ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր դիմաց նույն ծանոթ ուժերն են՝ իրենց բազմադարյան գեոպոլիտիկ ցանկություններով 06/29/2020 23:32 | Վերլուծություններ

Վերջին օրերին մեր իրականության մեջ գույքահարկի բարձրացման համատեքստում սկիզբ առած բնիկ երևանցիների՝ իրենց բնակարանների ժառանգորդը լինելու թեման ավելի գլոբալ խորհելու թեմա է տալիս:
Հայկական բարձրավանդակի, ավելին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկներն են հայերը: Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը ՄԱԿ-ը (անգլ.՝ Declaration on the Rights of Indigenous Peoples), ընդունել է դեռևս 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում։ Սա մի փաստաթուղթ է, ուր հանդիսավոր կերպով հռչակված է բնիկ ժողովուրդների՝ արժանապատիվ կյանքի, սեփական մշակույթի և սեփական հաստատությունների պահպանման և զարգացման իրավունքը, ինչպես նաև ժողովրդի զարգացման իրավունքն այն ուղղությամբ, որն առավել համապատասխան է ազգի՝ իր կարիքներն ու նպատակները բավարարելու համար։
Փաստաթուղթը հաստատում է բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և, որպես տվյալ իրավունքի հետևանք, փաստաթղթում խոսվում է բնիկ ժողովուրդների քաղաքական կարգավիճակի հաստատման և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման իրագործման ազատությունների մասին։
Հայերը նախորդ շրջանում ՄԱԿ-ի նախաձեռնած՝ բնիկ ժողովուրդների խնդիրներին վերաբերող նիստերին ու միջոցառումներին ակտիվ մասնակցել են: Ընդ որում, գիտեք, ո՞րն է հետաքրքիրը, նախկինում եթե առավելաբար արևմտահայերի՝ որպես Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովրդի խնդիրների վրա էինք սևեռված, այսօր բանը հասել է նրան, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործելով թերևս, անհրաժեշտություն լինի աշխարհով մեկ ընդհանրապես տեղեկատվական գլոբալ արշավանք նախաձեռնել հայերի բնիկության մասին՝ Պատմական Հայաստանի, Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետություններին վերաբերող բոլոր փաստերը, փաստաթղթերը և դրվագները վեր հանելով՝ ադրբեջանաթուրքական կույր ու չտես աչքը մտցնելու համար: Ի հավելումն՝ իսրայելական փորձագիտականը:
Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ հատկապես վերջին տարիներին ադրբեջանաթուրքական լոբբին աշխարհի խոշոր մեգապոլիսների կրթագիտական ու մշակութային կենտրոններում ակտիվորոն տարածում է զանազան նոր հրատարակություններ՝ կեղծված քարտեզներով, կեղծված պատմությամբ, զուգահեռաբար էլ՝ Հայաստանի տեղում ինչ-որ կասկածելի, պատվերով արված քարտեզների վրա, ընդ որում , նաև՝ Հին Աշխարհի, դաջում Ադրբեջան և Անատոլիա: Հայաստան չկա:
Իհարկե, այն ինչ արվում է՝ աղաղակող սուտ է, անհեթեթության հասնող կեղծիք, պատմության խեղաթյուրում, հին քարտեզների՛ խեղաթյուրված ներկայացում… Այսինքն,Ադերբեյջանը ստերով ու կեղծիքով երկու տասնամյակից ավելի շարունակում է պատմություն կերտել իր համար:
Բայց որպես պատասխան ի՞նչ ենք անում մենք, մեր արտաքին գործոց, մշակույթի, սփյուռքի գերատեսչությունները, մեր գիտնականներն ի՞նչ են արել և անում այս համատեքստում:
Իսրայելի դրոշ ծածանողները
Դեռ տարիներ առաջ՝ 2008-ի մարտյան հանրահավաքների ժամանակ շատերս ենք հիշում, հրապարակում ծածանվող Իսրայելի դրոշը և օտար պետության դրոշի ներքո ելույթ ունեցող, նույնիսկ՝ պարող Լևոն Տեր-Պետրոսյան- ՀՀ առաջին նախագահին: Դրանից 10 տարի անց, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերս հայտնաբերեցինք, որ Բաղրամյան 26 -ի դեմ-դիմաց գտնվող «Շերլոկ Հոլմս» ռեստորանը հանկարծ «Սիոն» ռեստորանի է վերածվել: Զուգահեռաբար, այս անունով այլ կազմակերպություններ ևս ծլարձակեցին: 2019-ին արդեն Հայաստանում Իսրայելի դեսպանատուն ունեցանք:
Իսկ մինչ այդ, դեռ 2018-ի սկզբին Գյումրու քաղաքապետարանն ու իսրայելական «Լոջիստիք Էֆ Թի Զի» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին: Հետաքրքիրն այն է, որ ոչ հստակ ներդրումների մասին գաղափար ունենք, ոչ աշխատատեղերի, սակայն Մարմաշենի խճուղում գտնվող շուրջ 335 հա տարածք հոժարակամ տալիս ենք ինչ-որ իսրայելական կազմակերպության, որն օդային փոխադրումներ է պատրաստվում իրականացնել մեր տարածքով:
