Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ քննարկվելու է եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Իշխող քաղաքական ուժի կողմից կատարած բազմաթիվ անշրջահայաց գործողությունների արդյունքում անվտանգային միջավայրը Հայաստանում էապես բարդացել է. «Ազգային օրակարգ» 06/26/2020   10:40  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանը հայտնվել է խորագույն և բազմաբնույթ ճգնաժամում, պայմանավորված գործող իշխանությունների ոչ համարժեք և հախուռն գործունեությամբ` երկրի կողմից առերեսվող բազմաթիվ մարտահրավերների ու տասնամյակներով կուտակված խնդիրների համատեքստում։ Մոլեգնող համաճարակի պայմաններում առավել տեսանելի են դարձել առողջապահական, սոցիալ-տնտեսական և անվտանգային ոլորտներում առկա հենքային հիմնահարցերը, և ներկայիս իշխանությունների անկարողությունը արդյունավետ լուծելու դրանք։ Նույն իշխող ուժի խորհրդարանական թևի կողմից Սահմանադրության կոպիտ խախտումներով ՍԴ կազմի փոփոխությունների ձեռնարկումով՝ առկա ծանրագույն իրավիճակին հավելվեց նաև սահմանադրական ճգնաժամը, որն առաջիկա օրերին և շաբաթներին հավելյալ լարվածություն է ստեղծելու հասարակության մեջ, և միայն խորացնելու ստեղծված ծանր վիճակը։ Այս պայմաններում հրամայական է դարձել ազգային նկարագրով և ժողովրդավարական ուղղվածությամբ ուժերի համախմբումը՝ որպես համակարգային այլընտրանք միահեծան իշխող և երկիրը փակուղի մտցրած քաղաքական ուժին։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը համոզված է, որ այդպիսի համախմբման միջոցով հնարավոր է դառնալու ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որի գործունեությունը կարճաժամկետ հեռանկարում կենտրոնացած պետք է լինի հետևյալ գերակայությունները կյանքի կոչելու վրա՝

Համաճարակային իրավիճակ


Նոր կորոնովիրուսով պայմանավորված, ողջ աշխարհը հայտնվել է աննախադեպ համավարակային մարտահրավերի առջև, որն արդեն հարյուր հազարավոր կյանքեր է խլել տարբեր երկրներում։ Ցավոք, Հայաստանը ոչ միայն չի խուսափել այս համավարակից, այլև գործող իշխանությունների ապաշնորհ կառավարումը և ոչ հետևողական, իրավիճակին անհամարժեք քայլերը հանգեցրել են նրա արագ տարածմանը, և մարդկային կորուստների սպառնալից աճին։ Անհրաժեշտ ենք համարում գործարկել համավարակի զսպման նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում և բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական և առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների և կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։

Սոցիալ-տնտեսական իրավիճակ


Միևնույն ժամանակ, երկիրը հայտնվել է խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամում, զուգորդված տնտեսական ակտիվության աննախադեպ անկմամբ և գործազրկության կտրուկ աճով։ Առաջնահերթ ենք համարում պետական, մասնավոր և միջազգային գործընկերային կապերի վերականգնումն ու ընդլայնումը, և այդ շրջանակում նախատեսում ենք իրականացնել համակարգված գործողություններ, միտված՝ սոցիալ-տնտեսական լարվածության թուլացմանը և դրա լիարժեք հետագա հաղթահարմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական զարգացման և կայուն աճի վերականգնմանը։ Վերահաստատելով կոռուպցիոն և անբարեխիղճ մրցակցության երևույթների դեմ անզիջում պայքարելու անհրաժեշտությունը, կարևորում ենք նաև ընդհանուր հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ժամանակահատվածում, մասնավորապես տնտեսության ու հանրության առավել խոցելի հատվածների համար նախատեսել՝ ֆինանսավարկային, հարկային, գույքային և տարաբնույթ այլ վճարային պարտավորությունների կատարումը հետաձգելու, տարաժամկետ դարձնելու, իսկ որոշ դեպքերում ուղղակի սուբսիդավորելու հնարավորությունը։ Նաև, չեղարկվելու են գործող իշխանության կողմից ընդունված այն օրենքները, որոնք ներդրողների մոտ առաջացրել են արդարացի անհանգստություն, և բերել են հնարավոր ներդրումների առկախմանը։

Արտաքին քաղաքական իրավիճակ

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում անդադար տեղի ունեցող աշխարհակարգային բուռն, հաճախ ռազմական գործողություններով զուգակցվող գործընթացները շարունակ լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցնում մեր ազգին և պետությանը։ Այդ իրավիճակում հնարավոր վտանգներից խուսափելու և հաղթանակով ձեռք բերված արդյունքները պաշտպանելու համար, Հայաստանը հավասարակշիռ և փոխշահավետ արտաքին հարաբերություններ պետք է կառուցի իր բոլոր արտաքին գործընկերների հետ, հարգի փոխադարձ ռազմավարական պարտավորությունները, միևնույն ժամանակ ձգտի առավելագույն հատույցը ստանալ դրանցից։ Գործող իշխանությունների անհաշվենկատ քայլերի պատճառով, առկա մարտահրավերները ներկայումս ավելի են սրվել, և տեսանելի բացասական ազդեցություն են սկսել թողնել նաև Արցախյան կարգավորման գործընթացի վրա։ Հրամայական ենք համարում հետևողական գործունեությամբ վերականգնել գործընկերային հարաբերությունները Հայաստանին բարեկամաբար տրամադրված բոլոր երկրների հետ, իրականացնել նախաձեռնողական արտաքին քաղաքականություն և նոր համադրելի օրակարգեր ձևավորել մեր հիմնական գործընկերների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստանը դուրս բերել սպառնացող միջազգային մեկուսացումից և արդյունավետ հակազդել տարածաշրջանում մեր հակառակորդների կողմից տարվող հակահայկական գործունեությանը։

Անվտանգային իրավիճակ

Իշխող քաղաքական ուժի կողմից կատարած բազմաթիվ անշրջահայաց գործողությունների, տարվող հակապետական քարոզչության, և ակնհայտ ձախողումների արդյունքում անվտանգային միջավայրը Հայաստանում էապես բարդացել է, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տիրույթում։ Երկրում աճել է հանցավորությունը, անթաքույց գործում են տարաբնույթ օտարերկրյա ազդեցության գործակալներ, մեր ոխերիմ հակառակորդները ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել են հայության շահերին դեմ իրականացվող գործողությունները, հայկական սահմանների ամբողջ երկայնքով պարբերաբար տեղի են ունենում սադրանքներ և ոտնձգություններ, ինչպես նաև ահագնանում են կիբեռանվտանգային, կենսաբանական, և նմանատիպ այլ համաշխարհային սպառնալիքները։ Անհետաձգելի ենք համարում մեր երկրի առջև ծառացած անվտանգային հիմնական սպառնալիքներին համակողմանի դիմագրավելը, և այդ նպատակով ողջ հայության ներուժի համակարգված օգտագործելը։ Մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում շարունակել բանակի վերազինման և արդիականացման գործընթացը, ամրապնդել ոստիկանությունը, և ԱԱԾ-ն վերակողմնորոշել արտաքին սպառանալիքների, ինչպես նաև տարատեսակ օտարերկրյա գործակալական ցանցերի դեմ պայքարի ուղղությամբ։

Ներքաղաքական իրավիճակ

Ազգային համաձայնության իշխանության կողմից կառավարվող անցումային շրջանը համաձայնեցված ժամկետներում պետք է ավարտվի լավագույն միջազգային չափանիշներով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումով, որի արդյունքում կձևավորվեն նոր օրենսդիր և գործադիր իշխանություններ։ Այս նպատակով, անհրաժեշտ ենք համարում ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխելը՝ իջեցնելով ընտրական շեմը, վերացնելով պարտադիր մեծամասնության մասին արհեստածին դրույթը, ամրապնդելով ընտրությունների թափանցիկության և արժանահավատության ապահովման գործիքակազմը, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծելով ընտրական գործընթացներին մասնակցության հավասար պայմաններ։ Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում ներքաղաքական կյանքում հանրային համերաշխության վերականգնումը, իրականացվող բազմակողմ ատելության քարոզի դադարեցումը, և առաջիկա ընտրություններին բոլոր քաղաքական ուժերի համար առավելապես գաղափարական հիմքով մրցակցային հնարավորության ապահովումը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը համակողմանի գնահատելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների ողջ ծանրությունը՝ իրապես ըմբռնում է, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի բավարար կարողություններ և ներուժ առկա դժվարություններին միանձնյա դիմագրավելու համար։ Մենք խորապես գիտակցում ենք, որ հիշյալ խնդիրների լուծումը պահանջում է համազգային մակարդակի համախմբում, ներքաղաքական հակասությունների մեղմում, և համատեղ անդուլ աշխատանք՝ ճգնաժամը միասին հաղթահարելու, երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու ու հետագա զարգացման կայուն հեռանկար ապահովելու նպատակով։ Այդ համատեքստում հայտնում ենք մեր պատրաստակամությունը, վեր կանգնել ցանկացած նեղ քաղաքական, խմբային կամ անձնական շահերից, և առաջարկում ենք բոլոր պատասխանատու ազգային ուժերին համատեղել ջանքերն ու հնարավորությունները՝ վերը նշված հակաճգնաժամային գերակայությունների շրջանակում պետության կողմից առերեսվող մարտահրավերները միասնաբար հաղթահարելու համար։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:50 22/06/2020  |  ՄեկնաբանությունՄենք պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից, զերծ մնալ առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի տարրեր պարունակող գործողությունից. «Ազգային օրակարգ»
14:20 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները տապալում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումը. «Ազգային օրակարգ» կուսակցություն
16:02 22/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի բանակցային ռազմավարության նպատակը Արցախի միջազգային ճանաչման ապահովումն է. «Ազգային օրակարգ»
11:52 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս պահպանել բիզնեսը, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ
17:02 16/04/2020«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքը բազմաթիվ մարդկանց ունեզրկման կարող է հանգեցնել. «Ազգային օրակարգ»
10:49 16/04/2020  |  ՎերլուծություններԿառավարության շատ միջոցառումներ բավական հասցեական չեն․ «Ազգային օրակարգ»
12:56 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության կողմից ներկայացված լուծումները քննարկվել են տեսակոնֆերանսին հրավիրված փորձագետների հետ
12:12 30/03/2020  |  ԿորոնավիրուսՆման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ»
12:41 25/03/2020  |  ՎերլուծություններՀայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը
10:14 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները . «Ազգային օրակարգ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]