ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը գերազանցել է իր լիազորությունները, օրինական երկրում նրան պատասխանատվության կենթարկեին. քաղաքագետ 06/25/2020 19:38 | ԼՐԱՀՈՍ

Վարչապետը պետական պաշտոնյա է և ենթակա ու հաշվետու է խորհրդարանին։ Այս դեպքում վարչապետը խախտում է օրենսդրությունը և Սահմանադրությունը՝ առաջ քաշելով իր չափանիշները, թե ով պետք է լինի խորհրդարանում, իսկ ով՝ չպետք է լինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում 2019թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված են լինելու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքները։
Քաղաքագետը կարծում է՝ վարչապետը գերազանցել է իր լիազորությունները և օրինական երկրում նրան դրա համար պատասխանատվության կենթարկեին. «Ինչ վերաբերում է նրան, թե ով իրավունք ունի խորհրդարանում լինել, իսկ ով՝ ոչ, ապա խորհրդարանում իրավունք ունեն լինել այն քաղաքական ուժերը, որոնց գործունեությունը համապատասխանում է օրենսդրությանը, մասնավորապես կուսակցությունների մասին օրենքին և որոնց ձայն է տալիս ժողովուրդը։ Իր վրա վերցնել ժողովրդի կարծիքն արտահայտելը նույնպես վարչապետի լիազորությունների գերազանցում է։ Ով իրավունք ունի, ով՝ ոչ, որոշում է օրենքը»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Ընդ որում` վերջինիս համար անհասկանալի են այն արժեքները, որոնց մասին խոսվում է, որովհետև հեղափոխության ժամանակ հեղափոխության հռչակագիր չի եղել, որտեղ նշված լինեն այդ արժեքները, հետևաբար քաղաքագետը կարծում է՝ արժեքների մասով հստակություն չկա. «Եթե իրենք հեղափոխությունից հետո նոր չափանիշներ են առաջ քաշում, ապա այդ արժեքները պետք է ներառվեն օրենսդրության մեջ։ Պետք է փոխվեր կուսակցությունների մասին օրենքը և այդտեղ արտահայտված լինեին այդ հեղափոխական արժեքները։ Այսինքն` կուսակցությունների մասին օրենքում պետք է դրվեն հստակ չափանիշներ և չափորոշիչներ՝ ով իրավունք ունի խորհրդարան մտնել և ոչ իրավունք չունի, ինչպես նաև ո՞ր կուսակցություններն են լուծարվում՝ այս կամ այն պահանջներից ելնելով։ Դա չի արվել, իսկ ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա այն դեմագոգիա է և իրավասությունների գերազանցում»,-ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ընդդիմադիր ԲՀԿ-ի հասցեին հնչած արտահայտություններին, Ստեփան Դանիելյանը նկատեց՝ գուցե ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանել է, գուցե չի բաժանել դա այլ հարց է, սակայն վարչապետը մեղադրանք կարդալու իրավունք չունի. «Եթե եղել են նման դեպքեր, պետք է լինի դատական գործ և եթե դատական գործում ապացուցվի, այդ կուսակցությունը թող լուծարվի։ Շատ լավ կլիներ, որ նախապես կուսակցությունների մասին օրենքում և քրեական օրենսգրքում հստակություն մտցվեր, որ եթե որևէ ուժ ընտրակաշառք է բաժանում, և դա ապացուցվում է, ապա պետք է լինեն ինչ-որ սանկցիաներ։ Երկու տարվա ընթացքում, սակայն, ո՛չ քրեական օրենսգրքում է ինչ-որ փոփոխություն մտցվել, ո՛չ էլ կուսակցությունների մասին օրենքում է այդ ամենը գրվել, ավելին, դեռ դատական ակտերով էլ ընտրակաշառքներն ապացուցված չեն։ Այս առումով նման մեղադրանքներ անելը նշանակում է իր վրա է վերցնում դատական իշխանության լիազորությունները։ Մեղադրանք է կարդում, մեղադրանքից ելնելով արդեն իմպերատիվ կերպով ինչ-որ հետևություններ անում»,-նշեց Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ ժողովրդի անունից հանդես գալը դասական դեմագոգիայի մեջ է մտնում։
Հարցին՝ արդյոք վարչապետի այդ հայտարարությունները որևէ ազդեցություն կարո՞ղ են ունենալ այդ գործերի հետագա ընթացքի վրա, քաղաքագետն ասաց. «Կարող են ունենալ, կարող են չունենալ։ Չեմ կարող տեսակետ հայտնել մի բանի մասին, որը դեռ չի եղել»,-հավելեց Ստեփան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտակ Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները