Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Քննիչն, առանց դատարան դիմելու, կալանավորման որոշում է կայացնում, ոստիկանները կապահովե՞ն այդ ապօրինի որոշման կատարումը. Արամ Վարդեւանյան 06/23/2020   18:11  |  Հարցազրույց

ԱԺ-ն հունիսի 22-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ «Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

 -  ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը՝ առանց ուղարկելու ՍԴ, որի պահանջն ամրագրված է ԱԺ կանոնակարգ օրենքում։ Այս նախագիծն իրավական ուժ ունի՞, թե՞ ոչ։

-   Ոչ միայն ԱԺ կանոնակարգ օրենքի, այլև Սահմանադրության 169-րդ հոդվածի ուղղակի խախտմամբ է ընդունվել։ Վենետիկի հանձնաժողովը ևս քննության առարկա է դարձրել Սահմանադրական դատարան դիմելու գործիքակազմի հարցը՝ նաև դա բխեցնելով հենց կառավարության կողմից հնչեցված հարցադրումից։ Կառավարությունը պատահական չէ՝ հարցրել էր Վենետիկի հանձնաժողովին, թե  ՍԴ-ն ինչ գործիքակազմով պետք է ուսումնասիրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ ամբողջ սահմանադրության համապատասխանությա՞ն, թե՞ անփոփոխելի հոդվածների։ Պարզ է չէ՞, թե այդ հարցն ինչ կոնտեքստում է տրվում, բնականաբար ՍԴ դիմելու։ Վենետիկի հանձնաժողովը ևս արձանագրել էր, որ պարտադիր է ՍԴ դիմել՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ՝ նաև վերլուծելով հենց Սահմանադրության 169-րդ հոդվածը։

-Բայց ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՍԴ դիմել-չդիմելու հետ կապված որևէ հարց Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել։

-Ես անկեղծ եմ ասում, միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լավ չեն ուսումնասիրել իրենց բարձրաձայնած հարցերը։ Ես օրինակ ջանասիրաբար եմ մոտեցել իրենց կողմից բարձրաձայնած հարցերի ուսումնասիրմանը։ Եթե հարց է հնչում Վենետիկին,  ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է ուսումնասիրի անփոփոխելի հոդվածների լույսի՞ ներքո միայն, թե՞ Սահմանադրության բոլոր հոդվածների, սա ինչի՞ մասին է վկայում։ Սա վկայում է, որ ՀՀ կառավարությունը ցանկացած ժամանակահատվածի վերաբերյալ աբստրակտ, վերացական ձևով որոշել է պարզել՝ առհասարակ Սահմանադրական դատարաններն ինչպե՞ս պետք է որոշեն։ Չի կարելի այդպես մանիպուլացնել հանրությանը, որովհետև բնական է, որ այդ հարցը հնչել է դրա տրամաբանության ներքո և պատահական չէ, որ հենց Վենետիկի հանձնաժողովը ևս այդպես է հասկացել հարցը՝ դրա լույսի ներքո վերլուծելով սահմանադրության 169-րդ հոդվածը, երբ դիմում են ՍԴ-ին և ՍԴ-ն ուսումնասիրում է՝ արդյոք անփոփոխելի հոդվածների տեսանկյունից է միայն հակասում  կամ համապատասխանում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, թե ընդհանուր Սահմանադրության։ Այս պարագայում ԱԺ-ն կարող է հանդես գալ որպես ցանկացած քրեական գործով քննիչ, ով գտնում է, որ պետք է կալանավորումը լինի խափանման միջոց։ Որոշում է  կայացնում կալանավորման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու և եթե դատարանը չհաստատի, կալանավորումը չի կիրառվում։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ քննիչն առանց դատարանի որոշի կալանավորել մարդուն և այդ քայլն այսպես մեկնաբանի՝ գիտեք ինչ այս X անձի վերաբերյալ դատարանները միգուցե շահերի բախում ունենան, եկեք չդիմեմ դատարան, ես ինքս իմ որոշմամբ կկալանավորեմ։ Սահմանադրությունը, Քրեական դատավարության օրենսգիրքը  նախատեսում են,  որ կալանավորման հարցով պետք է դիմել դատարան։ Այստեղ էլ ԱԺ կանոնակարգը, Սահմանադրությունը նախատեսում են, որ պարտադիր պետք է դիմել ՍԴ։ Ավելին, ԱԺ կանոնակարգն էլ նախատեսում է, որ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ որոշումը բացասական է լինում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է։ Հետևաբար` գտնում եմ, որ առհասարակ այնպիսի աստիճանի օրենսդրական կարգավորման, սահմանադրական պահանջի կոպիտ խախտում է, որ սա առհասարակ օրինականության տեսանկյունից նվազագույն ստանդարտին նույնիսկ չի համապատասխանում։

-Նախագիծը ՍԴ ուղարկելու որոշմանը բացասական քվեարկելուց հետո Արարատ Միրզոյանն ասաց, որ, այնուամենայնիվ, պետք է առաջ շարժվեն և  նախադեպ կստեղծվի։

-Կներեք, քննիչներն էլ կարող են մի օր որոշեն ու ասեն՝ նախադեպ ենք ստեղծում ու չենք դիմում դատարան կալանքի որոշման համար, մենք ինքներս ենք կայացնում կալանքի որոշում։ Նույնչափ խախտում է։ Ինչ աստիճան աբսուրդի ընկալում է առաջացնում քննիչի որոշմամբ կալանավորումը, այդ նույն աստիճան աբսուրդ է առանց ՍԴ-ի դիրքորոշումը պարզելու Սահմանադրության մեջ փոփոխություն անելը։ ԱԺ պատգամավորների մեջ իրավաբանները շատ փոքր թվաքանակ են կազմում և դա, ըստ էության, Սահմանադրությունից բխող իրավիճակ է։ Կարող են չէ՞ ԱԺ պատգամավորներն առհասարակ չպատկերացնել՝ ինչ է Սահմանադրությունը, սահմանադրական իրավունքը, սահմանադրության կայունությունը և այլն։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող են առանց ՍԴ-ի, որը մասնագիտացված մարմին է, համեմատվեն։ Իհարկե, չեն կարող, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գտնում եմ, որ տվյալ դեպքում սա իրագործման տեսանկյունից այնպիսի խախտում ունի, որ դժվար եմ պատկերացնում ինչպես է հնարավոր սա իրագործել։

-Քանի որ և՛ ընդդիմադիրներն են նշում, որ սա հակասահմանադրական է, և՛ մասնագիտական հանրույթը, ԱԺ այս գործողությունները վիճարկելու ընթացակարգ կա՞։

-Նկատեցի, որ բանավեճ է ընթանում՝ առհասարակ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը  պատգամավորների կողմից բողոքարկման ենթակա՞ է ՍԴ, թե՞ դա միայն նախագահի կողմից կարող է իրականացվել։ Դրա պատասխանը շատ հստակ է։ Պետք չէ մեկնաբանել Սահմանադրության 169-րդ հոդվածում գրված օրենք բառը շատ նեղ, քանի որ 168-րդ հոդվածում գրված է, որ պատգամավորների 1/5-ը կարող է վիճարկել ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները։ Կարծում եմ, որ այստեղ պետք է քննարկման առարկա դառնա նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի  19-րդ գլխի վիճարկման հարցը։ 19-րդ գլուխն է նախատեսում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացման այս ողջ գործընթացը և 19-րդ գլուխն ինքնին ևս խնդիր է առաջացնում։ Փաստացի պրակտիկայում հնարավոր է 19-րդ գլուխը մեկնաբանել այնպես, որ առանց ՍԴ որոշման հարցը դնեն երկրորդ ընթերցմամբ քվեարկության և ընդունեն։ Հետևաբար՝ այս հարցը պետք է դառնա ՍԴ-ում քննության առարկա։Սա կարելի է անել շատ պարզ ճանապարհով, այսինքն` այստեղ էլ ոչ մի մեկնաբանման հարց չկա՝ արդյոք կարող են դիմել, թե՞ ոչ։

- Բացի պատգամավորներից, ովքեր կարող են վիճարկել  ԱԺ գործողությունների իրավաչափությունը։

-Այդ տեսանկյունից հարցը դժվար է դիտարկել։ Ամեն դեպքում դրա վերաբերյալ պրակտիկա չունենք, բայց մյուս կողմից, եթե դիտարկում ենք այնպես, որ կարող ենք սահմանադրական օղակի պահանջները խախտելով՝ գործընթաց իրականացնել և ասել նախադեպ ենք ստեղծում, միգուցե արտախորհրդարանական կամ այլ ուժերն էլ կարող են նման ճանապարհ որդեգրել և իրենք էլ նախադեպ ստեղծեն։ Ամեն դեպքում այստեղ մեծ է ՀՀ նախագահի դերը, որն ունի ՍԴ դիմելու ամենաուղղակի պարտականություն։ Սա աներկբա է, այստեղ երկրորդ կարծիք գոյություն չունի։

-Նախագիծն այսինքն պե՞տք է ուղարկվի նախագահին, եթե անգամ վերջինս ստորագրի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով իրեն այլևս վերապահված չի լինելու ստորագրել սահմանադրական փոփոխությունների նախագծերը։

-Փաստ է, որ երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, չնայած սահմանադրական պահանջների խախտման, ամեն դեպքում այդ պահին գործում է ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասը, որտեղ ԱԺ նախագահը պարտավոր է սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկել ՀՀ նախագահին։ Թե դրանից հետո ԱԺ-ն ընդունում է նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծ, որը դեռ ոչ մի իրավական հետևանք իրենից չի ենթադրում, որովհետև ՀՀ նախագահն այն չի ստորագրել, այդ պայմաններում բնականաբար պետք է ուղարկեն ՀՀ նախագահին։ ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահն ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմից գործընկերներ են հուշել, որ այս փոփոխությունը կատարվի։ Ես Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով ՀՀ նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի միջև միմյանց հուշումներ տալու գործիքակազմ կամ իրավական ընթացակարգ չեմ տեսել։ Հետևաբար՝ ամեն դեպքում առաջնորդվում եմ այն կանխավարկածով, որ դա հնարավոր չէ տեղի ունենա։ Եթե նման բան տեղի է ունեցել, այսինքն` ՀՀ նախագահն օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հուշումներ է տրամադրում, սա իսկապես բավականին մտահոգիչ երևույթ է, որովհետև նման բան նախատեսված չէ։ ՀՀ նախագահը չի կարող նման համագործակցության մեջ մտնել։ Բնականաբար նախագահը կարող է վիճարկել սա ՍԴ։ Ավելին ասեմ, ՀՀ նախագահի 129-րդ հոդվածով նախատեսված լիազորություններից էր բխում ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասում տեղ գտած կարգավորումը։ Պատահական չէ, որ դա այդտեղ տեղ էր գտել, տրամաբանություն ուներ։ Ինքնին լիազորությունից հրաժարվելն այն պարագայում, երբ դա Սահմանադրությամբ է նախատեսված, չի կարող տեղի ունենալ։ Չէ՞ որ լիազորությունը բարի կամքի դրսևորում չէ։ Լիազորությունը պարտականություն է։

-Այդ դեպքում, երբ պնդում եք, որ այս նախագիծն իրավական ուժ չունի, գործնականում դրա կիրառումն ինչպե՞ս է լինելու։ Այսինքն ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան և եթե պնդում եք, որ սա հակասահմանադրական է, ստացվում է՝ նրանք է՞լ են ոչ իրավական գործընթացում ներգրավվում։

-Կարող եմ մի բան ասել, որ ՍԴ-ի 8 դատավորներն իրենց մասնագիտական, սահմանադրաիրավական տիրույթում իրենց գիտելիքները խոսում են այնքանով, թե ՍԴ ինչպիսի որոշումներ ունենք։ Իհարկե, այն իրավիճակը, որում հիմա հայտնվել են ՍԴ դատավորները, շատ բարդ է բնութագրել բոլոր ասպեկտներից՝ թե՛ մարդկային, թե՛ այսպիսի հակաիրավական գործընթացների։ Իհարկե, չեմ կարող ասել՝ որն է այս իրավիճակում ճիշտ լուծումը, բայց առնվազն պետք է հաշվի առնվի այն, որ այս գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է և այդ պայմաններում դրա իրավական հետևանքներն ընդունելը, չգիտեմ իհարկե։ Մյուս կողմից հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է։ Բայց ես կրկին կգամ այն վիճակին, որ պատկերացրեք եթե քննիչն իր որոշմամբ կալանավորման որոշում է կայացնում, ոստիկանները կապահովե՞ն այդ որոշման կատարումը։ Ինձ թվում է՝ կլինեն ոստիկաններ, որոնք կասեն՝ իհարկե ոչ։

-Նկատի ունեք հնարավոր է լինե՞ն ՍԴ դատավորներ, որ հրաժարական չտա՞ն։

-Դժվարանում եմ ինձ համար չափազանց հեղինակավոր նման մարդկանց փոխարեն պատասխան տալ, բայց մեծ հույս ունեմ, որ ի վերջո այս ոչ իրավական, հակասահմանադրական գործընթացին զսպելու կգա իրավական գործընթաց՝ հանձինս այս դրույթների, այս գործընթացի մեջ։

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:43 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ն հստակ պատասխանել է, որ, եթե արարքը խստացնող է, չի կարող ունենալ հետադարձ ուժ.Վարդևանյան
16:14 26/04/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում. Արամ Վարդևանյան
19:12 17/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատությունն արձակուրդ է գնացել. դատավորի աշխատակազմը լիազորված չի եղել օրվա ընթացքում տեղեկություն տալ փաստաբանին՝ նիստի մասին
21:25 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավորը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր կալանավորված անձի կյանքի և առողջության համար.Վարդևանյան
20:45 30/03/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում.փաստաբան
20:21 03/03/2020  |  ԼՐԱՀՈՍԹող գործը մակագրվի դատավորին, ինտենսիվ կանցնենք ավելի հետաքրքիր ռեժիմի. Վարդևանյան
19:12 05/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանի պաշտպանը ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազություն
15:19 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվում են նույն դատավորին
21:38 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանի գործով կրկին նախաքննության ավարտ է հայտարարվել
13:17 28/01/2020  |  Վարչական իրավունքԴատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության

Արխիվ

[]