Թեմաներ
Երեքշաբթի 08 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/11/2020   19:25 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը 08/11/2020   18:55 Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/11/2020   18:33 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. ԿԲ 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   18:28 «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին 08/11/2020   17:56 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը 08/11/2020   17:53 «Սփյուռքի հանձնակատարը անհասկանալի հիմքերով է հայտնվել այդ պաշտոնին» Լարիսա Ալավերդյան 08/11/2020   17:48 ՀՀ առողջապահության նախարարությունը «ձեռքերը լվացել է». Լարիսա Ալավերդյան 08/11/2020   17:39 Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին 08/11/2020   17:36 Արդարադատության նախարարությունը մերժել է փաստաբանների պալատի առաջարկը 08/11/2020   17:31 Արձակուրդային սպեկուլյացիա 08/11/2020   17:20 «Յուքոմը» դատի է տվել «Թիմին»՝ անբարեխիղճ մրցակցության համար 08/11/2020   17:16 Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում․ ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/11/2020   16:56 Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է 08/11/2020   16:54 Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում. 08/11/2020   16:35 Խորհրդարանն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը. Տիգրան Գալստյան 08/11/2020   16:32 Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 08/11/2020   16:24 «Լիդիան Արմենիա»-ն ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերգնահատման գործընթաց 08/11/2020   16:22 ՊՎԾ-ն ամփոփել է առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները 08/11/2020   16:19 Դատախազությունը պահանջում է կալանավորել Ռոբերտ Նազարյանին. Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի 08/11/2020   16:05 Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է 08/11/2020   16:02 Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է 08/11/2020   16:00 Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը 08/11/2020   15:58 Չինացիներին հորդորել են խնայել սնունդը 08/11/2020   15:32 Ոստիկանը չի կարող քաղաքական պատվեր կատարել. Սամսոնյան 08/11/2020   15:28 Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈԻ-ի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին 08/11/2020   15:27 Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել. Տիգրան Աբրահամյան 08/11/2020   15:10 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն է 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   14:44 Մենք խոսում ենք իրավական գործընթացի, թե իրավական անոմալիաների մասին.Վարդևանյան 08/11/2020   14:27 Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով 08/11/2020   14:21 Ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը. Վարդանյան 08/11/2020   14:12 Հայկ Մարությանը կրկին մեկնել է արձակուրդի 08/11/2020   14:07 «Աստված չանի հայտնվեք այն ընտրության առջև, որի առջև ես եմ հայտնվել» Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել 08/11/2020   14:03 «Երբ իրենց հարցնում են՝ ինչո՞ւ եք այդպես անում, ասում են՝ բա նախկինները չէի՞ն անում» Սարգիս Ավետիսյան 08/11/2020   14:01 Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի սեպտեմբերին. Արմեն Գևորգյանը հրաժարվել է փաստաբան Վարդգես Գևորգյանի ծառայություններից 08/11/2020   13:58 Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով 08/11/2020   13:51 Ինձ օգնում է ստեղծագործել երեխաների հանդեպ սերը. տիկին Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր մարզերի փոքրիկ ընթերցողների հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   13:37 Որ միշտ չկանխատեսենք անցյալը. Մաս առաջին 08/11/2020   13:29 Պաշտպան Միհրան Պողոսյանը խնդրել է դատարանից հետաձգել դատական նիստը 08/11/2020   13:20 Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը 08/11/2020   13:11 Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը 08/11/2020   13:00 «Առանձին փոքր պիկետները միավորվելու են ժամանակի ընթացքում և դառնալու բողոքի մեծ ընդվզում». Սարգիս Ավետիսյան 08/11/2020   12:48 «Փաշինյանի շնորհավորանքը Լուկաշենկոյին մեսիջ էր Ռուսաստանին, որ ինքը պատրաստ է հետ կանգնել իր գաղափարներից. Սարգիս Ավետիսյան 08/11/2020   12:46 Լիբանանահայերը կատակում են՝ մինչ իրենց «Մայրիկը» ոտքի կկանգնի, նրա համն ու հոտը նորից զգալու համար պետք է Երևան ժամանել 08/11/2020   12:32 Երևանի փոխքաղաքապետը «Շիրակ»-ի նոր նախագահն է 08/11/2020   12:23 Մանե Թանդիլյանն առաջարկում է հանգստյան ուղեգրեր տրամադրել համավարակի դեմ պայքարում ներգրավված բոլոր բուժաշխատողներին
08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/10/2020   10:15 Համացանցում են հայտնվել Ախալքալաքում 27-ամյա Վիրաբյանի սպանության կադրերը 08/10/2020   11:09 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/10/2020   14:17 «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան 08/10/2020   13:45 Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող

Մեկուսացած քաղաքացիները չնչին աջակցություն չեն ստանում, բայց տուգանքներ հաստատ կստանան 07/01/2020   21:45  |  Վերլուծություններ

Եթե վարչապետով, նախարարներով, մի խոսքով՝ ողջ կառավարությամբ անգամ դուրս գան՝ այգի ու փողոց, անգամ տնետուն  ընկած դիմակներ բաժանեն, միևնույն է, կորոնավիրուսը չի նահանջի Հայաստանից: Եվ գիտեք, թե ինչու՞: Որովհետև շատ տաքուկ է տեղավորվել: Որովհետև իշխանությունը չի ուզում, որ թագավարակ-թագավահանը նահանջի:

Ամեն ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ: Ասենք, կառավարական մակարդակով դիմակ բաժանելուց զատ այսօր ոստիկանությունն է լծվել մեկուսացածների մեկուսացումները վերահսկելուն: Իսկ հսկել ասվածը տուգանք է ենթադրում: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով:Այսինքն, եթե որևէ մեկուսացած դուրս գա փողոց, մուտքի մոտ գտնվող, կամ՝ բակի նստարանին նստած ոստիկանը ըստ օրենքի կարող է մոտենալ նրան  և միանգամից տուգանել: Արդեն իսկ խոսք է գնում թաղային կամ համայնքային  ոստիկանների  մասին: Իսկ մեկուսացածների քարտեզը ցույց է տալիս, թե որտեղ կան վարակակիրներ: Բացի այդ, ոստիկանների ձեռքի տակ անձնագրային տեղեկություններ կան մարդկանց  մասին: Ի վերջո, բոլորի հեռախոսները ցույց են տալիս նաև  տեղորոշումը և հեռախոսազանգերը՝ շփումների շրջանակը:

Հասկանալի է, չէ՞, որ իշխանությունն ամբողջ թափով լծվել է հարկեր ու տուգանքներ հավաքելու գործին: Բայց, այ, թե որքանո՞վ են տներում մեկուսացածներն ու ինքնամեկուսացածները համապատասխան բուժում ստանում, կամ՝ որքանո՞վ են ստանում իրենց հասանելիք գումարները,  ոչ ոք ոչինչ չգիտի: Ավելին, բազմաթիվ մեկուսացածների հետ զրույցները, նրանց բողոքներն ու դժգոհությունները  ցույց են տալիս, որ իրենց որևէ գումար չի տրվել:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք առաջին արտակարգ դրությանը հաջորդած մեղմացումները կապված չէր այս փաստի հետ: Տեսեք, եթե մարդը կամ ընտանիքը  տանը մեկուսանան և որևէ տեղից նրանց աջակցություն չտրվի, քանի որ չեն աշխատում, ապա, բնականաբար, մարդը պիտի ձգտի աշխատել՝ հազար ու մի հարց ունի լուծելու: Իսկ այն իշխանությունը, որը ֆինանսապես չի աջակցում  իր քաղաքացուն՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, նրան  տանը երկար պահել չի կարող: Եթե չես ապահովում առօրյա կարիքները քաղաքացուդ, չես կարող ասել՝ մնա տանը: Որ մնաց տանը, ո՞վ է նրան պահելու:

