Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Տավուշի 5 գյուղերի բնակիչները մինչեւ լուսաբաց փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ. Վատթարացնող նորմը չի կարող հետադարձ ուժ ունենալ. Ալեքսանյան 06/22/2020   17:31  |  Հարցազրույց

ԱԺ-ում քննարկվող սահմանադրական փոփոխությունները հասահմանադրական են եւ ընդունվելու դեպքում անգամ չեն կարող հետադարձ ուժ ունենալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանի հետ զրուցել ենք ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների, իշխող ուժի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին։

-Պարոն Ալեքսանյան, Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի որոշակիության վերաբերյալ խորհդրատվական կարծիքը: Ձեր գնահատականը:

-Վենետիկի հանձնաժողովը փաստացի ասաց այն,ինչ մենք ասում էինք ուղիղ 2 տարի: Մենք ի սկզբանե պնդում էինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության խիստ ցածր աստիճան և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականություն: Դա պայմանավորված է նրանով,որ նշված հանցակազմի մեջ օգտագործվող «նորմի վերացում և դրա իրավական համակարգում դադարեցում» դրույթը պարզ չէ, անորոշ է:Արդյոք նորմի վերացում հասկացությունը կարող է նույնացվել օրինակ նորմի խախտման հասկացության հետ:Քանի դեռ այդ հարցի պատասխանը տրված չէ,մենք չենք կարող խոսել այդ հանցակազմի որոշակիության մասին:Ճիշտ է նորմի վերացում և նորմի խախտում հասկացությունները նույնական չեն, անգամ լեզվաբանական իմաստով և մենք այն կարծիքին ենք,որ նորմի վերացում նշանակում է փաստացի այդ նորմի գոյություն չունենալը,բայց միևնույն է այդ հարցը բաց է և ՍԴ-ն, ունենալով արդեն երկու հեղինակավոր կարծիքներ,պետք է տա պատասխանը:Մի բան հստակ է՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը բավականաչափ պարզ և կանխատեսելի չէ:

-Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է,որ ընդհանրական հոդվածներում սովորաբար առկա է լինում բռնության էլեմենտը,մինչդեռ այս դեպքում պարզ չէ՝ բացակայում է այդ տարրը,թե ոչ:Ինչով է դա կարևոր:

-ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում ,որ դրանում բացակայում է բռնության օբյեկտիվ հատկանիշը:Դա կարևոր է այնքանով,որքանով որ մինչ 2009 թվականը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածը (իշխանության յուրացում) բռնության հատկանիշը առկա է եղել:Դրանով է պայմանավորված,որ մենք պնդում ենք,որ 300.1-րդ հոդվածը ոչ թե նույն 300-րդ հոդվածն է,այլ հակառակը 300.1-րդ հոդվածը հանդես է գալիս արդեն որպես նոր հանցակազմ:Տպավորություն է, որ միայն հոդվածի համարն է փոխվել, բայց դա այդպես չէ: Այդ հանցակազմերը նույնը համարելու համար պետք է նույնը լինի դրանց կոնստրուկցիան, այսինքն՝ պետք է նույնը լինեն դիսպոզիցիան,հիպոթեզը,սանկցիան,մինչդեռ համընկնում են միայն սանկցիաները ,ինչը բավարար չէ արձանագրելու,որ այդ արարքները նույնն են:

-Պարոն Ալեքսանյան, անդրադառնանք մայիսի 29-ին հրապարակված ՄԻԵԴ կարծիքին։ Դրանք կարծես թե տարբերվում են, օրինակ՝ գլխավոր դատախազի պնդմամբ իրավական որոշակիության և հետադարձ ուժի առումով որևէ խնդիր չկա:Ինչպես կմեկնաբանեք դուք:

-ՄԻԵԴ-ը նույնպես արձանագրել է,որ 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության խնդիր , թեև դրա մասին ուղիղ չի ասել, սակայն ՄԻԵԴ-ը գտել է, որ բոլոր այն հանցակազմերը, որոնք հղում են տալիս բլանկետային նորմերին, պետք է լինեն որոշակի և կանխատեսելի: Տվյալ դեպքում ես դա ուղղակի համարում եմ անուղղակի ձևով 300.1-րդ հոդվածի անորոշության փաստի ընդունում:

-Թեև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները խորհրդատվական բնույթ ունեն, այդուհանդերձ ինչ ազդեցություն կունենան գործի քննության համար:

-Չպետք է մոռանալ, որ այդ կարծիքները շատ հեղինակավոր են,թեև այո,դրանք պարտադրող չեն,բայց միևնույն է ՍԴ-ն չի կարող դրանք անտեսել և որոշակի չափով նաև չառաջնորդվել դրանցով ,հետևաբար այն կարող է որոշիչ լինել ՍԴ-ի համար:

-Արդյոք խորհրդատվական կարծիքում նշված դիտարկումները բավարար կհամարվեն ՍԴ-ի կողմից՝ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու համար:

-Ինչպես նշեցի՝ՍԴ-ն ստիպված է լինելու հաշվի նստել այդ կարծիքների հետ,և կարծում եմ մեծ է հավանականությունը, որ ՍԴ-ն այն կճանաչի Սահմանադրությանը հակասող: Այդ դեպքում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված է լինելու 300.1-րդ հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնել և վարույթը կարճել:

-Պարոն Ալեքսանյան, ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից խորհրդատվական կարծիքներն ստանալուն զուգահեռ իշխող ուժն ԱԺ արտահերթ նիստում քննարկման առարկա դարձրեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են դադարեցնել ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները: Խորհրդատվական կարծիքները ստանալուց անմիջապես հետո նման նախագծով հանդես գալն ինքնին ճնշման նոր ալիք չէ ՍԴ-ի նկատմամբ:

- Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ:Այն իրավական տեսանկյունից չափազանց խոցելի է: Այս նախագիծը հակազդում է կարևոր սկզբունքների ,օրինակ՝ եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատավորների պաշտոնավարման ժամկետը կրճատվել է,դա չի կարող ունենալ հետադարձ ուժ:ՀՀ Սահմանադրության և իրավունքի սկզբունք է ,որ վատթարացնող օրենքները չունեն հետադարձ ուժ,և այդ սկզբունքի որևէ բացառություն որևէ երկրի իրավական համակարգը չի թույլատրում,ուստի այս սկզբունքը հաղթահաևված չէ:Հնարավոր չէ բացատրել,որ այն դատավորը, որը նշանակվել է մինչև կենսաթոշակային տարիքը պաշտոնավարելու սպասումով, ինչպես կարող է հետագա փոփոխությունների արդյունքում վատթարացված կարգավորումների հետևանքները կրել:

-Միտում չե՞ք տեսնում ՝ հենց խորհրդատվական կարծիքները ստանալուց անմիջապես հետո այդ նախագծի շրջանառության մեջ դնելու հարցում։ Չմոռանանք նաև արտակարգ դրությունը, որի պայմաններում սահմանափակված է քաղաքացիների ամենահիմնարար իրավունքներից մեկը։

-Միտում անշուշտ առկա է :Փաստացի իշխանությունը նման ձևով ցանկանում է համալրել ՍԴ կազմը իրենց համար ցանկալի դատավորներով, ինչու ոչ նաև ՍԴ-ն վերահսկելու համար, ինչն այս պահին իրենց չի հաջողվում:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:48 30/04/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Խազիկյանին առաջադրված մեղադրանքը ոչ իրավաչափ է. պաշտպանը պահանջում է վերաորակել մեղադրանքը
14:20 25/02/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԿգա ժամանակը և Դուք անձամբ հռչակելու եք նրանց անմեղությունը․Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին
12:57 18/02/2020  |  ՄեկնաբանությունՓատաբան. Դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը
19:57 10/10/2019  |  Քրեական խրոնիկոնԴատարանն արդարացրել է խուլիգանության մեջ մեղադրվող հինգ երիտասարդներին
17:27 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան
18:49 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը
19:15 21/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան
14:11 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան
19:59 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան
13:05 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]