ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էկոնոմիկայի նախարարը և Համաշխարհային բանկի թիմն արձանագրել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի հաջող ընթացքը 07/03/2020 17:30 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 29-ին մեկնարկել է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքի գնահատման առաքելությունը, որի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Համաշխարհային բանկի թիմի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և ծրագրի իրականացնող մարմնի միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպումների ընթացքում իրականացվել են գնահատումներ ծրագրի բաղադրիչների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրվել են 2020 թվականի ընթացքում մեկնարկած և մեկնարկի նախապատրաստվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն ու քննարկվել հետագա անելիքները։
Առաքելության ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Հարավային Կովկասում ծրագրերի ղեկավար Աբդուլազիզ Ֆաղիի և Ծրագրի ղեկավար Թավաձվա Դուբեի հետ ամփոփել են ծրագրի առաքելության արդյունքերը։
Նախարար Խաչատրյանը կարևորել է ստեղծված իրավիճակում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը և քննարկել ծրագրի վերակառուցման գործընթացներին ու ֆինանսական բաղադրիչների փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը վստահեցրել է, որ ենթածրագրերի շուրջ բոլոր ֆինանսական ճշտումները կկատարվեն ըստ բաղադրիչների ծավալների, իսկ նախատեսվող փոփոխությունները կկատարվեն հնարավորինս սահուն։
Աբդուլազիզ Ֆաղին կարևորել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ծրագրի հաջող իրականացումը ոլորտի սահուն վերականգման տեսանկյունից:
Էկոնոմիկայի նախարարն իր հերթին ՀԲ գործընկերների հետ զրույցի ընթացքում նշել է հետևյալը․ «Մենք այս օրերին մեր թիմի հետ շատ ժամանակ ենք հատկացնում՝ քննարկելու այն անելիքները և ջանքերը, որոնք պետք է գործադրենք զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից դուրս գալու և նախորդ տարվա ձեռքբերումները վերականգնելու ուղղությամբ։ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ենթակառուցվածքների բարելավման այս ծրագրերն ու միջոցառումները ոչ միայն նշանակությունը չեն փոխելու համավարակի պայմաններում, այլև հատուկ կարևորություն են ստանալու։ Լավ ենթակառուցվածքները որակյալ ծառայություն ապահովելու համար են՝ ոլորտից ստացված տնտեսական օգուտները մասնակիցների միջև հավասարապես բաշխելու, նրանց բարեկեցությունն ապահովելու համար»։
Ծրագրի ղեկավար Թաֆաձվա Դուբեն արձանագրել է ծրագրի ընթացքի դրական դինամիկան և կարևորել, որ նույնիսկ համավարակի պայմաններում նախապատրաստական և շինարարական աշխատանքները կանգ չեն առել։
Նշենք, որ ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում են Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում, Խոր Վիրապի վանքի հարակից շրջակայքի բարեկարգում և Գառնու քարերի սիմֆոնիա զբոսաշրջային գոտու բարեկարգում ենթածրագրերի շինարարական աշխատանքները։
2020-2021 թվականներին իրականացման են նախապատրաստվում հետևյալ ենթածրագրերն ու բաղադրիչները․
· Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում
· Գյումրու պատմական փողոցների և բարեկամության այգու բարեկարգում
· Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգում
· Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում
· Գառնու տաճարի հարակից տարածքի և փողոցների բարեկարգում
· Երևան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցում
· «Զորաց քարեր» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում
· Դեպի հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնում
· Արենի հանգույցի վերականգնում
· «Արենի գինու հյուրանոց» համալիրի ենթակառուցվածքների կառուցում
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։
Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեն, իրականացնող մարմինը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