Այսօր էլ  ինքնամեկուսացածները, անտեսված են և չափազանց շատ են: Օրենք ընդունեցին, թե՝ տեղորոշումը պիտի պարզեր վարակակրի հետ շփվածների ողջ շրջանակը: Սակայն դա բնավ էլ չի գործում Մարդիկ մատնված են անուշադրության և ինքնագործունեության:

Այս ամենի ֆոնին Արսեն Թորոսյանը ոչինչ չի տեսնում: Կամ՝  վարդագույն ակնոցով է ամեն ինչ տեսնում, քանի որ ասում է՝ «ամեն ինչ լավ է. «շատ-շատ լավ», «շատ լավ տեղում ենք» և այլն, այդ թվում նաև՝  մահերի ցուցանիշներով, «Գերմանիայից ու շատ երկրներից լավ տեղում ենք», «ամբողջ Եվրոպայից լավ տեղում ենք», «Հայաստանում բուժօգնությունը շատ բարձր որակի է», «մեր մոտ մատուցվում է ամենաբարձրորակ բուժօգնությունը նման պացիենտների համար»։

Նա միակն է, որ խոսելով նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով մահերի մասին և համեմատելով դրանք այլ երկրների հետ, կարող է ասել, թե՝  հպարտ եմ, որ ունենք լավ ցուցանիշներ: Իրականում վիճակը չափազանց հեռու է մխիթարական լինելուց, քանի որ  բնակչության մեծությամբ աշխարհում 135-րդ տեղում գտնվող Հայաստանը կորոնավիրուսից մահերի բացարձակ թվով 51-րդ տեղում է /420 մահ/ , ինչը շատ վատ  ցուցանիշ է։

Ընդ որում, առողջապահության ոլորտի պատասխանատուն այս պնդումներն անում է՝  անտեսելով նաև  միջազգային  արձագանքները, մինչդեռ  կորոնավիրուսային մեր ցուցանիշներն արդեն աշխարհի մասշտաբով վատ օրինակի ցուցիչ են և շարունակ Հայաստանն այս առումով հայտնվում է միջազգային լրահոսում:

Հայաստանի առողջապահության ոլորտը ունակ է հրաշքներ գործելու, սակայն համակարգի հնարավորությունները ոչ միայն ի սկզբանե հավուր պատշաճի չօգտագործվեց ՝ այս ոլորտն էլ նախկինների և ներկաների բաժանելու, նաև՝  բնագավառի պատասխանատուի կազմակերպական ապաշնորհության հետևանքով: Փաստն այն է, որ  կորոնավիրուսից մահերի հարաբերական թվով Հայաստանն աշխարհի վատագույն 20 երկրների թվում է հայտնվել՝  զբաղեցնելով 20-րդ տեղը։ Սա խայտառակ վատ ցուցանիշ է։

Արսեն Թորոսյանն գիտակցաբա՞ր, թե՞ անգիտորեն էր կորոնավիրուսը նույնացնում  գրիպի հետ     

Մշտապես ԱՀԿ-ին հղումներ անող Թորոսյանի երկակի ստանդարտները լուրջ խորհրդածելու տեղիք են տալիս: Ինչպե՞ս հասկանալ նրա այն մոտեցումը, թե՝ ,, երբ Հայաստանին վերաբերող թվերը միջազգային աղբյուրներում տարբերվում են հայկականից, առաջնությունը կտանք հայկականին,,: Ստացվում է, որ այս ողջ ընթացքում պարետատունը կոնկրետ մեթոդաբանություն  չու՞նի՝ տվյալները մշակելու համատեքստում, երբ ոնց ձեռնտու է՝ այնպես էլ ներկայացնում են:

Եվ ըստ էության, սկզբից մինչև վերջ հանրության համար մեծ հարցական է մնում, բուն կորոնավիրուսով մահացածների և տարբեր այլ հիվանդությունների առկայության պարագայում կորոնավիրուսի՝ որպես մահն արագացնող գործոնի ազդեցությամբ մահերը, քանի որ կորոնավիրուսով մահացածներին  չեն դիահերձում։

Մենք լրջորեն մտահոգվելու առիթ չունե՞նք, որ ասենք, եթե հունիսի 27-ի դրությամբ իր  2,963,208 բնակչությամբ 135րդ տեղում գտնվող Հայաստանը  գրանցված վարակվածների բացարձակ թվով, այն է՝  23,909 մարդ / 49րդ տեղում է։

Երկու կարծիք լինել չի կարող, որ Արսեն Թորոսյանն այս ցուցանիշների համար ոչ թե պիտի հպարտություն ապրի, այլ պիտի գլուխն ամոթից վեր բարձրացնել չկարողանա:

Ի դեպ,  իրենց բնակիչների թվով շատ տարբեր երկրներ միմյանց հետ համեմատելն էլ աբսուրդի ժանրից է, ուղղակի տպավորություն ստեղծելու համար:

Իսկ այն, որ Հայաստանն իր ապաշնորհ ղեկավարության և առաջին հերթին՝ առողջապահության ոլորտի պատասխանատուի ,,շնորհիվ,, կամ ,,համառ ջանքերով,,  տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, աներկբա է: Ընդ որում, այս ամենի սկիզբը դրվել էր ավելի վաղ, երբ  տվյալ պաշտոնյան ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնն էր փակում, երբ տուբերկուլյոզային դիսպանսերն էր փակում, այսինքն, առողջապահության բնագծեր, որոնք համաճարակային առումով սերտորեն առնչվում էին նոր կորոնավիրուս կոչվող համաճարակի հետ:

Ի դեպ, այսօր շատերն են այն կարծիքին, որ Հայաստանում համաճարակը քաղաքական գործոն  է եղել  ի սկզբանե, յուրօրինակ վահանի դեր խաղալով իշխանության համար:

Իրականում  Արսեն Թորոսյան պետական պաշտոնյայի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցչի և առողջապահության ոլորտի պատասխանատուի  պատճառով է նախևառաջ, որ Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշներով տխուր պատկեր է ցուցանում, քանզի նա էր, որ լինելով մասնագետ հանրությանը դեռ փետրվարին համոզում էր, թե՝  կորոնավիրուսն առանձնապես գրիպից չի տարբերվում: Այս կերպ, անգիտորեն կամ միտումնավոր  նա մոլորության մեջ գցեց բոլորին:

Օրերս ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին էլ  օրերս հարցազրույցի ժամանակ տեսակետ էր հայտնել, թե՝ համաճարակի զարգացման,  տարածման և տապալման ընթացքը ցույց է տալիս, որ այս պաշտոնյայի  գործելաոճը և բարոյական կերպարը վտանգավոր է երկրի համար: Ըստ նրա առկա ցուցանիշների ողջ պատասխանատվությունը Թորոսյանի վրա է: Ոչ թե բնակչության վրա, ինչպես փորձ է արվում համաշխարհային մակարդակով

Հեղինակ՝ Աննա Աթանեսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:52 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կարող էր հետ վերցնել վերաքննիչ բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել.պաշտպան
20:09 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված
19:21 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին
19:05 01/07/2020  |  ԿորոնավիրուսԱռնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան
18:45 01/07/2020  |  ԿորոնավիրուսԿարտադրվի այնքան թեստ, որը կբավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը. Արսեն Առաքելյան
18:30 01/07/2020  |  ԿորոնավիրուսՏասը հազար թեստեր հասան Հայաստան
11:16 01/07/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 62-ամյա կին է
10:57 01/07/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է գրանցվել
10:43 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀիվանդասենյակի պատուհանից ցած նետված կորոնավիրուսով վարակակիրը կվիրահատվի
10:10 01/07/2020  |  ՄամուլԱրսեն Թորոսյանը հիմա էլ որոշել է ոչնչացնել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը. «Իրավունք»

Տեսանյութեր

08/11/2020   11:00 Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]