Թեմաներ
Ուրբաթ 07 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/10/2020   12:50 Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում 07/10/2020   12:44 Եթե պետությունը պետք է առաջնորդվի կառուցապատողի շահի պաշտպանությամբ, ապա դա կառավարության կողմից առաջադրվող քաղաքականության գիծ չի կարող հանդիսանալ. իրավապաշտպան 07/10/2020   12:40 Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին. «Իմ Ձայնը» նախագիծ 07/10/2020   12:31 Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին 07/10/2020   12:19 Չպետք է ունենանք իրավիճակ, որ չունենանք պատմական, մշակութային արժեք ունեցող տարածքներ. իրավապաշտպան 07/10/2020   12:01 «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ընկերությունը Ֆիրդուսի թաղամասի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 07/10/2020   11:27 Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել 07/10/2020   11:21 Քննություն է տարվում՝ պարզելու 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/10/2020   11:14 Կորոնավիրուսից մահացած 11 անձանցից ամենաերիտասարդը 51-ամյա կին է, ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ 07/10/2020   11:00 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ 07/10/2020   10:56 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար 07/10/2020   10:51 Դավիթ Մովսիսյանին դատարանը թույլատրել է տեսակցել հարազատներին 07/10/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսի 557 նոր դեպք է գրանցվել 07/10/2020   10:45 Լավ, ի՞նչքան ա տևելու էս դիմակահանդեսը. Գևորգ Պետրոսյան 07/10/2020   10:45 Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/10/2020   10:30 Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան. «Հրապարակ» 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   10:18 Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է. «Հրապարակ» 07/10/2020   10:12 Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են. «Իրատես» 07/10/2020   10:07 Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս. «Իրատես» 07/10/2020   09:56 Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է. Facebook-ի «լայքերը» չափանիշ չեն. «Փաստ» 07/10/2020   09:31 Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում. «Հրապարակ» 07/10/2020   09:28 Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի. «Ժողովուրդ» 07/10/2020   09:24 ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը. «Փաստ» 07/10/2020   09:20 «Իմ քայլը» կտապալի ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծումը. «Իրատես» 07/10/2020   09:17 Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը. «Ժողովուրդ» 07/10/2020   09:12 Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը. «Հրապարակ» 07/09/2020   23:46 Հայտնի է դարձել Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը 07/09/2020   23:30 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   22:49 Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ Հայկական բնապահպանական ճակատ 07/09/2020   22:39 Օպերայի շենքում կայծեր են նկատվել. Ժամանել են հրշեջ մեքենաներ 07/09/2020   22:23 Եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու է լուրջ հակազդեցություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Արսեն Թորոսյանի նախագծերի փաթեթի վերաբերյալ 07/09/2020   22:12 Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը. Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը 07/09/2020   21:59 Չինաստանը նշել Է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման երեք քայլերը 07/09/2020   21:40 Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար 07/09/2020   21:23 Չեմ կարծում, որ դատարանին կկարողանաք ապացուցել, որ անմեղսունակ եք. ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ ուսանողներին՝ ուսման վարձի վճարները պարտադրելու մասին 07/09/2020   21:11 Երևանի Անտառային փողոցում հուլիսի 11-ից կկատարվի երթևեկության փոփոխություն 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   20:28 Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Լոռու մարզպետ 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   20:06 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացվում են ԽԾԲ սկզբունքով 07/09/2020   19:55 Բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է. Արման Սաղաթելյանը՝ ՍԴ վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքի մասին 07/09/2020   19:49 «Երբ թատրոններ փակելու որոշումները կլինեն, ես կկանգնեմ ու կհայտարարեմ այդ մասին, կամ դիմում կգրեմ, դուրս կգամ». Արա Խզմալյան 07/09/2020   19:30 Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ 07/09/2020   19:29 ԲԴԽ-ն կատարեց իր սահմանադրական առաքելությունը. Վարդևանյան
07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում

«Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը. Միհրան Հակոբյան 06/29/2020   23:53  |  ԼՐԱՀՈՍ

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

««Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը

Չի կարող ինքնիշխանություն ունեցող ազգը երկար ժամանակ ապրել միֆերի, սուտ ու կեղծիքի, երեսպաշտության միջավայրում: Ուղղակի չի կարող, որովհետև սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում ազգը ճահճանում, գորտանում ու ոչնչանում է: Ո՞նց ենք հասել 21-րդ դար: Նայեք մեր պատմությանը, տեսեք, թե ինչ ահռելի մարտահրավերների միջով ենք անցել ու հասել 21-րդ դար: Տեսեք, թե ինչ ազգերի հետ ենք սկսել են մեր ճանապարհը և ուր են հիմա նրանք, ուր ենք հիմա մենք: Ուր են խեթերը, ուր են շումերները, ուր են աքքադացիները, ուր են բաբելոնցիները, ուր են ասորեստանցիները: Իսկ մենք կանք, մենք 45.000 ք/կմ-ով հայկական իրականություն ունենք: Որովհետև մենք հավատացել ենք, որ ճիշտը մերն է, ճշմարիտ հավատքը մերն է ու մեր տեսակը պահելու համար զրկանքներ ենք կրել, բայց երեսպաշտության գիրկը չենք նետվել, ստով ու կեղծիքով չենք դա ստեղծել: Ու եթե ուզում ենք մեր պատմության ընթացքը շարունակել, պետք է հրաժարվենք սուտ ու կեղծիքից, պայթած միֆերի ու երեսպաշտության միջավայրում ապրելուց: Երկիրը հիմնահատակ քաղաքական ու բարոյական «սանաշխատանքների» կարիք ունի: Այլընտրանք չկա: Այլընտրանքը բարոյական դեգրադացումն ու պետականության երաշխավորված կորուստն է:

 
Ստոր երեսպաշտներ են բոլոր նրանք, ովքեր ժողովրդին համոզում են, որ կա «հին» ու «նոր» Հայաստան, որ կան «հներ» ու «նորեր»: Որ «հները» վատն են, իսկ «նորերը»` լավն են: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պատասխանատու պետական պաշտոններ վարած Արմեն Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «նոր են», իսկ 1996-ին ու 2003-ին ընտրական գործընթացների դեմ փողոցային բողոքի գործողություններին մասնակցած Հրայր Թովմասյանը «հին է»: Երեսպաշտ են, որովհետև համառ լկտիությամբ պնդում են, թե ընտրակեղծիքների համար չգիտես ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է մեղավոր, որ ՍԴ դատավորի, հետո նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ին, և մեծ սիրով իր պաշտոնում են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հարց է չէ՞ առաջանում. պարոնայք երեսպաշտներ, կամ Տիգրան Մուկուչյանին տարիներ շարունակ սուտ մեղադրել եք ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ, զրպարտել եք Տիգրան Մուկուչյանին կամ էլ` սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայություններից: Ո՞ր տարբերակն է, ընտրեք ինքներդ:

Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրել լրատվամիջոցներին 99 տոկոսին, որ նախկին իշխանությունների հետ համագործակցել են, իսկ հետո, երբ պարզվում է, որ որևէ այլ լրատվամիջոց այդչափ չի ֆինանսավորվել նախկին իշխանություններից, որքան Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», ջուրն առնում բերաններն ու լռում են: Կարծես ոչինչ տեղի չունեցել, կարծես` այդպես էլ պետք է լիներ: Երեսպաշտ են, որովհետև տարիներով խոսել են «Սաշիկի արագաչափերից», հիմա լռում են, որ դրանք երբեք էլ «Սաշիկի արագաչափերը» չեն եղել: Ավելին` սիրով պահպանում և ավելացնում են «Սաշիկի արագաչափերի» քանակը: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է տարիներով ճիշտ ու սուտ խոսել թալանի մասին, բայց գալ իշխանության ու սկսել բյուջեն թալանել, մաքսանենգությամբ փող աշխատել: Երեսպաշտ են, որովհետև «թալանածը հետ ենք բերելու» կարգախոսով եկել են իշխանության, և երկու տարվա մեջ ինչքան որ հետ են բերել, երկու այդքան բյուջեից իրենք իրենց պարգևատրել են` ժողովրդին թողնելով համաճարակի ու սովի դեմ մեն մենակ:

