ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց միջնորդությունը 06/21/2020 16:08 | ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով որպես շինծու, ավելին՝ Ծառուկյանը վստահեցնում է, թե նախկինում որևէ մեկը չի կալանավորվել ընտրակաշառքի համար: Ինչ վերաբերում է խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերին, ապա առաջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը չէր հասցրել ծանոթանալ մոտ 150 էջից բաղկացած նյութերին և խնդրել էր հետաձգել նիստը՝ ժամանակ տրամադրելով նյութերին ծանոթանալու: Այնուհետև՝ պաշտպանական կողմը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, ինչը մերժվել է դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։ Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Հունիսի 14-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն 87 կողմ ձայնով կողմ է քվեարկել՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել։
Նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում էր արդեն մեղադրյալի իրավունքներով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։Նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում երեքից հինգ տարի ժամկետով:
Դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է շուրջ 172 մլն դրամի ընտրակաշառքի բաժանում միայն Գեղարքունիքի մարզում։ «Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ընդ որում՝ ըստ գլխավոր դատախազի, այս տվյալները ձեռք են բերվել 4 ամիս առաջ, բայց մեղադրանք առաջադրվում է հիմա։Նկատենք, որ հունիսի 14-ին, երբ Գ.Ծառուկյանի տանը ԱԱԾ-ն կատարում էր խուզարկություն, տարածվեց մի քանի տարբեր հաղորդագրություն՝ 2-3 տարբեր քրեական գործերով Գ.Ծառուկյանի հնարավոր առնչության վերաբերյալ, թեեւ այդ պահին նա դեռ ուներ պատգամավորական անձեռնմխելիություն, իսկ հունիսի 16-ին պարզվեց, որ միայն մեկ քրեական գործով է նրան մեղադրանք առաջադրվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 16:42 Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
- 09/30/2023 12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան
- 09/30/2023 12:40 Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)