Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   00:49 Չարեքթար գյուղի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը 11/28/2020   00:03 Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու. Արթուր Գրիգորյան 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   23:33 Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել. Ոսկանյան 11/27/2020   23:12 Իրանական լրատվամիջոցները բացահայտել են ֆիզիկոս-միջուկագետի սպանության մանրամասները 11/27/2020   22:48 Մեզ չի՛ կարող ղեկավարել ալիևի կոշիկները ամեն օր համբուրող մարդը. Ռուբեն Մելիքյանը վաղը կմասնակցի Կինո Մոսկվայի դիմաց կայանալիք հավաքին 11/27/2020   22:31 Հայաստանի վարչապետը ոգևորվում է այն փաստից, որ դեռևս վռնդված չէ. Արա Զոհրաբյան 11/27/2020   22:21 ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից գերիների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր 11/27/2020   22:06 Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան 11/27/2020   21:55 Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան 11/27/2020   21:46 Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ 11/27/2020   21:24 Ամեն դպրոցում ողջ ճշմարտությունը մատուցելու անհրաժեշտությունը դառնում ա ուղակի հրամայական. Թեհմինե Ենոքյան 11/27/2020   21:06 ԿԽՄԿ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին տեղեկություն են տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին 11/27/2020   20:58 Նիկոլ Փաշինյանն իր արարողակարգի պետին գործուղել է Ռուսաստան՝ իր այցը կազմակերպելու համար 11/27/2020   20:50 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին 11/27/2020   20:40 Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան 11/27/2020   20:29 Սոթքի դեպքերով Ալիևն անուղղակի ստորացնում է Փաշինյանին, ցույց է տալիս, որ երբ իր զորքն ուզի կմտնի դուրս կգա ՀՀ տարածք. քաղտեխնոլոգ 11/27/2020   20:22 Ադրբեջանն անգամ համաձայնություն է տվել, որ մարդիկ մտնեն գործ անեն, հիմա էլ Կարմիր խաչն է ձգձգում. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   20:17 Ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք վերահսկել հայկական մնացած Արցախի հատվածում ադրբեջանցիների տեղաշարժերն ու կանխել հայության հանդեպ ուժի կիրառման դեպքերը. Արցախի նախկին ԱԳ նախարար 11/27/2020   20:06 Փաշինյանը կամ ստիպված կլինի հրաժարական տալ, կամ էլ Ազգային ժողովը ուղղակի կվռնդի նրան. Արսեն Բաբայան 11/27/2020   20:00 Այդ հայտարարությունը ցինիզմի գագաթնակետն է. Արա Սաղաթելյան 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   19:42 ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ 11/27/2020   19:33 Տավուշի գյուղերի մասին փաստաթղթում որևէ բան չկա. Տավուշի մարզպետ 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/27/2020   19:28 Որևէ մեկը պատերազմ չի ուզում. Արա Սաղաթելյան 11/27/2020   19:17 Վարչապետը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ 11/27/2020   19:14 Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը 11/27/2020   19:12 Բանակը կպաշտպանի Սոթքի հանքի աշխատողների անվտանգությունը. Թագուհի Թովմասյան 11/27/2020   19:10 Խնդրեցին երկու օր սպասել. ամեն ինչ գնում էր նրան, թե շնորհակալ եղեք՝ ձեր երեխաները ողջ են. Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպման մասին 11/27/2020   19:06 ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները 11/27/2020   19:02 Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին 11/27/2020   19:00 Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը եւ վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը 11/27/2020   18:52 Երբ դու խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին. Արա Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին 11/27/2020   18:42 Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար 11/27/2020   18:42 Ադրբեջանական կողմը կարող է և արդեն մեծ վնաս է հասցնում Սոթքի հանքի շահագործմանը. տնտեսագետ 11/27/2020   18:37 Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը 11/27/2020   18:34 Այս վարչակազմի օր առաջ հեռացումն կնվազեցնի մեր երկրին սպառնացող արհավիրքը. Արա Սաղաթելյան 11/27/2020   18:31 Արձակման հրամանները կտաք, վայն եկելա ձեզ տարել՝ մեկդ մեր դուռը ծեծել երեխայա ուզել. Պատշաճ պայմանները կստեղծես՝ երեխեքին կտանք ձեզ. Զինծառայողի հարազատ 11/27/2020   18:13 Եթե փրկում ես զինվորին, ինչո՞ւ դուրս չես բերում Արցախից. տղաները քնում են բետոնին, առանց դեղորայք՝ 60 օր ուտում միայն պահածո. Զինվորի մայր 11/27/2020   18:10 «Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր 11/27/2020   18:10 Քիչ առաջ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   17:55 Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է.Ղազինյան 11/27/2020   17:54 Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ 11/27/2020   17:41 Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին 11/27/2020   17:37 Վարչապետը պաշտպանվելու համար ոստիկաններ է շարել, բա դու էն մարդը չէիր, որ գալիս խոսում էիր, թասիբ ունեցեք. Ժամկետային զինծառայողի հարազատ 11/27/2020   17:35 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/27/2020   17:34 Ռազմամթերք և պայթուցիկ սարքեր են Արցախից բերել Հայաստան. հարուցվել է քրեական գործ 11/27/2020   17:20 Սոթքում մեծ թվով հայ զինվորականներն էին լուռ կանգնած, 1,5 կմ հեռավորության վրա ադրբեջանական դրոշն էր. Զոհրաբյան
11/26/2020   13:51 Անհապաղ Հայաստանին տրամադրել Սևրի պայմանագրով նախատեսված Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները. Կարեն Արայանն առաջարկում է ֆլեշմոբ սկսել 11/26/2020   19:53 Միացյալ Թագավորությունից ժամանած խմբին է փոխանցվելՀայաստանում հիվանդանոցների համակարգման գործառույթը. Արժանապատիվ բուժաշխատողների միությունն անհանգստացած է 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/26/2020   17:36 Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․ Կարեն Հովհաննիսյան 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/26/2020   20:36 Քարվաճառում սահմանի դարպասը կտեղափոխվի, նոր սահման է գծվել՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ. Թագուհի Թովմասյան 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/26/2020   20:39 «Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   16:06 Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան 11/26/2020   09:56 Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը «Ժողովուրդ»

