ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չէի ցանկանա՝ խնդրահարույց կենսագրությամբ մարդիկ հայտնվեին բարձրագույն դատական մարմնում. Իրավապաշտպանը՝ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության մասին 06/30/2020 19:34 | ԼՐԱՀՈՍ

Առանձնապես չէի ցանկանա, որ նմանատիպ խնդրահարույց կենսագրությամբ մարդիկ հայտնվեն բարձրագույն այնպիսի դատական մարմնում, ինչպիսին Սահմանադրական դատարանն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին ՍԴ դատավորի հավանական թեկնածու լինելու հարցին։
«Չեմ կարող հստակ պատասխանել, թե նա ինչով է այս պահին զբաղվում, բայց նրա անցյալում կան բավական խնդրահարույց կետեր, մասնավորապես զինդատախազությունում աշխատելու ժամանակահատվածում՝ զինվորական գործերի քննության հետ կապված խնդիրներ։ Չէի ցանկանա խնդրահարույց կենսագրությամբ անձինք հայտնվեն դատական մարմնում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Քաղաքական որոշումներն ընդունում են քաղաքական կուսակցությունները»,-ասաց իրավապաշտպանը։
Անդրադառնալով դատարանների հանդեպ հասարակության վստահության հարցին՝ վերջինս նկատեց՝ պետք է հստակ հասկանանք ՍԴ-ի գործառույթները, քանի որ նրա խոսքով ՍԴ-ն բոլորովին կապ չունի ՀՀ եռաստիճան դատական համակարգի հետ և եթե անգամ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը լուծվել է, ունենք դատարաններ, որտեղ տարիներ շարունակ կուտակված խնդիրներ կան, թե՛ դատավորների վարքականոնի հետ կապված, թե՛ նախկինում տարբեր գործերում նրաանց սկսած կոռուպցիոն գործողությունների հետ կապված. «ՍԴ-ն ինքնին բոլորովին այլ խնդիրներ լուծող դատարան է։ Դա ավելի շատ դիտարկում է սահմանադրականության խնդիրը, թե որքանով այս կամ այն միջազգային փաստաթուղթը կարող է վավերացվել Հայաստանի կողմից, որքանով է այս կամ այն օրենքը սահմանադրական։ Մինչդեռ ամենօրյա ռեժիմով գործող դատարանները բավական խորը խնդիրներ ունեն, որոնց լուծման ճանապարհները դեռևս նախանշված չեն»,-ասաց Զառա Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանի կարծիքով՝ ակնառու է, որ հանրային մակարդակում անվստահությունը դեռևս չի վերացել։
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասել է, որ ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը համապատասխանում է ՍԴ դատավորի համար օրենքով նախատեսված պահանջներին. «Տարիքային ցենզ կա, որ պետք է 40 և բարձր տարիք ունենա ՍԴ անդամը, նա համապատասխանում է այդ պահանջին։ Նա նաև ունի բարձրագույն կրթություն, այսինքն՝ համապատասխանում է պահանջներին, այլ հարց է՝ նրան կառաջադրե՞ն, թե՞՝ ոչ»,-նշել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/03/2021 10:07 Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունել Փաշինյանի կողմից ազատված մարդու. «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:43 Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ․ «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:40 Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:37 Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:34 Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել․ «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:30 Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:28 Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/03/2021 18:11 ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
- 03/03/2021 16:32 Ժողովրդի ցասումից Ձեզ ոչ այդ դիպուկահարներն են փրկելու, ոչ նռնակները. Վրթանեսյան
- 03/03/2021 14:19 Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին. Արշավիր Ղարամյան
- 03/03/2021 13:25 «Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր. Արթուր Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները