Թեմաներ
Երեքշաբթի 09 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2020   11:18 Հայաստանի անվտանգության «դոսյեն» 09/22/2020   11:16 Ալիևի հայտարարություններն ինձ համար վստահելի աղբյուր չեն. Մարուքյան 09/22/2020   11:12 Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը 09/22/2020   11:10 Ցանկացած քաղաքացու դժգոհություն կարևոր է մեզ համար. Սուրեն Գրիգորյան 09/22/2020   11:03 Եթե մանդատը վայր դնելու մասին լուրերը ճիշտ լինեին, «Իմ քայլ»-ի ցուցակն արդեն սպառված կլիներ. Սուրեն Գրիգորյան 09/22/2020   11:01 Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 115 նոր դեպք 09/22/2020   10:58 «Իշխանություններին խորհուրդ կտայի, որ շուրջ 5 տասնամյակ ընդգրկող պլաններ ներկայացնելուց առաջ ոչ վաղ անցյալի տրված խոստումները կյանքի կոչեին. Իվետա Տոնոյան 09/22/2020   10:49 Եթե ԱԱԾ-ն ջանասիրությամբ զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու ուղղությամբ, մենք բավականին լուրջ քայլ կունենայինք. Իվետա Տոնոյան 09/22/2020   10:45 Դիվանագիտությունում ակնհայտորեն թույլ ենք, իսկ քարոզչությունն ամբողջապես ուղղված է «սեւերին» սատկացնելուն եւ պողոսներին դուխ տալուն. Աղասի Ենոքյան 09/22/2020   10:42 Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում. Արման Աբովյան 09/22/2020   10:39 Արդեն երկրորդ տարին է, որ Անկախության օրը մենք նշում ենք «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության շրջանակներում. Աննա Հակոբյան 09/22/2020   10:36 Երկու տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել. Իվետա Տոնոյան 09/22/2020   10:34 ԵՏՀ-ում ՀՀն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության է արժանացել ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների փոխվարչապետերի կողմից 09/22/2020   10:13 Կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մարված է 09/22/2020   10:00 Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են. դա համաձայնեցված է. «Փաստ» 09/22/2020   09:57 «Ուշքի արի». ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ 09/22/2020   09:52 Վճռական հանրահավաքը՝ հոկտեմբերի 8-ին 09/22/2020   09:40 Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է. բայց դատավորները վախենում են. «Ժողովուրդ» 09/22/2020   09:35 Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ. «Փաստ» 09/22/2020   09:29 Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է. «Ժողովուրդ» 09/22/2020   09:26 Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը. «Ժողովուրդ» 09/22/2020   09:23 «Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները». Փաշինյանը նախապատրաստվում է. «Փաստ» 09/22/2020   00:14 Ռուսաստանի սահմանի մոտ Մեծ Բրիտանիայի հետախույզ ինքնաթիռ են որսացել 09/21/2020   23:47 ԵՄ-ում խոսել են՝ Լուկաշենկոյի հեռանալուց հետո, Բելառուսին օգնության մասին 09/21/2020   23:25 Երեք մետրանոց կոկորդիլոսը աղջկան բռնել է ոտքերից 09/21/2020   23:08 ԱՄՆ-ը խոստացել է արձագանքել Նավալնիի հետ կապված իրավիճակին 09/21/2020   22:55 Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր 09/21/2020   22:41 Կհոսանքազրկվեն Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներ 09/21/2020   22:35 Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ռազմական ագրեսիայի. 09/21/2020   22:21 Քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ. Արսեն Բաբայան 09/21/2020   22:13 Մտահոգ ջղաբջիջներ. Գիտնականները սեքսի անսպասելի արդյունք են հայտնաբերել 09/21/2020   21:21 Եթե առաջիկա 30 տարում սովորեք հարգել սեփական երկրի Սահմանադրությունը՝ դա արդեն մեծ ձեռքբերում կլինի. Գոռ Հովհաննիսյան 09/21/2020   21:08 Բելառուս ծրագրավորողը բողոքել է՝ ձերբակալվածների տեղափոխման ավտոմեքենայում բռնաբարության դեմ 09/21/2020   20:44 Դատարանը մեղավոր է ճանաչել 47-ամյա մորը՝ 6-ամյա դստեր նկատմամբ բռնություն գործադրելու համար 09/21/2020   20:35 Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, գնդապետ Մանուկ Մուրադյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով 09/21/2020   20:21 Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել 09/21/2020   20:09 Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ 09/21/2020   20:01 Սաքունց եղբայրները ատամներով մեքենա քաշեցին. սահմանվեց նոր ռեկորդ 09/21/2020   19:48 «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում 09/21/2020   19:38 Թրամփը մտափոխվել է Tik Tok-ի հետ կապված հարցում՝ չինացիների կողմից դրա նկատմամբ վերահսկողությունը պահպանելու պատճառով 09/21/2020   19:16 Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ 09/21/2020   18:55 Իշխանությունը պետություն չէ, պետությունը մենք ենք՝ ժողովուրդը. Գագիկ Գինոսյան 09/21/2020   18:42 Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր 09/21/2020   18:25 Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին 09/21/2020   18:23 Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը 09/21/2020   18:19 Այստեղ ոստիկանական զորքեր ուղարկելու փոխարեն Դուք այցելեք . Ջերմուկի բնակիչը՝ Փաշինյանին 09/21/2020   18:15 «Մեզ լայնածավալ պատերազմ է սպառնում, որը կարող է չսահմանափակվել միայն Արցախի հետ շփման գծով ». Հրանտ Մելիք- Շահնազարյան 09/21/2020   18:10 Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ 09/21/2020   18:00 Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 09/21/2020   17:54 Մոսկվան չի շտապում վերականգնել Երևանի հետ օդային հաղորդակցությունը. Սուրենյանց
09/21/2020   14:49 Քաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար 09/21/2020   14:23 Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ 09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/21/2020   12:29 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի 09/20/2020   23:26 Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   17:19 Պատերազմի կոչնակ. Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   18:28 Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը «նապաստակ է նկարում». Կարեն Բեքարյան 09/21/2020   22:13 Մտահոգ ջղաբջիջներ. Գիտնականները սեքսի անսպասելի արդյունք են հայտնաբերել 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   17:58 Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է տրանսգենդերի հետ հպարտությամբ լուսանկարվող նախարար.Իվետա Տոնոյան 09/20/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/21/2020   11:45 Արգիշտի Քյարամյանը՝ Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Ծառուկյանի քրեական գործերի մասին 09/20/2020   22:36 ԱՄՆ-ն Ռուսաստանի ուլտիմատում է ներկայացրել 09/20/2020   20:24 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորում է ստացել 25 բուժաշխատող, 8 հիվանդ 09/21/2020   22:41 Կհոսանքազրկվեն Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներ 09/20/2020   22:44 Արթուր Վանեցյանը մասնակցել է երիտասարդական ճամբարին 09/21/2020   14:56 Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է. Միհրան Հակոբյան

Դատախազությունը կարող էր հետ վերցնել վերաքննիչ բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել.պաշտպան 07/01/2020   20:52  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազությունը կարող էր հետ վերցնել բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, թեև բողոքը ներկայացնելիս Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Սմբատ Մինասյանը։

«Կորոնավիրուսով հիվանդ մարդը գա դատարա՞ն։ Առանց նրա չի կարող լինել դատական նիստ։ Մեղադրյալի մասնակցությունը պարտադիր է և պետք է հասկանանք, թե դատարանն ինչքան ժամանակ կտա, որ կարողանանք մեղադրյալի ներկայությունն ապահովենք»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում, ստանում է իր բուժումը, մեկուսացված է և որևէ մեկի հետ չի շփվում։

Մինասյանը նշեց, որ վաղը կներկայանան դատական նիստին, կներկայացնեն թղթերը և հույս հայտնեց, որ դատախազությունը լոյալ կգտնվի և կհրաժարվի բողոքից, եթե ոչ, ապա կքննեն բողոքը։

Պաշտպանը հիշեցրեց նաև ԵԽ Խոշտանգումներին կանխարգելման կոմիտեի հանձնարարական-զեկույցը, որի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում պետք է վերանայվեր անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները։

Նրա խոսքով՝ չպետք է լինի երկակի ստանդարտներ և, եթե անձի մոտ կորոնավիրուս է, ապա դա արդեն վտանգավոր է ։

Բացի այդ՝ Մինասյանը նշեց, որ, թեև Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքին, միևնույն է՝ գտնվում է ռիսկային խմբում, քանի որ 65-ն անց է, ավելին՝ ունի ծնողներ, ովքեր ավելի խոցելի են համավարակի պայմաններում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպաններն անդրադարձել են քննչական ենթակայության հարցին՝ նշելով, որ այդ քրեական գործով նախաքննությունը պետք է ընթանա բացառապես ՀՔԾ-ում, ինչպես նաև՝ դատարանից խնդրել են հաստատված համարել նաև հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բողոքի քննությունը վերաքննիչ քրեական դատարանը նշանակել է հուլիսի 2-ին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի մոտ հայտնաբերվել կորոնավիրուս։

Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմը գտել է, որ բացակայում է հիմնավոր կասկածը, իսկ քննչական ենթակայության դեպքում ակնհայտ խախտում է, քանի որ ոչ միայն սուբյեկտիվ մասով պետք է քննվեր ՀՔԾ-ում, այլև՝ հոդվածի մասով գործը պետք է քննվեր բացառապես ՀՔԾ-ում։ Մինասյանի փոխանցմամբ՝ կարևորվել է նաև պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հարցը, մասնավորապես՝ ըստ պաշտպանական կողմի՝ հաղթահարված չէ պատգամավորական անձեռտնմխելիությունը։

«Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ ինչ- որ որակումներով, կալանքի միջնորդության հետ կապված խնդիրներով, բայց, երբ քննիչը դատարանում ներկայացնում է կալանքի միջնորդություն, ըստ էության, դուրս է գալիս ՀՀ գլխավոր դատախազի՝ միջնորդագրով ներկայացրած բովանդակությունից։ Այսինքն՝ եթե ԱԺ-ն մի բանի է համաձայնություն տվել, ինչու է քննիչն այլ բովանդակությամբ միջնորդություն բերում դատարան։ Արդյո՞ք ԱԺ-ն պետք է նաև այդ հարցով համաձայնություն տար, թե ոչ»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ հույս ունեն, որ դատարանը լոյալ կգտնվի և հարկ եղած դեպքում կգնան մինչև վերջ՝ սպառելով ներպետական բոլոր ատյանները։

Անդրադառնալով վաղեմության ժամկետի հարցին՝ Մինասյանն ասաց, որ նաև այդ հարցն են բարձրաձայնել։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք, ինչի համար պատասխանատվության առավելագույն ժամկետ է սահմանված 5 տարին։

Այսինքն՝ այս պարագայում, երբ դեպքը տեղի է ունեցել երեք տարի առաջ, վերջնական դատավճռի հրապարակման համար մնացել է առավելագույնը երկու տարի։

Մինասյանը վստահեցնում է, որ մինչև վաղեմության ժամկետի ավարտը, որը պաշտպանի փոխանցմամբ, լրանում է 1.5 տարուց, չեն հասցնի ավարտել գործի քննությունը։ Նրա փոխանցմամբ՝ բարձրաձայնել են նաև այդ խնդրի մասին՝ լսելի դարձնելու համար, թեև դատարանն այս պահին չի կարող քննարկել այն, քանի որ դա կապված է մեղադրանքի հետ, ինչն այս պահին չի գտնվում դատարանի տիրույթում։

Բացի այդ՝ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին, որպես պատիժ սահմանում է նաև տուգանքը, ապա պաշտպանի խոսքով, նման պայմաններում, հաշվի առնելով նաև, որ Գագիկ Ծառուկյանը չունի դատվածություն, ինչու՞ են կալանավորում, եթե որպես պատիժ չի կարող նշանակվել ազատազրկումը։

«Ազատազրկումը կարող է լինել, երբ անձն ունեցել է դատվածություն, ռեցիդիվիստ է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցին դատարանը չի կարող անդրադառնալ, քանի որ նախնական կալանավորումն է քննարկվում։ Մինասյանը գտնում է, որ այդ առումով մեր օրենսդրությունը կատարյալ չէ և հարցեր կան, որոնք թողնված են պրակտիկայի վրա։

Անդրադառնալով նաև Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին, որպես վկա հարցաքննելու մասին տեղեկատվությանը, մասնավորապես «Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ նրա առնչության մասին մամուլում շրջանառվում էր վաղուց՝ դեռ 1,5 տարի առաջ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, կարծես թե, նոր է հետաքրքրվում Նվեր Ծառուկյանով և արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ քրեական գործերն իշխանությունը պահում է՝ որպես մահակ ճնշում գործադրելու համար, պաշտպանն արձագանքեց. «Մենք իրավաբան ենք, քաղաքագետ չենք։ Փաստերն ենք արձանագրում, որ Նվեր Ծառուկյանը որևէ կապ չունի գործի հետ, բայց Դուք Ձեր տված հարցով պատասխանեցիք, բայց ես նման բան չասացի։ Ես իրավաբան եմ, քաղաքագետ չեմ և չեմ կարող քաղաքական վերլուծություններ անել, ես փաստերն եմ արձանագրում՝ իրավական որոշակիության սահմաններում»։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։

Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված
19:05 01/07/2020  |  ԿորոնավիրուսԱռնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան
18:45 01/07/2020  |  ԿորոնավիրուսԿարտադրվի այնքան թեստ, որը կբավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը. Արսեն Առաքելյան
18:30 01/07/2020  |  ԿորոնավիրուսՏասը հազար թեստեր հասան Հայաստան
18:08 01/07/2020  |  ՄեկնաբանությունԾառուկյանի կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
11:53 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին
11:16 01/07/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 62-ամյա կին է
10:57 01/07/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է գրանցվել
10:43 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀիվանդասենյակի պատուհանից ցած նետված կորոնավիրուսով վարակակիրը կվիրահատվի
09:37 01/07/2020  |  ՄամուլՕրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի. «Հրապարակ»

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]