ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս «նորերը» կրկնօրինակում են Փաշինյանի կարգախոսը՝ «կարևորը սրանք գնան, մենք որ գանք, ամեն ինչ լավ կլինի»․ Գորգիսյան 06/27/2020 11:41 | Մեկնաբանություն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելիներ՝ նորեր, նոր հներ և հին նորեր, ձեր պայքարում չկա ամենակարևորը. ՀԱՆՈւՆԸ
Վերջին օրերին այնպիսի մարդիկ են սկսել խոսել Սահմանադրություն խախտելու մասին, որ սկսում ես կասկածել մարդկային հիշողության ու ամոթի գոյության մասին։
Մարդիկ, որ տարիներ շարունակ քաղաքականության մեջ են եղել՝ ընտրակեղծարարության ու #Սահմանադրությունը ոտնահարելու շնորհիվ, այսօր հանկարծ սկսեցին խոսել իրավական պետությունից և Սահմանադրությունից։
2013 թ. #նախագահական ընտրություններում ակնհայտ պարտված Սերժ Սարգսյանի թիմակիցները հանկարծ խոսում են իշխանություն զավթելու ու յուրացնելու մասին։
Նրանք կարծում են՝ հանրությունը մոռացել է՝ ինչ մեթոդներով էր 2015 թ.-ին փոփոխվում Սահմանադրությունը։
Նրանք կարծում են՝ մենք մոռացել ենք` ինչ մեթոդներով էին մասնակցում 2017 թ. ընտրություններին։
Հարգելիներս, մենք լավ գիտենք՝ ինչպես է պետք պաշտպանել ՀՀ Սահմադրությունը ոտնձգություններից՝ ձեր դեմ պայքարելու փորձը վկա։ Ուղղակի ոտնատակ մի ընկեք։
Բայց սա դեռ զավեշտի սկիզբն է։ Այս հներին բոլորս լավ գիտենք։ Ավելի վատ վիճակ է #ռեբրենդինգ եղած նախկինների մոտ։
Մարդիկ ամենասուր ձևով քննադատում են Նիկոլ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությունն ու մեթոդները, բայց քաղաքականություն են մտնում #Փաշինյանի քաղաքական ձեռնարկով։
Ինչպես 2016 թ. Վանաձորի ընտրությունների ժամանակ, Փաշինյանի թիմը, հասկանալով, որ ոչ մի շանս չունի իշխանությունների դեմ, որոշեց #Լուսավորին հարվածելով, #ընդդիմադիր ձայներ թռցնելով, մի կերպ մտնել խաղի մեջ: Այսօր էլ ռեբրենդինգ եղած #հանրապետականները, քաղաքականությունն իրականացնում են փաշինյանական մեթոդներով.
- թիրախավորել են #խորհրդարանական ընդդիմությանը՝ փորձելով նրան խաղից հանել ու դաշտն ազատել իրենց գործունեության համար,
- դաշտը կրկին բաժանում են յուրայինների ու թշնամիների՝ առավել սրելով Փաշինյանի՝ հանրությունը մասնատելու քաղաքականությունը,
- քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու համար տարատեսակ բամբասանքներ են շրջանառության մեջ դնում՝ գործող իշխանությունների հետ կապերի մասին,
- քաղաքական բանավեճը տեղափոխում են անձնական վիրավորանքների դաշտ՝ օգտագործելով ամենավերջին փողոցային բառապաշարը,
- արդեն սկսել են խոսել ժողովրդի անունից ու իրենց կարծիքը ներկայացնում են՝ որպես ժողովրդի կամք, միակ և բացարձակ ճշմարտություն։
Ուղղակի հիշենք, որ 2016 թ. այս մեթոդով Փաշինյանի թիմը թեթևակի առավելություն ունեցավ միայն անվավեր քվեաթերթիկների նկատմամբ։
Այս «նորերը» կրկնօրինակում են նույնիսկ Փաշինյանի կարգախոսը՝ «կարևորը սրանք գնան, մենք որ գանք, ամեն ինչ լավ կլինի»։
#Հայաստանի համար ամենացավալին հենց այս վերջինն է։ Այստեսակ կարգախոսների արդյունքում, Հայաստանում չի զարգանում քաղաքական միտքը, չի զարգանում քաղաքական բանավեճը ու չի աճում քաղաքական մշակույթը։
Քաղաքական դաշտ մտնող այս «նոր» ուժերի մոտ մենք տեսնում ենք հենց այս ախտանիշները՝ գաղափարը, սկզբունքների ու արժեհամակարգային մոտեցումների բացակայությունը։ Ու այս «նորերի» դեպքում տեսնում ենք հին շարժառիթները. իշխանությունը պետք է՝ անձնական, #խմբային կամ #կլանային շահերի համար։
Հույս ունեի՝ #հեղափոխությունից հետո կփոխվի քաղաքական դաշտի դիսկուրսը, ու նույնիսկ ռեբրենդինգ եղած հները, կմտնեն քաղաքականություն՝ բազմակարծության, գաղափարական բախումների ու ավելի ուժեղը կառուցելու տեսլականներով։ Բայց ավաղ, նախկինների մենիշխանական ախորժակին հաջորդեց ներկաների ոչ պակաս մենիշխանության քաղցը, իսկ վերակենդանացած հների մոտ մենիշխանության ձգտումը դարձել է գոյության միակ երաշխիքը։
Այս ամենի արդյունքում, #քաղաքական դաշտում դժվար է լինում իրապես #ժողովրդավարական արժեքների դավանող և գաղափարական բանավեճ ակնկալող քաղաքական ուժերի համար՝ ինչպիսին Լուսավոր Հայաստանն է։ Մենք հավատում ենք, որ վերոգրյալ պրոցեսները ժամանակավոր են ու անցողիկ։ Մենք հավատում ենք, որ միայն համախմբելով ու փոխլրացնելով է հնարավոր Հայաստանը տանել թռիչքաձև զարգացման։ Մենք վստահ ենք, որ միայն գաղափարների բախումների արդյունքում կարող են ծնվել լավագույն լուծումները։
Մենք մեր երկրի ներսում երբեք չենք ստեղծել թշնամիներ մեզ համար։ Իսկ նոր քաղաքական ուժերի ի հայտ գալն ընդունել ենք որպես մարտահրավեր՝ ավելի լավը դառնալու։
Հարգելիներ՝ նորեր, նոր հներ և հին նորեր, ձեր պայքարում չկա ամենակարևորը. ՀԱՆՈւՆԸ, այն ՀԱՆՈւՆԸ, որի համար պատրաստ եք զոհել ամեն ինչ։ Ուստի, դուք արդեն պարտվել եք։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել