Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   19:42 Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել 03/29/2024   19:34 Հայաստանը դեռ երկար ժամանակ կախվածություն կունենա ԵԱՏՄ-ից, հատկապես ՌԴ-ից, Եվրոպան կնախընտրի սեփական արտադրողներին խթանել. Գագիկ Մակարյան 03/29/2024   19:24 Դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին 03/29/2024   19:07 Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի․ shamshyan.com 03/29/2024   18:58 Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա 03/29/2024   18:57 Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին 03/29/2024   18:54 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը 03/29/2024   18:34 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՀՀ քննչական և նոր մեղադրանք են առաջադրել 03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Բիզնեսը չպետք է վերածենք «տնտեսական շիրիմների». Տնտեսագետ 06/20/2020   13:38  |  Հարցազրույց

Մենք չպետք է գնանք նրան, որ բիզնեսը վերածենք տնտեսական շիրիմների, բայց այժմ գնում ենք նրան, որ հնարավոր է՝ բիզնեսների մի մասը վերածվեն տնտեսական շիրիմների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նա գտնում է՝ որքան կառավարությունը շուտ դա նկատի և իր ջանքերը ներդնի, այնքան լավ, սակայն այստեղ շատ կարևոր է գերատեսչությունների դերը։ Նրանք լավ պետք է աշխատեն և կառավարության բեռը թեթևացնեն. «Թե չէ կառավարության ղեկավարը և՛ իրենց փոխարեն մտածում է, և՛ բոլոր բաներն ինքն է հայտարարում, և՛ առողջապահության ոլորտն է անում, և՛ դուխ է տալիս, կոռուպցիայի հետ կապված խնդիրներով զբաղվում, բայց մեկ մարդու համար այդպիսի ունիվերսալությունը դժվար է»,-ասաց Գագիկ Մակարյանը։ 

-Պարոն Մակարյան ի՞նչ վիճակում է տնտեսությունն այժմ։ Մեկ ամսից ավել է, ինչ վերացել են տնտեսական գործունեության սահմանափակումները, այս կարճ ժամանակահատվածում որևէ դրական տեղաշարժ նկատվու՞մ է։

Երբ ապրիլին վերլուծություն կատարեցինք, գործատուները նշել էին, որ մինչև 90 օր է հարկավոր իրենց հնարավորությունները նախկին մակարդակին հասցնելու համար։ Պետք է հաշվի առնենք, որ բիզնեսի էական մասը դեռ չի վերականգնել իր նախկին մակարդակը։ Այսինքն` դեռ ամիս ու կես ենթադրաբար պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ Բնականաբար չենք կարող ասել, որ դա վերջնական է, որովհետև դինամիկան պայմանավորված է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներով։ Բացի այդ՝ եթե հազարավոր մարդիկ հիվանդ են, մեկուսացած և աշխատանքի չեն գնում,  ընկերություններում արտադրողականությունը նվազում է։ Տնտեսական առումով գործատուներն ամեն ինչ փորձում են անել և դա շատ ողջունելի է, որ ուշադրություն չդարձնելով այսքան մեծ խնդիրներին՝ փորձում են կատարել տարբեր պահանջներ։ Իհարկե, շատ վատ վիճակում է տուրիզմը։ Որքան էլ փորձենք ներքին տուրիզմը զարգացնել, կարծում եմ՝ 60-70 տոկոսով լավագույն դեպքում կաշխատի։

-Ներքին տուրիզմը բավարար գումար կբերի՞ ոլորտի համար։

Ներքին տուրիզմը կարող է ուղղակի իր նախկին մակարդակի 60-70 տոկոսի վրա աշխատել։ Շատերն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված կխուսափեն այս կամ այն պանսիոնատ գնալուց։ Պատկերացրեք՝ մարդիկ գնալու են ճաշարաններում, տարածքում քայլելիս բոլորը դիմակներով լինեն,  կարող է չնախընտրեն այդ պայմաններում հանգստանալ։ Այնքան էլ  կոմֆորտ չէ, դրա համար կարծում եմ՝ ներքին տուրիզմը 60-70 տոկոսով կաշխատի։ Եվրոպան տուրիզմի համար շատ մեծ գումարներ է տալիս ընկերություններին, բայց Հայաստանում այդպես չարեցին։ Հայաստանում հակաճգնաժամային միջոցառումներ ներդրեցին և պայմաններ սահմանեցին, ով կարող է թող դիմի, ստանա։  Մենք այդ ճանապարհով գնացինք, դրա համար մեզ մոտ շատ ընկերություններ չկարողացան ստանալ աջակցություն կամ պարզապես չդիմեցին։ Բազմիցս ասացինք, որ տուրիզմի ոլորտին գրանտներ տան։ Մասնավորապես ներգնա տուրիզմի ընկերություններին, որոնք դրսից են տուրիստ բերում պետք էր գրանտներ տալ, որ չոչնչանան և հաջորդ տարի կարողանան նույն հզորությամբ, նույն կարողություններով աշխատել։Եթե ընկերությունները սկսեն, աշխատողներին կրճատել, մյուս տարի գարնանը, երբ տուրիզմն  աշխուժանա, չեն հասցնի ներգնա տուրիզմի ընկերություններ ձևավորել։ Այսինքն՝ ինքնստինքյան եկող տարվա տուրիզմը դատապարտված է վատ վիճակում լինելու, ինչքան էլ վերականգնվի, լավ չի վերականգնվի։

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ասաց, որ այս պահի դրությամբ 12 000 մարդ հարկադիր պարապուրդում է գտնվում։ Ենթադրվում է, որ գործազրկության թիվն ավելի՞ կաճի։

Հարկադիր պարապուրդում գտնվողների թիվը փոքր, մխիթարող է թվում, բայց մեծ վտանգ է պարունակում իր մեջ։ Եթե 90 օր հետո էլ ընկերությունները չկարողանան վերականգնվել, աշխատել 100 տոկոս նախկին վիճակով, փոխարենն աշխատեն  70-80 տոկոս, նշանակում է՝ այդքան մարդ կպակասացնեն։ Այսինքն՝ այդ հարկադիր պարապուրդից հաջորդ քայլը լինելու է գործազրկությունը։ Ապրիլին կատարած մեր վերլուծությունը նաև ցույց է տվել, որ գործատուների 89 տոկոսը պատրաստ է աշխատատեղերը պահպանել և չի ուզում կրճատել, բայց նաև 86 տոկոսը նշել էր, որ փող չունեն աշխատավարձ տալու համար։ Հիմա, եթե այդ 86 տոկոսը շարունակի փող չունենալ, չկարողանա վարկեր վերցնել, փող ստանալ, պետության կողմից աջակցություն ստանալ, այդ 86 տոկոսի մեծ մասը կգնա այդ ճանապարհով։

-Մեծ թվով մարդկանց աշխատանքով ապահովելու կոնտեքստում քննարկվում են նաև շինարարական մեծածավալ աշխատանքները, կառավարության նիստերի ժամանակ էլ անդրադարձ են կատարվում կրթական, մշակութային օջախների վերակառուցման, վերանորոգման աշխատանքները սկսելուն, սակայն ենթադրվում է՝ դրանք աշնանից են սկսվելու։ Որքանո՞վ արդյունավետ կլինեն այդ ժամանակ։

-Պետք է կարողանալ այժմ սկսել այդ աշխատանքները։ Տարեվերջին սկսելն այդքան արդյունավետ չի լինի։ Բացի այդ մարզերում եղանակային խնդիրներ էլ կառաջանան։ Սեպտեմբեր-հոկտեմբերի վերջն արդեն որոշ մարզերում համարյա ձմեռ է, ցուրտ է և շինարարական աշխատանք սկսելու համար այդքան էլ արդյունավետ չէ։ Այսինքն՝ հարկավոր է հաշվի առնել նաև եղանակը։ Իմ կարծիքով՝ պետությունն այժմ պետք է սկսի այդ աշխատանքները և հնարավորինս մեծ ծավալի, ոչ միայն դպրոց, հոսպիտալ կառուցել կամ վերակառուցելը ու մի քանի ճանապարհներ, այլ ավելի շատ բազմաբնակարան շենքերի կառուցումներ, ընդ որում նաև համայնքներում։ Քաղաքապետարանները կարող են այդպիսի գործեր ստանձնել իրենց բյուջեների հաշվին։ Օրինակ Երևանի քաղաքապետարանը շատ մեծ դերակատարություն կարող է ունենալ, եթե օրինակ 20-25 շենքի համաֆինանսավորում իրականացնի մասնավորի հետ, թույլտվություններն արագ ձևակերպի ու հնարավորություն տա կառուցելու։ Շինարարական աշխատանքները միայն ճանապարհներն ու ասֆալտը չեն։ Բազմապրոֆիլ խնդիրներ պետք է իրականացվեն, բայց տեսնում ենք, որ համայնքները գաղափարների առումով պասիվ են, պետական գնումները դեռ գտնվում են հետ մղված վիճակում։ Արագության, մտածելակերպի խնդիր կա։ Մեզ մոտ հիմա ռեսուրսները ժամանակի առումով այլ խնդիրների վրա են ծախսվում։ Ներքին իրավիճակում էլ  է պետք հաշտ մթնոլորտ ձևավորել։ Այս բոլոր խնդիրներն արդարացված կլինեն և կառավարությանը չեն քննադատի, եթե տնտեսական զարգացմանը զուգահեռ կարևոր խնդիրները լուծվեն, բայց դրանք դանդաղ են արվում և միևնույն ժամանակ տարբեր բիզնեսներ հարվածի տակ են դրվում, իսկ իրենք տնտեսության մեջ կարևոր դերակատարություն ունեցող անձեր են, որովհետև խոշոր ընկերություններ և մուլտիբիզնես ունեցող մարդիկ են և որոշակիորեն տիրապետում են տնտեսության տարբեր ճյուղերի վրա էական ազդեցության։

-Կառավարությունն ասում է՝ աջակցման ծրագրերը պետք է երկարաժամկետ արդյունք ապահովեն։ Այդ դեպքում որքանով է արդյունավետ համավարակից տուժած քաղաքացիներին միանվագ աջակցություն տալ։ Նրանց զբաղվածության հարցը լուծելու ռեսուրսներ չունե՞նք։

Բնականաբար ավելի լավ ճանապարհ է զբաղվածության հարցը լուծելը, որ մարդն ամեն ամիս աշխատանք և եկամուտ ունենա։ Պետական համապատասխան մարմինները պետք է վերլուծական միտքն ուժեղ աշխատացնեն, բայց նկատել եմ, որ իրենք ակտիվ չեն աշխատում։ Կառավարության ներսում համարձակ մտքերի պակաս կա, չգիտեմ նախարարները վախեցած են, պատասխանատվություն չեն վերցնում, թե չեն տիրապետում։ Կառավարությունը պետք է լավ տիրապետի և համապատասխան նախարարությունը պետք է վարչապետին ճիշտ կոնսուլտացնի, թե սոցիալ-տնտեսական իրավիճակը թաքնված կամ երևացող ինչպիսին է, ներկայացնի պարենային անվտանգության ռիսկերը, պարենի անհասանելիությունը շատ ընտանիքների, որ սովամահ են լինելու, գործազրկության ավելանալը։ Նախարարությունների կողմից, սակայն, ոչ մի վերլուծություն չենք տեսնում։ Պետական ապարատն աշխատավարձ է ստանում, գտնվում է աշխատանքի մեջ, մի մասը տանն է նստած՝ հեռավար է աշխատում, փողը ստանում է և գոնե իրենք պետք է այդպիսի գաղափարների վրա աշխատեն։ Նախարարությունները պետք է հանձնարարականներ տան, որ հետևյալ  հարցերի կանխատեսումները և դրանց առաջադիմական վերլուծություններն արվեն։  Բիզնեսը կորոնավիրուսից վերքեր է ստացել և դրանք բուժելու համար հարկավոր է խնամել բիզնեսին։ Խնամելու լավագույն ուղին գործարար միջավայրի պարզեցումն է, հարկերի մեծությունների փոխոխությունը, վարչարարության մոդելների փոփոխությունը, որ բիզնեսը հեշտ, սահուն աշխատի՝ առանց լարվելու, քրտնելու, շունչը կտրելու։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:53 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղական ներդրողներին պետք չի հուշտ անել, անընդհատ քշել. Տնտեսագետ
18:28 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀետկորոնավիրուսային շրջանում հարկավոր է մի շարք օրենքներում փոփոխություններ իրականացնել գործարար միջավայրն ավելի պարզեցնելու նպատակով
12:47 09/04/2020  |  ՏնտեսությունՄիկրոբիզնեսի մեծ մասը կսնանկանա. Տնտեսագետ
20:16 27/03/2020  |  ՏնտեսությունԲավականաչափ ՓՄՁ-ներ չեն կարողանա աջակցման ծրագրից օգտվել իրենց պատմությունների պատճառով. Մակարյան
18:33 27/03/2020  |  ՏնտեսությունԿառավարությանն առաջարկել էի սպասարկման և տուրիզմի ոլորտի ՓՄՁ-ներին դրամաշնորհ տրամադրել, որ ներքին ռեսուրսները լավացնեն. Գագիկ Մակարյան
12:39 13/03/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսով վարակվածների թվի ավելացման դեպքում հանրաքվեն կարող է էպիդեմիայի պատճառ դառնալ. Մակարյան
12:16 13/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆավթի էժանացումը կազդի ռուբլու վրա, ինչը վտանգավոր է Հայաստանի համար. Մակարյան
11:42 13/03/2020  |  ԿորոնավիրուսԳագիկ Մակարյանը կարծում է՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվողների թիվը կավելանա
11:27 13/03/2020  |  ԼՐԱՀՈՍՓոքր և միջին բիզնեսի եկամտաբերությունն ավելի կնվազի, նրանք ավելի կաղքատանան. Գագիկ Մակարյան
19:34 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանն անհասկանալի ինչ-որ պրոցեսներ է արգելում. Պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտ կա (տեսանյութ)

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]