ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանում սկսվել է կորոնավիրուսով հիվանդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու գործով դատական նիստը 07/02/2020 12:29 | ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների գործով նիստը։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով, ուստի՝ այս դատական նիստին մասնակցել չի կարող։ Պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենսդրությունը պարտադիր պահանջ չի սահմանել և դատական նիստը կարող է ընթանալ առանց Գագիկ Ծառուկյանի։
«Մենք եկել ենք հենց այն նպատակով, որպեսզի դատական նիստի հետաձգում տեղի չունենա։ Նույնիսկ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին վարակված է կորոնավիրուսով, չի խանգարել, որպեսզի դատական նիստը շարունակվի և հույս ունեմ, որ այն կշարունակվի։ Սակայն, հաշվի առնելով գործի այն ծավալը, որ առկա է, այդ թվում՝ դատախազության և պաշտպանների կողմից ներկայացված մի քանի բողոքները, կարծում եմ՝ ժամանակի առումով հնարավոր չի լինի ավարտել։ Մենք շատ մանրամասն վերլուծություններ ունենք, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում, բացի այդ՝ հիմնավոր կասկածներ ունենք՝ ՀՔԾ-ի քննության մասով, ԱԺ ներկայացված միջնորդագրում մեղադրանքի բովանդակության և կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի բովանդակության էական տարբերության մասով։ Կարծում ենք, որ այս բոլոր փաստարկիները պետք է քննության առարկա դառնա, որովհետև Առաջին ատյանի դատարանը նշել էր, որ դրանք այս փուլում քննության ենթակա չեն, բայց մեր դիրքորոշմամբ՝ դրանք պետք է քննվեն»,- նշել է փաստաբանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպաններն անդրադարձել են քննչական ենթակայության հարցին՝ նշելով, որ այդ քրեական գործով նախաքննությունը պետք է ընթանա բացառապես ՀՔԾ-ում, ինչպես նաև՝ դատարանից խնդրել են հաստատված համարել նաև հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բողոքի քննությունը վերաքննիչ քրեական դատարանը նշանակել է հուլիսի 2-ին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի մոտ հայտնաբերվել կորոնավիրուս։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։
Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/18/2021 10:38 Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ.իրանագետ
- 01/18/2021 10:27 Շուկայական տնտեսությունը չպետք է շփոթել պրիմիտիվ սպեկուլյացիայի հետ ....Գևորգ Դանիելյան
- 01/17/2021 15:55 Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը. Սոս Հակոբյան
- 01/16/2021 23:17 Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
- 01/17/2021 16:15 Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները