Թեմաներ
Երեքշաբթի 07 / 27 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2021   15:24 Թուրք խորհրդարանականները պատրաստվում են այցելել Շուշի. Ալիևն ընդունել է Թուրքիայի մեջլիսի նախագահին 07/27/2021   15:07 Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում 07/27/2021   15:03 «Միջանցքի բացման» գաղափարը ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը. պաշտոնական Երևանը հակադարձում է Բայրամովին 07/27/2021   14:56 Ռուս խաղաղապահներն Մարտակերտում վարժանքներ են իրականացրել 07/27/2021   14:55 Միքայելյան հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով վերաբացվել է Covid բաժանմունքը 07/27/2021   14:33 Գումարները, որ տրվել են պարգևավճարի տեսքով, տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ. բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում. Արմեն Գալջյան 07/27/2021   14:25 Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այցելել է Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն 07/27/2021   14:21 ԲԴԽ-ն ստացել է դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը 07/27/2021   14:18 Գյումրիում մոր և անչափահաս որդու մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 07/27/2021   14:14 Դուք ընտրել եք պատերազմի եւ պարտության դեմքը. Գեղամ Նազարյան 07/27/2021   14:03 Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում՝ բոլոր սահմանամերձ գոտիներում ստեղծել մի իրավիճակ, որ հայ գյուղացիները դուրս գան այդ տարածքներից.Նահապետյան 07/27/2021   13:49 Մովսես Հակոբյանի գործը վերաբաշխվել է դատարանի նախագահի կողմից 07/27/2021   13:40 Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես.Սենոր Հասրաթյան 07/27/2021   13:37 Արցախից տեղահանված բնակիչների 97% օգտվել է աջակցման ծրագրերից 07/27/2021   13:31 Բոլոր փորձառու գեներալներին մեկուսացրեցին, դա էլ քիչ է Հայաստանում և Արցախում նշանակեցին համազորային կրթություն չունեցող հրամանատարներ.ռազմական փորձագետ 07/27/2021   13:28 Հայաստանը պետք է լավ հասկանա Թուրքիայի և Ադրբեջանի ուղերձները, հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ. Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին 07/27/2021   13:21 Եգիպտոսում ՀՀ դեսպան է նշանակվել 07/27/2021   13:18 Զոհված զինծառայողների աճյունների որոնումերը շարունակվում են Մատաղիսում 07/27/2021   13:12 Հերթը հասել է Սեւանին ու Երեւանին. Ալիևը կիսում է ՀՀ-ն ու մի հատված էլ նվիրում Թուրքիային. Գառնիկ Դավթյան 07/27/2021   13:07 Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ 07/27/2021   12:55 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի 07/27/2021   12:50 Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՄԻՊ 07/27/2021   12:39 Կալանավորված անձի համար բերված սառնարանից հայտնաբերվել են արգելված իրեր 07/27/2021   12:34 Լոռու մարզում 10 քրեական գործ, երկու մեղադրական դատավճիռ՝ ընտանեկան բռնության դեպքերով 2021թ.-ի առաջին կիսամյակում 07/27/2021   12:27 Սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ. Աբրահամյան 07/27/2021   12:23 Առանց անակնկալների. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Մանվել Փարամազյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ առանց պաշտպաններին լսելու 07/27/2021   12:22 Դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու եւ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար.Նաիրա Զոհրաբյան 07/27/2021   12:19 ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում դեպի Հայաստան այցերը վերանայել՝ COVID-19-ի պատճառով, Արցախ չայցելել՝ զինված հակամարտությամբ պայմանավորված 07/27/2021   12:15 Զինծառայող Սարգիս Գրիգորյանը կրակային դիրքում իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց.ՔԿ նոր մանրամասներ է հայտնում 07/27/2021   11:57 Հուլիսի 29-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի. օրակարգում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը 07/27/2021   11:56 Նախագահ Սարգսյանը միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ 07/27/2021   11:52 ՊԵԿ-ում հանդիպել են Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության փորձագետների հետ 07/27/2021   11:47 Սուրեն Պապիկյանն արձակուրդ կգնա 07/27/2021   11:44 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ դեպք. մեկ օրում կատարվել է 130 թեստավորում 07/27/2021   11:30 Աննա Հակոբյանը օգոստոսին կմեկնի հանգստի. Նա մենակ է մեկնելու. «Իրավունք» 07/27/2021   11:24 Աստծո կամոք ողջ եմ. վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս. Երասխի գյուղապետ 07/27/2021   11:23 Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները 07/27/2021   11:18 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 180 նոր դեպք, 8 մարդ մահացել է 07/27/2021   11:07 Հարկ է առաջ քաշել նախապայման՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր անձանց վերադարձնել Հայաստանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 07/27/2021   10:55 Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է.Սուրեն Սարգսյան 07/27/2021   10:52 Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում, ՔԿ-ն որակել է որպես ինքնասպանություն 07/27/2021   10:49 Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա.Հայկ Մարության 07/27/2021   10:44 Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով.Էդմոն Մարուքյան 07/27/2021   10:16 Չկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ» 07/27/2021   10:14 Օտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ» 07/27/2021   10:10 Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա. «Ժողովուրդ» 07/27/2021   10:03 Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. հերթը Արմավիրի մարզինն է. «Հրապարակ» 07/27/2021   10:01 Հիմա էլ կուսակցություններ են բացվում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Ում է աջակցելու իշխող ոււժը Վանաձորում. «Իրավունք» 07/27/2021   09:59 Իշխանություններն իրենց համար արտոնյալ պայմաններ են ստեղծել ու շատ հարմարավետ տեղավորվել. «Փաստ» 07/27/2021   09:57 Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում. «Ժողովուրդ»
07/26/2021   20:04 Սյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան 07/25/2021   18:30 «Դոգ» -ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ (փաստաթուղթ) 07/26/2021   14:57 Հակառակորդն առավոտյան կրակել է Արարատի Արմաշ գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողնեն. համայնքապետ 07/26/2021   19:53 Էս ի՜նչ ջինս եք դուք․․․ 07/26/2021   13:38 Դատախազության համակարգում 11 դատախազ չունի իրավաբանի բազային կրթություն 07/26/2021   19:25 Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ 07/26/2021   12:16 Գիշերը՝ 03.00-ի սահմաններում լարված իրավիճակի, անկանոն կրակոցների պատճառով Սոթքի հանքի 150 աշխատակից տարհանվել է 07/25/2021   19:19 Ու՞ր եք, «պրիվետ, Ռոբ» գոռացողներ. Լուսինե Հարոյան 07/26/2021   14:41 Երիտասարդները լքում են գյուղերը. Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ անհանգստությունը կա. Սոթքի բնակիչ 07/26/2021   15:19 Ադրբեջանում դատապարտված ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ»-ի հետ. Ցուցմունքը աբսուրդ է. Վարդանով 07/26/2021   10:27 Գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով.Նարիա Զոհրաբյան 07/25/2021   18:49 Մեր երկիր աղետ բերած ուժի՝ ՔՊ ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան 07/25/2021   21:17 Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր 07/26/2021   16:43 Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները.ՊՆ 07/26/2021   17:47 Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021   14:13 Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ 07/26/2021   15:55 Բաքվի դատարանում լրտեսության մեջ մեղադրվող հայ ռազմագերի Գևորգ Սուջյանը ցուցմունք է տվել 07/26/2021   19:59 Օշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ 07/26/2021   18:45 Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը 07/25/2021   22:50 Էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները

Քննիչն, առանց դատարան դիմելու, կալանավորման որոշում է կայացնում, ոստիկանները կապահովե՞ն այդ ապօրինի որոշման կատարումը. Արամ Վարդեւանյան 06/23/2020   18:11  |  Հարցազրույց

ԱԺ-ն հունիսի 22-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ «Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

 -  ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը՝ առանց ուղարկելու ՍԴ, որի պահանջն ամրագրված է ԱԺ կանոնակարգ օրենքում։ Այս նախագիծն իրավական ուժ ունի՞, թե՞ ոչ։

-   Ոչ միայն ԱԺ կանոնակարգ օրենքի, այլև Սահմանադրության 169-րդ հոդվածի ուղղակի խախտմամբ է ընդունվել։ Վենետիկի հանձնաժողովը ևս քննության առարկա է դարձրել Սահմանադրական դատարան դիմելու գործիքակազմի հարցը՝ նաև դա բխեցնելով հենց կառավարության կողմից հնչեցված հարցադրումից։ Կառավարությունը պատահական չէ՝ հարցրել էր Վենետիկի հանձնաժողովին, թե  ՍԴ-ն ինչ գործիքակազմով պետք է ուսումնասիրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ ամբողջ սահմանադրության համապատասխանությա՞ն, թե՞ անփոփոխելի հոդվածների։ Պարզ է չէ՞, թե այդ հարցն ինչ կոնտեքստում է տրվում, բնականաբար ՍԴ դիմելու։ Վենետիկի հանձնաժողովը ևս արձանագրել էր, որ պարտադիր է ՍԴ դիմել՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ՝ նաև վերլուծելով հենց Սահմանադրության 169-րդ հոդվածը։

-Բայց ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՍԴ դիմել-չդիմելու հետ կապված որևէ հարց Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել։

-Ես անկեղծ եմ ասում, միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լավ չեն ուսումնասիրել իրենց բարձրաձայնած հարցերը։ Ես օրինակ ջանասիրաբար եմ մոտեցել իրենց կողմից բարձրաձայնած հարցերի ուսումնասիրմանը։ Եթե հարց է հնչում Վենետիկին,  ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է ուսումնասիրի անփոփոխելի հոդվածների լույսի՞ ներքո միայն, թե՞ Սահմանադրության բոլոր հոդվածների, սա ինչի՞ մասին է վկայում։ Սա վկայում է, որ ՀՀ կառավարությունը ցանկացած ժամանակահատվածի վերաբերյալ աբստրակտ, վերացական ձևով որոշել է պարզել՝ առհասարակ Սահմանադրական դատարաններն ինչպե՞ս պետք է որոշեն։ Չի կարելի այդպես մանիպուլացնել հանրությանը, որովհետև բնական է, որ այդ հարցը հնչել է դրա տրամաբանության ներքո և պատահական չէ, որ հենց Վենետիկի հանձնաժողովը ևս այդպես է հասկացել հարցը՝ դրա լույսի ներքո վերլուծելով սահմանադրության 169-րդ հոդվածը, երբ դիմում են ՍԴ-ին և ՍԴ-ն ուսումնասիրում է՝ արդյոք անփոփոխելի հոդվածների տեսանկյունից է միայն հակասում  կամ համապատասխանում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, թե ընդհանուր Սահմանադրության։ Այս պարագայում ԱԺ-ն կարող է հանդես գալ որպես ցանկացած քրեական գործով քննիչ, ով գտնում է, որ պետք է կալանավորումը լինի խափանման միջոց։ Որոշում է  կայացնում կալանավորման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու և եթե դատարանը չհաստատի, կալանավորումը չի կիրառվում։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ քննիչն առանց դատարանի որոշի կալանավորել մարդուն և այդ քայլն այսպես մեկնաբանի՝ գիտեք ինչ այս X անձի վերաբերյալ դատարանները միգուցե շահերի բախում ունենան, եկեք չդիմեմ դատարան, ես ինքս իմ որոշմամբ կկալանավորեմ։ Սահմանադրությունը, Քրեական դատավարության օրենսգիրքը  նախատեսում են,  որ կալանավորման հարցով պետք է դիմել դատարան։ Այստեղ էլ ԱԺ կանոնակարգը, Սահմանադրությունը նախատեսում են, որ պարտադիր պետք է դիմել ՍԴ։ Ավելին, ԱԺ կանոնակարգն էլ նախատեսում է, որ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ որոշումը բացասական է լինում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է։ Հետևաբար` գտնում եմ, որ առհասարակ այնպիսի աստիճանի օրենսդրական կարգավորման, սահմանադրական պահանջի կոպիտ խախտում է, որ սա առհասարակ օրինականության տեսանկյունից նվազագույն ստանդարտին նույնիսկ չի համապատասխանում։

-Նախագիծը ՍԴ ուղարկելու որոշմանը բացասական քվեարկելուց հետո Արարատ Միրզոյանն ասաց, որ, այնուամենայնիվ, պետք է առաջ շարժվեն և  նախադեպ կստեղծվի։

-Կներեք, քննիչներն էլ կարող են մի օր որոշեն ու ասեն՝ նախադեպ ենք ստեղծում ու չենք դիմում դատարան կալանքի որոշման համար, մենք ինքներս ենք կայացնում կալանքի որոշում։ Նույնչափ խախտում է։ Ինչ աստիճան աբսուրդի ընկալում է առաջացնում քննիչի որոշմամբ կալանավորումը, այդ նույն աստիճան աբսուրդ է առանց ՍԴ-ի դիրքորոշումը պարզելու Սահմանադրության մեջ փոփոխություն անելը։ ԱԺ պատգամավորների մեջ իրավաբանները շատ փոքր թվաքանակ են կազմում և դա, ըստ էության, Սահմանադրությունից բխող իրավիճակ է։ Կարող են չէ՞ ԱԺ պատգամավորներն առհասարակ չպատկերացնել՝ ինչ է Սահմանադրությունը, սահմանադրական իրավունքը, սահմանադրության կայունությունը և այլն։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող են առանց ՍԴ-ի, որը մասնագիտացված մարմին է, համեմատվեն։ Իհարկե, չեն կարող, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գտնում եմ, որ տվյալ դեպքում սա իրագործման տեսանկյունից այնպիսի խախտում ունի, որ դժվար եմ պատկերացնում ինչպես է հնարավոր սա իրագործել։

-Քանի որ և՛ ընդդիմադիրներն են նշում, որ սա հակասահմանադրական է, և՛ մասնագիտական հանրույթը, ԱԺ այս գործողությունները վիճարկելու ընթացակարգ կա՞։

-Նկատեցի, որ բանավեճ է ընթանում՝ առհասարակ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը  պատգամավորների կողմից բողոքարկման ենթակա՞ է ՍԴ, թե՞ դա միայն նախագահի կողմից կարող է իրականացվել։ Դրա պատասխանը շատ հստակ է։ Պետք չէ մեկնաբանել Սահմանադրության 169-րդ հոդվածում գրված օրենք բառը շատ նեղ, քանի որ 168-րդ հոդվածում գրված է, որ պատգամավորների 1/5-ը կարող է վիճարկել ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները։ Կարծում եմ, որ այստեղ պետք է քննարկման առարկա դառնա նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի  19-րդ գլխի վիճարկման հարցը։ 19-րդ գլուխն է նախատեսում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացման այս ողջ գործընթացը և 19-րդ գլուխն ինքնին ևս խնդիր է առաջացնում։ Փաստացի պրակտիկայում հնարավոր է 19-րդ գլուխը մեկնաբանել այնպես, որ առանց ՍԴ որոշման հարցը դնեն երկրորդ ընթերցմամբ քվեարկության և ընդունեն։ Հետևաբար՝ այս հարցը պետք է դառնա ՍԴ-ում քննության առարկա։Սա կարելի է անել շատ պարզ ճանապարհով, այսինքն` այստեղ էլ ոչ մի մեկնաբանման հարց չկա՝ արդյոք կարող են դիմել, թե՞ ոչ։

- Բացի պատգամավորներից, ովքեր կարող են վիճարկել  ԱԺ գործողությունների իրավաչափությունը։

-Այդ տեսանկյունից հարցը դժվար է դիտարկել։ Ամեն դեպքում դրա վերաբերյալ պրակտիկա չունենք, բայց մյուս կողմից, եթե դիտարկում ենք այնպես, որ կարող ենք սահմանադրական օղակի պահանջները խախտելով՝ գործընթաց իրականացնել և ասել նախադեպ ենք ստեղծում, միգուցե արտախորհրդարանական կամ այլ ուժերն էլ կարող են նման ճանապարհ որդեգրել և իրենք էլ նախադեպ ստեղծեն։ Ամեն դեպքում այստեղ մեծ է ՀՀ նախագահի դերը, որն ունի ՍԴ դիմելու ամենաուղղակի պարտականություն։ Սա աներկբա է, այստեղ երկրորդ կարծիք գոյություն չունի։

-Նախագիծն այսինքն պե՞տք է ուղարկվի նախագահին, եթե անգամ վերջինս ստորագրի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով իրեն այլևս վերապահված չի լինելու ստորագրել սահմանադրական փոփոխությունների նախագծերը։

-Փաստ է, որ երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, չնայած սահմանադրական պահանջների խախտման, ամեն դեպքում այդ պահին գործում է ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասը, որտեղ ԱԺ նախագահը պարտավոր է սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկել ՀՀ նախագահին։ Թե դրանից հետո ԱԺ-ն ընդունում է նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծ, որը դեռ ոչ մի իրավական հետևանք իրենից չի ենթադրում, որովհետև ՀՀ նախագահն այն չի ստորագրել, այդ պայմաններում բնականաբար պետք է ուղարկեն ՀՀ նախագահին։ ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահն ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմից գործընկերներ են հուշել, որ այս փոփոխությունը կատարվի։ Ես Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով ՀՀ նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի միջև միմյանց հուշումներ տալու գործիքակազմ կամ իրավական ընթացակարգ չեմ տեսել։ Հետևաբար՝ ամեն դեպքում առաջնորդվում եմ այն կանխավարկածով, որ դա հնարավոր չէ տեղի ունենա։ Եթե նման բան տեղի է ունեցել, այսինքն` ՀՀ նախագահն օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հուշումներ է տրամադրում, սա իսկապես բավականին մտահոգիչ երևույթ է, որովհետև նման բան նախատեսված չէ։ ՀՀ նախագահը չի կարող նման համագործակցության մեջ մտնել։ Բնականաբար նախագահը կարող է վիճարկել սա ՍԴ։ Ավելին ասեմ, ՀՀ նախագահի 129-րդ հոդվածով նախատեսված լիազորություններից էր բխում ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասում տեղ գտած կարգավորումը։ Պատահական չէ, որ դա այդտեղ տեղ էր գտել, տրամաբանություն ուներ։ Ինքնին լիազորությունից հրաժարվելն այն պարագայում, երբ դա Սահմանադրությամբ է նախատեսված, չի կարող տեղի ունենալ։ Չէ՞ որ լիազորությունը բարի կամքի դրսևորում չէ։ Լիազորությունը պարտականություն է։

-Այդ դեպքում, երբ պնդում եք, որ այս նախագիծն իրավական ուժ չունի, գործնականում դրա կիրառումն ինչպե՞ս է լինելու։ Այսինքն ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան և եթե պնդում եք, որ սա հակասահմանադրական է, ստացվում է՝ նրանք է՞լ են ոչ իրավական գործընթացում ներգրավվում։

-Կարող եմ մի բան ասել, որ ՍԴ-ի 8 դատավորներն իրենց մասնագիտական, սահմանադրաիրավական տիրույթում իրենց գիտելիքները խոսում են այնքանով, թե ՍԴ ինչպիսի որոշումներ ունենք։ Իհարկե, այն իրավիճակը, որում հիմա հայտնվել են ՍԴ դատավորները, շատ բարդ է բնութագրել բոլոր ասպեկտներից՝ թե՛ մարդկային, թե՛ այսպիսի հակաիրավական գործընթացների։ Իհարկե, չեմ կարող ասել՝ որն է այս իրավիճակում ճիշտ լուծումը, բայց առնվազն պետք է հաշվի առնվի այն, որ այս գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է և այդ պայմաններում դրա իրավական հետևանքներն ընդունելը, չգիտեմ իհարկե։ Մյուս կողմից հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է։ Բայց ես կրկին կգամ այն վիճակին, որ պատկերացրեք եթե քննիչն իր որոշմամբ կալանավորման որոշում է կայացնում, ոստիկանները կապահովե՞ն այդ որոշման կատարումը։ Ինձ թվում է՝ կլինեն ոստիկաններ, որոնք կասեն՝ իհարկե ոչ։

-Նկատի ունեք հնարավոր է լինե՞ն ՍԴ դատավորներ, որ հրաժարական չտա՞ն։

-Դժվարանում եմ ինձ համար չափազանց հեղինակավոր նման մարդկանց փոխարեն պատասխան տալ, բայց մեծ հույս ունեմ, որ ի վերջո այս ոչ իրավական, հակասահմանադրական գործընթացին զսպելու կգա իրավական գործընթաց՝ հանձինս այս դրույթների, այս գործընթացի մեջ։

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:43 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ն հստակ պատասխանել է, որ, եթե արարքը խստացնող է, չի կարող ունենալ հետադարձ ուժ.Վարդևանյան
16:14 26/04/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում. Արամ Վարդևանյան
19:12 17/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատությունն արձակուրդ է գնացել. դատավորի աշխատակազմը լիազորված չի եղել օրվա ընթացքում տեղեկություն տալ փաստաբանին՝ նիստի մասին
21:25 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավորը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր կալանավորված անձի կյանքի և առողջության համար.Վարդևանյան
20:45 30/03/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում.փաստաբան
20:21 03/03/2020  |  ԼՐԱՀՈՍԹող գործը մակագրվի դատավորին, ինտենսիվ կանցնենք ավելի հետաքրքիր ռեժիմի. Վարդևանյան
19:12 05/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանի պաշտպանը ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազություն
15:19 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվում են նույն դատավորին
21:38 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանի գործով կրկին նախաքննության ավարտ է հայտարարվել
13:17 28/01/2020  |  Վարչական իրավունքԴատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության

Տեսանյութեր

07/27/2021   12:17 Իշխանական կայֆեր. Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալից մինչեւ քաղաքական

Տեսադարան

07/06/2021   13:16 Հայազգի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյան

Մամուլ

Արխիվ

[]