Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   17:13 Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպումը 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Գյուղական բնակավայրերի բնակչության մեծ մասը չհարկվելու դաշտից մտնում է հարկային դաշտ. Փորձագետը՝ գույքահարկի մասին 06/29/2020   19:25  |  ԼՐԱՀՈՍ

Գույքահարկի բարձրացումը միանշանակ սոցիալական ազդեցություն է ունենալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ նշելով, որ դրույքաչափերի սահմանումը պետք է իրականացվեր այնպես, որ գույքահարկի բարձրացումն անգամներով ավել չլիներ։

Վերջինս կարծում է՝ կարելի էր սահմանել ավելի փոքր դրույքաչափեր և օրինակ 0.01 տոկոս դրույքաչափից միանգամից անցում չկատարել 0.05 տոկոսանոցի, որպեսզի չունենայինք 2-3 անգամ մեծացում. «Իրականում դրույքաչափերի վրա խաղարկելով՝ կարող էինք ստեղծել նաև այնպիսի իրավիճակ, որ գույքահարկը նույնիսկ շատ քիչ դեպքերում բարձրանար, շատ բարձր կադաստրային արժեք ունեցող գույքերի պարագայում բարձրանար»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը՝ նկատելով, որ այս փոփոխությունը, միանշանակ, սոցիալական ազդեցություն կունենա։ Նախևառաջ դուրս է գալիս չհարկվող շեմը և փաստացի այդքան մարդ այսուհետև վճարելու է մի պարտադիր վճար, որը նախկինում չի վճարել։

Փորձագետը գտնում է՝ անկախ նրանից, թե ում գնահատմամբ է այդ գումարը որոշիչ, ում գնահատմամբ՝ ոչ, այն հարկային բեռ է և ըստ էության հարկային բեռ է դրվոմ հասարակության այն հատվածի վրա, որն այդ բեռը չի ունեցել. «Բոլոր այն պնդումները, որ դա ամսական 350-450 դրամի սահմաններում է, քա՞նի մարդ կա մեր երկրում, որ ամսական կտրվածքով գույքահարկ է վճարում։ Հիմնականում դա արվում է միանվագ կամ լավագույն դեպքում 6 ամիսը մեկ։ Զգույշ պետք է մոտենալ այս հարցին՝ գնահատելու համար տարեկան կտրվածքով 7000-10000 կամ 25-30000-ից ավել վճարներն ում համար են որոշիչ գումար, իսկ ում համար՝ ոչ։ Այստեղ միակ դրական կողմն այն է, որ այդ հարկային բեռն ամբողջությամբ միանգամից չի ընկնելու քաղաքացիների վրա, այլ տարիների կտրվածքով է լինելու։ Սակայն այստեղ ունենք նաև սկզբունքի խնդիր, քանի որ հարկային բեռի ավելացման նախագծով հանդես է գալիս մի իշխանություն, որն ի սկզբանե պնդել է, որ տուգանքներ չպետք է լինեն, հարկային բեռը չպետք է ավելացվի»,-ասաց փորձագետը։

Վերջինս ընդգծեց՝ սկզբունքային է նաև այն, թե որ պահին է ընդունվում այս օրենքի նախագիծը։ Ըստ երևույթին այսօր ունենք արտակարգ դրության ռեժիմում, արտահերթ նիստի պայմաններում ընդունված մի օրինագիծ, որը վաղ թե ուշ հանգեցնելու է հարկային բեռի. «Այս պայմաններում մեզ մոտ ընդունվում է հարկային բեռն ավելացնելու մասին օրինագիծ, մինչդեռ ամբողջ աշխարհում կամ առնվազն բոլոր այն երկրներում, որոնց հետ սիրում ենք համեմատվել կամ որոնք տնտեսական կառուցվածքով ցանկալի է ընդունել որպես նշաձող, տեղի են ունենում հակառակ պրոցեսները։ Այնտեղ պետությունը վերցնելու փոխարեն տալիս է»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։

Այսօր դեռ ունենք սերունդներ, որոնք ժառանգել կամ ստացել են իրենց գույքը Խորհրդային ժամանակաշրջանում և այս առանձնահատկությունը փորձագետի կարծիքով հաշվի չի առնվել. «Օրինակ բարձր կադաստրային արժեք ունեցող բնակարանի դեպքում գույքահարկն ավելանալու է ենթադրենք տարեկան 60-70 հազար դրամով, արդյոք հաշվարկվա՞ծ է՝ այդ գույքի բոլոր սեփականատերերը պատրա՞ստ են այդքան գույքահարկ վճարել, այսինքն այդքան եկամուտ ունեն, թե ոչ։ Ունենք թոշակառուներ, որոնք այդ բնակարանը ձեռք են բերել նախկինում, երբ օրինակ գույքը շատ ավելի էժան էր, քան այսօր»,-ասաց փորձագետը։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներից մեկն ասել էր՝ եթե չկան թոռնիկներ, կարող են բնակարանը վաճառել և մի քիչ ավելի համեստ բնակարան գնել, Լիլիա Ամիրխանյանը նկատեց՝ սա ճիշտ մոտեցում չէ, ավելին սա ոտքից գլուխ խախտում է իրենց հայտարարած սկզբունքները. «Եթե մարդն այլ հավասար պայմաններում ձեռք է բերել գույք, որը ձեռքբերման պահին ունեցել է այլ արժեք և այսօր ասում են՝ չես կարող պահել, վաճառիր, կարծում եմ, որ սա բոլոր տեսակի նորմերի խախտում է»,-նշեց փորձագետը։

Նրա խոսքով ԱՊՀ երկրների ուսումնասիրած լավագույն փորձը մինչ այս պահը Ղազախստանի փորձն է համարվում, որտեղ նախ սահմանված է չհարկվող շեմ, որից զատ նաև կան մի շարք արտոնություններ։ Կան որոշակի խմբեր, որոնք ազատված են գույքահարկ վճարելուց. «Մեզ մոտ այժմ պնդումներ կան, որ թոշակառու տատիկ-պապիկները, որոնք ինչ-որ պահից հնարավոր է այևս չկարողանան վճարել բարձր կադաստրային արժեքով գույքի համար, ասում են՝ նրանց համար կլինեն արտոնություններ։ Սակայն այստեղ երկու խնդիր կա. առաջինը՝ արդյոք թափանցիկ են, թե ինչ մեխանիզմներով ու սկզբունքներով են այդ արտոնությունները տրամադրվելու և բացի այդ այստեղ, կարծեք թե, առաջանում է օրենքի բացի խնդիր։ Հնարավոր է հակառակ պրոցեսը տեղի ունենա, երբ բոլոր բարձր կադաստրային արժեքով գույքերը պարզապես գրանցվեն թոշակառու տատիկ-պապիկների անունով։ Չնայած կան բանավոր պնդումներ, որ այդ բոլոր ռիսկերը հաշվի առնված են, բայց առնվազն այդ բանավոր պնդումներից պետք է անցում կատարել հստակ մեխանիզմների ներկայացման»,-ընդգծեց փորձագետը։

Ընդ որում` բնակարանը կարող է բարձր կադաստրային արժեք ունենա զուտ այն պատճառով, որ գտնվում է բարձր կադաստրային գոտում, մինչդեռ Երևանամերձ ինչ-որ բնակավայրում գտնվող առանձնատունը, որը որպես գույքը շատ ավելի շքեղ լինի, իրար նման կամ հավասար գույքահարկ վճարեն։ Այստեղ փորձագետը հարկման անարդարություն է տեսնում։ Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերում ապրողների խնդրին, ապա կարող ենք որոշակի պատկերացում ունենալ, որ ավելի ծայրամասերում կադաստրային արժեքն ավելի ցածր է լինում. «Չհարկվող 3 մլն դրամ գույքի մեծ մասն ընկնելու է հենց գյուղական բնակավայրերին։ Ստացվում է՝ հենց գյուղական բնակավայրերի բնակչության մեծ մասն է, որ չահրկվելու դաշտից մտնում է հարկային դաշտ»,-ամփոփեց Լիլիա Ամիրխանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 27/06/2020  |  ՎերլուծություններԳույքահարկի բարձրացումը՝ որպես իշխանությունների հակաճգնաժամային ամենակարևոր նախաձեռնություն
19:49 25/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴիմա՞կ եք բաժանում, վարակի օջախ ԱԺ-ում բաժանե՛ք, ժողովրդի հանդեպ ձեր հումանիզմը գույքահարկի բարձրացմամբ արտահայտել եք
21:17 19/06/2020  |  ՏնտեսությունՄեր տնտեսության կախվածությունը գազի սակագնից բավական բարձր է. Լիլիա Ամիրխանյան
18:21 16/05/2020  |  ԼՐԱՀՈՍԲացահայտ է, որ գազի գնի գործընթացում չկան այդ փայլուն հարաբերությունները. փորձագետ
19:21 15/05/2020  |  ԼՐԱՀՈՍՊետությունը դադարեցրել է սուբսիդավորումը, իսկ գյուղացին էլ թանկ գնով չի կարողանում ձեռք բերել պարարտանյութը, արդյունքում՝ բերքն է պակասում . Արամ Մխոյան
17:16 10/04/2020  |  ԼՐԱՀՈՍUcom-ի և Beeline-ի շուրջ զարգացումներից պետությունն ու տնտեսությունը հնարավորինս շահած պետք է դուրս գան. փորձագետ
18:09 25/03/2020  |  ՏնտեսությունVarks.am-ի լուծարումը դրական ազդեցություն չի ունենա առևտրային բանկերի և վարկային այլ կազմակերպությունների համար. փորձագետ
12:15 09/01/2020  |  ՄեկնաբանությունԳլոբալ տնտեսական ապակայունացման վտանգն այս պահին նվազում է. Փորձագետ
11:10 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կողմից դիվանագիտական շատ ճկուն և նուրբ քաղաքականություն պետք է իրականացվի. փորձագետ
22:08 29/11/2019  |  ՀարցազրույցՆախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ)

Արխիվ

[]