ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների ու խոչընդոտների. ՄԻՊ 06/29/2020 10:28 | ԼՐԱՀՈՍ
Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
Մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74:
Դիմում-բողոքներից բացի, Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ։
Այդ հարցերի առնչությամբ բողոքների քննարկումը, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար և խնդրահարույց:
Ստորև ներկայացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման հարցում առկա խոչընդոտները, իսկ մյուս խնդիրներին անդարդաձ կկատարվի Մարդու իրավունքների պաշտպանի մյուս հայտարարություններով։
1. Դեղեր ստանալուն վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են ամիսների քաքշուկների մեջ և կանգնում դժվարությունների առաջ համակարգային բնույթի խնդիրների պատճառներով: Օրինակ՝ բողոքներից մեկով անկողնային ռեժիմում գտնվող, հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար ընտանեկան բժշկի նշանակած դեղն այլ հիվանդանոցում փոխվել է և նշանակել է այլ, ըստ հիվանդանոցի՝ առավել արդյունավետ դեղ: Քաղաքացին դիմել է Առողջապահության նախարարություն և ստացել հավաստում այն մասին, որ այդ դեղն անվճար ստանալ հնարավոր է: Այս տեղեկությունը ստանալուց հետո մարդը դիմել է մարզպետարան և ստացել հավաստում, որ դեղի հարցով նրա հետ պոլիկլինկայից կապ կհաստատվի: Պոլիկլինկայից, սակայն, դեղը ստանալ չի հաջողվել քաղաքացուն ամեն անգամ տրամադրված տարբեր պատճառաբանություններով. մի դեպքում նշվել է, որ բժիշկը գործուղման է՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով, երկրորդ դեպքում նշվել է, որ դեղը հնարավոր չէ ձեռք բերել պետական գնումների գործընթացի պատճառով, իսկ երրորդ դեպքում պատճառ է բերվել այն, որ դեղը նշանակվել է այլ բժշկական հաստատության բժշկի կողմից, մինչդեռ իրենք դեղերն անվճար տրամադրելու համար հիմք են ընդունում միայն իրենց պոլիկլինիկայի բժշկի նշանակումը: Այս քաշքշուկների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձն այդպես էլ չի կարողացել ստանալ իրեն բժշկի կողմից նշանակված դեղը:
Հարցը դրական լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ:
2. Հաշմանադամություն ունեցող անձինք դեղեր ստանալու հարցում դժվարութունների են հանդիպում նաև այն պատճառով, որ բժշկական հաստատություններում արվում են ոչ հավաստի կամ սխալ իրազեկումներ Հայաստանում գործող օրենսդրության վերաբերյալ, որ նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց բուժանձնակազմերի համար: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում ստանալ իրենց դեղերը, իսկ բուժանձնակազմերը հայտնվում են անհարմար վիճակում: Օրինակ՝ բողոքներից մեկով պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող անձն անվճար դեղ ստանալու համար դիմել է բժշկական հաստատություն, սակայն հաստատությունում իրեն տրամադրված սխալ իրազեկման պատճառով զրկվել է այդ դեղը ստանալու հնարավորությունից: Այս հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ:
3. Խոչընդոտները կապված են նաև այն բանի հետ, որ բուժսպասարկման օղակներում բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի: Հաճախ բերվող պատճառներից է այն, որ երկրում առկա չէ անհրաժեշտ թվով բուժանձնակազմ՝ այլ բժշկական հաստատություն գործուղման կամ սահմանված հերթափոխերի անբավարարության հետևանքով:
4. Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ քաղաքացին ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները:
Հաշմանդամություն ունեցող անձի և առհասարակ՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող:
Պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրներն այլ իրավունքներից բացի, առաջնահերթ խաթարում են մարդու առողջության պահպանման իրավունքը, որ երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Պետությունը պետք է բոլոր գործընթացները կազմակերպի մարդու համար հնարավոր բարենպաստ լուծումներով, հնարավոր կարճ ժամկետներում, իսկ պետության հսկողությունը դրա նկատմամբ պետք է լինի արդյունավետ: Նշված խնդիրների լուծումների կարևոր ուղղություններից Մարդու իրավունքների պաշտպանը համարում է բուժանձնակազմերի աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների շարունակական բարձրացումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը յուրաքանչյուր անհատական բողոքով արձագանքն իրականացնում է պետական համապատասխան մարմնի կամ բուժհաստատության, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետ աջակցություն ցուցաբերել անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի հարցերում հաշմանդամություն ունեցող կոնկրետ անձի, ինչպես նաև համակարգային առումով պետությանը խնդիրների լուծմանը:
Համակարգային մակարդակում Պաշտպանն իրականացնում է նշված բոլոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումներ, ներկայացնում օրենսդրական առաջարկներ և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված խնդիրները բնույթով համակարգային են և Պաշտպանի կողմից բազմիցս արձանագրվել են նաև նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսևորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել