ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը կարող էր հետ վերցնել վերաքննիչ բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել.պաշտպան 07/01/2020 20:52 | ԼՐԱՀՈՍ

Դատախազությունը կարող էր հետ վերցնել բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, թեև բողոքը ներկայացնելիս Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Սմբատ Մինասյանը։
«Կորոնավիրուսով հիվանդ մարդը գա դատարա՞ն։ Առանց նրա չի կարող լինել դատական նիստ։ Մեղադրյալի մասնակցությունը պարտադիր է և պետք է հասկանանք, թե դատարանն ինչքան ժամանակ կտա, որ կարողանանք մեղադրյալի ներկայությունն ապահովենք»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում, ստանում է իր բուժումը, մեկուսացված է և որևէ մեկի հետ չի շփվում։
Մինասյանը նշեց, որ վաղը կներկայանան դատական նիստին, կներկայացնեն թղթերը և հույս հայտնեց, որ դատախազությունը լոյալ կգտնվի և կհրաժարվի բողոքից, եթե ոչ, ապա կքննեն բողոքը։
Պաշտպանը հիշեցրեց նաև ԵԽ Խոշտանգումներին կանխարգելման կոմիտեի հանձնարարական-զեկույցը, որի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում պետք է վերանայվեր անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները։
Նրա խոսքով՝ չպետք է լինի երկակի ստանդարտներ և, եթե անձի մոտ կորոնավիրուս է, ապա դա արդեն վտանգավոր է ։
Բացի այդ՝ Մինասյանը նշեց, որ, թեև Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքին, միևնույն է՝ գտնվում է ռիսկային խմբում, քանի որ 65-ն անց է, ավելին՝ ունի ծնողներ, ովքեր ավելի խոցելի են համավարակի պայմաններում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպաններն անդրադարձել են քննչական ենթակայության հարցին՝ նշելով, որ այդ քրեական գործով նախաքննությունը պետք է ընթանա բացառապես ՀՔԾ-ում, ինչպես նաև՝ դատարանից խնդրել են հաստատված համարել նաև հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բողոքի քննությունը վերաքննիչ քրեական դատարանը նշանակել է հուլիսի 2-ին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի մոտ հայտնաբերվել կորոնավիրուս։
Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմը գտել է, որ բացակայում է հիմնավոր կասկածը, իսկ քննչական ենթակայության դեպքում ակնհայտ խախտում է, քանի որ ոչ միայն սուբյեկտիվ մասով պետք է քննվեր ՀՔԾ-ում, այլև՝ հոդվածի մասով գործը պետք է քննվեր բացառապես ՀՔԾ-ում։ Մինասյանի փոխանցմամբ՝ կարևորվել է նաև պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հարցը, մասնավորապես՝ ըստ պաշտպանական կողմի՝ հաղթահարված չէ պատգամավորական անձեռտնմխելիությունը։
«Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ ինչ- որ որակումներով, կալանքի միջնորդության հետ կապված խնդիրներով, բայց, երբ քննիչը դատարանում ներկայացնում է կալանքի միջնորդություն, ըստ էության, դուրս է գալիս ՀՀ գլխավոր դատախազի՝ միջնորդագրով ներկայացրած բովանդակությունից։ Այսինքն՝ եթե ԱԺ-ն մի բանի է համաձայնություն տվել, ինչու է քննիչն այլ բովանդակությամբ միջնորդություն բերում դատարան։ Արդյո՞ք ԱԺ-ն պետք է նաև այդ հարցով համաձայնություն տար, թե ոչ»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ հույս ունեն, որ դատարանը լոյալ կգտնվի և հարկ եղած դեպքում կգնան մինչև վերջ՝ սպառելով ներպետական բոլոր ատյանները։
Անդրադառնալով վաղեմության ժամկետի հարցին՝ Մինասյանն ասաց, որ նաև այդ հարցն են բարձրաձայնել։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք, ինչի համար պատասխանատվության առավելագույն ժամկետ է սահմանված 5 տարին։
Այսինքն՝ այս պարագայում, երբ դեպքը տեղի է ունեցել երեք տարի առաջ, վերջնական դատավճռի հրապարակման համար մնացել է առավելագույնը երկու տարի։
Մինասյանը վստահեցնում է, որ մինչև վաղեմության ժամկետի ավարտը, որը պաշտպանի փոխանցմամբ, լրանում է 1.5 տարուց, չեն հասցնի ավարտել գործի քննությունը։ Նրա փոխանցմամբ՝ բարձրաձայնել են նաև այդ խնդրի մասին՝ լսելի դարձնելու համար, թեև դատարանն այս պահին չի կարող քննարկել այն, քանի որ դա կապված է մեղադրանքի հետ, ինչն այս պահին չի գտնվում դատարանի տիրույթում։
Բացի այդ՝ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին, որպես պատիժ սահմանում է նաև տուգանքը, ապա պաշտպանի խոսքով, նման պայմաններում, հաշվի առնելով նաև, որ Գագիկ Ծառուկյանը չունի դատվածություն, ինչու՞ են կալանավորում, եթե որպես պատիժ չի կարող նշանակվել ազատազրկումը։
«Ազատազրկումը կարող է լինել, երբ անձն ունեցել է դատվածություն, ռեցիդիվիստ է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցին դատարանը չի կարող անդրադառնալ, քանի որ նախնական կալանավորումն է քննարկվում։ Մինասյանը գտնում է, որ այդ առումով մեր օրենսդրությունը կատարյալ չէ և հարցեր կան, որոնք թողնված են պրակտիկայի վրա։
Անդրադառնալով նաև Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին, որպես վկա հարցաքննելու մասին տեղեկատվությանը, մասնավորապես «Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ նրա առնչության մասին մամուլում շրջանառվում էր վաղուց՝ դեռ 1,5 տարի առաջ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, կարծես թե, նոր է հետաքրքրվում Նվեր Ծառուկյանով և արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ քրեական գործերն իշխանությունը պահում է՝ որպես մահակ ճնշում գործադրելու համար, պաշտպանն արձագանքեց. «Մենք իրավաբան ենք, քաղաքագետ չենք։ Փաստերն ենք արձանագրում, որ Նվեր Ծառուկյանը որևէ կապ չունի գործի հետ, բայց Դուք Ձեր տված հարցով պատասխանեցիք, բայց ես նման բան չասացի։ Ես իրավաբան եմ, քաղաքագետ չեմ և չեմ կարող քաղաքական վերլուծություններ անել, ես փաստերն եմ արձանագրում՝ իրավական որոշակիության սահմաններում»։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։
Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
- 09/23/2023 08:53 Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/23/2023 21:31 Ամեն բան հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին. Վարուժան Գեղամյան
- 09/22/2023 17:32 Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները
- 09/22/2023 14:51 Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ զոհվածների հուղարկավորության հարցերով զբաղվելու համար
- 09/22/2023 14:03 Թքած բոլոր կուսակցությունների վրա, հիմա խնդիրը Արցախի հայերին փրկելն ա.Մհեր Մկրտչյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
- 09/23/2023 12:18 Երևանի շինհրապարակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, 39-ամյա տղամարդը բեկորային վնասվածքներով՝ հոսպիտալացվել. shamshyan.com
- 09/21/2023 15:12 Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարներ են բախվել. կա տուժած
- 09/18/2023 23:33 Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)