ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համար «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող ապահովել 88 կողմ ձայն. Բաբայան 06/29/2020 18:27 | ԼՐԱՀՈՍ
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է 88 կողմ քվե, մինչդեռ՝ հայտնի է, որ մի շարք պատգամավորներ գտնվում են մեկուսացված և ինքնամեկուսացված կարգավիճակում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հայտնել էր 6 վարակակրի եւ 12 ինքնամեկուսացած պատգամավորի մասին։ Եթե 18 պատգամավոր մեկուսացված է կամ ինքնամեկուսացված, ուստի՝ չեն կարող մասնակցել ԱԺ նիստերին և «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող ապահովել 88 քվե։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Բայց եկեք չմոռանանք, որ մենք ունենք մի խմբակցություն, որն ունի 17 անդամ, խոսքը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մասին է և ունենք 1 անկախ հռչակված երեսփոխան, որի հետ միասին դառնում են 18 պատգամավոր և ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր գրպանային իշխանությանը բերել ու քվեարկել տալ, բայց ընդհանուր առմամբ, իշխանությունը չի կարող հասնել այդ արդյունքին, որովհետև չունի 88 պատգամավոր այս դեպքում, որոնք կարող են ներկայանալ»,- ասաց Բաբայանը։
Դիտարկմանը, որ օրենքում փոփոխություններ չկատարելու դեպքում կստացվի, որ անորոշ ժամկետով չունենք ՍԴ, Բաբայանն արձագանքեց՝ նշելով, որ կստեղծվի ճգնաժամ ՍԴ-ում, ինչի մասին խոսում էր։
Նրա խոսքով՝ լուրջ իրավաբանների միտքն այնքան լավը կլինի, որ կհասկանան, որ չի կարելի Սահմանադրության 213-րդ հոդվածը որևէ կերպ կիրառել։
«Այսպես, թե այնպես հնարավոր չէ այն կիրառել, քանի որ այն ընդունվել է Սահմանադրության խախտմամբ, բայց այս դեպքում կմնա այն իրավիճակը, որը կար մինչև 213-րդ հոդվածի փոփոխությունը և իշխանությունը պետք է փորձի օրինական ճանապարհով հասնել իր ցանկալի արդյունքին, ինչն օրինական ճանապարհով անհնար է, որովհետև իրենց նպատակն օրինական չէ։ Ցանկությունը ՍԴ մեծամասնության յուրացումն է, իսկ նման ցանկություններին հնարավոր չէ հասնել օրինական ճանապարհով»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ այս պահին ստացվում է, որ ունենք Սահմանադրությանը հակասող Սահմանադրություն։
«Այսինքն՝ քանի որ Սահմանադրությունն ամբողջական փաստաթուղթ է, Սահմանադրության մեջ ունենք մի հոդված՝ 213-րդ հոդվածը, որը հակասում է նույն Սահմանադրության բազմաթիվ հոդվածների, ինչն էլ հենց ստեղծում է հակասահմանադրական իրավիճակ ամբողջ երկրում»,- ասաց Բաբայանը։
Հարցին, թե արդյո՞ք ամբողջովին նոր Սահմանադրությամբ հնարավոր կլիներ առանց օրենքի խախտման լուծել խնդիրը, Բաբայանը պատասխանեց, որ հնարավոր է, բայց պետք է միշտ հիշել, որ դատավորների անփոփոխելիության խնդիրը հիմնական մեր դատական իշխանության երաշխիքներից մեկն է։
«Ես վստահ եմ, որ, եթե նոր Սահմանադրություն գրվեր, ապա եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովը չէր տա համաձայնություն, թեև Վենետիկի հանձնաժողովին ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- ասաց Բաբայանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