ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաջարանցիների աղմկահարույց գործով ՎԴ-ն մերժել է փաստաբանների բողոքը. Խորեն Միրզոյանը և Լևոն Համբարձումյանը կշարունակեն մնալ կալանավորված 06/25/2020 19:43 | Քրեական խրոնիկոն
Քաջարանցիների աղմկահարույց գործով Խորեն Միրզոյանը և Լևոն Համբարձումյանը կշարունակեն մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումների դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Հովսեփ Սարգսյանից։
Ինչ վերաբերում է Բաբկեն Համբարձումյանի կալանավորելու դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքին, պաշտպանն ասաց, որ այն դեռևս չի քննվել։
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Երեւանից հատուկ ջոկատայիններ են գործուղվել Սյունիք ՝հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով: Վաղ առավոտյան սպեցնազն անցել էր գործի եւ 4 անձ բերման է ենթարկվել։ Հետագայում՝ մեկ հոգին ազատ է արձակվել. Հայտարարվեց, թե նրան սխալմամբ էին բերման ենթարկել ու հենց նրա նկատմամբ էլ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել։ Համենայն դեպս՝ մամուլում տարածվել էր բռնության հետքերով լուսանկարները։ Ոստիկանության բաժնի մոտ հավաքվել էին մեծ թվով քաջարանցիներ՝ պահանջելով ազատություն ու արդարություն։ Նրանք բողոքի ակցիան դադարեցրին միայն այն բանից հետո, երբ Քաջարանի համայնքի ղեկավարը հայտարարեց, որ իրեն հավաստիացրել են, որ ոստիկանության բաժնում կիրառված բռնության դեպքի առթիվ պատշաճ քննություն կընթանա։
Ձերբակալվածները տեղափոխվեցին Երեւան, եւ այստեղ փաստաբանները բողոքարկեցին նրանց ձերբակալելու որոշումները։ Դատարանը բոլոր երեք դեպքում էլ ձերբակալությունը համարել էր ոչ իրավաչափ ու ազատել արգելանքից՝ գտնելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժողը եւս հրաժարվել է իր նախնական ցուցմունքից՝ նշելով, որ իրեն տուժող չի ճանաչում եւ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ազդեցության տակ։ Այդուհանդերձ՝ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական գործով, ընդհանուր առմամբ 4 անձի մեղադրանք է առաջադրվել ու միջնորդություն ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել էր մեղադրյալ Մարատ Ստեփանյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Մյուս երեք մեղադրյալները՝ Խորեն Միրզոյանը, եղբայրներ՝ Լևոն և Բաբկեն Համբարձումյանները կալանավորվել են։ Ընդ որում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Բաբկեն Համբարձումյանի խափանման միջոցի հարցը քննարկելիս հաշվի չի առել նաեւ այն հանգամանքը, որ նա ունի մանկահասակ՝ 2 տարեկան զույգ երեխա, որոնցից մեկն ունի առողջական բավականին լուրջ խնդիրներ՝ գանգի ոսկորների ճողվածք, որի բուժումը բավականին ծախսատար է և ընտանիքին ֆինանսական հոսքից զրկելը, ըստ պաշտպանների, ծանր հետևանք կարող է ունենալ երեխայի համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