ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Հայկ Եսայանի ընկերությունն Արմենթելը գնի, կդառնա ենթակառուցվածքների տերը. Գրիգոր Սաղյան 07/01/2020 19:58 | ԼՐԱՀՈՍ
Ազգային օպերատոր հասկացությունը մեր օրենսդրությամբ, ոչ մի փաստաթղթով նախատեսված չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը։ Նշենք, որ որպես ազգային օպերատոր են ներկայացնում Ալեքսանդր եւ Հայկ Եսայանները՝ իրենց նորաստեղծ ընկերությունը։
Գ.Սաղյանն ընդգծեց՝ գոյություն ունեն ավանդական և մրցակից օպերատորներ, իսկ ազգային օպերատոր հասկացությունը սահմանված չէ։ Մեզ մոտ ազգային օպերատորն Արմենթելն է, որը հանդիսանում է ենթակառուցվածքների իրավատերը։ Ընդ որում՝ օրենքը պարտադրում է, որ վերջինս մրցակիցներին ապահովի իր ենթակառուցվածքների օգտագործմամբ, իհարկե, վճարովի սկզբունքներով։
Դիտարկմանը, որ Արմենթելը գնելու դեպքում Հայկ Եսայանի հիմնած Team Telecome ընկերությանը կփոխանցվեն նաև այդ ենթակառուցվածքները, արդյոք դա մենաշնորհի փոխանցում չէ, ըստ էության, Գրիգոր Սաղյանը նկատեց՝ մենաշնորհ չէ, բայց մենաշնորհի դեմ պայքարելու ժամանակակից միջոցներն ունենք. «Մենաշնորհի դեմ կարող են պայքարել էլեկտրասնուցման ցանցերը, նրանք ևս հսկայական ենթակառուցվածքներ ունեն, քաղաքապետարանը, որն ունի հենասյուներ։ Այսինքն՝ սա արդեն օրենսդրական կարգավորման հարց է»,-ասաց փորձագետը։
Բաժնետոմսերի այս առքուվաճառքի փոփոխությունն այն է՝ լինելու, որ Հայկ Եսայանի նոր ընկերությունը բաժնետոմսերը գնելու դեպքում լինելու է ենթակառուցվածքների տերը և ինչ որոշի, դա էլ կանի։ Գրիգոր Սաղյանը նկատեց՝ Հայկ Եսայանն ասել է, որ 5G ցանց պետք չէ։ Հարցին՝ այդ դեպքում ինչպես պետք է օգտագործվեն այդ ենթակառուցվածքները, Գրիգոր Սաղյանը նշեց՝ չենք կարող գուշակել՝ նոր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով ինչ ծառայություններ կարող են առաջանալ. «Օրինակ Yandex և GG տաքսիները չէին կարող աշխատել այնպես, ինչպես հիմա են աշխատում առանց 3G ցանցի և GPS համակարգի։ Ինչ վերաբերում է 5G-ին, ապա այն կարելի է կիրառել գյուղատնտեսության զարգացման ոլորտում։ Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանում արդեն իսկ օգտագործվում է ինտերնետի միջոցով գյուղատնտեսական մթերք աճեցնելը, իսկ եթե լինի 5G, ապա այն կդառնա ստանդարտ տեխնոլոգիա։ Ծրագիրը հավաքում է ջերմաստիճանի և խոնավության հետ կապված տեղեկատվությունը, հաշվարկներ անում և համապատասխան ջուր ուղարկում այն վայրեր, որտեղ անհրաժեշտ է ավելացնել խոնավությունը։ Ծրագիրը հաշվարկում ու կառավարում է ոռոգման ջրի բացթողումը»,-ասաց Գրիգոր Սաղյանը։
Վերջինս նկատեց՝ միգուցե Հայկ Եսայանը զգուշության համար է ասում, որ 5G ցանց չեն կառուցում, քանի որ ըստ նրա՝ այստեղ կա մի խնդիր, որը ստիպում է զուսպ լինել. «Դա այն փաստն է, որ 5G սարքավորում արտադրողները քիչ են։ Արտադրողները Չինաստանի Huawei-ն է, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ Մենք եվրոպական գոտում ենք, այնպես որ մեզ եվրոպական ստանդարտներն ավելի են հետաքրքիր։ ԱՄՆ-ն Huawei-ի դեմ պայքար է սկսել, որտեղ կարողանում են արգելել են նրանց սարքավորումների օգտագործումը։ Հնարավոր է նաև այդ հայտարարությունները դրա հետ կապված լինեն, որ ավելի շատ ուշադրություն չգրավեն։ Հակառակ պարագայում, եթե 5G են սարքում, միանգամից հարց է առաջանում ամերիկացիների մոտ՝ բա ում սարքավորումն են անում։ Միգուցե սա է պատճառը»,-ասաց Գրիգոր Սաղյանը։
Վերջինս ընդգծեց՝ 5G-ն վտանգավոր չէ։ Մարդուն կարող է վնաս տալ այն ռադիոհաճախականությունները, որոնք գտնվում են ուլտրամանուշակագույն տիրույթից ավելի դեպի կարճ ալիք. «Այդ դեպքում ոչ մի վտանգ չկա։ Վտանգ կլինի, եթե հզորությունը մեծացնեն և դարձնեն օրինակ միկրոալիքային վառարանի նույն հաճախականությունը, բայց մեր հեռախոսների հզորությունը սահմանափակված է 2 վտ-ով»,-հավելեց Գրիգոր Սաղյանը, ում համար բավական հեռանկարային է Team Telecome-ի կողմից Արմենթելը գնելը։
Ինչպես հայտնել ենք Team Telecome ընկերությունը հիմնել են Ալեքսանդր և Հայկ Եսայանները եւ հունիսի 8-ին հայտարարել, որ ընթանում են բանակցություններ Հայաստանում Beeline ապրանքանիշի ներկայացուցիչ՝ «ՎԷՈՆ Արմենիա» ընկերությունը գնելու վերաբերյալ։ Գործարքի մանրամասներն ու ֆինանսական աղբյուրները հայտնի չեն։
Նշենք, որ օրերս թեմային անդրադարձել էր նաեւ ֆիքսված/շարժական կապի ու ցանցերի ճարտարապետության փորձագետ Սիմոն Ալպետյանը՝ նշելով, որ հեղափոխությունով ոգեշնչված 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին եկել է Հայաստան և ՀՀ Կառավարությանը ներկայացրել Ազգային Օպերատորի Հայեցակարգ, որը ենթադրում էր ընկերության մեկնարկ, որտեղ մաժորիտար բաժնետեր կհանդիսանար ՀՀ Կառավարությունը, իսկ մինորիտար բաժնետերերը՝ մասնավոր անձինք:
«Օպերատորը ենթադրվում էր կառուցել զրոյից, վենդորի կողմից տրամադրվող վարկային տարբերակով: Հայեցակարգը նաև (ու նորից Հայկ Եսայանի հնչեցրած ձևակերպումներին համահունչ) նկարագրում էր նման նախագծի բոլոր առավելությունները. եկամուտների արտահոսքը բացառելը, ժողովրդի մասնակցությունը տնտեսական կյանքում և այլն:Սակայն այդ հայեցակարգը 2019 թվականի ապրիլին մերժվել է՝ հետևյալ ձևակերպումով՝ ռադիոհաճախականությունների տիրույթը բաշխված է շարժական կապի երեք օպերատորների հաշվարկով, և նոր օպերատորի համար ռադիոհաճախականությունների ռեսուրս նախատեսված չէ»,- ֆեյսբուքում գրել էր նա՝ նկատելով, որ թեեւ իրենց մերժվել է, բայց մեկ տարի անց մեկ այլ ընկերության տրվել է լիցենզիա։
Ավելին՝ փորձագետն արձանագրել է «մտքերի անհնարին ու ֆանտաստիկ ներդաշնակություն»՝ իրենց կողմից ներկայացված եւ կառավարության կողմից 2019 թվականին մերժված հայեցակարգի եւ 2020 թվականին Եսայանների կողմից ներկայացվող մոտեցումների միջեւ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել