ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատական նիստերին, նստել, սակայն ոչինչ չլսել. Խաչատուրով 06/30/2020 15:17 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատական նիստերին, նստել, սակայն ոչինչ չլսել, իսկ դատական նիստերը հետաձգվում են։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
Նա առաջադրեց, որ հաջորդ դատական նիստի նախապատրաստական գործընթացում կարգավորվեն բոլոր հարցերը և նիստին ներկա գտնվեն բոլոր կողմերը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ այդ հարցերն առհասարակ չպետք է քննարկվեն դատական նիստերի դահլիճում և դատարանը պետք է նախապես ապահոված լիներ և ՀՀ օրենսդրության պահանջները, և դատավարության մասնակիցների առողջության ապահովման համար պատրաստեր պատշաճ ընթացակարգ։ Խուդոյանի խոսքով՝ այնքան էական չէ կահույքի հարցը, որքան ձայնագրման համակարգի հարցը, որը չի աշխատում դատական նիստերի դահլիճի մյուս կողմում չի աշխատում կամ որակապես նորմալ ձևով չի աշխատում։ Խուդոյանը դիմեց դատարանին՝ նշելով, որ հարցերի քննարկումը չթողնել դատական նիստերին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, լսելով կողմերի դիրքորոշումը, որոշեց հետաձգել դատական նիստը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 13-ին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր ներկայացել էր դատական նիստին՝ լինելով կոնտակտավոր, նա նշեց, որ նիստին ներկայացել է՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։
Պաշտպանական կողմը պահանջեց, որ դատարանն ապահովի պարետի որոշման կատարումը, այն է՝ պարբերաբար ախտահանվի դատական նիստերի դահլիճը, ապահովվի մասնակիցների միջեւ սոցիալական հեռավորությունը։ Ի վերջո, դատարանը որոշեց հետաձգել նիստը, քանի որ ախտահանումը կազմակերպել հնարավոր չէր։
Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը և սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի ենթափուլն ու դրանում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունն, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով իրենց հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