Թեմաներ
Երեքշաբթի 08 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/11/2020   19:25 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը 08/11/2020   19:10 Ուզում են պարզել արվեստագետների ծրագրերը՝ հայ-թուրքական հաշտեցման գաղափարի վերաբերյալ. Հայտարարվել է բաց մրցույթ 08/11/2020   18:55 Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/11/2020   18:33 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. ԿԲ 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   18:28 «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին 08/11/2020   17:56 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը 08/11/2020   17:53 «Սփյուռքի հանձնակատարը անհասկանալի հիմքերով է հայտնվել այդ պաշտոնին» Լարիսա Ալավերդյան 08/11/2020   17:48 ՀՀ առողջապահության նախարարությունը «ձեռքերը լվացել է». Լարիսա Ալավերդյան 08/11/2020   17:39 Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին 08/11/2020   17:36 Արդարադատության նախարարությունը մերժել է փաստաբանների պալատի առաջարկը 08/11/2020   17:31 Արձակուրդային սպեկուլյացիա 08/11/2020   17:20 «Յուքոմը» դատի է տվել «Թիմին»՝ անբարեխիղճ մրցակցության համար 08/11/2020   17:16 Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում․ ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/11/2020   16:56 Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է 08/11/2020   16:54 Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում. 08/11/2020   16:35 Խորհրդարանն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը. Տիգրան Գալստյան 08/11/2020   16:32 Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 08/11/2020   16:24 «Լիդիան Արմենիա»-ն ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերգնահատման գործընթաց 08/11/2020   16:22 ՊՎԾ-ն ամփոփել է առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները 08/11/2020   16:19 Դատախազությունը պահանջում է կալանավորել Ռոբերտ Նազարյանին. Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի 08/11/2020   16:05 Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է 08/11/2020   16:02 Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է 08/11/2020   16:00 Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը 08/11/2020   15:58 Չինացիներին հորդորել են խնայել սնունդը 08/11/2020   15:32 Ոստիկանը չի կարող քաղաքական պատվեր կատարել. Սամսոնյան 08/11/2020   15:28 Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈԻ-ի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին 08/11/2020   15:27 Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել. Տիգրան Աբրահամյան 08/11/2020   15:10 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն է 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   14:44 Մենք խոսում ենք իրավական գործընթացի, թե իրավական անոմալիաների մասին.Վարդևանյան 08/11/2020   14:27 Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով 08/11/2020   14:21 Ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը. Վարդանյան 08/11/2020   14:12 Հայկ Մարությանը կրկին մեկնել է արձակուրդի 08/11/2020   14:07 «Աստված չանի հայտնվեք այն ընտրության առջև, որի առջև ես եմ հայտնվել» Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել 08/11/2020   14:03 «Երբ իրենց հարցնում են՝ ինչո՞ւ եք այդպես անում, ասում են՝ բա նախկինները չէի՞ն անում» Սարգիս Ավետիսյան 08/11/2020   14:01 Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի սեպտեմբերին. Արմեն Գևորգյանը հրաժարվել է փաստաբան Վարդգես Գևորգյանի ծառայություններից 08/11/2020   13:58 Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով 08/11/2020   13:51 Ինձ օգնում է ստեղծագործել երեխաների հանդեպ սերը. տիկին Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր մարզերի փոքրիկ ընթերցողների հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   13:37 Որ միշտ չկանխատեսենք անցյալը. Մաս առաջին 08/11/2020   13:29 Պաշտպան Միհրան Պողոսյանը խնդրել է դատարանից հետաձգել դատական նիստը 08/11/2020   13:20 Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը 08/11/2020   13:11 Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը 08/11/2020   13:00 «Առանձին փոքր պիկետները միավորվելու են ժամանակի ընթացքում և դառնալու բողոքի մեծ ընդվզում». Սարգիս Ավետիսյան 08/11/2020   12:48 «Փաշինյանի շնորհավորանքը Լուկաշենկոյին մեսիջ էր Ռուսաստանին, որ ինքը պատրաստ է հետ կանգնել իր գաղափարներից. Սարգիս Ավետիսյան 08/11/2020   12:46 Լիբանանահայերը կատակում են՝ մինչ իրենց «Մայրիկը» ոտքի կկանգնի, նրա համն ու հոտը նորից զգալու համար պետք է Երևան ժամանել 08/11/2020   12:32 Երևանի փոխքաղաքապետը «Շիրակ»-ի նոր նախագահն է
08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/10/2020   10:15 Համացանցում են հայտնվել Ախալքալաքում 27-ամյա Վիրաբյանի սպանության կադրերը 08/10/2020   11:09 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/10/2020   14:17 «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան 08/10/2020   13:45 Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ

Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Պարզվում է երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է մշակել, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի, ինչպես նաև դրանց առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման գործընթացում։ Այլ կերպ ասած՝ հակածխախոտային աղմկահարույց նախագծին փոխարինելու է գալիս հակաալկոհոլային նախագիծը, որով, ամենայն հավանականությամբ, խիստ արգելքներ կսահմանվեն ալկոհոլային խմիչքների իրացման և սպառման բնագավառում։

Ի՞նչ է այսօրինակ օրենքի նախագիծ ներկայացնելու հիմնավորումը։ Պարզվում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված ինչ –որ վերլուծության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: Ըստ այդ վերլուծության, 2010 թվականից հետո ՀՀ-ում ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը:

Ըստ այդ վերլուծության, ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն, ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը և աղջիկների 2 տոկոսը:

Վերլուծության մեջ նշված է նաև այն մասին, թե 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսն, իբր պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով:

Վերլուծության հեղինակները ինչ- որ հաշվարկներ են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ որոշել են, որ անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները՝ նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելի օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը:

Այստեղ, սակայն, հարկ է անդրադառնալ այս օրենքի ընդունման արդյունքում տնտեսական ոլորտին սպասվելիք նոր ցնցումների ալիքին։ Այս մասին, արդեն իսկ ահազանգում են ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հեղինակավոր ընկերությունները։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրդմամբ և իրենց կողմից իրականացված անհայտ ծագման հետազոտությունների արդյունքով որոշվել է, որ ալկոհոլի սպառումը Հայաստանում ավելացման բացասական միտում է գրանցել։ Այսինքն, Ժնևում նստած, նրանք որոշել են, որ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլի սպառման միտումներում ինչ -որ վնասակար տենդենցներ են նկատվում, ինչի արդյունքում որոշվել է, որ ոլորտը օրենսդրությամբ վերաձևումների կարիք ունի»,- թեմայի շուրջ «Փաստինֆո» -ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը։

Նա նկատում է՝ առնվազն պետք է հայ չլինել, որպեսզի չիմանալ, որ Հայաստանը նախ գինեգործության հայրենիքն է, իսկ հայկական լեգենդար կոնյակը մեր մշակութային «դեսպաններից» մեկն ամբողջ աշխարհում և մինիմում կույր պետք է լինել, որպեսզի չնկատել Հայաստանում գինեգործության բնագավառի աճող տենդենցները։ Հետևաբար, Հայաստանում վերջին տարիներին ալկոհոլային խմիչքների սպառման աճի տենդենցները պայմանավորված են ոչ թե դրանց չարաշահման բացասական աճով, այլ, պարզապես, ոլորտի աննախադեպ զարգացմամբ. «Այս բնագավառին ուղիղ հարված հասցնելն, այլ բան չէ, քան կանխամտածված միտում։

Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ր երկրից պետք է լինի այս պաշտոնյան, որպեսզի փորձ անի վաղուց կայացած այս ոլորտում այսպիսի օրենք մտցնել։ Այս հարցի պատասխանը ես թողնում եմ ընթերցողների դատին»։

Անդրադառնալով մեր երկրում ոլորտի գրանցած հաջողություններին, Աշոտ Բարսեղյանը ընդգծում է. «Հայաստանում կան բազմաթիվ կայացած գինեգործարաններ, որտեղ մարդիկ ահռելի ներդրումներ են կատարել և ոչ միայն ներկայանալի և որակյալ գինիներ են արտադրում, որ մրցունակ է աշխարհի շատ երկրներում, այլև գործարաններին կից գինետներ են կառուցել, որտեղ տարվա ընթացքում և հատկապես տուրիստական սեզոնին հազարներով զբոսաշրջիկներ են ընդունում, որտեղից նրանք գնումներ են կատարում, իսկ այս նախագիծը, եթե օրենքի ուժ ստանա, արգելվելու է գինիների հյուրասիրությունն այդպիսի վայրերում։ Անցնենք Արենիում անցկացվող «Գինու օրեր» փառատոնին, որ միաժամանակ ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ է ընդունում։ Այդ և այդպիսի փառատոնների կազմակերպիչներն էնտուզիաստներ են, որ տարիներ շարունակ զբաղվել են այդ հարցով և նկատելի առաջխաղացումներ են գրանցել։ Այսինքն` ստացվում է, որ մի քանի ինդիվիդումի հաշվին Հայաստանը տասնյակ հազարավոր տուրիստներ է ընդունում և հաջողությամբ իրականացնում հայկական գինու մեծ մասշտաբի հանրահռչակման գործը։ Հետևաբար` որևէ պաշտոնյայի մի չմտածված քայլ կարող է մի կոճակի սեղմումով խաչ քաշել տարիների կառուցած այս ողջ համակարգի զարգացման վրա»։

Զրույցի ավարտին հանրային սննդի ոլորտի փորձագետը ոլորտի պատասխանատուներին համախմբվելու կոչ է անում. «Այս խնդիրն արդեն իսկ մտահոգության մեծ առիթ է տվել ոլորտի՝ ինչպես առաջատար, այնպես նաև նորաստեղծ գինի, կոնյակ, օղի արտադրող ընկերություններին, անհատներին, միություններին, ալկոհոլի դիստրիբյուտոր և մարկետինգային ընկերություններին, ռեստորանային ոլորտում զբաղված կոնսուլտացիոն ընկերություններին, տուրիստական ընկերություններին։ Բոլորը շոկի մեջ են հայտնվել։ Երբ հակածխախոտային օրենքն էին առաջ բերում, այնպիսի մանիպուլացիոն հնարքներով ներկայացրին այդ օրենքի անհրաժեշտությունը, որ շատ քչերը նկատեցին այդ օրենքում առկա 13 կետից բաղկացած ուղիղ հարվածը մեր տնտեսությանը։ Նախարարն այնպես ներկայացրեց օրենքը, թե իբր ռեստորանները դեմ են ծխելը թողնելու նախաձեռնությանը, այնինչ ոչ մի ռեստորան դեմ չէր արտահայտվել օրենքի այդ կետին, այլ հարակից դրույթներին, որ մեր վզին փաթաթում էր այդ օրենքը։ Հակաալկոհոլայինն արդեն ամբողջովին զավեշտ է։ Ստացվում է, որ կան ուժեր, որոնք հանուն այս օրենքի վավերացման, պատրաստ են մեր երկիրը դարձնել Առողջապահության համաշխարհային ընկերության ձեռքի խաղալիքը։ Ստացվում է, որ այդ կառույցում ինչ ուզեն, մի քանի պատգամավորների միջոցով կարող են իրականություն դարձնե՞ն՝ կամայական փոփոխության ենթարկելով երկրի օրենքները։ Ներողություն, բայց մենք դա ձեզ թույլ չենք տա»,- ասում է Աշոտ Բարսեղյանը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:07 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իշխանությունը զավթած խմբավորումը փորձում է հյուծել հայ ժողովրդին». Գրիգոր Գրիգորյան
09:32 02/07/2020  |  ՄամուլԱյսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը. «Ժողովուրդ»
09:11 02/07/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. Նա «համաներում» է հայտարարել. «Հրապարակ»
00:11 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՑավալիորեն, վերջին շրջանում, ականատես ենք լինում պառլամենտարիզմի հիմանարար սկզբունքների ոտնահարմանը. ՊԶՄԿ
23:55 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը. Արսեն Բաբայան
22:03 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀարգելի սահմանադրագետներ, դուք դեռևս հույսե՞ր եք փայփայում, որ ամեն ինչ լինելու է սահմանադրության և օրենքների շրջանակներում. Ավետիք Իշխանյան
19:38 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն, ի՞նչ անհանգստանալու մասին կարող է խոսք լինել. Մակունց
15:29 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց
09:11 30/06/2020  |  Մամուլ«Իմ քայլը» կգնա՞ ռիսկի. Քրեական պատասխանատվություն է նախատեսվում. «Հրապարակ»
23:53 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը. Միհրան Հակոբյան

Տեսանյութեր

08/11/2020   11:00 Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]