Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է, մասնակի՛ց եղեք ոլորտի զարգացման միջավայրի ստեղծմանը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ 07/03/2020   13:19  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը: 

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել 21-րդ դարի մարտահրավերներին և ռիսկերին: «Աշխարհը փոխվել է և շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե մենք կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք, իսկ եթե ոչ՝ կդառնանք սպառող,-ասել է նախագահը:- Դուք այն ոլորտից եք, որը, թվում է, թե այսօր այդքան շատ չի տուժել: Սակայն ապագայում դժվարություններ են լինելու, որովհետև համաշխարհային տնտեսության վերակառուցում է լինելու: Ուստի այսօրվանից պետք է մտածել վաղվա խնդիրների մասին»:

Նախագահը մեր երկրի մրցունակության տեսանկյունից կարևոր է համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: «Գաղափարը հետևյալն է՝ ունենալ 10-15 մեծ ընկերություններ, որոնք այստեղ կզբաղվեն առաջադեմ գործերով՝ առողջապահության, մշակույթի ոլորտում և այլն։ Օրինակ, IBM-ի հետ երեք ծրագիր ենք ուզում իրականացնել մշակույթի ոլորտում,-ասել է նախագահը:- Ուզում ենք, որ արհեստական բանականության նրանց ամենավերջին պլատֆորմը զարգացվի այստեղ։ Եթե Հայաստանում 500 հոգի աշխատի լավագույն ընկերությունների հետ, որոնք հետագայում ընդլայնվեն, ապա դա փոքր ներդրում կլինի, կդառնա այն լոկոմոտիվը, որով ես կօգնեմ այս գործին»։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաև, որ էլեկտրոնային կառավարման գործիքներն՝ էլեկտրոնային կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը և այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են: Նույն եզրահանգումներն էին արված նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, որը պատրաստվել էր անցյալ տարի, հենց նախագահ Սարգսյանի առաջարկով: «Նախագահական ինստիտուտն ու UNCTAD-ը համատեղ հավելում արեցին այդ զեկույցում՝ համավարակի հետ կապված: Առանձնացվեցին այն կետերը, որոնք կարևոր ու անհրաժեշտ են: Առաջարկներից մեկը կապված է էլեկտրոնային կառավարման հետ, ինչպես նշեցի՝ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային բիզնես: Մյուս կարևոր ոլորտը պարենի անվտանգությունն է: Եթե շատերը մտածում են, որ այսօր կա առողջապահական խնդիր, իսկ վաղը կլինի տնտեսական, ապա հետո լինելու է պարենի անվտանգության խնդիր ամբողջ աշխարհում,-նշել է նախագահը:- Մյուս կարևոր առաջարկն այն էր, որ Հայաստանին անհրաժեշտ է առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի ներդրումներ ներգրավելով, երկիրը ներկայացնելով, երկրի բրենդինգով: Առաջարկությունը հետևյալն է՝ ստեղծել Արագ արձագանքման աշխատանքային խումբ: Այն պետք է արագ լինի, որովհետև այսօր աշխարհը նորից վերաձևափոխվում է: Հետևաբար, եթե մի բան պետք է անենք, ապա պետք է անենք այսօր: Աշխարհը փոխվելու է, և ամեն երկիր պետք է նորից ինքն իրեն ներկայացնի, ասի, թե ով է և ինչ է ուզում զարգացնել»:

Անդրադառնալով կրթության դերին և կրթության որակին՝ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումն առաջին հերթին հիմնված է կրթության վրա. «ATOM նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած միջազգային ընկերությունների պատվիրակություններն անպայման ցանկանում էին համալսարաններ այցելել, ուզում էին շարունակելիությունը տեսնել: Դու կարող ես աշխարհի ամենամեծ և ամենալավ ընկերությունն ունենալ, բայց եթե վաղվա երիտասարդ գիտնականը կամ ինժեները չկա, ուրեմն ոչ մի տեղ չես հասնի»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել լոկոմոտիվ ոլորտների աջակցության հարցը. «Եթե որոշել ենք, որ կրթությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց պետք է աջակցենք, ապա պետք է աջակցենք ընդհուպ մինչև հարկային արտոնություններ սահմանելով»: Նա հիշատակել է Բելառուսի օրինակը, որտեղ ստեղծված «Բարձր տեխնոլոգիաների պարկ»-ին պետության կողմից տրվել են հարկային արտոնություններ, և ներկայումս այնտեղ 50 հազար մարդ է աշխատում, ունի մոտ 2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Իսկ ներդրողներն ամերիկացիներ, կանադացիներ, չինացիներ են։ Այդ իսկ պատճառով նա կարևոր է համարել նաև հարկային գործիքների կիրառումը՝ կոնկրետ ոլորտներ առաջ մղելու համար: «Մենք ունենք ներուժ, որը պետք է օգտագործվի և պետք է օգտագործվի ճիշտ. գիտություն, տեխնոլոգիա, կրթություն պետք է լինեն միասին: Եթե բիզնեսը և համալսարանն իրար հետ չաշխատեն, ապա տեղ չենք հասնելու,-ասել է նախագահը:- Ճանապարհը միակն է՝ համալսարանն, ակադեմիան, կրթությունն, արդյունաբերությունը պետք է իրար հետ աշխատեն: Եթե չարեցինք, հետ ենք մնալու»:

Նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետև իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը. «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել:

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:

Նաև դուք ինքներդ առաջարկությամբ հանդես եկեք, և եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաև կրթության և բիզնեսի միջև կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:25 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին
10:39 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
20:26 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով մեկնարկած նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ
17:21 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ
17:36 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնությունը
17:30 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ
12:22 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայքների երեխաների հետ
11:28 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:12 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
10:35 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]