Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/12/2020   18:35 Նվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են 08/12/2020   18:23 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին 08/12/2020   18:09 Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել. ermenihaber.am 08/12/2020   18:04 Նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 08/12/2020   17:59 Հպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան 08/12/2020   17:52 Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   17:35 «Հարսանիքար, թե ուտուշ-խմուշ, պետքա 40 հոգու փոխարեն թույլատրել 60 հոգի». Սասուն Միքայելյան 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   17:21 Ես որևէ խոստում չեմ հիշում, որը խոստացել և չենք արել» Ավինյան 08/12/2020   17:11 Դատախազները պահանջում են «Սասնա Ծռեր- 1» գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման 08/12/2020   17:04 «Այսօր պատերազմները գնում են նավթի համար, վաղը` մաքուր ջրի համար». Նազելի Վարդանյան 08/12/2020   16:40 Մարզերի ուսանողները չգիտեն Երեւանում բնակարան վարձե՞ն, թե՞ ոչ. Պատգամավորը՝ պարետին 08/12/2020   16:31 ՊԵԿ-ը մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ 08/12/2020   16:25 Քաղաքացին ցած է նետվել կամրջից 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/12/2020   15:56 Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն. Ավինյան 08/12/2020   15:37 Մինչև երբ պետք է պատանդ պահեք ժողովրդին. Ակցիայի մասնակիցները պնդում են՝ սահմանները պետք է բացվեն 08/12/2020   15:35 Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ 08/12/2020   15:28 Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 08/12/2020   15:24 Երկկողմանի սահմանները բացելու հետ կապված ՌԴ-ի հետ աշխատանք է տարվում. Ավինյան 08/12/2020   15:16 «Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմարություն կանի ու կհավատա, որ Լիդիանն այլևս աշխատելու է». Նազելի Վարդանյան 08/12/2020   15:01 Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան 08/12/2020   14:59 Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի 08/12/2020   14:57 Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը 08/12/2020   14:42 Ջերմուկցիների պայքարից չեն կարող քաղաքական դիվիդենտներ ստանալ. Նազելի Վարդանյան 08/12/2020   14:35 Նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են. Աբրահամյան 08/12/2020   14:29 Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 08/12/2020   14:22 Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 08/12/2020   14:20 Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում 08/12/2020   14:16 Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ 08/12/2020   14:08 Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել. ermenihaber.am 08/12/2020   13:58 «Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020   13:51 Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան 08/12/2020   13:47 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին տվյալները համադրման փուլում են. Հարությունյան 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   13:18 Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:42 Պատգամավորն իրեն դրել է օրենքից դուրս.փաստաբան 08/12/2020   12:26 Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   12:01 Իշխանական պատգամավորը խոչընդոտել է սփյուռքահայ ներդրողի գործունեությանը, հրահրել անկարգություններ 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան 08/12/2020   11:37 Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել 08/12/2020   11:30 Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի 08/12/2020   11:24 Ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում. Փաշինյան 08/12/2020   11:21 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է 08/12/2020   11:18 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Աբազյանին, որն իր պաշտոնը զբաղեցրեց ըդամենը մեկ օր 08/12/2020   11:10 Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը նվազում է. Թորոսյան 08/12/2020   11:09 Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը
08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/11/2020   14:27 Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով 08/11/2020   22:59 Արդյո՞ք Քննչական Կոմիտեն պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի դեմ նույնպես քրեական գործ հարուցել. Հայկական Վերածնունդի բաց նամակը ՀՀ վարչապետին 08/12/2020   09:24 Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ» 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան

«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   21:18  |  Հարցազրույց

Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի շուրջ վերջին ամիսներին ընթացող  ցավալի զարգացումների  վերաբերյալ  «Փաստինֆո» լրատվական գործակալությունը փորձել է զրուցել ԿԳՄՍ փոխնախարար  Նարինե Խաչատուրյանի հետ, լսել և հանրությանը ներկայացնել մտահոգիչ հարցերի առնչությամբ փոխնախարարի  մեկնաբանություններն ու դիրքորոշումը։

 

- Տիկին Խաչատուրյան, ներկայումս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթանում են գիտական ֆոնդերի հաշվառման ու վերագրանցման աշխատանքներ: Այս պահի դրությամբ, հասկանալի պատճառով, չկա որևէ հավաստի տեղեկություն կամ վավերացված փաստաթուղթ՝  գիտական ֆոնդերում կորստի կամ չհայտնաբերված թանգարանային արժեքների վերաբերյալ: Հաշվի առնելով այս փաստը, ի՞նչ գնահատական եք տալիս, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը ԱԺ ամբիոնից՝ թանգարանի, իր խոսքով՝ փակ ֆոնդերից կորած նյութերի վերաբերյալ: Տեղին չէ՞ր արդյոք սպասել հաշվառման ավարտին, ունենալ պաշտոնական ակտ կամ եզրակացություն, որից հետո հանդես գալ նման հայտարարությունով։  

- Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Հարությունյանի հայտարարությունը։ Իսկ գնահատական կարող եմ տալ միայն այն ժամանակ, երբ այնտեղ հաշվառումը կավարտվի և կպարզվի՝ ինչե՞ր են կորել, ինչե՞ր են վնասվել և այն։

- Դե հարցն էլ հենց դրան է վերաբերում, նորից եմ կրկնում՝ տեղին չէ՞ր լինի,  եթե Արայիկ Հարությունյանը սպասեր հաշվառման ավարտին, կլիներ պաշտոնական ակտ կամ եզրակացություն, որից հետո նա  հանդես կգար որևէ  հայտարարությամբ։

- Չեմ մեկնաբանում։

- Մտավախություն կա, որ ՀՑԹԻ գիտական ֆոնդերի շուրջ սկսված այս աժիոտաժը ստեղծվել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի խոցելի և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի արդյունքում ձևավորված հասարակական բողոքն ու դժգոհությունն այլ ուղղությամբ շեղելու համար: Միգուցե այս համատեքստում պետք է հասկանանք նախարարի շտապողականությունը և նման հայտարարությամբ հանդես գալը։

- Ես չեմ մեկնաբանի հարցի երկրորդ մասը, իսկ ինչ վերաբերում է Հարություն Մարությանի կողմից արված հայտարարություններին, չեմ  կարծում, որովհետև իր արած հայտարարություններն էլ միշտ չէ, որ լրատվամիջոցները պատշաճ  կերպով մեջբերել են։

- Այդպիսի դեպքերում, օրենքը թույլ է տալիս  հերքում պահանջել, ինչո՞ւ որևէ անգամ հերքման պահանջ չներկայացվեց պարոն Մարությանի հայտարարություններից  ոչ պատշաճ մեջբերումներ կատարելու համար։ Կարծում եմ՝ դա լավագույն լուծումը կլիներ՝ վերջ դնելու համար նման  քննարկումներին։

- Դե դա ինքը պետք է պահանջի, ես պահանջելու բան  չունեմ։ Ես ընդհանուր պատկերն եմ տեսել, որի համաձայն լրագրողները  հիմնականում կոնտեքստից դուրս ինչ -որ բաներ են  սարքում, ինչ-որ մեկի գլխին։

- Ինչ – որ մեկի գլխին ինչ – որ բաներ սարքելն արդեն դատական պատասխանատվության ենթակա արարք է, ի դեպ՝ այդ մասին զրպարտություններ տարածելը նույնպես։ 

- Իհարկե։

- Ուրեմն դիմեք այդ քայլին՝ եթե գտնում եք, որ ինչ - որ մեկի գլխին ինչ -  որ բան է սարքվել։

- Գտնում եմ, որ թանգարան- ինստիտուտը, որը նաև հոգաբարձուների խորհուրդ ունի, իրենք լիովին կարող են այդ գործն անել, եթե չեմ սխալվում՝ զբաղվում են այդ հարցով։ 

- Այո, ես տեղյակ եմ, որ թանգարանի աշխատակիցներից մեկը դատի է տվել Հարություն Մարությանին, որպես թանգարան-ինստիտուտի ղեկավարի և նաև տեղյակ եմ, որ Հարություն Մարությանի դեմ մի քանի նոր դատական հայց է նախապատրաստվում։ Այնպես որ՝ դեռ նրան են դատի տալիս...

- Դե գիտե՞ք ինչ... այնքա՜ն աշխատողներ կան, որ դատի են տվել իրենց տնօրեններին...

- Լավ, իսկ, տեղյա՞կ եք արդյոք, որ դեռևս 2007 թ. հունիս ամսին, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ քրեական գործ էր հարուցվել 2004թ. ՀՑԹԻ գրադարանից 17 միավոր հազվագյուտ գրականության կորստի փաստով, տեղի էին ունեցել քննչական գործողություններ, հարցաքննվել էին թանգարանի ֆոնդերի պատասխանատուները և այդ տարվա ասպիրանտները: Ի դեպ,  ասպիրանտներն այդ տարի երկուսն էին՝ ներկայիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով, նաեւ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ է: Չե՞ք գտնում, որ այդ քրեական գործը պետք է վերաբացվի կորուստը հայտնաբերելու համար:

- Դե կորուստը պետք է հայտնաբերվի։ Իսկ Դեմոյանի կողմից  քրեական գործ հարուցելու այս դրվագին ինչո՞ւ ընթացք չի տրվել։

- Որքանով տեղյակ եմ գործը կասեցվել է և ցանկացած պահին կարող է վերաբացվել, որովհետև կորած գրքերից մեկի հետքը գտնվել է։

- Այս հարցով էլ իրավապահներին պետք է դիմեք՝ ինչո՞ւ գործին ընթացք չի տրվել, գուցե հանցակազմ չի՞ եղել։  Բայց կարծում եմ, եթե ինչ -  որ լուրջ բան եղած լիներ, 2007 թվականից այս կողմ հաստատ հետամուտ կլինեին։ Իսկ Դեմոյանը հարցաքննվե՞լ է։

- Եթե քրեական գործ հարուցողը Հայկ Դեմոյանն է, ապա՝ երևի որպես վկա հարցաքննվել է։  Այս պահին ես այդ քրեական գործի մանրամասներին ամբողջությամբ  չեմ տիրապետում և Ձեզանից ուզում էի տեղեկանալ՝ դուք այդ մասին լսե՞լ եք, որովհետև թանգարան- ինստիտուտը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ,  և, մասնավորապես Ձեր ենթակայությամբ համակարգվող ոլորտում։

- Ոչ,  այդ մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում։

- Լավ,  կուզենայի իմանալ՝ ինչո՞ւ  ԿԳՄՍ նախարարությունը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, համատեղ քայլ չեն ձեռնարկում Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվից անհետացած 860 հազար դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Այս առիթով հայտարարվեց, որ Հարություն  Մարությանը գրավոր հրաժարվել է համատեղ մամուլի ասուլիս անցկացնելու Հայկ Դեմոյանի  առաջարկից: Ի դեպ,  որքանով տեղյակ եմ, սա  այն գումարն է, որը տնտեսվել էր ՀՑԹԻ մշտական ցուցադրությունը, կարելի է ասել, անվճար իրականացնելու  Հ. Դեմոյանի որոշման արդյունքում և,  որը ստորագրված պայմանագրի համաձայն, մինչև 2021 թվականը պետք է օգտագործվեր  թանգարանի կարիքները հոգալու համար:

- 800 հազար դոլա՞ր...

- 860 հազար դոլար։

- Ես այդ մասին չեմ լսել, փոխարենը լսել եմ Հայաստան Համահայկական Հիմնադրամից անհետացած և կազինոներում պարտված գումարների մասին։ Միայն այդ մասին եմ լսել։

- Դե հիմա ես ձեզ տեղեկացնում եմ նաև այս մասին և որպես ոլորտը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա, կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը։

- Ի՞նչ գումարի մասին էր խոսքը։

- Հարցի ձևակերպման մեջ ասվեց այդ մասին՝ սա  այն գումարն է, որը տնտեսվել էր ՀՑԹԻ մշտական ցուցադրությունն իրականացնելու  ընթացքում։  

- Իսկ ո՞վ էր կազմակերպել այդ ցուցադրությունը։

- Առնվազն զարմանալի է, որ այդ հարցերը դուք ձեզանից տեղեկություն ճշտող  լրագրողին եք տալիս...Բայց փորձեմ ձեզ հետ կիսվել իմ ունեցած տեղեկություններով՝ որքանով տեղյակ եմ Ցեղասպանության թանգարան- ինստիտուտը մինչ այսօր երկու հիմնական ցուցադրություն է ունեցել,  հեղինակած՝ լուսահոգի Լավրենտի Բարսեղյանի և Հայկ Դեմոյանի կողմից։ Խոսքը Հայկ Դեմոյանի կողմից կազմակերպված ցուցադրության մասին է։

- Ըհ՜ըն, իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Հարություն Մարությանը։

- Հարություն Մարությանն է այս պահին թանգարանի տնօրենը։ Հետևաբար՝ նա,  ի պաշտոնե, պետք է տիրապետեր  այդ տեղեկատվությանը, թե որտե՞ղ են անհետացել թանգարանին պատկանող գումարները։ Սա առաջին կապն է, և երկրորդ կապը՝ թանգարան- ինստիտուտի տնօրենին հանրային քննարկման են հրավիրում, որպեսզի փորձեն  պարզել և խնդրով մտահոգ հանրությանը,  այդ թվում  նաև՝ ինձ  ( ինչպես հասկանում եմ՝ նաև ձեզ) տեղյակ պահեն, թե ո՞ւր է անհետացել այդ ահռելի գումարը, ինչից նա հրաժարվում է։

- Իսկ որտեղից ձեզ այդպիսի ինֆորմացիա, որ նրան տեղյակ են պահել այդ մասին։

- Լրագրողներն իրենց փակ աղբյուրներն ունեն։

- Դե ինչպես ես,  այնպես նաև ընթերցողները  կարող ենք վերապահումներ ունենալ ձեր աղբյուրների վերաբերյալ։

- Հենց այդ պատճառով Հարություն Մարությանին բաց հանրային քննարկման հրավեր են կատարում, որպեսզի նա խոսի այդ մասին և փարատի բոլորի վերապահումները, որից, սակայն, նա հրաժարվում է։

- Ես կճշտեմ, եթե հրաժարվել է, ապա ինչո՞ւ է հրաժարվել։

- Տիկին Խաչատուրյան, Ձեզ դո՞ւր է գալիս այն, ինչ կատարվում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան շուրջ, դեռ չեմ ասում՝ թանգարանի ներսում, այլ այդ հեղինակավոր կառույցի անվան շուրջ։

- Այնքան ուժեր կան, որոնք ամենալավագույն անվան շուրջ անգամ պատրաստ են վարկաբեկող և կեղծ տեղեկատվություն տարածել։

- Ուզո՞ւմ եք ասեք, որ հիմա հենց այդ պրոցեսն է տեղի ունենում։

- Ինչո՞ւ ոչ... Այդ աղմուկները որևէ հիմք չեն կարող ունենալ, քանի ապացուցված չեն։ Եթե կա խնդիր, միանշանակ գնում է իրավապահ ոլորտ։ Եվ եթե մենք շատ  խորանանք, կարող են գտնել կծիկի ծայրը, թե ովքե՞ր են այդ հրահրողները, ինչպես հիմա  մեր երկրում շատ հարցերի շուրջ հրահրվում են տարբեր տեսակի խնդիրներ, այլ կերպ ասած՝ սադրանք է տեղի ունենում։

- Կարծում եմ թանգարան-ինստիտուտի շուրջ  վերջին օրերի հրահրված ամենամեծ սադրանքը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ԱԺ ամբիոնից արված, մեղմ ասած՝ անհասկանալի հայտարարությունն էր։

- Դա ձեր կարծիքն է։

- Եվ գիտե՞ք որն է ամենացավալին, այն որ բառացիորեն վերջին մի քանի օրերի ընթացքում  Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ  նկատելիորեն կոշտացվել է  Հայոց  Ցեղասպանության թեմայի շուրջ Թուրքիայի պետական դիրքորոշումը։

- Ե՞վ... Իսկ ո՞վ ձեզ ասեց, որ դա կարող է կապ ունենալ վերջին հարցի հետ... Ես արդեն ձեզ ասացի՝ խոսեք  սադրիչների հետ, թող իրենց զուսպ պահեն։

Զրույցի ավարտին ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին, այնուամենայնիվ, տեղեկացրեցի, որ ինձ հուզող հարցերն ավարտվեցին, սակայն որևէ հարցի վերաբերյալ  սպառիչ պատասխան նրանից, ըստ էության,  այդպես էլ չստացա։

Տեղեկացնենք, որ առջևում նրա հետ՝ քաղաքաշինության ու պատմամշակութային հուշարձանների,  ինչպես նաև՝ Երևան քաղաքի պատմական միջավայրի աղավաղման վերաբերյալ զրույցն է։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:10 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում. Գևորգ Գեւորգյան
11:46 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
23:49 26/06/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան
20:15 17/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ օրինական ճանապարհով չեն կարող ազատությունից զրկել. Վանեցյան
21:38 15/06/2020  |  Հարցազրույց«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան
20:16 14/06/2020  |  Հարցազրույց«Նրանք պարտավոր են այսօր Գագիկ Ծառուկյանին բաց թողնել». Գևորգ Կոստանյան
18:41 13/06/2020  |  ԿորոնավիրուսԺողովուրդն ի՞նչ անի, մի անգամ չտեսանք, որ գան և ախտահանեն․ քաղաքացի
20:40 10/06/2020  |  Հարցազրույց«Որքան լայն ես բացում գիրկդ, այնքան հեշտությամբ են խաչում քեզ». Միքայել Պողոսյան
19:47 09/06/2020  |  ՀարցազրույցՊետք է ունենանք հանցավորության դեմ անկաշկանդ պայքարող ոստիկանություն, այլ ոչ թե Պողոսի սանիկ Պետրոսին հանցանք կատարելիս բռնելուց խուսափող ոստիկան. Արսեն Արշակյան
23:36 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Տեսանյութեր

08/12/2020   12:18 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում առերես հարցաքննության ժամանակ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]