Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2020   11:41 Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը 11/25/2020   11:33 Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկում 11/25/2020   11:21 Mediaport. Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից 11/25/2020   11:18 Հողատուն չպետք է ներկայացնի հայ ժողովրդին բանակցություններում.Էդուարդ Շարմազանով 11/25/2020   11:17 Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 11/25/2020   11:10 Փաշինյանը կարծում է, որ Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը 5 տարով չի սահմանափակվի 11/25/2020   11:05 Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում բնակվող թուրքոմաններին ու արաբներին բնակեցնել ԼՂ-ում 11/25/2020   11:04 11 օրում 11 հազար բնակիչ վերադարձել է Արցախ. Խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում է 23 դիտակետում 11/25/2020   11:01 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1563 դեպք, 38 մարդ մահացել է 11/25/2020   10:56 Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը 11/25/2020   10:46 Փոխնախարարներ են ազատվել պաշտոններից 11/25/2020   10:30 Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար 11/25/2020   10:22 Կեցցե այն Հայաստանը, որ բերեցիք, դուք արժանի չէիք Արցախ ունենալու.Գևորգ Գևորգյան 11/25/2020   10:15 Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական 11/25/2020   10:12 Մոնթեի կերպարը օգտագործեց` զուտ տեխնոլոգիական առումով, որ գա իշխանության, ծախի Արցախը ու որպես ծաղր Ավոյի ազատագրած տարածքները հանձնեց հերոսի ծննդյան օրը. Կոչուբաև 11/25/2020   10:08 50 օր որդուց որևէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ.Արմեն Մուրադյան 11/25/2020   10:06 Ինչ խրտվիլակ ասես չեն բուծում՝ ամեն ինչ անելով Արցախն ամեն գնով արժեզրկելու և Նիկոլի արարքներն արդարացնելու համար. Աբրահամյան 11/25/2020   10:00 Հայրենիքի դարպասները փակվեցին. Նաիրա Զոհրաբյան 11/25/2020   09:44 Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է. մանրամասներ ծնողների հետ հանդիպումից. «Ժողովուրդ» 11/25/2020   09:41 ՊԵԿ-ի ցածր եւ միջին օղակի աշխատակիցներին պարգեւավճր են տվել, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց«Հրապարակ» 11/25/2020   09:35 Քարվաճառն այսօր կհանձնվի. զորքերը երեկ վերջին անգամ լուսանկարվել են «Ժողովուրդ» 11/25/2020   09:31 Արցախում ինֆորմացիոն բլոկադա է․ պատերազմից հետո կտրուկ վատացել է ինտերնետ և հեռախոսային կապը «Հրապարակ» 11/25/2020   09:28 Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից. «Ժողովուրդ» 11/25/2020   09:27 Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է. «Հրապարակ» 11/25/2020   00:50 Կներես, Մոնթե. Թշնամին Մոնթեի ծննդյան օրը մտավ Քարվաճար, կապիտուլյանտն այսպես շնորհավորեց հերոսին. Թեհմինա Վարդանյան 11/25/2020   00:42 Գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան. Ի՞նչ են անում հողատուները՝ մանդատից զրկում են Ծառուկյանին. փաստաբան 11/24/2020   23:58 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 11/24/2020   23:52 Արցախը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. սարսափելի ծանր հոգեբանական վիճակ է. Բաբայան 11/24/2020   23:39 «Անդրանիկ, դավաճա՛ն». ակցիա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի բակում 11/24/2020   23:31 Հայ զինվորականները պայթեցրել են զորամասի շենքը 11/24/2020   23:18 Երևանի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ 11/24/2020   22:53 Սահմանն ինչու՞ է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է. Թագուհի Թովմասյան 11/24/2020   22:28 Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված․ Արմեն Սարգսյանը Ամմանում հանդիպել է հայ համայնքի հետ 11/24/2020   22:10 Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ 11/24/2020   22:08 Սիրիայում ոչնչացվել է գողացված նավթի թուրքական պահեստարանը 11/24/2020   21:51 Այո , սա գաղափարախոսություն է, հստակ «իզմով» , և այդ «իզմ»-ը կոչվում է՝ Ֆեյքիզմ. Ավեռտիք Իշխանյան 11/24/2020   21:39 Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս` Տեր Պետրոս ավագ քահանայի մեքենան․ Մալյան 11/24/2020   21:25 Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով 11/24/2020   21:10 Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների 11/24/2020   20:55 Փաշինյանը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ 11/24/2020   20:41 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 11/24/2020   20:27 Անգամ չեն բանակցել՝ մարդասիրական կամուրջի անցկացման համար, որ այդ տարածքներում գտնվող զինվորականներին հնարավոր լիներ դուրս բերել. սահմանադրագետ 11/24/2020   20:22 ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել 11/24/2020   20:16 «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը չի մասնակցել Ծառուկյանի մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստին 11/24/2020   20:11 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը վաղը կքննարկի ռազմական դրությունը վերացնելու մասին ԼՀԿ-ի նախագիծը 11/24/2020   20:05 Նիկոլ Փաշինյանն ունի իր քինախնդիր առաջնահերթությունները. Նաիրա Զոհրաբյան 11/24/2020   20:01 Եթե ՔՊ-ի անդամները շարունակեն չեզոք կեցվածք դրսևորել, դրան կհետևեն ավելի հստակ և համարժեք գնահատականներ. Քրիստինե Վարդանյան 11/24/2020   19:54 Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. Թաթոյան 11/24/2020   19:51 «Սա ցույց է տալիս ամենամեծ փոքրոգության մասին». Միքայել Մելքումյան 11/24/2020   19:45 Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքօմոններ վերաբնակեցնել. Կարեն Հովհաննիսյան
11/23/2020   12:21 Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա 11/23/2020   20:09 Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport 11/23/2020   22:47 «Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան 11/24/2020   12:29 Mediaport. Արայիկ Հարությունյանի Մոսկվա այցի համար չարտերային թռիչքի գումարը կազմել 25.000 եվրո 11/23/2020   17:35 Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը.Գառնիկ Իսագուլյան 11/23/2020   22:13 Փաշինյանը հրաժարական կտա, բայց ոչ՝ հանրային ճնշումների ներքո,նրան օգտագործեցին, այլ հարց է՝ ով ինչպես. քաղտեխնոլոգ 11/23/2020   17:22 Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը, երբ հայ զինվորները դեռ այնտեղ են եղել. Արթուր Դանիելյան 11/23/2020   15:39 Քաոսի պատճառով մեր հայրենակիցները գյուղ մտած թուրք լամուկներից են իմանում, որ գյուղը պիտի ազատեն. Զոհրաբյան 11/24/2020   23:39 «Անդրանիկ, դավաճա՛ն». ակցիա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի բակում 11/24/2020   19:24 Հիմա բոլորը Հայաստանի թիվ մեկ դավաճան Նիկոլ Փաշինյանի շնիկներն են, ի՞նչ եք կարծում այդ շնիկներին ես պետք է բացատրություն տա՞մ. Իսագուլյան 11/24/2020   15:36 Հովհաննես Քոչարյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու Փաշինյանի առաջարկի մասին 11/24/2020   18:15 Թուրքերը, թերեւս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է Իգոր Խաչատուրով 168.am 11/23/2020   18:16 «Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում. Mediaport 11/24/2020   14:01 Ջորջ Սորոսը ձերբակալվել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար 11/23/2020   16:12 Ծրագրավորված դավաճանություն է իրականացվել. Նաիրա Զոհրաբյան 11/24/2020   14:45 Հայը հայի վրա է կրակել, չեն իմացել՝ հայը որն է, թուրքը՝ որը. անհետ կորած զինվորի հորեղբայր 11/24/2020   22:53 Սահմանն ինչու՞ է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է. Թագուհի Թովմասյան 11/24/2020   15:52 Շուշիում գերեվարված 80-ամյա Ջոնիկ Թևոսյանին Ադրբեջանում անվանել են «Խոջալուի դահիճ» 11/24/2020   15:59 Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ են առաջացել 11/24/2020   14:21 Դատախազությունը պահանջում է կալանավորել Վանեցյանին, Բաղդասարյանին և Ավագյանին

«Մասնագիտական հմտություններ պահանջող հարցերի շուրջ, պետք է մտածել, նոր խոսել». Ռուբեն Մելքոնյանը՝ Արայիկ Հարությունյանի աղմկահարույց ելույթի մասին 06/29/2020   19:44  |  Հարցազրույց

Վերջին շրջանում Ռեջեփ Թայիփ Էրդողանը  նկատելիորեն խստացրել է Հայոց  Ցեղասպանության թեմայի շուրջ իր դիրքորոշումը։ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի՝ «Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու համար»  պաշտոնական Անկարան ինքնուրույն և քաղաքացիական նոր կառույց է ստեղծել, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մշակմամբ։ Օրեր առաջ Էրդողանի գլխավորությամբ և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ շուրջ հինգ ժամ տևած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է․ «Ժողովում քննարկվել են այն ծավալուն քայլերը, որոնց նպատակն է լինելու կանխել Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք կիրառող հայկական լոբբիի և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը»։

 Ինչո՞ւ է պաշտոնական Անկարան կոշտացնում  դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում և  ինչ՞ հետևանքներ դա կարող է ունենալ հայկական կողմի համար։

 Այս մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ռուբեն Մելքոնյանի հետ.

- Պարոն Մելքոնյան, «Turkish Hürriyet daily» օրաթերթում հունիսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան որոշում է կայացրել ստեղծել «նոր ինքնավար և քաղաքացիական ինստիտուտ», որպեսզի «պատասխան տա ցեղասպանության մեղադրանքներին և մշակի դրանց հակազդելու ռազմավարություն»: Այդ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին՝ Նախագահին առընթեր բարձրագույն խորհրդատվական խորհրդի հինգժամյա փակ նիստում։ Ինչո՞ւ է պաշտոնական Անկարան կոշտացնում իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հացում և ի՞նչ միտում ունի  Թուրքիայի որդեգրած վերջին դիրքորոշումը։

- Նախ՝ պետք է ֆիքսենք, որ Թուրքիայի համար Հայոց Ցեղասպանության խնդիրը միշտ առաջնային նշանակություն ունի։ Անկախ համաշխարհային պրոցեսներից, տարածաշրջանային զարգացումներից , համավարակներից և այլն, այդ խնդիրը շարունակում է մնալ նրանց՝  ոչ թե տվյալ պահի իշխանության, այլ պետականության առաջնային կարևորություն ունեցող խնդիրների շարքում։ Եթե մեզ թվում է, թե տարբեր պրոցեսների ազդեցությամբ Թուրքիան կարող է թուլացնել իր հետևողական քայլերն այդ խնդրի  ուղղությամբ, ապա մենք չարաչար սխալվում ենք։ Թուրքիայի պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդը կարող է ասել, որ սկսած Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից, մինչև երիտթուրքերի փախուստն ու մինչև մեր օրերը,  թուրքական պետականության մոտեցումն այդ հարցի շուրջ  շարունակում է մնալ նույնը և դրա համար կիրառվում են ահռելի ռեսուրսներ։ Ես կարծում եմ, որ ամենավատ բանը, որ մենք կարող ենք անել՝ թուլացնելն է մեր հասարակական և քաղաքական զգոնությունը՝ կարծելով, թե անցել է շատ ժամանակ և աշխարհաքաղաքական օրակարգն այլ խնդիրներով է հագեցած։ Երբեմն ես նկատում եմ այնպիսի մոտեցումներ՝ իբր թե   սա մի քիչ ոչ այժմեական հարց է։ Սա մեծագույն մոլորություն է և, եթե դա արվում է անգիտության պատճառով, ապա աններելի սխալ է, իսկ եթե միտումնավոր, ապա սա  մեծ  դավաճանություն է։ 

-  Օբյեկտիվ գնահատականով՝ չե՞ք կարծում, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմից զգոնությունը թուլացնելուն միտված լուրջ  փորձեր են արվում։

- Չէի ցանկանա կոնսպիրալոգիական տեսությունների մեջ մտնել, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարող չտեսնել, որ այդ խնդրի ու մեզ համար  ազգային կարևոր  նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ հետևողական և միգուցե համակարգված քայլեր և նույնիսկ հարձակումներ կան։ Երբ սրանք ամփոփում ենք, ապա դժվար է ասել, որ սրանք պատահական են, որ արվում են իրարից անկախ և չունեն լուրջ նպատակներ։ Երբ այս ամենը փազլի պես հավաքում ենք մի  ամբողջության մեջ, տեսնում ենք, որ սա լրջագույն վտանգ է։  Այս ամենը ի մի բերելով, այո, պետք է ասեմ, որ Ցեղասպանության հարցի միջազգային արծարծման  հարցում  մի կողմից  վտանգավոր պասիվություն կա, մյուս կողմից, մեղմ ասած,  անհասկանալի և մտահոգիչ տարատեսակ օրակարգերի ակտիվացում, որոնք միտված են մեզ համար կարևորագույն այս խնդրի հիմքերի լուրջ սասանմանը։ Դա կարող է լինել՝ թուրքերին ներելու, լավ թուրքի, ցեղասպանության ժամանակ հայերին փրկած թուրքերի դիսկուրսը և այլն։ Միգուցե հանրության համար դրանք ունեն անհանգստացնող նշանակություն, բայց  մասնագետների համար դրանք լիովին այլ տեսանկյունից դիտարկվող հարցեր են։ Եվ, երբ լավ թուրքերի մասին դիսկուրսներն արվում են, օրինակ ԱԺ բարձր ամբիոնից, սա  մասնագետների մոտ, մեղմ ասած, լուրջ անհանգստություններ է առաջացնում։ Մանավանդ երբ տեսնում ենք, թե դիմացի կողմից ինչ է կատարվում։ Թուրքիայի Ազգային ժողովում հակահայկական հռետորիկան և ատելությունը բարձրացել է վտանգավորության  ամենավերին աստիճանին, իսկ մեր ԱԺ-ում խոսում են բարի թուրքերից։ Սա անտրամաբանական է։ Եթե սա չգիտակցված արարք է, ապա մեղմ ասած՝ սխալ է, եթե գիտակցված է, ապա նման է ակնհայտ դավաճանության։

- Այս կոնտեքստում չեմ կարող չհիշատակել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի Աժ ամբիոնից արված անհասկանալի ելույթը՝ կապված Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում առկա իբր «փակ ֆոնդերի»  մասին։ Եվ սա այն դեպքում, երբ Էրդողանը 2019թ․ ապրիլի 24-ին՝ «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ հայտարարում է. «Մեր արխիվների շնորհիվ է, որ կարող ենք կուրծք պատռելով ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը:  Ու՞մ եք խաբում: Մենք մեր արխիվները մինչև վերջ բացել ենք, է՜յ հայեր, թե արխիվներ ունեք, դուք էլ բացեք»: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս ամենը։

- Կան թեմաներ, որոնք խիստ զգայուն են և մասնագիտական նեղ կարծիք ու հմտություններ  են պահանջում միայն։  Այս թեմաները գտնվում են մեր թշնամիների  անմիջական ուշադրության կենտրոնում։ Այսպիսի թեմաների մասին պետք է խոսել շատ զգույշ, այդ թեմաների մասին խոսելու հարթակը պետք է ընտրել ամենայն զգուշավորությամբ։ Չեմ կարծում, որ տարատեսակ նման խնդիրները, ինչպես ընդունված է ասել՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական  ամբիոնից Ազգային ժողովից բարձրաձայնելը շատ ճիշտ մոտեցում է։ Սա ամենևին կապ չունի թափանցիկ վարվող քաղաքականության հետ։ Պարտադիր չէ, որ մեր ներքաղաքական դաշտում առկա բոլոր խնդիրները բարձրանան ԱԺ ամբիոն, հատկապես նկատի ունեմ այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության համակարգի հետ՝ կապված Թուրքիայի հետ հարաբերություններին և Հայոց Ցեղասպանության խնդիրներին։ Դա հերոսություն չէ՝ սկանդալային նորության պես ինչ – որ հայտարարություններ անելը, սա մարտավարական սխալ է, որովհետև անհերքելի փաստ է, որ այդպիսի դրսևորումներն ակնհայտորեն մոնիթորինգի են ենթարկվում մեր հակառակորդ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Պետք է հասկանալ, որ այդպիսի ամբիոններից արված հայտարարությունները միայն ներքին լսարանին չի ուղղված։ Հետևաբար,  նուրբ և մասնագիտական հմտություններ պահանջող հարցերի շուրջ պետք է մտածել, նոր խոսել։

- Պարոն Մելքոնյան, Դուք նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ եք։ Լսել եմ՝ արշալույսները հոգաբարձուների խորհրդում այնքան էլ պարզ չեն և դա  կապված է թանգարան-ինստիտուտի ոչ պակաս անհասկանալի հայտարարություններով հանդես եկող տնօրենի հետ։ Ուզում էի հարցնել ձեզ՝ ո՞վ է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այսօրվա տնօրենը։ 

-  Հարություն Մարությանը...

-  Հետո՞...

- Ես Հարություն Մարությանին ճանաչում եմ որպես լավ ազգագրագետ, Ազգագրության ինստիտուտի աշխատակից և թերևս այսքանը։ Որպես Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, որի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ ես, Հարություն Մարությանի գործունեությունը տարբեր հարցականներ և խնդիրներ է առաջ բերել, այդ թվում նաև՝ ինձ մոտ։ Ես նիստերի ընթացքում  իմ մտահոգությունների մասին բարձրաձայնում եմ  և, չէի ցանկանա մամուլի միջոցով իմ տեսակետներն արտահայտել, որովհետև ես ունեմ այդ հարթակը՝ իմ դժգոհություններն ու առաջարկները ներկայացնելու համար։ Ամեն դեպքում, կարծում եմ, կա մի մեթոդական սխալ, որ հանրության և գիտական հանրույթի մեջ տարընկալումների և հարցականների տեղիք է տալիս։  Այս ուղղությամբ պետք է հստակ քայլեր արվեն, այլ ոչ շարունակեն նույն հաստատակամությամբ հերքել այն մտահոգությունները, որոնք  օբյեկտիվ հիմքեր ունեն։   

- Պարոն Մելքոնյան, ի վերջո, ի՞նչ կարելի է սպասել իսլամիստական համոզմունքներով հղի  Էրդողանից, այն պարագայում, երբ նա բոլորովին վերջերս՝ 2020թ․ մայիսին, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, բաց տեքստով հայտարարում է, որ   Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ։ Վստահ եմ՝ դուք էլ տեղյակ եք, որ  Թուրքիայում  «սրի ավելցուկ» արտահայտության տակ շարունակ նկատի  են ունեցել  Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին։ 

- Ինչ վերաբերում է Էրդողանի այս հռետորաբանությանը՝ կարող եմ ասել, որ նա ոչ միայն այսօրվա աշխարհի պոպուլիստ  ղեկավարներից է, ով հայտնի է որպես քաղաքական իսլամական  պոպուլիզմի ամենահմուտ կիրառողներից, այլև՝ ատելության խոսքի ամենադասական կրողներից ու քարոզողներից մեկը։ Ընդ որում, սա հատուկ է ոչ միայն էրդողանին, այլ նաև թուրքական քաղաքական ողջ վերնախավին։ Նրանց մոտ ատելության խոսքն  ընդունված  և տարածված երևույթ է, որի հիմնական թիրախը Հայաստանն ու հայերն են։ Ուրեմն, եթե վերադառնանք մի քիչ վերևում մեր արծարծած հարցին, ապա  պետք է ֆիքսենք հետևյալը՝  եթե մեր երկու հարևան երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը  պետական մակարդակով  երկրի ղեկավարների, քաղաքական վերնախավի և հանրության մեծամասնության միջոցով հայերի դեմ ատելության քարոզի և հայկականության դեմ ատելության խոսքի կրողներ են ներկայանում  ու  դա չեն էլ թաքցնում, ապա, այս պարագայում, մենք  Հայաստանում՝ «եղբայրության» խաղաղասիրության ներելու  «բարեկամության» երկխոսելու և «լավ» թուրքերի խոսույթը  զարգացնելով՝ չգիտեմ թե ուր ենք գնում...

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ռուբեն Մելքոնյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:39 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀաստատվել են ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների օրերը
23:43 24/06/2020  |  Միջազգային լրահոսԹուրքիայում պատմել են Լիբիայի հակառակորդների պլանների կործանման մասին
22:22 23/06/2020  |  Միջազգային լրահոսԹուրքիան հայտարարել Է Մակրոնի «բանականության մթագնման» մասին
19:46 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան շարունակում է մնալ ագրեսիվ, սպառնալից պետություն. թուրքագետ
18:23 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու նոր կառույց կստեղծվի
09:05 20/06/2020  |  ՄամուլՈվ կնշանակվի ԵՊՀ ռեկտոր․ նախարարն նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
17:00 18/06/2020  |  Հարցազրույց«Նարինե Խաչատուրյանի համակարգման տակ գտնվող մշակույթի ոլորտում ողբալի վիճակ է». Արմեն Աբրոյան
13:00 18/06/2020Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին
00:01 17/06/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը
23:44 09/06/2020  |  Միջազգային լրահոսՀույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը. Հունաստանի ԶՈւ ԳՇ պետի ակնարկը Թուրքիային

Տեսանյութեր

11/25/2020   10:58 Քարվաճառն այսօր կհանձնվի. զորքերը երեկ վերջին անգամ լուսանկարվել են «Ժողովուրդ»

Տեսադարան

11/20/2020   18:40 Դիմակավորված ոստիկանները բռնում են բողոքի ակցիայի այն մասնակիցներին, ովքեր պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]