ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք, ձեր գործողություններով և/կամ անգործությամբ, արդեն դարձել եք Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը. Արտակ Զաքարյան 06/20/2020 15:49 | Մեկնաբանություն
Դուք ի զորու չեք որևէ դրական քայլ անել արտաքին քաղաքականության, առավել ևս նրա խորհրդարանական ուղղության վրա,- իշխանություններին ուղղված նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
« ՀՀ ԱԺ պատգամավորուհի Գայանե Աբրահամյանը, ոգևորվելով Եվրախորհրդարանի հերթական A9-0112/2020 բանաձևով՝ ի նկատի ունենալով ԵՄ գործադիր մարմիններին արվող խորհրդատվությունը, ուրախությամբ նշել է, որ իրենց իզուր ենք մեղադրում, քանի որ իրենք դեռ չեն տապալել Արցախի հարցում ԵՄ քաղաքականությունը։
Հարգելի Գայանե, նախ Եվրախորհրդարանի այս խորհրդատվության տեքստի պրեամբուլայից հստակ երևում է, որ Արցախի հարցում իր դիրքորոշումը Եվրախորհրդարանը բխեցնում է իր իսկ կողմից նախկինում ընդունված փաստաթղթերից (2010թ․, 2013թ․, 2015թ․2017թ․)։
Այդ ձևակերպումների վրա նախկինում շատ մանրակրկիտ ու հետևողական աշխատանքներ են տարվել; Այնքան հիմնավոր, որ առ այսօր Եվրոպական կառույցները հարգանքով են վերաբերում դրանց։
Երկրորդը, ես վստահ եմ, որ դուք, այսինքն այսօրվա խորհրդարանը, ընդհանրապես կապ չունի երեկ ընդունված A9-0112/2020 բանաձևի հետ (https://www.europarl.europa.eu/…/docu…/A-9-2020-0112_EN.html)։ Չեմ զարմանա նույնիսկ, եթե պարզվի, որ դուք այս փաստաթղթի մասին իմացած լինեք պոստ ֆակտում։ Որովհետև, եթե ձեր խորհրդարանական դիվանագիտությունը՝ իր Եվրանեսթ ԽՎ-ով, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովով, ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության կոմիտեով, դրա մասին իմանար նախապես, ապա չէիք անտեսի նրանում տեղ գտած M կետի ձևակերպումները։ Բացի այդ, անուղակի նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի (b r) ենթակետով ձևակերպումը տեղ է գտել «Անվտանգություն, կայունություն, տարածքային ամբողջականությունը և կոնֆլիկտների կարգավորում» վերնագրով ենթաբաժնում։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կասեք նույն ենթավերնագրի (b m) և (b o) ենթակետերի վերաբերյալ։ Սրա պատասխանն ո՞վ է տալու, թե՞ դա ձախողում չէ։ Նմանատիպ ձևակերպումները փաստաթղթերի նախագծերից դուրս բերելու համար, մենք նույնիսկ 2012թ․ Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ լիագումարի նիստում ենք կռիվ տվել ու ամբողջությամբ դուրս բերել դրանք։ Դուք հիմա ու՞մ եք խաբում, կամ ու՞մ աչքերին եք թոզ փչում։ Եվ ընդհանրապես մի մոռացեք, որ «ձեր ցերեկով անցած ճանապարհները մենք գիշերով ենք անցել»։
Հարգելի Գայանե, ինչպես դուք եք նշել ձեր գրառման մեջ, ոչ ոք չի «գուժում» ձեր ձախողումների ու տապալումների մասին, քանի որ հասկացող մարդկանց համար դա ուղակի ակնհայտ է։ Դուք ի զորու չեք որևէ դրական քայլ անել արտաքին քաղաքականության, առավել ևս նրա խորհրդարանական ուղղության վրա։ Դուք, ձեր գործողություններով և/կամ անգործությամբ, արդեն դարձել եք Հայաստանի և Արցախի անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Այսօր ձեր իշխանության պարագայում, ադրբեջանական լոբբիստների ու ադրբեջանի դիվանագիտական-խորհրդարանական կորպուսի համար՝ ծովը ծնկներից է։ Իսկ դուք փորձում եք հայ հասարակության խաբել՝ ուրիշների արածները ձեզ վերագրելով, կամ էլ բուն պրբլեմները մոռացության մատնելով։
Ինչ վերաբերում է Արցախի հարցի և Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշմանն առհասարակ, ապա դեռ մի շտապեք հետևություններ անել։ Դեռ պետք է սպասել Հայաստանի մասին զեկուցող Տրայան Բասեսկու զեկույցի նախագծին և դրա նկատմամբ Եվրախորհրդարանի վերաբերմունքին։ Եթե շարունակեք անգործությունն ու անլուրջ վերաբերմունքը, ապա վստահեցնում եմ ձեզ, որ ստանալու եք խայտառակ վատ զեկույց։ Որովհետև վերջինիս հայտարարությունը արդեն իսկ առաջին ծիծեռնակն էր դրա մասին։ Անիմաստ գլուխ գովելը և ուրիշներին մեղադրելը թողեք ձեր լիդերին։ Դա նրա սիրելի զբաղմունքն է։ Դուք գործ արեք, եթե կարող եք։
p.s.Որպես Եվրանեսթ ԽՎ ակունքներում կանգնած մարդ և նրա կանոնադրության հեղինակներից մեկը, ասեմ ձեզ նաև, որ Եվրանեսթ ԽՎ պարագայում կարևոր են վերջինիս լիագումար նիստի կողմից հաստատված զեկույցները և բանաձևերը։ Օրինակ այնպես, ինչպես 2013թ․, 2015թ․2017թ․ ընդունված բանաձևերում Հայաստանի շահերից բխող ընդգծված ձևակերպումներն էին։ Իսկ ինչ վերաբերում է 2020թ․ Եվրանեսթ ԽՎ բյուրոյի՝ ձեր նշած հայտարարությանը, ապա մի շտապեք այն աննախադեպ որակել՝ հատկապես, որ նրանում չկա Արցախի վերաբերյալ կոնկրետ մատնանշում։ Դրանից ավելի լավ և հստակ հայտարարություն արվել է դեռևս 2017թ․բյուրոյի ուղերձում»,- ֆեյսբուքում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