Թեմաներ
Ուրբաթ 07 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/10/2020   13:39 ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով 07/10/2020   13:31 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցել է Կարեն Վարդանյանի ընտանիքին և հարազատներին 07/10/2020   13:26 Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 07/10/2020   12:50 Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում 07/10/2020   12:44 Եթե պետությունը պետք է առաջնորդվի կառուցապատողի շահի պաշտպանությամբ, ապա դա կառավարության կողմից առաջադրվող քաղաքականության գիծ չի կարող հանդիսանալ. իրավապաշտպան 07/10/2020   12:40 Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին. «Իմ Ձայնը» նախագիծ 07/10/2020   12:31 Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին 07/10/2020   12:19 Չպետք է ունենանք իրավիճակ, որ չունենանք պատմական, մշակութային արժեք ունեցող տարածքներ. իրավապաշտպան 07/10/2020   12:01 «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ընկերությունը Ֆիրդուսի թաղամասի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 07/10/2020   11:27 Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել 07/10/2020   11:21 Քննություն է տարվում՝ պարզելու 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/10/2020   11:14 Կորոնավիրուսից մահացած 11 անձանցից ամենաերիտասարդը 51-ամյա կին է, ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ 07/10/2020   11:00 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ 07/10/2020   10:56 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար 07/10/2020   10:51 Դավիթ Մովսիսյանին դատարանը թույլատրել է տեսակցել հարազատներին 07/10/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսի 557 նոր դեպք է գրանցվել 07/10/2020   10:45 Լավ, ի՞նչքան ա տևելու էս դիմակահանդեսը. Գևորգ Պետրոսյան 07/10/2020   10:45 Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/10/2020   10:30 Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան. «Հրապարակ» 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   10:18 Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է. «Հրապարակ» 07/10/2020   10:12 Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են. «Իրատես» 07/10/2020   10:07 Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս. «Իրատես» 07/10/2020   09:56 Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է. Facebook-ի «լայքերը» չափանիշ չեն. «Փաստ» 07/10/2020   09:31 Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում. «Հրապարակ» 07/10/2020   09:28 Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի. «Ժողովուրդ» 07/10/2020   09:24 ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը. «Փաստ» 07/10/2020   09:20 «Իմ քայլը» կտապալի ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծումը. «Իրատես» 07/10/2020   09:17 Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը. «Ժողովուրդ» 07/10/2020   09:12 Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը. «Հրապարակ» 07/09/2020   23:46 Հայտնի է դարձել Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը 07/09/2020   23:30 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   22:49 Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ Հայկական բնապահպանական ճակատ 07/09/2020   22:39 Օպերայի շենքում կայծեր են նկատվել. Ժամանել են հրշեջ մեքենաներ 07/09/2020   22:23 Եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու է լուրջ հակազդեցություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Արսեն Թորոսյանի նախագծերի փաթեթի վերաբերյալ 07/09/2020   22:12 Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը. Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը 07/09/2020   21:59 Չինաստանը նշել Է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման երեք քայլերը 07/09/2020   21:40 Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար 07/09/2020   21:23 Չեմ կարծում, որ դատարանին կկարողանաք ապացուցել, որ անմեղսունակ եք. ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ ուսանողներին՝ ուսման վարձի վճարները պարտադրելու մասին 07/09/2020   21:11 Երևանի Անտառային փողոցում հուլիսի 11-ից կկատարվի երթևեկության փոփոխություն 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   20:28 Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Լոռու մարզպետ 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   20:06 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացվում են ԽԾԲ սկզբունքով 07/09/2020   19:55 Բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է. Արման Սաղաթելյանը՝ ՍԴ վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքի մասին
07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում

Փաշինյանը՝ իշխանության պահպանման հարցում, պետք է վախենա ոչ թե ընդդիմությունից, այլ իր իսկ ձեւավորած իշխանությունից. Արտակ Զաքարյան 06/29/2020   19:02  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլի հաճախակի դարձող ջղաձգումների պատճառը իր կադրերն են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Կադրային տխուր «քաղաքականություն»

Բոլոր պետությունների համար էլ կադրային քաղաքականությունը եղել է իշխանության գլխավոր ցուցանիշներից մեկը: Սոցիալիստական, լիբերալ, պահպանողական թե այլ բնույթի իշխանությունների համար, առ այսօր արդիական է ստալինյան՝ «կադրերն են որոշում ամեն ինչ» պոստուլատը: Նիկոլի ձևավորած իշխանության համար՝ առավել ևս, կադրերը դարձել են աքիլեսյան գարշապար:

Հայաստանում հաճախ են ասում “մի հարյուր կարգին մարդ լինի, երկիրը կդառնա նորմալ երկիր”: Հարյուր նորմալ կադր (ճանապարհ անցած քաղաքական գործիչ, հմուտ պետական պաշտոնյա, ոլորտում հաջողված փորձառու մասնագետ) գտնելը իհարկե հեշտ գործ չէ: Դրա համար տարիներ են պետք, ինստիտուցիոնալ մոտեցում է պետք, կայուն զարգացում է պետք, և վերջապես արդարացի քաղաքական կառավարում է պետք, որի ընթացքում հնարավոր կլինի իրականացնել կադրերի բնական ընտրություն:

Հայոց համազգային շարժումն ու Լևոն Տեր Պետրոսյանի իշխանությունը առաջ բերեց «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» սկզբունքը, որի ակնհայտ ձախողումները երևացին պետական կառավարման առաջին իսկ տարիներին: Բայց հանուն արդարության պետք է ասենք, որ 1990-ականների պետական կարգը, նորանկախ պետականության կայացումը, ազատամարտի կազմակերպումը, պետական ինստիտուտների կայացումը մեծապես տեղի ունեցան սովետական Հայաստանում ձևավորված պետական կառավարման և գիտա-մասնագիտական հսկայական ներուժի շնորհիվ:

