Թեմաներ
Երկուշաբթի 03 / 01 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/01/2021   16:39 Եթե բանակին թերագնահատում ենք, բանակի դեմ քայլեր ենք անում, ո՞վ է մեր անվտանգությունը երաշխավորելու․ Թագուհի Թովմասյան 03/01/2021   16:38 Բանակը ես եմ..., Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ 03/01/2021   16:35 Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ. Աբրահամյան 03/01/2021   16:35 Իշխանությունն ուզում է իրենց հակառակորդներին նստացնել, բանտերը լցնել այդ մարդկանցով, բայց պոտենցիալ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու. Մարուքյան 03/01/2021   16:30 Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան 03/01/2021   16:29 Նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, դա չընդունվեց, հիմա ի՞նչ պատահեց․ Թագուհի Թովմասյան 03/01/2021   16:24 Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին և օպորտունիզմի ցանկացած դրսևորում Հայաստանում.Ղարամյան 03/01/2021   16:22 Նախագահ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են.պաշտոնական 03/01/2021   16:21 Ոստիկանությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը 03/01/2021   16:14 Հուսով եմ, որ այս գրառումը կարդալուց հետո կատարողները կփոխեն իրենց միտքը եւ հանգիստ կթողնեն այդ մարդկանց. Մինասյան 03/01/2021   16:14 Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից եւ միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր Մուրադյան 03/01/2021   16:11 Մենք` իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը. Արփինե Հովհաննիսյան 03/01/2021   16:08 Սա ԳՇ պետի հարցը չէ. ԶՈւ ամբողջ հրամանատարական կազմն իշխանության հետ չի կարողանում որևէ ձևով «լեզու գտնել».Մարուքյան 03/01/2021   16:00 Թյուրիմացության խոսնակն ասել է, որ Թյուրիմացությանը Իսկանդերի մասին ճիշտ չի զեկուցվել. Ստեփան Դանիելյան 03/01/2021   15:58 Մարդիկ տարբեր մարզերից ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան․ Հայկ Սարգսյան 03/01/2021   15:56 Վիճաբանությանը հաջորդել է ծեծկռտուքը, ապա անզգույշ հարվածն առաջացրել է մահ.ՔԿ 03/01/2021   15:50 Սա է երկրի կառավարման որակը 03/01/2021   15:46 Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին. Հայտարարություն 03/01/2021   15:41 Ավտոբուսներով , ցուցակներով մարզերից մարդկանց ու՞ր եք տանում, կռիվը պրծել ա... Կարեն Հովհաննիսյան 03/01/2021   15:31 Վանաձորից ավտոբուսներով և գազելներով մարդիկ են բերում՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար. Mediaport 03/01/2021   15:24 Դատախազությունն անբարեխղճություն է ցուցաբերում. Ֆեյքի գործով բացարկի միջնորդությունը մնացել է անարձագանք.փաստաբան 03/01/2021   15:04 Փաշինյանն ընդունել է,որ սխալ հայտարարություն է արել Պուտինի հետ զրույցից հետո. Պեսկովի արձագանքը 03/01/2021   14:56 Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին և արտաքին ոտնձգություններից. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը 03/01/2021   14:49 Անվտանգության խորհուրդը տարածել էր Սահմանադրությանը հակասող հաղորդագրություն, ապա սրբագրել այն 03/01/2021   14:45 Եթե կառավարությունը չի ուզում հրաժարական տալ, ապա բոլոր խմբակցությունները հնարավորություն ունեն առաջադրել վարչապետի նոր թեկնածու.Արտակ Թովմասյան 03/01/2021   14:42 Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից. ԳԱԱ հայտարարությունը 03/01/2021   14:39 Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի շենք էին ներխուժել 03/01/2021   14:35 Եթե Վահագն Հովակիմյանը կարծում է, որ այնքան է աճել, որ կարող է նախագահի հանդեպ անվստահության գործընթաց սկսի, թող սկսի.Վարդան Աթաբեկյան 03/01/2021   14:27 ԴՆԹ թեստ թող անի, պապերի ազգանունը կարդա ու գոնե այսօր ճիշտ որոշում կայացնի. Մամիջանյան 03/01/2021   14:26 Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումները վերացնելու միջնորդություն է ներկայացվել 03/01/2021   14:11 Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Դավիթ Խաժակյան 03/01/2021   14:06 Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում հանցավորության վիճակը և ՀՀ դատախազության գործունեության արդյունքները 03/01/2021   14:04 ԱԽ-ն առաջարկում է նախագահին՝ ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին որոշումը 03/01/2021   13:54 Պատերազմի ժամանակ ԱՀ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները. Կարեն Սարգսյան 03/01/2021   13:49 Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվել է, բայց չի մասնակցել ԱԽ նիստին 03/01/2021   13:46 Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԺ 03/01/2021   13:41 ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ 03/01/2021   13:39 Ռոբերտ Քոչարյան. Որքան թանկ նստեց մարտի 1-ի գործը Հայաստանի ու Արցախի վրա 03/01/2021   13:14 ՀՀ վարչապետին սատարում են Թուրքիան և Ադրբեջանը. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Կառավարության 3-րդ մասնաշենք 03/01/2021   13:09 Արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ պատրաստ ենք գործնական քայլեր անել.Մակունցը՝ Մարուքյանի առաջարկի մասին 03/01/2021   13:09 Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը 03/01/2021   13:06 Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը. Միրզոյան 03/01/2021   13:00 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները և գործընկերության ուղենիշերը 03/01/2021   12:52 Հայաստանը ԵԱՀԿ ԽՎ-ի ժամանակ ՝ թուրք-ադրբեջանական միացյալ դիվանագիտական ագրեսիային հակադրաձել է զրո ելույթով. Աշոտյան 03/01/2021   12:40 Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի. Նախագահ 03/01/2021   12:39 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 03/01/2021   12:38 Նիկոլին չպետք է հնարավորություն տալ, որ նա հավաքի իր մարտի 1-ի հանրահավաքը. Արթուր Ղազինյան 03/01/2021   12:31 Տեր Հայրը գնաց հարուցյալ Փրկչի մոտ, որի անխոնջ սպասավորն էր․ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան 03/01/2021   12:28 Արա Մարջանյան. Հայաստանի համար ԱԷԿ-ի այլընտրանքի բացակայության հարցը հասարակության շրջանում այնքան էլ հստակ չի գիտակցվում 03/01/2021   12:21 Թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա. Չալաբյան
02/28/2021   17:10 Աննա Հակոբյանը վիրահատվե՞լ է 02/27/2021   20:37 Ամո՛թ Փաշինյանին, եթե զինվորականի աշխատավարձը մի քանի հազար դրամով բարձրացնելը մանիպուլյացիոն նպատակների համար է ծառայեցնում. մահապարտ ազատամարտիկ 02/27/2021   20:15 Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին 02/28/2021   10:34 «Փաշինյանի իշխանության ժամերը հաշված են, միակ գործը, որով հիմա նա զբաղված է՝ իր փախուստը կազմակերպելն է». Բագրատ Եսայան 02/28/2021   20:59 Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.am 02/28/2021   17:19 Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան. Մարուքյանը` նախագահին պաշտոնանկ անելու մասին 02/27/2021   17:18 ՀՓՇ-ն նոր թափ է հավաքում. Բաղրամյան պողոտայում հանրահավաքին ներկա է եղել մոտ 10.000 մարդ 02/28/2021   23:45 Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան 02/27/2021   17:56 Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. Նախագահը առարկություններ է ներկայացրել 03/01/2021   12:17 Դատախազությունը հրաժարվեց պատասխանել՝ վարչական ռեսուրսն օգտագործելու մասին ահազանգերն ուսումնասիրում են, թե ոչ 02/27/2021   19:25 Նախագահի որոշումից հետո Երևանում հաղթանակի քայլերթ էր. մասնակցել է մոտ 15 հազար մարդ 02/28/2021   18:37 Հիմա հասկացա՞ք Ջհանգիրյան Գագիկին ասպարեզ բերելու և ԲԴԽ գործուղելու նպատակը. Ռոբերտ Հայրապետյան 02/28/2021   22:32 «Մենք ամեն ինչ կապահովենք, մոտ 50 մարդ մեր մոտից կլինի». Մեղրաշեն համայնքի ղեկավար (ձայնագրություն) 02/27/2021   23:51 Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրել 02/28/2021   21:34 Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան 02/28/2021   18:28 Թուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին 03/01/2021   10:22 Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ 02/28/2021   16:41 Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am 02/28/2021   17:04 «Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին 02/27/2021   17:35 Առավոտյան Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում ունեցել է. Նախագահը դիրքորոշում հայտնելու ժամանակ ունի

Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է, մասնակի՛ց եղեք ոլորտի զարգացման միջավայրի ստեղծմանը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ 07/03/2020   13:19  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը: 

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել 21-րդ դարի մարտահրավերներին և ռիսկերին: «Աշխարհը փոխվել է և շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե մենք կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք, իսկ եթե ոչ՝ կդառնանք սպառող,-ասել է նախագահը:- Դուք այն ոլորտից եք, որը, թվում է, թե այսօր այդքան շատ չի տուժել: Սակայն ապագայում դժվարություններ են լինելու, որովհետև համաշխարհային տնտեսության վերակառուցում է լինելու: Ուստի այսօրվանից պետք է մտածել վաղվա խնդիրների մասին»:

Նախագահը մեր երկրի մրցունակության տեսանկյունից կարևոր է համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: «Գաղափարը հետևյալն է՝ ունենալ 10-15 մեծ ընկերություններ, որոնք այստեղ կզբաղվեն առաջադեմ գործերով՝ առողջապահության, մշակույթի ոլորտում և այլն։ Օրինակ, IBM-ի հետ երեք ծրագիր ենք ուզում իրականացնել մշակույթի ոլորտում,-ասել է նախագահը:- Ուզում ենք, որ արհեստական բանականության նրանց ամենավերջին պլատֆորմը զարգացվի այստեղ։ Եթե Հայաստանում 500 հոգի աշխատի լավագույն ընկերությունների հետ, որոնք հետագայում ընդլայնվեն, ապա դա փոքր ներդրում կլինի, կդառնա այն լոկոմոտիվը, որով ես կօգնեմ այս գործին»։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաև, որ էլեկտրոնային կառավարման գործիքներն՝ էլեկտրոնային կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը և այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են: Նույն եզրահանգումներն էին արված նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, որը պատրաստվել էր անցյալ տարի, հենց նախագահ Սարգսյանի առաջարկով: «Նախագահական ինստիտուտն ու UNCTAD-ը համատեղ հավելում արեցին այդ զեկույցում՝ համավարակի հետ կապված: Առանձնացվեցին այն կետերը, որոնք կարևոր ու անհրաժեշտ են: Առաջարկներից մեկը կապված է էլեկտրոնային կառավարման հետ, ինչպես նշեցի՝ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային բիզնես: Մյուս կարևոր ոլորտը պարենի անվտանգությունն է: Եթե շատերը մտածում են, որ այսօր կա առողջապահական խնդիր, իսկ վաղը կլինի տնտեսական, ապա հետո լինելու է պարենի անվտանգության խնդիր ամբողջ աշխարհում,-նշել է նախագահը:- Մյուս կարևոր առաջարկն այն էր, որ Հայաստանին անհրաժեշտ է առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի ներդրումներ ներգրավելով, երկիրը ներկայացնելով, երկրի բրենդինգով: Առաջարկությունը հետևյալն է՝ ստեղծել Արագ արձագանքման աշխատանքային խումբ: Այն պետք է արագ լինի, որովհետև այսօր աշխարհը նորից վերաձևափոխվում է: Հետևաբար, եթե մի բան պետք է անենք, ապա պետք է անենք այսօր: Աշխարհը փոխվելու է, և ամեն երկիր պետք է նորից ինքն իրեն ներկայացնի, ասի, թե ով է և ինչ է ուզում զարգացնել»:

Անդրադառնալով կրթության դերին և կրթության որակին՝ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումն առաջին հերթին հիմնված է կրթության վրա. «ATOM նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած միջազգային ընկերությունների պատվիրակություններն անպայման ցանկանում էին համալսարաններ այցելել, ուզում էին շարունակելիությունը տեսնել: Դու կարող ես աշխարհի ամենամեծ և ամենալավ ընկերությունն ունենալ, բայց եթե վաղվա երիտասարդ գիտնականը կամ ինժեները չկա, ուրեմն ոչ մի տեղ չես հասնի»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել լոկոմոտիվ ոլորտների աջակցության հարցը. «Եթե որոշել ենք, որ կրթությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց պետք է աջակցենք, ապա պետք է աջակցենք ընդհուպ մինչև հարկային արտոնություններ սահմանելով»: Նա հիշատակել է Բելառուսի օրինակը, որտեղ ստեղծված «Բարձր տեխնոլոգիաների պարկ»-ին պետության կողմից տրվել են հարկային արտոնություններ, և ներկայումս այնտեղ 50 հազար մարդ է աշխատում, ունի մոտ 2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Իսկ ներդրողներն ամերիկացիներ, կանադացիներ, չինացիներ են։ Այդ իսկ պատճառով նա կարևոր է համարել նաև հարկային գործիքների կիրառումը՝ կոնկրետ ոլորտներ առաջ մղելու համար: «Մենք ունենք ներուժ, որը պետք է օգտագործվի և պետք է օգտագործվի ճիշտ. գիտություն, տեխնոլոգիա, կրթություն պետք է լինեն միասին: Եթե բիզնեսը և համալսարանն իրար հետ չաշխատեն, ապա տեղ չենք հասնելու,-ասել է նախագահը:- Ճանապարհը միակն է՝ համալսարանն, ակադեմիան, կրթությունն, արդյունաբերությունը պետք է իրար հետ աշխատեն: Եթե չարեցինք, հետ ենք մնալու»:

Նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետև իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը. «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել:

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:

Նաև դուք ինքներդ առաջարկությամբ հանդես եկեք, և եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաև կրթության և բիզնեսի միջև կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:25 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին
10:39 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
20:26 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով մեկնարկած նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ
17:21 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ
17:36 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնությունը
17:30 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ
12:22 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայքների երեխաների հետ
11:28 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:12 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
10:35 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

Տեսանյութեր

02/27/2021   12:05 Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր․ «Ժողովուրդ»

Տեսադարան

02/19/2021   14:40 Ձյունաճերմակ գեղեցկություն. Վանաձորն այսօր

Մամուլ

Արխիվ

[]