Թեմաներ
Երեքշաբթի 08 / 03 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/02/2021   23:57 Էկոկենտրոնը շուտով կանվանվանակոչվի պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով. Գիտնականն այսօր կդառնար 68 տարեկան 08/02/2021   23:23 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 08/02/2021   23:18 Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների՝ ազատությունից զրկվածներին պահելու խցերում. ՄԻՊ 08/02/2021   23:05 Ալենն իր «պողպատե» մանդատը թող Ակնայում թուրքերի դեմ օգտագործի (լուսանկար) 08/02/2021   22:58 Պարզ չէ՞, որ այդ բոլոր պաշտոններն արդեն վարչապետի կողմից ունեցել են իրենց թեկնածուները 08/02/2021   22:39 Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը դարձել է 302 08/02/2021   22:29 Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում 08/02/2021   22:11 ՄԱԿ-ի ԱԽ - ն առայժմ չի պատրաստվում ուսումնասիրել Աֆղանստան խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը 08/02/2021   21:52 Հունաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին տնտեսել էլեկտրաէներգիան՝ 1987 թվականից ի վեր ռեկորդային շոգի պատճառով 08/02/2021   21:32 Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար 08/02/2021   21:14 Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել 08/02/2021   20:59 Լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների. ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին 08/02/2021   20:48 «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Փաշինյանի գլխավոր խորհրդական 08/02/2021   20:38 Տիգրան Ավինյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին. համակարծիք չի եղել նախընտրական ցուցակի հետ 08/02/2021   20:26 «Audi» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը 08/02/2021   20:15 Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և Կութի հայկական դիրքերի ուղղությամբ 08/02/2021   20:10 Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը. Ղազարյան 08/02/2021   20:07 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ 08/02/2021   20:01 Վնասվածքը չի խանգարի հայ ըմբիշ Ալեքսանյանին ելույթ ունենալ Օլիմպիադայի եզրափակչում 08/02/2021   19:58 Թուրքիան կկործանվի Աստծո ուղարկած գեհենական կրակում. Վարդան Ոսկանյան 08/02/2021   19:46 Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը 08/02/2021   19:30 Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ 08/02/2021   19:22 Անթալիայում՝ տուրիստական գոտիներում, աննախադեպ հրդեհները մարել դեռ չի հաջողվում. Զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 864-ի 08/02/2021   19:15 Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են սպառնալ բնակավայրերին (լուսանկարներ) 08/02/2021   19:06 Ես չեմ ուզում որևէ հանձնաժողովի նախագահ լինել.Արսեն Թորոսյան 08/02/2021   19:04 Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, դատախազը հրաժարվել է մեղադրանքից 08/02/2021   18:59 Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը 08/02/2021   18:53 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն 08/02/2021   18:51 Կանաչ լույս Ձեր բիզնեսին․Ամերիաբանկ 08/02/2021   18:46 Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին արձակուրդից հետ է կանչել 08/02/2021   18:43 Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ. ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը 08/02/2021   18:40 Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը շարունակվում է՝ առանց պաշտպանների, դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը 08/02/2021   18:31 Վալերիկ Քոչարյանն ազատվել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից 08/02/2021   18:28 Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար 08/02/2021   18:23 Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք 08/02/2021   18:18 Forbes-ը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, ուր կարելի է այցելել՝ չնայած կորոնավիրուսին 08/02/2021   18:15 Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան 08/02/2021   18:05 Մխիթար Զաքարյանի պաշտպանը դատարանից պարզաբանում է պահանջել՝ ինչպես է կալանավորման որոշման դեմ բողոքը մակագրվել իրեն 08/02/2021   18:02 Oգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 08/02/2021   17:53 Առուշ Առուշանյանի գործով մակագրումը եղել է ձեռքով, պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել 08/02/2021   17:52 Երևանի ավագանու անդամն ու նրա 87-ամյա պապը մարմնական ծանր վնասվածքներ են ստացել իրենց տանը՝ դիմակավորված երկու անձի կողմից. հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի մի շարք հոդվածներով 08/02/2021   17:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 08/02/2021   17:44 Սահմանային այս լռությունը դեռևս չի նշանակում իրավիճակի հանգուցալուծում, լարվածության ռիսկերը բավականին բարձր են.Տիգրան Աբրահամյան 08/02/2021   17:42 Ստեղծվելու է համակարգ, որով պաշտոնյաներին բերելու ենք լրագրողների մոտ. Ալեն Սիմոնյան 08/02/2021   17:26 ԱԺ-ն 18։30-ին ևս մեկ նիստ կգումարի 08/02/2021   17:23 ԱԺ նախագահի ընտրության քվարկությունն ընդհատվել է 08/02/2021   17:18 ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են 08/02/2021   17:11 ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում. Արայիկ Հարությունյան 08/02/2021   17:05 Պատգամավորը նիստին ներկա չէ, որովհետև կալանավորված է. Աբսուրդ է. Չարչյան 08/02/2021   16:57 Ես ամեն ինչ ունեմ. Քաղաքականություն մտա ապագա սերունդների համար. Արմեն Չարչյան
08/01/2021   19:19 Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ 08/01/2021   17:59 Արմավիրում տղամարդուն ծեծել են՝ ծննդյան նվեր ստանալու համար. ծեծողներից մեկը եղել է նվեր տվող կնոջ ամուսնու հայրը 08/01/2021   15:54 Սպանության փորձ՝ Երևանում. Սախարովի հրապարակի մոտ կրակել են ավտոմեքենայի վրա (լուսանկարներ) 08/01/2021   22:34 Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը 08/01/2021   11:59 Թուրքիայում հայտարարել են, որ Բոդրումում հրդեհը վերահսկողության տակ են վերցրել 08/01/2021   16:32 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է, նրա քույրը տեղափոխվել է հիվանդանոց. 08/01/2021   13:31 Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեյի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով. Ճաղարյան 08/02/2021   20:38 Տիգրան Ավինյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին. համակարծիք չի եղել նախընտրական ցուցակի հետ 08/01/2021   21:47 Ռոստովի քիմիական կոմբինատում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 08/01/2021   19:58 Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են լողափերից՝ մոլեգնող հրդեհների պատճառով (տեսանյութ) 08/01/2021   13:53 Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում 08/02/2021   11:31 Սա միտինգ չէ, սա խորհրդարան է. Կնյազ Հասանովը՝ «Հայաստան» խմբակցությանը 08/01/2021   09:47 Իշխանական բլեֆ հօգուտ Ալիևի. ՀՀ-ն բացում է դարպասները Թուրքիայի առջև. Արման Աբովյան 08/02/2021   14:50 Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ ՊՆ նախարար,Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար.վարչապետը առաջարկներ է ներկայացրել նախագահին 08/02/2021   14:16 Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել 08/01/2021   21:19 ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի եւ Չինաստանի հրթիռների պատճառով 08/01/2021   14:48 Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի պարտականությունները. Բաթոյան 08/02/2021   21:32 Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար 08/01/2021   15:15 Հավանաբար, ԳՇ-ին պետք է, որ ադրբեջանցիները լսեն մեր տղաներին. Բադալյան 08/02/2021   10:32 «Հայաստան» դաշինքը խորհրդարան էր եկել շապիկներով, որոնց վրա պատկերված էին Սյունիքի կալանավորված համայնապետերի լուսանկարները

Սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան 06/26/2020   23:49  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին  է պատասխանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը։

- Տիկին Բաղդասարյան, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն այսօր հայտարարեց, որ որևէ մեկը չի արձանագրել՝ իր լիազորությունները դադարեցված են, պետք է լինի ՍԴ-ի համապատասխան նիստ, որտեղ էլ կարձանագրվի այդ ամենը։ Իրավական առումով ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու այս  գործընթացը չպե՞տք է ապահովվի։

- ԱԺ գործառույթներն ավարտվում են այն պահին, երբ տեղի է ունենում քվեարկություն և դրան հաջորդող գործընթացում արդեն ԱԺ նախագահի կողմից պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են  սահմանադրական փոփոխությունները։ Հաջորդ գործընթացներն արդեն ծավալում է ՍԴ աշխատակազմը, ՍԴ արդեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։ Փաստացի երբ հրապարակվում են սահմանադրական փոփոխությունները, ֆիքսվում է, որ տվյալ մարդկանց լիազորությունները Սահմանադրությունից բխող նորմերով, որոնք անմիջական են գործում, դադարեցվում են։ Արդեն իրավական առումով ինչպիսի արձանագրություններ կլինեն թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև որևէ կերպ չի բխում ԱԺ-ի գործառույթներից։