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնատար անձանց առնչվող գործերով քննությունը ԱԱԾ-ին հանձնարարելն անօրինական է. Հովսեփ Սարգսյան 06/22/2020   18:13  |  Վերլուծություններ

 

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քննչական ենթակայության խախտումները կրում են համակարգային բնույթ, որը էական նշանակություն ունի համակարգված կոռուպցիայի դեմ պայքարում հետաքննության և նախաքննության օրինականության, քրեական գործերով մարդու իրավունքների և ազատությունների, արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների ու անմեղության կանխավարկածի պահպանման հարցերում:

Գործնականում, մեծամասամբ վերոհիշյալ հատուկ սուբյեկտների վերաբերյալ քրեական գործերը որպես կանոն քննվում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում (նախկինում` քննչական վարչություն), որը հիմնականում պայմանավորված է լինում մինչև քրեական գործի հարուցումը ԱԱԾ առանձին ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով (դրանց օրինաչափությունը և իրավաչափությունը քննարկման այլ թեմա է):

Քրեական գործերի քննչական ենթակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի պարզ մեկնաբանությամբ ակնհայտ է, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը բացառապես կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Նշված բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրություները ցույց են տալիս, որ այդպիսի քրեական գործերի ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննության կատարման քննչական ենթակայության ակնհայտ խախտումը այսպես ասած «օրինականացնելու» համար, ՀՀ գլխավոր դատախազը կամ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իրավական հիմնավորմամբ, գործի նախաքննության կատարումը հանձնարարում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչները հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի գրությամբ տրված ցուցումը` քրեական գործի մինչդատական վարույթով պայմանավորված քրեական դատավարական ընթացակարգով ամբողջ ծավալով իրականացնում ու կատարում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ընդունում են անհրաժեշտ դատավարական որոշումներ` վերոհիշյալ հատուկ սուբյեկտների նկատմամբ իրականացնելով քրեական հետապնդում:

Փաստորեն, գործնականում քրեական գործ(եր)ի ամբողջ մինչդատական վարույթով պայմանավորված քրեական դատավարական ընթացակարգը իրականացվում և կատարվում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից, այսինքն այնպիսի պաշտոնատար անձանց կողմից, որոնք օրենքի ուժով այդ քրեական գործ(եր)ով քրեական դատավարություն իրականացնելու իրավունք չունեն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 190-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի համադրված ու համակարգված վերլուծությունից հետևում է, որ ընդհանրապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայության հարցը որոշելիս մինչդատական վարույթում դատախազին վերապահված լիազորությունները, միանգամայն օբյեկտիվորեն բխում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այդ հարցում սահմանված դատախազի բացառիկ լիազորությունից:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված է, որ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը իր բացառիկ լիազորության սահմաններում, օրինակ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման դեպքում, քրեական գործի քննչական ենթակայության հարցը որոշում է դատախազը: Սակայն նույն հոդվածի 10-րդ մասի արդեն երկրորդ պարբերությամբ, օրենքով` ըստ հատուկ սուբյեկտների սահմանափակվել կամ, որ նույն է բացառություն է արվել դատախազի հիշյալ բացառիկ լիազորությունից, սահմանելով, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները: Ընդ որում նույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությունում ըստ էության հստակ, կատեգորիկ է սահմանված քննչական ենթակայությունը որոշելու հարցում դատախազի մինչդատական վարույթում բացառիկ լիազորությունների սահմանափակումները:

Օրենսդիրը դատախազի վերոհիշյալ բացառիկ լիազորությունից իմպերատիվ առնվազն երկու բացառություն է նախատեսել`

առաջինը` նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 154.2, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները,

երկրորդը՝ նախաքննությունը հատուկ քննչական ծառայության ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված մինչդատական վարույթում դատախազի բացառիկ լիազորությունը բլանկետային է` հղում է կատարվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով (իրավական ակտի հատուկ մասի) սահմանված քննչական ենթակայության հարցի իրավակարգավորման ընթացքում դատախազի կոնկրետ լիազորություններին, հետևաբար, վերոգրյալով հանդերձ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված երկու հոդվածների միջև հակասություն առկա չէ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի համաձայն` «1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործի վարույթը, այն է՝ քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»:

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի մինչդատական վարույթը` նախաքննությունը օրինականության սահմանադրական սկզբունքի խախտմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելով, ըստ էության առաջացնում է իրավական հետևանքներ, այսինքն թույլ են տրվում դատավարական և նյութական իրավունքի այնպիսի հիմնարար, անդառնալի խախտումներ, որոնց արդյունքում ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ մինչդատական վարույթից սկսած մինչև դատական վարույթ ակնհայտ անօրինական և ապօրինի իրականացվում է քրեական վարույթ և քրեական հետապնդում, ինչով էականորեն խախտվել են նրանց օրենքով երաշխավորված սահմանադրական իրավունքներն և ազատությունները:

Այդ խախտումներն էական են, քանի որ դրանք առնչվում են նշված պաշտոնատար անձանց դեմ մեղադրանքի գործով քննությանը, մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների ողջ զանգվածին, և որպես այդպիսին խախտումներն անդառնալի ու անվերականգնելի հետևանք են ունենում քրեական գործով քննության օրինականության, հետևաբար՝ նաև արդարացիության վրա։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ապացույցների ընդունելիության առումով օրենսդիրը հաշվի է առնում, առաջին`ապացույցների ստացման, ամրագրման օրինականությունը, որը սահմանադրական սկզբունք է և երկրորդ` խախտման էական բնույթը։

Եթե առաջինի դեպքում դեռ հնարավոր չէ պնդել, որ խախտումն ինքնին ազդել է քրեական դատավարության՝ իր ամբողջության մեջ արդարացիության վրա, ապա երկրորդ պայմանի հիմքում հենց դրված է այն գաղափարը, որ էական քրեադատավարական խախտման դեպքում ինքնաբերաբար խախտվում է նաև անձի դեմ քրեական մեղադրանքը որոշելիս իրականացված գործով ողջ քննության արդարացիությունը՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիմքով։

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերի մինչդատական վարույթի ընթացքում և նրանց մեղադրանքների հիմքում ըստ էության դրվում են այնպիսի փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք ձեռք են բերվել նշված քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի` ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի կողմից, որպիսի պարագայում ձեռք բերված  փաստական տվյալներն ու ապացույցները քրեադատավարական ընթացակարգով  թույլատրելի չեն:

ՀՀ քրեական դատավարությունում արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների թույլատրելիության հարցին ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք հայտնի նախադեպային որոշումներում։

Որպես ընդհանուր պայման, ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է ապացույցների ձեռք բերման, ամրագրման և քրեական գործում ներառելու օրինականության սկզբունքը, որը իրավունքի գերակայության նախապայման է։

Մարդու իրավունքների հռչակագրում սահմանվում է, որ մարդու իրավունքի ապահովման միակ եղանակը օրենքի գերակայությունն է։

ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային մի շարք որոշումներում նշել է, որ ապացույցների ստացումը, ամրագրումը և կցումը պետք է կատարվեն բացառապես քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Օրինականության սկզբունքի առումով, ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին, որի էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը, որը ենթադրում է, որ իթիվս այլոց ապացույցները պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածից և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած հիշյալ իրավական դիրքորոշումներից հստակ է, որ ապացույցների թույլատրելիության չափանիշներից է հատկապես «լիազորված սուբյեկտի» չափանիշը, այն է, թե արդյոք համապատասխան քննչական գործողություն կատարել և ապացույցը ձեռք է բերել այն անձը, ով օժտված է համապատասխան գործողությունը կատարելու և ապացույցը ձեռք բերելու լիազորությամբ:

Ըստ այդմ` ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը պետք է կատարվի ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, այսինքն գործով քննչական և դատական գործողություններ կատարելու և ապացույցներ ձեռք բերելու լիազորություն ունեցող անձի կողմից, հետևաբար, այդ մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից իրենց վարույթում գտնվող կամ իրենց հանձնարարված քրեական գործով վարույթի ընթացքում կատարված քննչական և դատական գործողությունները ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները «լիազորված սուբյեկտի» չափանիշի տեսանկյունից իրավաչափ և թույլատրելի կլինեն:

Քրեական գործի հարուցման պահից մինչև գործով վարույթի այն ավարտելը` մինչդատական վարույթի փուլում կատարված քննչական կամ դատավարական գործողությունները, այդ թվում ընդունված դատավարական որոշումները կհամարվեն իրավաչափ, իսկ դրա արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն ու ապացույցները թույլատրելի «լիազորված սուբյեկտի» չափանիշի տեսանկյունից, եթե օրենքով սահմանված կարգով այդպիսիք ձեռք բերված լինեն ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, իսկ հակառակ դեպքում դրանք իրավական ուժ չունեն, այսինքն՝ անթույլատրելի են` անկախ դրանց ապացուցողական նշանակությունից և արժեքից:

Անդրադառնալով ԱԱԾ-ի, որպես ոչ լիազորված սուբյեկտի մասին վերը նշված պնդումներին, ի հավելումն ներկայացնում եմ, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումը և քրեական գործով քննությունը բացառապես ՀՔԾ-ի իրավասությունը սահմանելու մասին օրենսդրի պահանջը բխում է վարույթն իրականացնող քննչական մարմնի ինստիտուցիոնալ անկախության և դատավարական ինքնուրույնության անհրաժեշտությունից։

Դա է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 10-րդ մասի 19.05.2014 թվականի ՀՕ-28-Ն օրենքով կատարված փոփոխությունը օրենսդրի կողմից, որով սահմանվեց, ի տարբերություն նախկին իրավակարգավորմանը, որ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշելու դատախազի լիազորությունը բացառության կարգով չի գործում, inter alia, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա և որ այդ սուբյեկտների առնչությամբ քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները։

ՀՀ կառավարությունը, որպես ՀՕ-28-Ն օրենքի օրենսդրական նախաձեռնության հեղինակ, որպես նշված իրավակարգավորման հիմնավորում վկայակոչել է քննչական մարմնի ինստիտուցիոնալ անկախությունը և դատավարական ինքնուրույնությունը, իսկ որպես նպատակն մատնանշել է քննչական մարմինների անկախության ամրապնդումը և քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացումը։

Նմանապես՝ եթե քննչական մարմինը, տվյալ դեպքում ԱԱԾ-ի քննչական մարմինը անկախության խնդիր չունենար, և եթե դա չազդեր քրեական գործերով քննության արդյունավետության վրա, ՀՀ կառավարությունը չէր նախաձեռնի օրենքի փոփոխությունը և Օրենսդիրն էլ չէր վավերացնի այդ փոփոխությունը։

Հատկանշական է, որ օրենսդրական վերը նշված փոփոխությունը կատարվել է առանձին, միացյալ քննչական մարմին՝ Քննչական կոմիտե ստեղծելու օրենսդրական ընդհանուր բարեփոխման փաթեթի ներքո, որի պայմաններում Քննչական կոմիտեն ստեղծվեց ՀՀ կառավարության կազմից դուրս՝ ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, մինչդեռ ԱԱԾ-ն եղել է և շարունակում է մնալ ՀՀ կառավարության կազմում։

Այսպիսով, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերի քննությունը ԱԱԾ-ին հանձնարարելու ՀՀ գլխավոր դատախազի կամ այլ դատախազի ցուցումը կամ հանձնարարությունը ոչ միայն անօրինական է, այլ նաև հակասում է 2014 թվականին կատարված ծավալուն իրավական բարեփոխման նպատակին ու առարկային:

2014 թվականին ՀՕ-28-Ն օրենքի ընդունումով Օրենսդիրը արդեն հաստատել է իր մոտեցումը առ այն, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերագրվող հանցագործությունների քննության առումով ԱԱԾ-ն չի կարող հանդիսանալ անաչառ, անկախ մարմին` ո՛չ ինստիտուցիոնալ, և ո՛չ էլ դատավարության իմաստով, և այդ պատճառով էլ ընդունվեց 190-րդ հոդվածի 10-րդ կետի բացառությունը։ Նշված օրենսդրական բարեփոխումը բխում է միջազգային իրավունքում զարգացող այն մոտեցումից, ըստ որի ազգային անվտանգության մարմինները, որոնց հիմնական գործառույթը հետախուզական և հակահետախուզական գործունեությունն է և այդ պատճառով այդ մարմինների գործունեության հիմնական բնույթը գաղտնիությունն է, խուսափում են գործել հանրայնության սկզբունքով, և այդ պատճառով նման մարմինները չպետք է իրականացնեն քրեական հետապնդում և քրեական գործերով նախաքննություն, որոնք հանրային իրավունքով կարգավորվող ոլորտներ են։

Հանրայնության սկզբունքը, փաստորեն, կիրառելի չէ ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող նախաքննության նկատմամբ, իսկ գաղտնիության պայմաններում նախաքննության իրականացումը հակասում է հանրային իրավունքի սկզբունքին, հետևաբար նաև արդար դատավարության հիմնարար իրավունքի առարկային ու նպատակին և, ընդհանրապես, ժողավրդավարական հասարակարգում պետական մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության սկզբունքին։

Ժամանակակից ժողովրդավարական չափանիշները պահանջում են էապես տարանջատել հանրային իրավունքի ուժով իրականացվող քրեական հետապնդումը հետախուզական/հակահետախուզական գործունեությունից։

Ընդ որում, տարանջատումը պետք է լինի և՛ ինստիտուցիոնալ, և՛ գործառնական, և նման տարանջատման նպատակը ոչ միայն կայանում է հանրային վերահսկողության իրականացման հնարավորությունը, ինչպես նշվեց վերևում, այլ նաև քրեական հետապնդման մարմինների (քննիչների, դատախազների) անկախությունը ազգային անվտանգության մարմիններից, այդ մարմինների ներգործության բացառումը ավանդական քրեական հետապնդման մարմինների նկատմամբ։

Վերը նշվածի մասին բացմիցս նշվել է Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների, մասնավորապես՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տարբեր փաստաթղթերում, որոնք վերաբերում են հետախուզական/հակահետախուզական, անվտանգության մարմինների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության թեմային։

Եթե ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց առաջադրված քրեական մեղադրանքի հարցը որոշելու նպատակով շարունակի օգտագործել մեղադրանքի հիմքում ընկած մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, ապա ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-ր մասի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորումներով կհանգեցնի նրա դեմ իրականացվող արդար դատաքննության իրավունքի խաթարմանը, քանի որ անօրինական եղանակով ստացված ապացույցների զանգվածը չափազանց մեծ է, ծավալուն ու կազմում է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ողջ ծավալը, որպիսի պայմաններում կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը:

Այսպիսով, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերով ներկայացված քննչական ենթակայության խախտման պայմաններում ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ ու 63-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  190-րդ հոդվածի, 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ կետի խախտումների հիմնավորումներով ձեռք բերված փաստական տվյալներն և ապացույցները, ինչպես նաև դատավարական որոշումները օրենքի և իրավունքի ուժով ակնհայտորեն անթույլատրելի են և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:


Հովսեփ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան    

                                               

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]