Գյումրու ռազմավարական կարևոր նշանակությունը ես չէ, որ պիտի փաստեմ, սակայն ավելի քան տարօրինակ է, որ մենք մեր սահմանի վրա հեկտարներով տարածքներ ազատ առևտրի գոտի որպես տրամադրում ենք մի երկրի, որն ակնհայտ թուրքադրբեջանամետ է:
Զուգահեռաբար էլ իմանում ենք, որ Թուրքիան ծրագրել է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Հայկական կողմն էլ, փաստորեն ճանապարհաշինական ծրագիր է որոշել իրականացնել…
Այս տեղեկատվական հոսքն, իհարկե, զարգացմաՆ հեռանկարներ նախանշող կարող էր լինել, այլ ոչ թե՝ ազգային մղձավանջների դեժավյուի հանգույն, եթե մեր դիմաց նույն ծանոթ ուժերը չլինեին՝ ըստ էության, իրենց բազմադարյան գեոպոլիտիկ ցանկություններով:
Հավանաբար, Հայաստանում Իսրայելի դրոշ ծածանողներն այսօր իրենք իրենց նպատակին հասած են համարում՝ կարդալով որպես իսրայելցի ,,հայտնի փորձագետ,, ներկայացող ոմն Արիե Գյուտի հարցազրույցը կամ որ ավելի ճիշտ է՝ անհեթեթ բարբաջանքները ադրբեջանական կայքերից մեկին, թե բա՝ ,,Ադրբեջանին այսօր ոչինչ չի մնում, քան ուժի գործադրմամբ ,, իր սեփական տարածքները վերադարձնելը: Արդեն 28 տարի Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը՝ ներառյալ ՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանի և 7 շրջան,,:
Ինչպես ասում են՝ աղվեսը պոչին է վկա բերում:
Իսրայելցի վայ փորձագետի «անվիճելի և միջազգայնորեն ճանաչված փաստերը» միգուցե միլիոններ են արժեցել Հայոց հայրենիքի հաշվին սեփական պատմությունը շինող ադրբեջանին, բայց այս հարցազրույցը ուղղակի մի փոքրիկ դրվագ է ծրագրավորված գործողություններում, քանզի թուրքադրբեջանական և թուրքադրբեջանասեր շրջանակներն այսօր բոլոր ճակատներով են աշխատում:
Իսկ ի՞նչ ենք անում մենք հայերս, ի պատասխան ի՞նչ քայլեր ենք իրականացնում, ովքե՞ր են մե՛ր գործընկեր երկրները, ի վերջո, այլևս շատերիս համար ակնհայտ է, որ այս անգամ էլ գործ ունենք տարբեր ուղղություններով հարձակումներ իրականացնող մի քանի գլխանի վիշապի հետ: Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ այսօր մեր պետականության դեմ թշնամյաց արշավանքը լինի թուր-թվանքով: Այսօր ամեն բան թավշյա եղանակով է արվում, փուլ առ փուլ: Ամեն օր, ամեն ժամ, մեր աչքի առաջ: ՈՒրախալին այն է, որ հասկացողները շատանում են: Բայց կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Երկիր. Ցպահանջ:
Անկախ Հայաստանի և Ազատ Արցախի գոյությունը բազմաթիվ սերունդների երազանքն է եղել: Արյունով և պայքարների գնով ձեռք բերածը կյանքի գնով պիտի կարողանանք պահել և զարգացնել:
Այլապես, հակառակ դեպքում… չկա, չպե՛տք է լինի:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/14/2022 10:16 McKinsey & Company-ում անհանգստացած են. «Հրապարակ»
- 05/14/2022 10:13 Նոր պարտավորություն վարչական և այլ մարմինների համար. «Փաստ»
- 05/14/2022 10:05 Լևոն Քոչարյանի ընկերները բողոքի ցույցերը սկսվելուն պես Մոսկվայից Երևան են ժամանել. «Հրապարակ»
- 05/14/2022 10:02 Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»
- 05/14/2022 10:00 Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը շուտ վերադառնա. «Հրապարակ»
- 05/14/2022 09:58 Ընտրությունները դեռ նշանակված չեն, բայց «քարոզարշավն» արդեն սկսե՞լ են. «Փաստ»
- 05/14/2022 09:56 Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/16/2022 18:58 ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին. Կոչուբաև
- 05/16/2022 17:45 Հայհոյող, թքող, վիրավորող, ապօրինություն թույլ տվող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան
- 05/16/2022 17:13 Ոստիկանությունն, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել.Մակինյան
- 05/16/2022 16:29 Ոստիկանները, Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները. Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/16/2022 11:12 Երևանում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Mercedes-ին. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan.com
- 05/15/2022 15:15 Հրդեհ՝ ավտոմեքենայում
- 05/15/2022 11:22 Երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 30 հետցնցում. ԱԻՆ
- 05/15/2022 11:11 Քաղաքացին նախկին ճոպանուղու չշահագործվող շինության երկրորդ հարկից ընկել է փոսը և վնասվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը