Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ)
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

«Սա մարդու իրավունքների ոտնահարում է՝ խղճի ազատության իրավունքի կոպիտ խախտում». Մոլերն ու ակումբները բացվել են, եկեղեցու դռները՝ ոչ 06/25/2020   20:03  |  Առողջություն

Երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված,  ավելի քան չորս ամիս ի վեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորով  վերակարգավորման ենթարկեց  կառույցի սրբազան և բարեխնամ գործունեությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեռևս  մարտի 13-ին Մայր Աթոռում գումարված ժողովը հանդես եկավ  հայտարարությամբ՝ կոչ անելով առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն ցուցաբերել, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Համավարակի պարտադրած նոր կանոններին հետևելով,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դադարեցվեցին նաև  մի շարք կառույցների` կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, ինչպես նաև Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը: 

Ոչ միայն անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ պայմանավորված,  խորապես ըմբռնելով ստեղծված իրավիճակում  յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը, ինչպես  նաև եկեղեցու  անձնական պատասխանատվությունը, Վեհափառ Հայրապետը Նվիրապետական Աթոռների գահակալների հետ քննարկման արդյունքում որոշում կայացրեց   Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը:  

Երկու շաբաթ առաջ,  համավարակի տեմպերով և երկրում ստեղծված իրավիճակի փոփոխությամբ  պայմանավորված, այս կարգը փոփոխության ենթարկվեց։ Սուրբ պատարագները դռնբաց անցկացնելու որոշման հետ զուգահեռ, նաև  նոր կարգ սահմանվեց՝  պատարագի ծիսակարգը բաց կլինի, սակայն  խիստ սահմանափակ թվով՝ ընդամենը տասը հավատացյալի մասնակցությամբ միայն։ Եկեղեցին, այնուամենայնիվ, նպատակահարմար չհամարեց այսպիսի պայմանների առկայությամբ,  բացել պատարագի մուտքը, որոշումը հիմնավորելով  օբեկտիվ և բարոյական  պատճառաբանությամբ՝ ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքով  պատարագի ծեսին մասնակցել ցանկացող և եկեղեցու բակում հավաքված հոծ բազմությունից ընտրել այն տասը հավատացյալին, որոնց կարելի կլիներ  մասնակցել պատարագին, իսկ մնացյալին՝ ոչ։ Որոշ եկեղեցիներում,  որպես հարցի ժամանակավոր լուծում՝  որոշվում կայացվեց պատարագի ծիսաարարողակարգային որոշ հատվածներ իրականացնել եկեղեցու բակում՝ բացօթյա պայմաններում,  պահպանելով պարետատան սահմանած կանոնները, բայց սա ևս հարցի վերջնական և ընդունելի լուծում չդարձավ։

Ինչո՞ւ զայրացավ  ժողովուրդը

Արդեն երեկ,  համացանցում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ աղմուկ հանած գրառումը տարաբնույթ քննարկումների ու մասսայական զայրույթի առիթ տվեց։  Վարչապետը որոշել էր ֆեյսբուքյան  պաշտոնական էջում կիսվել մի տեսագրությամբ, որում  իր կողմից  տարբեր տարիներին արված հանրային մտորումներն են՝ եկեղեցու, հավատքի, Ավետարանի Աստծո մասին։ Օգտատերերի աչքից չէր վրիպել աղբյուրը, որից վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան տիրույթում  տարածել էր տեսանյութը։ Պարզվում է օգտատիրոջ պրոֆիլն ակնհայտ աղանդավորական քարոզ իրականացնող բաց հարթակ էր, որով վարչապետը գիտակցաբար կամ ոչ դարձավ անընդունելի աղանդավորական  քարոզչության ջատագով։ Վերլուծության ենթարկելով վարչապետի գրառումն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը, ֆեյսբուքյան օգտատերերի  զգալի հատված նկատում է՝  ստացվել է, այնպես,  որ համավարակով պայմանավորված՝ ամիսներ շարունակ, ըստ էության փակված դռների ետևում մնացած  սահմանափակ գործառույթներով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հաղորդակցության միջոցով աղանդավորական քարոզի հեղինակ է դառնում։

Ստեղծված իրավիճակի, համավարակի պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության, այդ  գործունեության  ավելի քան  չորսամսյա դադարի մասին  Փաստինֆո լրատվականը  զրուցել է հոգեթերապևտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանի հետ։ Անդրադառնալով վարչապետի՝  նախօրեին համացանցում մեծ իրարանցում  առաջացրած հանրային  գրառման թեմային, Արմեն Ներսիսյանը նկատում է. «Ամեն մարդ ազատ է իր հավատի ընտրության մեջ՝ երկրպագելու  նրան, ինչն առավել հարազատ է իր հոգուն, մտքերին,  զգացողություններին և դատողությանը։ Այսքանով,  սա շատ բնական և անձնական մոտեցում է, բայց հանրայնացնել դա կամ տարածել այդ մոտեցումն՝ այն էլ երկրի առաջին դեմքի մակարդակով,  անընդունելի քայլ է։ Անընդունելի այնքանով, որ  Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդի անունից, և,  եթե նրա չափանիշը ժողովուրդն է, ապա նա պետք է իմանա, որ  այդ ժողովրդի մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է»։

Անդրադառնալով ամիսներ շարունակ սահմանափակված գործառույթներով եկեղեցու գործունեությանը  Արմեն Ներսիսյանը պարզաբանում է՝  որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ կողմնակից Է, որ եկեղեցու կարգավիճակի  հարցը պետք է արագ  քննարկվի. «Մեծ և անհասկանալի հարց է մնում, ինչո՞ւ ամիսներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն աշխատանքի ընթացքը պատշաճ կերպով չի վերականգնվում, ճիշտ այնպես , ինչպես դա եղավ մեր հասարակության ամենատարբեր ոլորտներում, ընդհուպ մինչև՝ առևտրի կենտրոնների, ժամանցի և զվարճանքի կենտրոնների, սրճարանների և սննդի այլ կետերի պարագայում։ Սա առնվազն տարօրինակ է, չեմ էլ ուզում հավատամ, որ կարող է մտացածին լինել։ Սա նաև շատ հստակ մարդու իրավունքների ոտնահարում է՝  խղճի ազատության  իրավունքի կոպիտ խախտում։ Մենք իրավունք չունենք մոռանալու,  որ Քրիստոնիա առաջին պետությունն ենք և եկեղեցիները պետք է լիարժեք կերպով բաց լինեն, հավատացյալ մարդիկ էլ՝  անարգելք հաճախեն եկեղեցի։ Եթե եկեղեցու դռները շարունակվեն փակ մնալ, հարց  պետք է հնչեցնել՝ ինչո՞ւ  է այդպես և, այո, այդ պարագայում արդեն պետք է պատճառներ և պատասխաններ փնտրել»։

Պատարագի ծեսն ու սուրբ հաղորդություն խորհուրդը   ինքնանպատակ բաներ չեն 

Խոսելով այն մասին, թե ինչ դեր ու նշանակություն ունի եկեղեցին երկրի համար այսպիսի իրավիճակներում, ինչպիսին, օրինակ համավարակն է, նարեկաբույժը նկատում է. «Պատարագի ծեսն ու սուրբ հաղորդություն խորհուրդը   ինքնանպատակ բաներ չեն։  Բժշկության մեջ դրանք վաղուց հայտնի են  իրենց հոգեբանական պաշտպանիչ և  բուժիչ հատկություններով։ Հատկապես՝ այսպիսի խառնաշփոթ իրավիճակներում,  որում հիմա մեր  երկիրն է հայտնվել։ Հստակ պետք է գիտակցել՝ որ այն հոգևոր սնունդը, որ տալիս է եկեղեցին և հատկապես Սուրբ հաղորդությունն,  ուղղակի անհրաժեշտություն է՝ հոգևոր դեղ։ Իհարկե,  սրա իմաստը ոչ բոլորին է հասանելի, բայց  դրանից այդ խորհրդի զորությունը չի նվազում։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է խանգարում, որ մարդը ստանա իր պաշտանմքունքին բնորոշ անհրաժեշտ այս դեղը»։ 

Արդյո՞ք այսօրինակ վերաբերմունքը չի կապվում վերջին երկու տարիների ընթացքում  Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանական որոշ թևերի  որդեգրված ոչ բարեհաճ քաղաքականության և վերաբերմունքի հետ հարցին, Արմեն Ներսիսյանը պատասխանում է. «Բնականաբար այդպիսի  օրինաչափություն կա, որովհետև  այս հարցն անհասկանալի կերպով առկախ է մնացել։ Եթե նույնիսկ  համավարակի պայմաններում  բժշկագիտական տեսանկյունից փորձենք  վերլուծել  եկեղեցու դերի ու նշանակության կարևորությունը, ապա աներկբա կերպով  պետք է փաստենք հետևյալը՝  եկեղեցին այն վայրն է, որտեղ իր զորավոր բուժիչ ազդեցությամբ ցանկացած վարակ ոչ միայն չի տարածվում, այլև  չեզոքացվում է։ Սա բժշկագիտական տեսանկյունից վաղուց ապացուցված իրողություն է։ Նույնիսկ եկեղեցու զանգերի ղողանջներն ինքնանպատակ կամ միայն ծիսարարողակարգային նշանակության համար չեն։  Դրանց ռիթմիկ  հաճախականությունը մանրեասպան հատկություն ունի։ Ես նարեկաբույժ եմ և գիտեմ, որ աղոթքն ինքնին բուժիչ հատկություններով է օժտված, հատկապես ծիսական պատարագի ընթացքում  կարդացվող ընդհանրական աղոթքների միջավայրը, որ  մանրեսպան հզոր հատկություններով է օժտված։ Ես ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ օրինակ մարդկանց չի արգելվում  առանց դիմակների նստել  սրճարաններում և չվարակվել, իսկ եկեղեցում դա, ըստ էության,  արգելված է։  Իսկ ի՞նչ է՝ եկեղեցում մարդիկ չե՞ն կարող պատշաճ հեռավարություն պահպանելով և հակահամաճարակային իրենց սահմանած կանոնները պահպանելով՝ մասնացել պաշտամունքային ծեսերին և այլն»։

Արմեն Ներսիսյանը մտահոգություն հայտնեց, որ այսպես շարունակվելու պարագայում, այս ամենն  ինչ- որ տեղ՝ մարդկանց հավատի թուլացման և հավատի հանդեպ անտարբերության կհանգեցնի. «Չի կարող այս հարցը պատշաճ լուծում չստանալ, սա մարդկանց հավատի թուլացման և հավատի հանդեպ անտարբերության է տանում։ Եթե մենք  ասում ենք,  որ ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի և  ժողովրդի բարօրության համար, առավել ևս՝ եթե մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք,  և ինչպես վարչապետն էր  Արցախում  հայտարարում,  որ մեր երակներում հոսում է Նարեկացու և Մաշտոցի արյունը,  ապա պետք է հստակ գիտենալ, որ   Նարեկացին և Մաշտոցը հենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են։ Ուրեմն ելնելով  վարչապետի արած այդ հայտարարությունից,  պետք է հասկանալի լինի, որ սա հենց  այդ արյան կանչի հոգևոր պահանջն է և ուրիշ ոչինչ»։

Եկեղեցու կողմից նման պահանջ չկա

Տեղեկացնենք, որ հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով,  Փաստինֆոն կապ հաստատեց նաև  վարչապետի մամուլի խոսնակ Մանե  Գևորգյանի հետ՝ հասկանալու համար  ե՞րբ  հավատավոր ժողովուրդը հնարավորություն կունենա մասնակից դառնալ  Հայ Առաքելական Եկեղեցու  արարողակարգային ծեսերին։ Վարչապետի խոսնակը պատասխանեց. «Այս պահին եկեղեցու կողմից նման պահանջ չկա և մենք դեռևս  շարժվում ենք պարետատան կողմից  սահմանված կանոններով։ Ըստ այդ կանոնների՝ եկեղեցու ծիսական արարողություններին թույլատրվում է մասնակցել տասից ոչ ավել քաղաքացի»։  

Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ օրինաչափությամբ են պարետատան կողմից վերանայվել,  օրինակ,  առևտրի կենտրոնների կամ ժամանցի և  զվարճանքի վայրերի համար նախատեսված սահմանափակումները, իսկ եկեղեցու պարագայում  ոչ,  կամ թե՝ օրենքի ո՞ր  դրույթով պայմանավորված՝ եկեղեցին պետք է հատուկ պահանջ կամ դիմում ներկայացնի կառավարությանը՝ հարցին լուծում տալու համար, տիկին Գևորգյանն  ընդհատեց զրույցը և խնդրեց զրույցը շարունակել գրավոր հարցման միջոցով։  

Հետգրության փոխարեն

Լիահույս ենք, որ օրենքով նախատեսված արտակարգ դրության ավարտից հետո Հայ Առաքելական Եկեղեցին լիարժեք կերպով  կվերադառնա իր գործունեության բնականոն ընթացքին և հավատավոր հայ ժողովուրդն անարգելք մասնակցություն կբերի նվիրական եկեղեցու ծիսական սրբազան արարողություններին։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:16 25/06/2020  |  ԿորոնավիրուսՀՀ-ում կորոնավիրուսից մահվան ամենաշատ դեպքեր գրանցվել են Կոտայքի և Արարատի մարզերում
11:39 25/06/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 44-ամյա կին է
10:54 25/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը դարձավ 22488
22:40 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը առողջապահության նախարարությանը փոխանցելու վերաբերյալ փաթեթը հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողով
20:15 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴասական մեթոդաբանությամբ առաջնորդվելու դեպքում պատգամավորների կոնտակտավորները առնվազն 14 օր պետք է մեկուսացվեն. համաճարակաբան
20:02 24/06/2020  |  ԿորոնավիրուսՖրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը
19:49 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսով վարակված պատգամավորները մասնակցել են ԱԺ արտահերթ նիստին՝ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծի օգտին
19:35 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎստահաբար, ամբողջ աշխարհում պետք է ավելի մեծ ներդրումներ կատարել առողջապահության, կենսաբանության ոլորտներում. նախագահ Սարգսյանը մասնակցել է COVID-19-ի հետ կապված առցանց վեբինարին
14:43 24/06/2020  |  Կորոնավիրուս«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել
11:16 24/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]