Թեմաներ
Երկուշաբթի 07 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/06/2020   20:11 Թույլ մի տվեք, որ իրենց իշխանությունը պահելու համար օգտագործեն ձեր՝ շատ հաճախ այո, արդարացի ցասումն ու ընդվզումը. Նաիրա Զոհրաբյան 07/06/2020   20:02 Երկու կեղծ ահազանգ է ստացվել ռումբի տեղադրման մասին. ԱԻՆ 07/06/2020   19:50 Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել. Արտակ Զաքարյան 07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/06/2020   19:26 ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին 07/06/2020   19:23 Ավստրալիան կորոնավիրուսի բռնկման պատճառով 6 մլն մարդու մեկուսացնում է. CNN 07/06/2020   19:10 Առողջապահության նախարարը միշտ նշել է, որ պետք է զրոյացնենք դեպքերը և հետո գնանք բացման. Փաշինյան 07/06/2020   19:05 Ապրիլի վերջին մեզ համար ակնհայտ էր, որ մենք լոքդաունը չենք կարողանում պահել. Փաշինյան 07/06/2020   19:01 Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ 07/06/2020   18:47 Հանրային պաշտպանի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադարական դատարան պարզաբանում ստանալու 07/06/2020   18:42 Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները 07/06/2020   18:38 Ժամը 3-ի դրությամբ հրատապ հոսպիտալիզացիայի կարիք որևէ քաղաքացի չունենք. Թորոսյան 07/06/2020   18:35 Արտակարգ դրությունը կերկարացվի եւս մեկ ամսով 07/06/2020   18:24 Փաշինյանը չբացառեց վերադարձը սահմանափակումների ռեժիմին. 491 մարդ մահացել է կորոնավիրուսից 07/06/2020   17:49 ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը 07/06/2020   17:44 Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   17:24 Գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ 07/06/2020   17:20 Դատարանի որշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց 07/06/2020   17:15 ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 07/06/2020   17:09 Հայտնաբերվել են 3147 դեղահաբ և այլ արգելված իրեր հատուկ պատրաստված թաքստոցից 07/06/2020   17:03 Հիվանդանոցում գտնվող «Արսեն Երևանսկուն» խնամակալ չի տրամադրվի, Քննիչը մերժել է միջնորդությունը.փաստաբան 07/06/2020   16:55 ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին նախազգուշացրել են՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի դեմ չարտահայտվել. «Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ» 07/06/2020   16:47 Աջակցության համար դիմելիս՝ սխալ կամ թերի տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ դիմում ներկայացնելու 07/06/2020   16:42 Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության 07/06/2020   16:33 Ինչու այսքան հայատյաց. Լիլիթ Գալստյան 07/06/2020   16:23 «Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի ահազանգը կեղծ էր 07/06/2020   16:17 Համագործակցության հուշագիր՝ ուղղված պրոբացիայի ոլորտի զարգացմանը 07/06/2020   16:10 Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 07/06/2020   15:56 «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել 07/06/2020   15:49 Սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները մեր բարեկամական հարաբերությունների խորհրդանիշն են 07/06/2020   15:45 Մեկնարկում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը 07/06/2020   15:39 Ստեփանավանի բնակիչը ձերբակալվել է՝ դիմակ չկրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով 07/06/2020   15:29 Արցախում կխստացվեն միջոցառումները 07/06/2020   15:13 ԱԻՆ աշխատակիցները գտնվում են «Դալմա» առևտրի կենտրոնում. քաղաքացիներին տարհանում են. Ուղիղ 07/06/2020   15:06 «Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշարձանի քարուքանդ վիճակը միտումնավոր է ձգձգվում». Արմեն Աբրոյան 07/06/2020   14:57 «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնից տարհանվել է 350 քաղաքացի 07/06/2020   14:36 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/06/2020   14:19 ԱԻՆ-ը «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի մասին ահազանգ է ստացել 07/06/2020   14:16 «Տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես». Դավիթ Խաժակյան 07/06/2020   14:06 «Օրենքով գող» Արսեն Երեւանսկու ու նրա փաստաբանի գաղտնալսված զրույցը ենթակա է ոչնչացման 07/06/2020   14:00 Իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից. Արման Աբովյան 07/06/2020   13:55 Թե բա՝ «կրենք». ես ավելի գռեհիկ ու անճաշակ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում. Ռուբեն Մելիքյան 07/06/2020   13:47 Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. Զարուհի Բաթոյան 07/06/2020   13:00 Սարգիս Արմենյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 07/06/2020   12:46 Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի 07/06/2020   12:36 Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը 07/06/2020   12:33 Հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, մարդկանց ունեցվածքը, տունը խլում են. Մանուկյան
07/05/2020   13:56 Ազգային եկեղեցուն տրվել է կրոնական կազմակերպության կարգավիճակ, որը գրանցվել է 1998թ.` երկու անձի կողմից, սա հակապատմական փաստ է. Ա. Ղամբարյան 07/06/2020   12:33 Հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, մարդկանց ունեցվածքը, տունը խլում են. Մանուկյան 07/05/2020   12:40 Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արխիվացվել և ոչնչացվել է, այն չի կարող վերաբացվել. փաստաբան 07/05/2020   17:12 ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/05/2020   11:01 Հայաստանում վարակակիրների թիվն ավելացել է 706-ով, 8 մարդ մահացել է 07/05/2020   16:04 Փաստորեն Դըմփ-Դըմփ-Հուն՝ Էրդողանն էր կազմակերպել. հոգեբան 07/05/2020   19:02 Ամեն ինչ շատ լավ է լինելու. ԿԳՄՍ նախարար 07/05/2020   21:17 Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 07/05/2020   13:38 Լավ ես անում, դու գնա ՄԵԼ ֆիլմ ֆինանսավորի, մինչև տեսնենք ինչ ա լինում. Աղասի Միքայելյան 07/06/2020   12:46 Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի 07/06/2020   00:30 700 մարդու մահվան մեջ մեղավոր հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս նշանակություն չունի. Ա.Ղազինյան 07/06/2020   11:50 «Ամուլսարի պահպանությունը հավասարազոր է Արցախի հարցին»․ Բնապահպան 07/05/2020   16:42 ԲԴԽ-ն չի փորձել դատավոր Վահագն Մելիքյանից ճշտել ԱԱԾ-ի կողմից նրա նկատմամբ ճնշումներ գործադրվելու մասին տեղեկությունը ու շտապել է հերքել 07/05/2020   16:23 Վաղ թե ուշ պատասխան պետք է տան իրենց հակաօրինական արարքների համար. Ռուբեն Հակոբյան 07/06/2020   11:13 Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան 07/05/2020   22:52 55-ամյա կնոջը մեղադրում են ռեստորանում օպերլիազորին ծեծելու մեջ 07/06/2020   14:06 «Օրենքով գող» Արսեն Երեւանսկու ու նրա փաստաբանի գաղտնալսված զրույցը ենթակա է ոչնչացման 07/06/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսի 330 նոր դեպք է գրանցվել

Հանրային սննդի ոլորտն այսօր – 50 տոկոսով է աշխատում, և պետական պաշտոնյայի կողմից ոլորտը թիրախավորելը սխալ է. Վահե Գևորգյան 06/29/2020   14:00  |  ԼՐԱՀՈՍ

Հանրային սննդի ոլորտն ուղիղ աշխատանքով է ապահովում 35 հազար մարդու, եթե դրան ասոցացված աշխատատեղերն էլ դիտարկենք, ապա խոսք է գնում մոտ 60-70 հազար աշխատատեղի մասին, և սխալ ենք համարում այս ոլորտի թիրախավորումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն, մարդկանց հորդորել սահմանափակել իրենց ոչ կենսական շփումները, այդ թվում նաև դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները, քանի որ ըստ նախարարի՝ դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։

Վահե Գևորգյանը նշում է՝ իհարկե կարևորում են հանրային առողջությունը, հետևում պարետատան կողմից սահմանված բոլոր կանոններին, սակայն երբ  կա թույլատրված գործունեություն, չի կարող բիզնեսի որևէ ոլորտ թիրախավորվել և մարդկանց կոչ անել չօգտվել այդ ծառայություններից. «Առանց այն էլ ոլորտի շրջանառությունը ցածր է և նման պայմաններում համարում ենք՝ սխալ պետական պաշտոնյայի կողմից թիրախավորել այս ոլորտը։ Մենք չենք համարում, որ  գործող պայմաններում հանրային սննդի ոլորտն է հանդիսանում վարակի տարածման աղբյուր։ Եթե պարզ խոսենք, չկա որևէ դեպք, գոնե պաշտոնապես հայտարարված, որ, օրինակ, որևէ հանրային սննդի, ոլորտի ընկերություններից այսինչի մոտ դեպք է եղել, ինչի պատճառով վարակը տարածվել է։ Այսինքն` բռնկման մասին խոսք չի եղել։ Առանց այն էլ այդ ռեստորաններում մարդկանց հոսքը նվազել է, նման թիրախավորումը տեղին չէ»,-ասաց Վահե Գևորգյանը։

Վերջինս ընդգծեց՝ ռեստորանների միության անդամ կազմակերպություններն արտակարգ դրության հայտարարումից ի վեր խստորեն պահպանել են սահմանված հակահամաճարակային կանոնները, ինչը բավական ծանր և ծախսատար է ոլորտի ընկերությունների համար. «Օրվա մեջ մի քանի անգամ ախտահանելը, անձնակազմին անընդհատ հետևելը, այս ամենը պատշաճ կերպով կատարվում է։ Եղել են փոքր թերություններ՝ կապված սեղանների միջև եղած հեռավորության կամ տեխնիկական այլ հարցերի հետ, որոնք անփորձությունից է։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը փոխարենն ի սկզբանե այդ կանոնները բացատրեր, միանգամից անցավ, այսպես ասած, պատժիչ գործողության, բայց մենք նույնիսկ դրա հետ կապված որևէ հայտարարություն չենք արել՝ մտածելով, որ եթե նույնիսկ մոտեցումը շատ խիստ է, այն վերաբերում է հանրային առողջությանը։ Դժգոհություն չենք արտահայտել, չնայած երբեմն ասում ենք՝ իրենց գործողությունները չափազանցված են և շատ փոքր։ Տեղում շտկվող թերության համար արձանագրություն է կազմվել և որոշ ժամանակով կասեցվել գործողությունը։ Նաև անուններ են շեշտվում, նույնիսկ հետո տեսանյութեր տարածվում, ինչը հարվածում է նաև հեղինակություն ունեցող այդ ռեստորաններին։ Մենք կանգնած ենք մեր պետության կողքին, բայց ուզում ենք ասել, որ կոնկրետ ոլորտի թիրախավորումն անընդունելի է»,-ասաց Վահե Գևորգյանը։

Հանրային սննդի ոլորտն այսօր մոտ 90 տոկոսով չի աշխատում։ Վահե Գևորգյանը նկատեց, որպեսզի ռեստորանը մինիմալ շահույթով աշխատի, պետք է լինի շրջանառության 75 տոկոս, բայց ոլորտն այսօր աշխատում է շրջանառության 10 տոկոսով. «Այսինքն մեր բիզնեսը, հիմա բաց լինելով, առնվազն 50 տոկոս վնաս է կրում, - 50 տոկոսով է աշխատում։ Հակաճգնաժամային միջոցառումներն էլ թեթև և մեկանգամյա էին։ Չենք ասում, որ աջակցություն չի եղել, բայց ուրիշ կերպ էր պետք անել։ Ընկերություններ ունենք, որոնք 1000 աշխատող ունեն և չեն կրճատել իրենց աշխատակիցներին, հարյուրավոր աշխատողներ ունեցող բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ կան, որոնք աշխատակիցներին չեն կրճատել և վճարում են նրանց, առաքման ծառայություններ ստեղծում՝ աշխատակազմն ու իրենց բրենդը պահելու համար, բայց մարդիկ մինուսով են աշխատում»,-նշեց Վահե Գևորգյանը՝ ընդգծելով, որ նման պայմաններում հանրային առողջապահության համար մեկ պատասխանատուի կողմից հնչած այս կոչն էլ բիզնեսի համար մահվան դատավճիռ է հնչում։

Ռեստորանների միության նախագահի խոսքով, եթե նախարարը գտնում է, որ ռեստորաններն ու սրճարանները վտանգի մեծ աղբյուր են, ուրեմն իր պատասխանատվությունն այն է, որ առաջարկի փակել դրանք. «Որպես պետական պաշտոնյա պետք է առաջարկ ներկայացնի, որ փակեն, բայց հիմնավորված, փաստերով, որ վարակի դեպքեր են եղել այսինչ ռեստորաններում, ինչի պատճառով մոտավոր այսքան վարակ է գրանցվել, բայց չկա այդ հիմնավորումը, որովհետև այդպես չէ։ Մինչև հիմա եղած փաստերով ակնհայտ է, որ հիմնական վարակի աղբյուրներ են եղել կարի արտադրամասերը, փակ տարածքները, որտեղ մարդիկ իրար շատ մոտ կանգնած են աշխատել՝ չպահպանելով կանոնները»,-ասաց Վահե Գևորգյանը։

Հարցին՝ կան արդյո՞ք հաշվարկներ, թե այս սահմանափակումների վերացումից հետո հանրային սննդի ոլորտում քանի աշխատատեղ չի վերականգնվել, Վահե Գևորգյանը նկատեց՝ ոլորտում գրեթե 90 տոկոսով կրճատումներ չեն եղել. «Երբ մարտին ոլորտը փակվեց, մեր ձեռնարկությունների մեծ մասում մասսայական աշխատանքից ազատումներ չեն եղել։ Նրանք հիմնականում պահել են աշխատողներին, ուղղակի մի մասին ուղարկել են հարկադիր պարապուրդ, իսկ մյուս մասին փորձել են օգտագործել իրենց առաքման ծառայությունների մեջ։ Կան բազմաթիվ ընկերություններ, որ մինչ այդ առաքման ծառայություն չեն ունեցել և ճգնաժամի ժամանակ են ստեղծել, որպեսզի աշխատողներին ներգրավվեն։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մեր ոլորտում շատ քիչ է եղել աշխատատեղի կորուստը»,-ամփոփեց Վահե Գևորգյանը։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]