- Պարզապես պնդում են, որ իրենց լիազորությունների դադարեցման մասին որևէ արձանագրություն չկա։ Տեսնում ենք, որ Արդարադատության նախարարը, ինչպես նաև վարչապետը ֆեյսբուքյան իրենց էջերում են գրել, որ տվյալ դատավորների լիազորությունները դադարեցված են, մինչդեռ համապատասխան արձանագրություն պետք է լինի։

- Փաստացիորեն Սահմանադրությունը երբ ուժի մեջ է մտնում, սահմանադրական նորմը սկսում է գործել։ Բայց համապատասխան գործառույթների առումով նաև պետք է Սահմանադրական դատարանի որոշակի աշխատակարգային որոշում կամ նման փաստաթուղթ, որը տրվում է ՍԴ նախագահի կողմից։ Այս պահի դրությամբ քանի որ նախագահի և փոխնախագահի լիազորությունները դադարեցված են, ՍԴ մասին օրենքով նախագահի լիազորությունները դրվում են տարիքով ավագ դատավորի վրա։ Բայց այս ամենը որևէ կերպ չի բխում ԱԺ-ի, վարչապետի կամ Արդարադատության նախարարի գործառույթներից։ Այսինքն զուտ օրենքի տեսանկյունից իրավական նորմը, որը սահմանում է այդ ամենը,  սահմանադրությունը փաստացիորեն ուժի մեջ մտնում  է , երբ սկսում է  գործել։ Մնացածն արդեն աշխատանքային հարաբերությունների կարգավորող նորմեր են, որտեղ վարչապետը, ԱԺ նախագահը կամ նախարարն իրապես անելիք չունեն։ Համապատասխան արձանագրման մեջ կարող է նշվել, որ ենթադրենք ղեկավարվելով սահմանադրության 213-րդ հոդվածով և ՍԴ մասին համապատասխան հոդվածով, ՍԴ-ն ֆիքսում է՝ տվյալ դատավորների լիազորությունները դադարում են։

- Այսինքն ամեն դեպքում ՍԴ-ն պետք է կազմի արձանագրություն և այս դեպքում ևս այդ գործընթացը կլինի՞։

- Կարծում եմ՝ այո։ Նման գործընթաց պետք է լինի, որովհետև պետք է ֆիքսենք մեկ հանգամանք, որ այս պարագայում տեղերը թափուր մնալուց հետո արդեն առաջադրման գործընթացը կսկսվի։ Այսինքն տիկին Գյուլումյանի ասածը որքան էլ փորձեմ իրավականորեն մեկնաբանել, իրավունքի տեսանկյունից մենք այստեղ խնդիր չունենք։ Փաստացի 213-րդ հոդվածը, լինելով անցումային նորմ, նշված է , որ ուժի մեջ է մտնում հրապարակման երկրորդ օրը։ Նորմը որպես այդպիսին գործում է, իսկ մնացած գործառույթները որևէ կերպ չեն կարող բխել մեզանից։

- Խոսվում է նաև այն մասին, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխությունները պետք է լինեին և հետո նոր սահմանադրական այս փոփոխությունները։ Ինչու՞ միաժամանակ չեն եղել այս երկու փոփոխությունները։

- Բոլոր մարդիկ, ովքեր նշում են, որ ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը չի փոփոխվել, ունեն սակավ իրավաբանական գիտելիքներ։ Երկրի մայր օրենքը չի կարող համապատասխանեցվել իրավական ավելի ցածր ուժ ունեցող օրենքների։ Երբ Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվում, սահմանվում է  որոշակի ժամկետ, որի ընթացքում մնացյալ օրենսդրությունը համապատասխանեցվում է մայր օրենքին։ Այդպես եղավ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ սահմանվեց միջանկյալ ժամանակ և ԱԺ կանոնակարգ օրենքը, ընտրական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենքը համապատասխանեցրին 2015թ.-ի ընդունած փոփոխություններին։ Այսինքն համապատասխանեցման ժամկետ կա և կարծում եմ, որ այդ ժամկետում ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը փոփոխության կենթարկվի։ Այսինքն մենք այստեղ պետք է նայենք իրավաբանական ինչ ուժ ունի տվյալ փաստաթուղթը։ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ Սահմանադրությունն ունի իրավաբանական բարձրագույն ուժ։ Այսինքն որևէ այլ նորմից չի կարող բխել, ավելին որևէ նորմ չի կարող մտնել հակասության մեջ։ Այստեղ պարզապես համապատասխանեցման հարց է, որի գործընթացները հաջորդական են։ Նախ փոխվում է Սահմանադրությունը, այնուհետև տեղի են ունենում համապատասխանություններ։

- Միջանկյալ ժամանակահատվածում, երբ  օրենքները կհամապատասխանեցվեն մայր օրենքին, ՍԴ դատավորներն այդ շրջանում չպե՞տք է շարունակեն պաշտոնավարել։

- Ոչ, որովհետև սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն։ Այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու։ Պարզապես համապատասխանեցման ժամանակահատվածում կարծում եմ՝ թափուր տեղերի համար առաջադրումները չեն լինի, որովհետև նախագծում մեկ ամիս էր նշված, բայց փոփոխություն կատարվեց և մեկամսյա ժամկետը դարձավ երկամսյա։ Նախատեսված էր, որ համապատասխանեցումները կարգավորվեն, պետական մյուս ինստիտուտները ժամանկահատված ունենան իրենց թեկնածուներն առաջադրելու։

- Այդ դատավորների վարույթում գտնվող գործերի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք դատավորի լիազորությունները կասեցված են, իսկ երկուսն էլ արձակուրդում են։

- Արձակուրդը մշտական և անվերջ ձգվող ժամանակահատված չէ, այսինքն կարծում եմ, որ որևէ պարագայում մենք խնդիր չունենք ՍԴ-ի գործունեության և իր երաշխիքների հետ կապված, որովհետև այո՛,  դադարեցվել են երեք անդամի լիազորությունները, բայց մենք ունենք արդեն 6 դատավոր և նրանք քվորումն ապահովում են։ Ավելին ասեմ, երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թափուր տեղերը կլրացվեն ըստ հաջորդականության և որևէ կազուսային խնդիր չեմ տեսնում, որը կկարողանա խոչընդոտել ՍԴ-ի բնականոն գործունեությանը կամ այս կազմով որևէ ճգնաժամ կստեղծի։ Ավելին, Վահե Գրիգորյանն այսօրվանից արդեն մասնակցում է ՍԴ-ի աշխատանքներին և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չենք ունենա, որը ճգնաժամի կհանգեցնի։ ՍԴ-ի բնականոն գործունեությունը վտանգված չի լինի։

- Ի վերջո որ մարմինն է իրավասու նման փոփոխությունների վերաբերյալ վերջնական հայտարարությամբ հանդես գալու։

- Այս մասով հստակ պարզաբանում է տալիս Սահմանադրության անփոփոխելի հոդվածները։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է սահմանադիրը, իսկ սահմանադրի ներկայացուցիչն իշխանության երեք ճյուղերից միայն մեկում է՝ ԱԺ-ում։ Սա միանշանակ պատասխան է, որին որևէ մեկը չի կարող հակադարձել։ Այսինքն սահմանադիրը ժողովուրդն է և ԱԺ-ն ներկայացնում է ժողովրդի որպես հավաքական, ներկայացուցչական մարմին, որն օժտված է առաջնային մանդատով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:09 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մի քանի օր խորհրդարան չեն գա, կաշխատեն տնից
22:57 26/06/2020  |  ԿորոնավիրուսՔիչ առաջ «Աստղիկ» ԲԿ-ից ստացա COVID-19-ի թեստի պատասխանը. այն բացասական է. Մխիթար Հայրապետյան
18:00 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների պլանը ձախողվել է․ սկսել են բանակցել ՍԴ դատավորների հետ
20:39 25/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
10:21 23/06/2020  |  Մամուլ«Իմ քայլը» վերածվում է ԽՄԿԿ-ի. «Բարձր գին չե՞ք վճարում». «Հրապարակ»
00:10 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱհա էս է թավշյա սադրիչների և պրովոկատորների կողմից ուղղորդվող սուբյեկտների նոմինալ գինը. Նաիրա Զոհրաբյան
22:16 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ. Նիկոլ Փաշինյան
21:17 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևակայական թե՞ իրական կանխատեսում. Ավետիք Իշխանյան
15:50 22/06/2020  |  ՄեկնաբանությունՄենք պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից, զերծ մնալ առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի տարրեր պարունակող գործողությունից. «Ազգային օրակարգ»
11:01 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանձին հատվածներ ընդունելի կամ անընդունելի կարող են լինեն». Իմ քայլը խմբակցության պատգամավորը՝ Վենետիկի հանձնաժողովի որոշման մասին

Արխիվ

[]