Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 08 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/08/2020   18:46 Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է հարազատ հորից 07/08/2020   18:38 Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները 07/08/2020   18:23 Բովանդակային առումով որևէ փոփոխություն չի լինելու. Լիլիթ Մակունցը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ 07/08/2020   18:20 «Իմ քայլը» խմբակցությունում այս պահի դրությամբ նոր վարակակիր չկա. Մակունց 07/08/2020   18:15 Էդգար Սողոմոնյանին խցում ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք ստանալու համար.«Սասնա Ծռեր-1» գործով ամբաստանյալ 07/08/2020   18:10 Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել. Tert.am 07/08/2020   18:06 Հայաստանում նույնպես մինչև այս համավարակը կորոնավիրուսով որևէ մեկը չի զբաղվել. Լիլիթ Մակունց 07/08/2020   18:03 Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է 07/08/2020   17:59 Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ 07/08/2020   17:56 Քաղաքի ծայրամասային հատվածներում, հատկապես բակերում նորից դիմակ չկրելու խնդիր է առաջանում. Մակունց 07/08/2020   17:45 Իրանը չի փոխհատուցի Boeing 737-ի խոցումից զոհված ուղևորների ընտանիքներին 07/08/2020   17:42 60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա 07/08/2020   17:38 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային 07/08/2020   17:32 ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ 07/08/2020   17:26 Արման Բաբաջանյանն ամենաքիչ քվե ստացած պատգամավորն է, որը ԼՀԿ-ի մանդատն օգտագործում է այլ կուսակցություն ստեղծելու համար 07/08/2020   17:18 Պետք է անպայման տեղեկացնեն ազատությունից զրկելու պատճառը, ռեժիմը. Մելիքյան 07/08/2020   16:58 Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը դիմակը բերանին դրած հաց է ուտում, պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել. Նարեկ Սամսոնյան 07/08/2020   16:53 ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին 07/08/2020   16:48 Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան անհանգստացած է ու հանդիպում է ակնկալում պարետի հետ 07/08/2020   16:41 «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը չի վերականգնվի 07/08/2020   16:37 Մեկ-մեկ ընկնում են թավիշը դիմակ դարձրածների դիմակները 07/08/2020   16:27 Նարեկ Սամսոնյանին բերման է ենթարկվել դիմակն իջեցրած ծխելու համար 07/08/2020   16:20 Քրեական գործով մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան 07/08/2020   16:14 Այստեղ որոշակի հնարավոր միտումներ ու սադրանքներ եմ տեսնում. ԱԺ պատգամավոր 07/08/2020   16:07 Սահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ 07/08/2020   16:00 ԿԸՀ-ն քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերադարձնելու հարցը 07/08/2020   15:50 Զգուշացում. սպասվում է քամու ուժգնացում 07/08/2020   15:45 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/08/2020   15:36 «10 հազար դրամը իմ կարծիքով մեծ գումար է հայաստանցիների համար». Սիսակ Գաբրիելյան 07/08/2020   15:27 ՀՀ ԵՄ համաձայնագիրը վավերացրեց նաև Հունաստանը 07/08/2020   15:23 Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն 07/08/2020   15:11 ՍԴ նախկին անդամների իրավունքն է դիմել ՄԻԵԴ․ Արարատ Միրզոյան 07/08/2020   15:05 Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը 07/08/2020   14:59 «Բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն ». Նարեկ Սամսոնյան 07/08/2020   14:57 Մասնակի վերահսկողության ճանապարհը մարմնավաճառության ոլորտում անընդունելի է. Արմեն Պետրոսյան 07/08/2020   14:50 Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով 07/08/2020   14:46 «Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն». Հրանտ Մելիք - Շահնազարյան 07/08/2020   14:40 Ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել քաղաքացիներին քաշքշելու միջադեպի մասին 07/08/2020   14:33 Ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատման դեպքը թաքցնելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 07/08/2020   14:27 Դիմակ չկրելու համար տուգանքի չափերը բարձրացնելու օրինագիծը կարող է նորից դրվել շրջանառության մեջ 07/08/2020   14:21 Տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել, որովհետև չենք հասցրել այս կատեգորիայի անձանց պատժից ազատել. փոխնախարար 07/08/2020   14:19 Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է 07/08/2020   14:01 Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից 07/08/2020   13:57 Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ 07/08/2020   13:52 Որոշ մարդիկ բաց տարածքում կարող են դիմակ չկրել. Պարետը նոր որոշում է կայացրել 07/08/2020   13:46 Փաթեթը լուրջ քննարկման կարիք ունի, ո՞րն էր հրատապ ռեժիմով քննարկելու անհրաժեշտությունը. Արկադի Խաչատրյան 07/08/2020   13:37 Ինչու՞ են այդ հարցաշարերն ընտրողաբար ուղարկվել լրատվամիջոցներին. Անի Սամսոնյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին
07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/06/2020   23:08 Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ. Իսկապե՞ս. Անի Սամսոնյան 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/06/2020   23:49 Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/06/2020   19:26 ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին 07/06/2020   20:26 Հայկ և Ալեքսանդր Եսայանները խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները. Ucom-ի հայտարարությունը 07/07/2020   09:06 Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա. «Իրատես» 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ 07/01/2020   11:42  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ: 

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ:

Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության և անվտանգության հրամայականից ելնելով, այս տարի ստիպված եղանք հրաժարվել ՀՀ գլխավոր դատախազությունում հավաքվելու, ջերմ մթնոլորտում իրար անձնապես շնորհավորելու, մեր անցած ճանապարհն արժևորելու, ձեռբերումները, բացթողումները համատեղ գնահատելու և նոր նախանշումներ կատարելու գեղեցիկ ավանդույթից՝ վստահությամբ, որ գալիք տարում համավարակը հաղթահարելու ուրախությամբ կլրացնենք այդ բացը:

Մեր ժողովրդի հետ կիսելով այս իրավիճակի հարուցած բոլոր բարդություններն ու սահմանափակումները՝ դուք անխոնջ շարունակում եք կատարել Ձեր մասնագիտական պարտքը՝ առաջնորդվելով մեր երկրի իրավական անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարը որևէ պարագայում չթուլացնելու հրամայականով։

Շնորհակալ եմ  Ձեր ցուցաբերած տոկունության, իրավական պետության կերտմանը ձեր հավատարմության և դատախազության՝ իբրև միասնական օրգանիզմի գաղափարը գործի ու արդյունքի վերածելու ձեր ընդհանրական համոզմունքի համար։ Հպարտությամբ եմ արձանագրում ծառայության ընթացքում բոլոր տեսակի վայրիվերումների, տարբեր շրջանակների կողմից տարատեսակ մանիպուլյացիաներով մեզ հավասարակշռությունից հանելու փորձերի, շատ դեպքերում դատախազության իրավասություններից ու գործառույթներից ճչացող անտեղյակությամբ համեմված անհիմն մեղադրանքների հանդեպ ձեր խորին զսպվածությունն ու չեզոքությունը, բացառապես մասնագիտական դաշտում մնալու ձեր ընդհանրական վարքագիծը, որը համակարգի կայունության, կենսունակության կարևորագույն գրավականներից է։

Շնորհակալություն ահռելի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության բեռի պայմաններում հանուն ձեր մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և ազնվիրաբար կատարման, ցուցաբերած համբերատարության համար, այն զոհողությունների համար, որոնք ձեզ հետ միասին լուռ արժանապատվությամբ կիսում են ձեր ընտանիքի անդամները, ամենահարազատ ու մտերիմ մարդիկ։      

Այսօրվա խորհուրդը բացառիկ է նրանով, որ ազդարարում է դատախազության՝ 21-րդ դարի 3-րդ տասնամյակ թևակոխումը, ինչը մեզնից պահանջում է իրավական մտքի զարգացմանը, հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերներին, իրավական պետության կառուցման, իրավակարգի ամրապնդման մեր ժողովրդի իդեալներին և ձևակերպած նորովի պահանջներին ընդառաջ համակարգային զարգացման տեսլականի արդիականացում: Դատախազությունը քրեական վարույթի ողջ շարժընթացը հսկող, իրավահենության արժեքներով առաջնորդվող սլաքավարն է, որն իր ամենօրյա, մեծամասամբ անտեսանելի աշխատանքով կենսագործում է օրենքի գերակայության, իրավահավասարության, պատժի անխուսափելիության, պետության գույքային իրավունքների պաշտպանության հիմնարար գաղափարները:

Նոր տասնամյակում դատախազությունը լիարժեքորեն պետք է իրացնի քրեական քաղաքականության արդիականացման յուրօրինակ «ուղեղային կենտրոնի» դերը: Մեր նախընթաց գործունեությամբ, արդեն դրել ենք դրա հիմքերը՝ անգամներով բազմապատկերով օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների նախաձեռնություններով հանդես գալը, միջազգային փորձի հենքին մշակվող և Վճռաբեկ դատարան ներկայացվող այնպիսի միջնորդությունները, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա կարող է զարգանալ ներպետական նախադեպային իրավունքը:

Մեր հիմնական առաջնահերթություններից է մնում քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության և որոշակիության ապահովումը, օրենքի առջև ընդհանուր հավասարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների անշահախնդիր կենսագործման մեր հավատամքի հանդեպ հանրային վստահության և աջակցության ամրապնդումը: Քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռման մեր առանցքային գործառույթի անշեղ իրականացումը պիտի հանգեցնի իրապես օրինականության սկզբունքներին դատախազության և յուրաքանչյուր դատախազի նվիրվածության հանրային ընդհանրական գիտակցության և հավատի ձևավորմանը: Այս ճանապարհին մեր իրավասությունների բարեխիղճ իրականացումը բավարար չէ, այլ պետք է տեսանելի դառնա այդ արժեքներին ամեն օր հավատարմորեն ծառայելով, մեր մաքրակենցաղությամբ, օրինապաշտության ու պետականապաշտության, քաղաքացիական պատասխանատվության անձնական օրինակով:

Պատմական ամենաառանցքային շրջափուլերում, երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջաններում դատախազությունը բացառիկ կարևոր դերակատարում է ստանձնել։ Եվ այսօր էլ մենք լիարժեք պատասխանատվություն ենք վերցրել ներքին իրավական կայունության ապահովման, հանրության ու պետության օրինական շահերի վերականգնման ու պաշտպանության հարցում։ Մենք հպարտությամբ ստանձնել ենք միջազգային պարտավորություններին և օրենքի տառին բացարձակ համապատասխան պետությունից տարիներով գողացված հարստությունն իր օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը։ Չպետք է լինի որևէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը և ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար։

Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որևէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որևէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որևէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը։

Նույնպիսի հետևողականությամբ մենք չենք հանդուրժելու նաև մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որևէ դրսևորում, որովհետև առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը։

Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, և այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված։

Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու են՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը և մեր ժողովրդի վստահությունը։

Սիրելի՝ գործընկերներ, թանկագին վետերաններ,

Կրկին շնորհավորելով այս նշանակալի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անձնական և գործնական հաջողություններ ու ձեռբերումներ՝ մեր բազմադարյա և պաշտելի երկրում։

Ցանկանում եմ պատվաբեր ծառայություն՝ մեր կոչմանը, մեր հզոր ժողովրդին անմնացորդ նվիրումին համատարիմ՝ ի շահ հայոց պետականության հարատևության, նրա լուսավոր ու պայծառ ապագայի։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:35 27/06/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը քրեական գործերով ահաբեկում է Աժ պատգամավորներին. Գրիշա Վիրաբյան
09:31 23/06/2020  |  ՄամուլԵրկուշաբթի Գլխավոր դատախազությունում տեղակալ եւ դատախազներ են ընտրելու. «Հրապարակ»
17:03 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը
10:54 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍԾառուկյանի կողմից ընտրակաշառքը դեպքերի վերաբերյալ տվյալներ են ձեռքբերվել Քաղշինկոմիտեի նախագահի գործով կատարված խուզարկության արդյունքում. Գլխավոր դատախազ
09:45 16/06/2020  |  ՄամուլԹեեւ ապացույցները սուղ են, դա չի խանգարի, որ Դավթյանը «պատվով» կատարի հանձնարարությունը. «Հրապարակ»
13:15 02/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանների կողմից իրենց իրավունքի իրացումը երբեք չի կարող դիտարկվել չարաշահում. Վարդևանյան
10:27 02/06/2020  |  ՄամուլԱրթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ
19:49 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵԴ-ի կողմից երկու հարցին չպատասխանելը և այն վերացական գնահատելն ընդամենը վերահաստատեցին դիրքորոշումը. Դավթյան
18:47 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչու՞մ է կայանում իրավապահ համակարգի կաշկանդվածությունը. Պատգամավորը՝ դատախազին
16:39 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հոկտեմբերի 27»-ի գործով կհարցաքննվի նաև Գագիկ Ջհանգիրյանը. Գլխավոր դատախազը չբացառեց

Տեսանյութեր

07/08/2020   11:40 ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված. «Իրավունք»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]