ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի. ՀՀ երիտթեւը սյուրպրիզներ է խոստանում 06/29/2020 11:46 | ԼՐԱՀՈՍ

Այսօր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ շուրջ 100 ակտիվիստներով նամակ հանձնեց ԵՄ պատվիրակությանը՝ ի նշան բողոքի։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրասենյակի մուտքի մոտ լրագրողներին տեղեկացրեց, որ նամակում նկարագրվում է քաղաքական և իրավական տեսանկյունից այն ամենաթողությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ում՝ ՍԴ-ի հետ։ Մամիջանյանը նշեց, որ սկսել են ԵՄ պատվիրակությունից, որովհետև դեսպանը հաճախ իր կողմնակալ խոսքով, հաճախ նաև կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե եվրոպական միջազգային կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ՝ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԽ-ն, թե՛ ԵԺԿ-ն արդեն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության նկատմամբ։ Ըստ Մամիջանյանի՝ արտակարգ դրությունը պահպանվում է այն նպատակով, որ նման ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել, մինչդեռ՝ բոլոր մասնակիցները դիմակներով են, հնարավորինս պահպանվում է սոցիալական հեռավորություն, թեև արդեն ավանդույթ է դարձել ապօրինաբար բերման ենթարկվելը։
«Հարազատ ոստիկաններիս փոխանցում եմ, որ այստեղից ես գնալու եմ կուսակցության գրասենյակ, եթե հանկարծ չհասցնեն գան այստեղ բերման ենթարկել, կարող են ազատորեն գալ գրասենյակ և այնտեղից բերման ենթարկել»,- ասաց նա՝ նշելով, որ այդքան մարդու հնարավոր չէ պարբերաբար բերման ենթարկել։
Վերջինս շեշտեց, որ այս ակցիաներն արվում են, որ այժմյան իշխանությունները հասկանան՝ իրենք ամեն ինչ անել չեն կարող և վաղ թե ուշ, թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի և նրանք հասկանան, որ ամեն ինչ չի, որ կարող են անել։ Ավելին նա նաեւ խոստացավ սյուրպրիզներ՝ իշխանություններին։
«Չեն կարող ասել, որ լրագրողներն են մեղավոր իրենց ձախողած կորոնավիրուսի դեմ պայքարի պարագայում, չի կարող պարոն Փաշինյանը որոշել, որ ինքը կաթողիկոս է դառնում, այդպես չի լինելու»,- ասաց Մամիջանյանը։
ՀՀԿ երիտթեւը այսօր նախատեսում է նամակների հանձնել նաեւ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 14:02 «Այ մարդ, դո՞ւք չէիք մի շաբաթ խոսում թուրքերի ու ազերների հետ բարեկամանալուց». Ռուբեն Մխիթարյան
- 04/13/2021 13:43 Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Թուրքագետ
- 04/13/2021 12:45 Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Արցախի ՄԻՊ
- 04/13/2021 12:29 Լսի'ր Նիկոլ, կինդ Շուշի հրավիրեց Թուրքին մուղամ լսելու և իրականացրեցիք ձեր սորոսածին կլանով. զոհված հրամանատարի եղբայր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները