Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից

Իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել.Մելոյան 07/03/2020   16:38  |  ԼՐԱՀՈՍ

Եթե ոստիկանությունը գնահատական է տալիս այն հանգամանքին, որ որևիցե իրավական ակտի ուժով դատավորները չեն կարող վարչական շենք մտնել, ապա համապատասխան մարմինները պետք է նաև համարժեք գնահատական տային այս հակաիրավական գործընթացին, որը տեղի ունեցավ ՀՀ-ում, մասնավորապես՝ ակնհայտորեն Սահմանադրության նորմերի խախտմամբ տեղի ունեցան փոփոխություններ և կյանքի կոչվեց իշխանության կողմից գործածվող եզրույթը՝ «Սահմանադրական ճգնաժամը» ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում տեղի ունեցած միջադեպին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին մուտք գործել ՍԴ։ Ոստիկանությունը պարզաբանել է միջադեպը՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվել են և նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Սահմանադրագետը նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների հիման վրա դատավորների լիազորությունների դադարեցումը խնդրահարույց է և մի շարք հարցեր են առաջանում՝ արդյո՞ք խախտումներով փոփոխությունների հիման վրա պետք է դատավորների լիազորությունները դադարեցվեն, տեխնիկական տեսանկյունից ո՞ր մարմինն է իրավասու և ո՞ր իրավական ակտի հիման վրա պետք է համարվեն դատավորների լիազորությունները դադարեցված, արդյո՞ք դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա տարածվում են այդ փոփոխությունները։ Ըստ սահմանադրագետի՝ պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ պետք է անցումային ժամանակաշրջան տրամադրվի՝ դատավորների լիազորությունների դադարեցմանը, բացի այդ՝ ի՞նչ ճակատագիր կունենան դատավորների վարույթում գտնվող գործերը։ Նրա խոսքով՝ մի շարք ճգնաժամային իրավիճակների առջև ենք անընդմեջ կանգնելու, ինչպես նաև, դատավորների կողմից իրենց իրավունքների վերականգնման գործընթացում։

«ՍԴ դատավորների լիազորությունները, ինչպես տեսնում ենք իշխանությունն արդեն իրավապահ մարմինների ներգրավմամբ, համարում է դադարեցված, նոր դատավորների նշանակման իրավական հիմքը խնդրահարույց է լինելու, որովհետև հակաիրավական է ։ Խնդրահարույց են լինելու նաև նրանց կողմից կայացված որոշումները»,- նշեց սահմանադրագետը։

Դիտարկմանը, որ դատավորների լիազորությունների դադարեցման հանգամանքը հաստատող որևէ իրավական փաստաթուղթ, արձանագրություն չկա, Մելոյանն արձագանքեց, որ մշտապես դատավորների լիազորությունների դադարեցման հիմքը եղել է ՍԴ կողմից կայացված արձանագրությունը, իսկ այս պարագայում իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել, որովհետև զավեշտն այն աստիճան է, որ ԱԺ տարաբնույթ հայտարարություններով փորձում են իրավական գործընթաց կանոնակարգել կամ ԱԺ մամուլի հաղորդագրությունը որպես իրավական հիմք դարձնել՝ այլ սահմանադրական մարմնի դատավորի լիազորության դադարեցման համար։

«Այդ աստիճան նվաստացվել և ստորացվել է մեր իրավական համակարգը, սա իրավական վակխանալիայի է հանգեցնում»,- ասաց Մելոյանը։

Ոստիկանության ծառայողների ներգրավումն սահմանադրագետի համար սպասելի էր. «Ինձ համար սպասելի էր, որ հենց այդ սցենարով պետք է ընթանար գործընթացները, որովհետև մենք ականատես եղանք նոնսենսային իրավիճակի, երբ մեկ օրվա ընթացքում տեղի ունեցավ բարձրագույն օրենքի փոփոխություն և սպասելի էր, որ իշխանությունն ամեն ինչի պատրաստ է՝ բաղձալի վերջնարդյունքին հասնելու համար։ Եթե խախտվում է Սահմանադրությունը, անտեսվում են մեր պետական իրավական հանրության գնահատականները, անտեսվում են միջազգային գործընկերների խորհրդատվական կարծիքները և ամեն գնով ընդունվում են այդ փոփոխությունները, դրա պատճառահետևանքային հաջորդ տրամաբանական քայլը՝ պետք է ուժ գործադրելու միջոցով ամեն կերպ կիրարկեն ակտը»։

Պրակտիկ տեսանկյունից կիրարկելիության խնդրին անդրադառնալով՝ Մելոյանն ասաց, որ դժվար է իրավական դաշտում մեկնաբանելը, որովհետև այն ամբողջությամբ վերածվել է քաղաքական գործընթացի, որովհետև օրենսդիր մարմնի իշխող ուժի կողմից իրականացվեցին հակաիրավական գործընթացներ, ինչն իրավական հարթությունից տեղափոխում է քաղաքական մեկնաբանման դաշտ, որովհետև չի տեղավորվում իրավամեկնաբանման կանոնների և իրավական տեխնիկայի կանոնների մեջ։

«Հասկանում եմ՝ ունենք իրավիճակ, որ արդեն ունենք ընդունված փոփոխություններ և տրամաբանական հարց է ծագում, թե արդյո՞ք դրանք չպետք է կիրարկվեն, բայց հաջորդ տրամաբանական հարցն է ծագում՝ արդյո՞ք պետք է կիրարկվեն Սահմանադրական նորմերի խախտմամբ ընդունված հակաիրավական կարգավորումը »,- ասաց Մելոյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:50 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է
13:33 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք
12:16 03/07/2020  |  ՄեկնաբանությունՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգելու հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
09:52 03/07/2020  |  ՄամուլՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞. «Հրապարակ»
18:14 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍԹովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է
16:44 02/07/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության ծառայությունը կրթական հաստատությունների հարակից տարածքներում
16:20 02/07/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՈստիկանությունը հանգստյան օրերին ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում
09:04 02/07/2020  |  ՄամուլՓաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է. «Փաստ»
23:32 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊետրոս Ղազարյանի հարցազրույցը միակողմանի էր. Մեդիա պաշտպան
09:20 01/07/2020  |  ՄամուլՀայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում. «Փաստ»

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]