հարց է ծագում, օրենքով նախատեսված կարգով այնտեղ 20   մասնակից պետք է լիներ, այնինչ դուք կարծեմ ցանկը կրճատել եք 7-ի։ Ինչո՞ւ։

- Անդամները շատ են, բայց միշտ չէ, որ ամեն անգամ բոլորին հարմար է լինում ներկա գտնվել։ Նիստեր  հաճախ են լինում և որպեսզի կարողանանք բաշխել՝ մի անգամ մի խումբ է լինում, մյուս անգամ՝ մյուս խումբը։ Սա է խնդիրը։

- Կարծեմ դուք եք չէ՞ որոշում՝ ովքեր լինեն այդ խմբում։  

- Այո և ասեմ ինչո՞ւ՝ ձմեռվա կեսին Հայաստանի հեռավոր մարզերից մարդկանց հրավիրում ենք  գիտամեթոդական նիստերին և գալիս հասնում են այստեղ ու պարզվում է քվորում չկա..

-  Հասկանալի է՝ և դուք որոշեցիք վերաձևումներ կատարել...

-  Այո։

-Ինչպե՞ս կարելի է  առանց գիտամեթոդական խորհրդի տեղակալի մասնակցության, խորհրդի նիստեր կայացնել։ Սա կարծեմ  Կառավարության կողմից սահմանված օրենքի խախտում է, հետևաբար  արդյո՞ք այս պարագայում այդ խորհրդի նիստերի ընթացքում  կայացրած որոշումները կարելի է օրինական համարել։

- Այդ տեղակալը, որ հիմա աստղ է դարձել և հիմա ինքնասրբացման ճանապարհին է,  ինքն է  հրաժարվել մասնակցել նիստերին։ Կարգ կար սահմանված և, ըստ այդ կարգի, դա հնարավոր էր։

- Ուզում եք ասել, որ այստեղ օրենքի որևէ խախտում չի՞ եղել։

- Ոչ։

- Երևանի պատմական կենտրոնի աղճատման վերաբերյալ գերատեսչության  նախկին աշխատակից Արմեն Աբրոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ մի քանի անգամ դիմել է ձեզ, որպեսզի ստանա ձեր թույլտվությունը Ոստիկանությանն ուղղված գրությունները համապատասխան մարմիններին  ներկայացնելու համար, սակայն դուք որևէ անգամ ընթացք չեք տվել  այդ գործընթացներին, որի արդյունքում շարունակվել են աղավաղվել քաղաքի պատմական միջավայրը։ Հետաքրքիր է,  ինչո՞ւ որևէ անգամ ընթացք չեք տվել նախկին աշխատակցի այդ դիմումներին։

- Օրինակներ կա՞ն, որ պատմական միջավայր է աղճատվել։

- Այո, օրինակ` ամենաթարմ դեպքը՝ ֆիրդուսի թաղամասի հետ է կապված։

- Ի՞նչ է եղել այնտեղ։

- Չգիտե՞ք ինչ է եղել։

- Ոչ։

- Շինություն է քանդվել, որ  շաբաթներ  շարունակ մեծ հասարակական  աղմուկ է բարձրացրել։

- Հա՜ հասկացա ինչի մասին է խոսքը, բայց դուք գիտեք, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չի ունեցել, փորձագիտական նիստին է դրվել և չի արժևորվել։

- Այո, պատմական նշանակության կառույց է եղել և կարծեմ գիտամեթոդական  խորհուրդն էլ իր համաձայնությունը չի տվել, որպեսզի կառույցը քանդվի։

- Այո չի տվել, բայց թող Աբրոյանը ցույց տա այն փաստաթուղթը, որտեղ ֆիքսված է, որ Ֆիրդուսի 6  հասցեում գտնվող  այդ շենքը պատմական նշանակության կառույց է եղել։ 

- Լավ, վերջին հարցս, որ ավելի շատ բարոյական ենթատեքստ ունի և վերաբերում է   Տերյան  5 հասցեում՝ Աֆրիկյանների քանդված տան տեղում Երևանի, թերևս ամենաբարձրահարկ շենքի կառուցման թեմային։ Ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է պատահում, որ ոչ շատ հեռու անցյալում՝  2014 թվականին, դուք  պայքարում էիք Երևանը աուլի չվերածելու գործընթացի դեմ, իսկ  արդեն փոխնախարարի  աթոռից, դուք ինքներդ եք ստորագրում նույն տեղում  աուլ հիշեցնող բազմահարկի կառուցման որոշման տակ։ Ի՞նչ  է փոխվել ձեր սկզբունքներում, տիկին Խաչատուրյան։  

- Ես նորից նույնն եմ կրկնում՝ Երևանը  աուլի չպետք է վերածվի։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Աֆրիկյանների բացառիկ գեղեցիկ  շենքը քանդվել է գործակալության նախկին պետի օրոք, որը ամեն գնով՝ թեկուզ  աշխատանքից հեռանալու դիմումի գնով  այդ ավերածությունը  պետք  է բացառեր։ Սա մեկ։ Երկրորդ՝   իսկ  դուք գիտե՞ք, թե ես ինչի տակ եմ ստորագրել։

- Այո, դուք ստորագրել եք Աֆրիկյանների տան տեղում բարձրահարկ շենքի կառուցումը շարունակելու թույլտվության տակ։

-  Իսկ եթե չստորագրեի, այդ շենքի տեղում, որ արդեն 16  հարկ կառուցվել է, Աֆրիկյանների հին տո՞ւնն էր վերադառնալու։

- Այդ պատճառով արդեն ասեցի, որ հարցս բարոյական ենթատեքստ ունի։

- Բարոյական ենթատեքստն այն է, որ հուշարձան է քանդվում, իսկ այդ հուշարձանը մենք չենք քանդել, այնպես որ՝ վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ  պետք է անեի, եթե չստորագրեի...

  

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/12/2020   12:18 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում առերես հարցաքննության ժամանակ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]