Օրինակ` ինձ, որ նախկին Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր եմ եղել, երկու տարի է` զրպարտում են: Ասում են` «հին», ասում են` «թալանչի», ասում են` «կոռուպցիոներ», բայց երկու տարվա մեջ ձևի համար մեկ փաստ չբերեցին, թե ի՞նչ եմ թալանել կամ ու՞մ եմ թալանել: Սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության միջավայրում ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության` ես` նախկին ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանս, որ 2016-ի ապրիլին Արարատ հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենն էի, «պատասխանատու եմ ապրիլյան պատերազմի բացթողումների համար», իսկ ՊՆ Դավիթ Տոնոյանը, որ 2016-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալն էր, հիմա հեղափոխական նախարար է: Լավ, դու՞ք եք գիժ, թե՞ մի ողջ ժողովրդի եք գժի տեղ դրել: Ու ո՞նց եք կարծում` հայ ժողովուրդը երկա՞ր է հանդուրժելու մարդկանց, ովքեր կարծում են, թե 5000-ամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի կարող են ավանակի տեղ դնել:

Չի հանդուրժելու: Մտքներիցդ հանեք: Հարուստներ և աղքատներ միշտ են եղել ու միշտ են լինելու: Հարցը երեսպաշտունն է: Չի լինելու այնպես, ոնց որ հիմա` մեր հարուստները, մեզ մուծվողները լավն են, մեզ չմուծվողները՝ վատն են, օլիգարխ են, «թալանչի են»: Մեր թրի տակով անցած «նախկինները» լավն են, չանցածները՝ «հին են», «թալանչի են»: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենանք և ընդհանրապես` եթե ուզում ենք պետականություն ու պետություն, հասարակություն ունենալ, ազգ լինել, ազգ-պետություն լինել, այս խոզանոցը մաքրել է պետք, ջրերը պարզաջրել է պետք, թացն ու չորը իրարից զատել է պետք, երեսպաշտների իշխանությունը գրողի ծոցն ուղարկել է պետք: Կրկնում եմ` ստի ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում հնարավոր չէ լավ երկիր ունենալ ու լավ ապրել, ավելին` հնարավոր չէ ընդհանրապես երկիր ունենալ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:32 29/06/2020  |  ՎերլուծություններՄեր դիմաց նույն ծանոթ ուժերն են՝ իրենց բազմադարյան գեոպոլիտիկ ցանկություններով
22:49 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նորի՛ց ունեզրկել ունեզրկվածներին» օրենքի ուժ ստացած նախագիծ. ՀԱՀ-ը հանդես է եկել հայտարարությամբ
20:13 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ժողովրդի անունից խոսում է մի իշխանություն, որը ողջ կազմով թաքնվել է ուժային կառույցների ետեւում. Արգիշտի Կիվիրյան
20:05 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ
19:02 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը՝ իշխանության պահպանման հարցում, պետք է վախենա ոչ թե ընդդիմությունից, այլ իր իսկ ձեւավորած իշխանությունից. Արտակ Զաքարյան
22:45 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսը հաղթեց Հայաստանին. Սա տապալում է և չպետք է մնա անհետևանք. Նորայր Նորիկյան
21:42 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլը երկիրը տանում է դժոխք եւ ինչպես ինքն էլ խոստովանեց, կանգնած ենք դժոխքի եզրին. Մարգարիտ Եսայան
19:22 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԼոքդաունը գիտակցված չի լինում, դա պետական որոշմամբ հաստատված ռեժիմ է. քաղաքագետ
17:12 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գործիքակազմով և մեթոդաբանությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան
15:17 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԷս պահի դրությամբ կոչիս անսաց Սերժ Սարգսյանը. Արթուր Դանիելյան

Արխիվ

[]