Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Տնտեսվարողների համար բնական գազի սակագների բարձրացումը հաստատվեց. բյուջեն լցնելու նոր հնարավորություն՝ ի վնաս տնտեսության 06/19/2020   18:22  |  Տնտեսություն

2020 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը կանխատեսելի էր, քանի որ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ, այն դեպքում, երբ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Զուտ քաղաքական պայմանավորվածություններից ելնելով՝ մեր իշխանությունները ժամանակ շահեցին և կապիտալ ներդրումներ չկատարելու հաշվին «սուբսիդավորեցին» բնական գազի սակագինը. Օրինակ՝ պետք է փոխվեին խողովականները, սարքավորումները, սակայն ի հաշիվ դրա՝ գազի գինը մնաց նույնը։ Մինչդեռ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը դեռ 2019թ. դեկտեմբերին հայտարարում էր, որ Վրաստանից եկող մայր խողովակները շատ մաշված են և հիմնանորոգման կարիք ունեն։ Ըստ նրա՝ մայր խողովակներից շատերն 40-45 տարի գործում են առանց նորոգման, ինչի հետևանքով գազի լուրջ արտահոսք է լինում. ասել է թե՝ նաև կորուստների հաշվին է գազի սակագինը մնացել նույնը։ Իսկ այս ամենի արդյունքում տուժեց գազամատակարարման համակարգը և հնարավոր է՝ հետագա տարիներին ավելի մեծ գումարներ պահանջվի անհրաժեշտ կապիտալ ծախսերը չկատարելու հետևանքով։
Անդրադառնալով սպառողների համար սահմանված գազի սակագներին, հիշեցնենք, որ ՀՀ ՀԾԿՀ-ն որոշեց՝ 2020թ. հուլիսի 19-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, հաստատել հետևյալ սակագները (Տե՛ս աղյուսակը)՝

• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 100 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,

• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,

• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,

• Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ հիմնականում բնակիչների համար բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 139 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,

• Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 5,7 տոկոսով կամ 13,81 ԱՄՆ դոլարով։
Ամփոփելով վերջին 2 տարիների գազամատակարարման համակարգի վիճակը՝ պետք է փաստեմ, որ գործող իշխանություններն ի վիճակ չեղան ոչ միայն կասեցնել սահմանի վրա գազի գնի բարձրացումը, այլև չկարողացան իջեցնել բնակչության և տնտեսության համար գազի սակագները։ Ավելին՝ արդեն պաշտոնապես հաստատվեց բնական գազի սակագների բարձրացումը տնտեսվարողների համար, ինչի արդյունքում տեղի կունենան ապրանքների և ծառայությունների գների աճը, որը կդրվի սպառողների վրա, կամ մեր կազմակերպությունները արտաքին և ներքին շուկաներից դուրս կմղվեն, քանի որ գործընկեր երկրներում բնական գազի սակագինը անհամեմատ ցածր է, ինչը թույլ է տալիս ավելի էժան ապրանքներ արտադրել, իսկ այս իրավիճակում պարզապես շահեկան չի լինի Հայաստանում արտադրություն սկսելը։ Սեղմված բնական գազի թանկացման արդյունքում մեծ վնաս կկրեն նաև տաքսու, հանրային տրանսպորտի վարորդները՝ ստիպված լինելով իրենց գրպանից վճարել։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար հատկապես այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։

Մի հատկանշական փաստ ևս. բնական գազի սակագնի բարձրացման արդյունքում պետական բյուջեի հարկային մուտքերը կավելանան 15-20 մլն ԱՄՆ դոլարի չափով, ինչին և անհամբեր սպասում են իշխանությունները։

Հիշեցնեմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ավելի բարձր սակագնի հայտ էր ներկայացրել՝ խոստանալով 2020-2024 թվականներին շուրջ 60,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում կատարել։ Ակնհայտ է, որ գազամատակարարման համակարգը այդ ներդրումների կարիքը ունի։ Նկատի ունենալով, որ 2020 թվականի ընթացքում բնական գազի բորսայական գինը գրեթե երկու անգամ ավելի ցածր է սահմանի վրա վաճառվող գազի գնից, Հայաստանը լավ հնարավորություն ունի նվազագույնը 2021 թվականի համար կնքել ավելի գազի մատակարարման ավելի շահավետ համաձայնագիր, ինչը թույլ կտա 2021 թվականին իջեցնել բնական գազի սակագները և ֆինանսավորել գազամակատարարման համակարգի ներդրումները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է վերանայել կառավարության որդեգրած էներգետիկ քաղաքականությունը և պատասխանատվության կանչել գազային բանակցությունները տապալած պատասխանատու պաշտոնյաներին։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:20 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍՋավադյանին իր նոր պաշտոնում լուրջ փորձություններ են սպասվում. դժվար է լինելու դրսից փող բերելը. ՀՅԴ
20:11 04/06/2020  |  ՏնտեսությունՆա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան
19:47 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍ19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունը փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար. տնտեսագետ
11:32 26/05/2020  |  ՄեկնաբանությունԱյս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է. Պարսյան
14:35 22/05/2020  |  Վերլուծություններ2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը
16:04 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր ժողովուրդը վաստակել է արժանապատիվ աշխատանքի իրավունքը, սակայն դեռեւս չի վաստակել այդ հնարավորությունը. Սուրեն Պարսյան
20:41 27/04/2020  |  ՏնտեսությունԱջակցության ծրագրերը մեծ հասցեականություն չունեն և դրանց մեծ մասն իմիտացի է ստեղծում, որ օգնություն են տրամադրում. տնտեսագետ
00:00 23/04/2020  |  ՎերլուծություններԲնակիչ-բաժանորդներին 3-6 ամիս տարաժամկետ վճարման հնարավորություն պետք է տալ-
12:30 13/04/2020  |  ՎերլուծություններԷստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները
15:01 03/04/2020  |  ՏնտեսությունԴոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ

Արխիվ

[]