Ի՞նչ կադրեր ունի այսօր Փաշինյանի ձևավորած իշխանությունը և ո՞րն է պետական կառավարման նրանց հավաքական միտքը՝ տեսնում ենք ամեն օր: Ինչպիսի՞ քաղաքական ճանապարհ են նրանք անցել, որտե՞ղ է ձևավորվել նրանց աշխարհայացքը, ի՞նչ բարոյական և հոգևոր արժեքների կրող են նրանք, ի՞նչ սկզբունքով են հավաքագրվել իշխանության մեջ, ո՞րն է նրանց ապագայի տեսլականը, ովքե՞ր են նրանք ընտանիքում և շրջապատի համար, և որո՞նք են քաղաքական գործչի ու պետական պաշտոնյայի պատասխանատվությունը սահմանող իրենց հայտանիշները: Այս հարցերն ամբողջությամբ բաց են և մշուշոտ:

Մեր հասարակության մի ստվար հատվածը սկսել է քննադատել թե՛ ԱԺ պատգամավորներից, և թե՛ կառավարության անդամներից ու մարզպետներից շատերին: Իսկ արդյոք իմաստ ու՞նի նրանց քննադատելը կամ նույնիսկ՝ ծաղրելը: Իմ կարծիքով իմաստ չունի, որովհետև նրանք դրանից ավելի լավը չեն դառնալու, ավելի պատասխանատու և հմուտ չեն դառնալու, հետևապես ի զորու չեն լինելու լուծել ահագնացող սոցիալ-տնտեսական և կառավարչական խնդիրները:

Նիկոլի հաճախակի դարձող ջղաձգումների պատճառները հենց այստեղ են: Նա ինքն իրեն դրել է թակարդի մեջ և յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի է սեղմվում այդ թակարդում: Նա նույնիսկ վախենում է փոխել նրանցից որևէ մեկին, քանի դեռ իրենք չեն ցանկանա հեռանալ:

Որովհետև լավ գիտի, որ ցանկացած փոփոխություն ավելի է խորացնելու կառավարման ճգնաժամը:

Սովորաբար նոր կադրերին, ժամանակակից քաղաքական և պետական կառավարման չափանիշներով, ընդամենը վեց ամիս է անհրաժեշտ ոլորտին ամբողջովին տիրապետելու և արդյունավետ կառավարում իրականացնելու համար (եթե իհարկե ունեն գաղափարներ, ծրագրեր, անելիք): Գործող իշխանությունների պարագայում՝ որքան երկարում է ժամանակը, այնքան խորանում են պրոբլեմները, այնքան ակնհայտ են դառնում կոպիտ սխալները, այնքան անկառավարելի են դառնում ձախողումներն ու հետևանքները: Վստահաբար ասում եմ, այսպես շարունակելու դեպքում, նույնիսկ ճգնաժամային կառավարման անցնելը չի փրկելու պետական կառավարումը վերջնական փլուզումից:

Որքան էլ, որ պարադոքսալ հնչի, Փաշինյանը՝ իշխանության պահպանման հարցում պետք է վախենա ոչ թե ընդդիմությունից, այլ հենց իր իսկ ձևավորած իշխանությունից: Վախի կառավարումը, որն այսօր մտել է իշխանական հարաբերությունների դաշտ, շատ արագ ծնելու է ներքին անվստահություն, կաշկանդվածություն, կառավարման պսիխոզ՝ դիլետանտ կադրերի մոտ խորացնելով գոյություն ունեցող թերարժեքության կոմպլեքսները: Իշխանության ներկայացուցչի՝ հետևաբար նաև հավաքական իմաստով իշխանության նկատմամբ տարրական հարգանքի բացակայությունը վերածվում է անկառավարելիության ու «բեսպրեդելի»: Իսկ կադրերի՝ կեղծ կամ սուտ հաշվետու և թափանցիկ լինելը արդեն իսկ բերել է կառավարման քաոսի, որտեղ ոչինչ հստակ չէ, ոչ ոք վստահելի չէ, և ոչինչ կայուն չէ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:54 29/06/2020  |  ԿորոնավիրուսՀակահամաճարակային կանոնները ռեստորանում հնարավոր է և՛ պահպանել, և՛ չպահպանել. Փաշինյան
18:30 29/06/2020  |  ԿորոնավիրուսԹոքաբորբ կա 1739 մարդու մոտ, 529 մարդ ծանր վիճակում է. Փաշինյան
18:20 29/06/2020  |  ԿորոնավիրուսԹվերը ցույց են տալիս, որ բոլորս ինչքան և ինչպես կարողացել քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերել. Փաշինյան
17:16 29/06/2020  |  ՄեկնաբանությունՎարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին
22:45 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսը հաղթեց Հայաստանին. Սա տապալում է և չպետք է մնա անհետևանք. Նորայր Նորիկյան
21:42 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլը երկիրը տանում է դժոխք եւ ինչպես ինքն էլ խոստովանեց, կանգնած ենք դժոխքի եզրին. Մարգարիտ Եսայան
19:22 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԼոքդաունը գիտակցված չի լինում, դա պետական որոշմամբ հաստատված ռեժիմ է. քաղաքագետ
17:12 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գործիքակազմով և մեթոդաբանությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան
15:17 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԷս պահի դրությամբ կոչիս անսաց Սերժ Սարգսյանը. Արթուր Դանիելյան
14:38 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍ553 մահ կորոնավիրուսից, բայց դա չի խանգարում, որ առողջապահության նախարարը հպարտ լինի. Նաիրա Զոհրաբյան

Արխիվ

[]