Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Կասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, «Իմ քայլը» դրա վրա կանգ չի առնի. Չալաբյան 06/29/2020   11:05  |  Մեկնաբանություն

Անցած երկուշաբթի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ձեռնարկած արկածախնդրությամբ, Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների ավելացավ սահմանադրական ճգնաժամը, եւ ողջ շաբաթը վերածվեց դետեկտիվ կինոյի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ա) երկուշաբթի օրը, «Իմ քայլը», տառացիորեն մեկ օրում, առանց որեւէ հանրային քննարկման, եւ խախտելով Սահմանադրության 169 հոդվածի պահանջը՝ սահամանդրական փոփոխությունները ներկայացնել Սահմանադրական դատարանի քննությանը, ընդունեց Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություններ, որոնցով հետին թվով սահմանափակվում է ՍԴ բոլոր դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով։ Հընթացս, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անհավանական գյուտ կատարեց, հայտարարելով, որ ԱԺ նախադեպ է ստեղծում՝ իր հայեցողությամբ որոշելով չդիմել Սահմանադրական դատարան։

Բ) Անմիջապես հետո, պատգամավորների նույն նախանձախնդիր խումբը, որոշեց զրկել ՀՀ Նախագահին սահմանադրության փոփոխությունները ստորագրելու իրավունքից, հընթացս հայտարարելով, որ գործող Նախագահն ինքն է խնդրել ազատել իրեն այդ ծանր բեռից։ ՀՀ գործող Նախագահ Արմեն Սարգսյանը դա փաստացի հաստատեց, մեկ օր անց կեսգիշերին ստորագրելով այդ վիճահարույց օրենքը, եւ ազատելով իրեն սահմանադրության փոփոխություններում անաչառ արբիտր լինելու հետագա պարտավորություններից։

Գ) Սահմանադրության փոփոխությունների ընդունման ձեւի հետ կապված, վիճարկման իրավունք ունի խորհրդարանական փոքրամասնությունը՝ ի դեմս պատգամավորների մեկ հինգերորդի։ Այս իրավունքից անմիջապես որոշեց օգտվել ԲՀԿ խմբակցությունը, որն իր եւ եւս մեկ անկախ պատգամավորի 26 ձայներով, արդեն դիմել է ՍԴ։ ԼՀԿ խմբակցությունը, որը կարող էր միանալ այդ դիմումին, եւ այն ավելի ծանրակշիռ դարձնել, նախընտրեց զբաղվել աճպարարությամբ, եւ մշուշոտ խոստումներ տվեց դիմել ՍԴ ավելի ուշ (ենթադրաբար, երբ արդեն դրա կարիքը չի լինի):

Դ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակեց Սահմանադրության «փոփոխությունները», իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ֆորմալ տեսանկյունից պետք է որ կապ չունենար այս գործընթացի հետ, հայտարարեց, որ ԱԺ երեք դատավորների լիազորությունները կդադարեն հունիսի 26-ի կեսգիշերից սկսված։ Թե ինչի հիման վրա, մոռացավ ասել, իսկ առավոտյան պարզվեց, որ չեն դադարի, քանի որ եթե նույնիսկ Սահմանադրության ընդունված փոփոխությունները բացարձակ օրինական լինեին, պետք է փոփոխել նաեւ համապատասխան օրենքները, եւ դատավորների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը, ինչը «Իմ քայլի» տաղանդավոր իրավաբանները մոռացել էին անել։

Ե) Շաբաթ օրով, ԱԺ անխոնջ նախագահ Արարատ Միրզոյանը անսպասելի հայտարարություն տարածեց, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը համաձայնվել է լինել ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Տառացիորեն երկու ժամ հետո, նույն Աշոտ Խաչատրյանը հերքեց այս հայտարարությունը, պնդելով, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ միայն իրավական գործընթացի արդյունքում, ոչ թե Արարատ Միրզոյանի բանավոր հայտարարությամբ։

Արդյունքում, երկուշաբթի առավոտ, երբ ես սա գրում եմ, մենք ունենք խճճված վիճակը։ Կան «սահամանդրության փոփոխություններ», որոնք սակայն ընդունվել են Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ, եւ արդեն իսկ վիճարկված են Սահմանադրական դատարանում ԲՀԿ կողմից։ «Իմ քայլի» կողմից պատրաստվում են ՍԴ մասին օրենքի փոփոխություններ, որոնք սակայն հիմնվելու են այս վիճելի սահամանդրական փոփոխությունների վրա։ Դրան հետեւող բոլոր քայլերը էլ ավելի են խճճելու վիճակը, քանի որ գործող դատավորները, որոնց պաշտոնավարումը դադարեցվելու է այս օրենքով, կարող են դա վիճարկել տարբեր ատյաններում, իսկ նրանց ենթադրաբար փոխարինելու եկող դատավորները կհայտնվեն առկախված վիճակում, քանի որ եթե այս «սահամանադրկան փոփոխությունները» չեղարկվեն, նույն կերպ կչեղարկվի նաեւ նրանց նշանակումը, նրանցից յուրաքանչյուրին մեծ ռեպուտացիոն հարված հասցնելով։

Այս վիճակը ունի խելամիտ հանգուցալուծում։ ՀՀ Սահմանադրության 123 հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Ելնելով այդ տրամաբանությունից, հենց նա պետք է հրաժարվի հիմա ցանկացած նոր վիճելի օրենք ստորագրելուց, իր նախաձեռնութամբ դիմի Սահմանադրական դատարան՝ քննելու «սահմանադրական փոփոխությունների» ընդունման իրավաչափությունը, եւ միայն համապատասխան իրավական կարգավորումներից հետո, հնարավորություն տա շարունակելու հետագա գործընթացը։

Նա կարող է եւ չանել դա, վկայակոչելով, որ Հայաստանում այսուհետեւ գործում է ոչ թե Սահմանադրությունը, այլ հեղափոխական նպատակահարմարությունը, եւ հնարավոր չի Սահմանադրական դատարանը բարեփոխել, դրա մասին նախապես հարցնելով նրա կարծիքը։ Սակայն այդ դեպքում, նա պատասխանատվություն է կրելու բոլոր հետագա հակասահմանադրական զարգացումների համար, իսկ ես կասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, «Իմ քայլը» դրա վրա կանգ չի առնի»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:03 26/06/2020  |  ՄեկնաբանությունԵս կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ. Չալաբյան
12:36 24/06/2020  |  ՄեկնաբանությունԷդմոնը Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլասս ցույց տվեց. Չալաբյան
10:10 23/06/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է «Լուսավոր Հայաստանի» եւ նրա առաջնորդի ձեռքում. Չալաբյան
09:51 22/06/2020  |  ՄեկնաբանությունՀամոզված եմ, որ «Իմ Քայլի» նախաձեռնած հերթական արկածախնդրությունը ևս կտապալվի. Չալաբյան
13:22 16/06/2020  |  ՄեկնաբանությունՀՀ գլխավոր դատախազը չկարողացավ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստացի ապացույց ներկայացնել. Չալաբյան
11:06 10/06/2020  |  ՄեկնաբանությունԻնչպե՞ս կարող է հետախուզության, հակահետախուզության փորձ չունեցողը պայքարել այդ սպառնալիքների դեմ. Չալաբյան
14:05 08/06/2020  |  ՄեկնաբանությունԻշխանությունների թեթև ձեռքով, մենք շատ արագ վերածվում ենք ձախողված պետության. Չալաբյան
11:42 03/06/2020  |  ՄեկնաբանությունՓաշինյանն ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ. Չալաբյան
10:39 01/06/2020  |  ՄեկնաբանությունՀամավարակային աղետի եւ պատասխանատվության մասին. Ավետիք Չալաբյան
21:04 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը. Ավետիք Չալաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]