ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
87-ի անխոս քաղաքական դատավարությունը՝ որպես փախուստ գերխնդրից 06/16/2020 21:33 | Վերլուծություններ
Տարիներ ու տասնամյակներ շարունակ ադրբեջանցիները նախահարձակ քաղաքականություն են վարել՝ իրենց սուտ ու ապակողմնորոշիչ տեղեկատվությամբ հեղեղելով աշխարհը, իսկ մենք նախ՝ ծիծաղել ենք նրանց անհեթեթությունների վրա, հետո՝ արհամարհանքով ու քամահրանքով վերաբերվել… ՈՒ եթե նախկինում՝ ժամանակ առ ժամանակ պատասխան է տրվել՝ հակահարված որպես, արդեն 2 տարի այս համատեքստում ոչինչ չի արվում: Խաղաղություն է քարոզվում, խաղաղության պատրաստվելու անհասկանալի կոչեր են հնչում:
Մենք սովորաբար, մտածել ենք, թե սուտն ու կեղծիքը, պատմության կեղծարարությունը երկար ճանապարհ չունի: Ավաղ, այդպես չէ: Հայտնի միտք է՝ եթե հարյուր անգամ նույն սուտն ասվում է, ապա մարդիկ արդյունքում հավատում են դրան:
Արցախցին հարյուրամյակներ շարունակ հայկական բացառիկ գորգեր է գործում, բայց Ադրբեջանը մեզնից գողացած գորգերով գորգի թանգարան է բացում, մշակութային դաշտում գողանում ու գողանում է՝ պատմաճարտարապետական հուշարձաններից, պարերից մինչև հայկական խոհանոցի ցայտուն նմուշներ: Ավելին, նախահարձակ դիմում է միջազգային կառույցներին, մեկ՝ հայկական քոչարին, մեկ՝ հայկական տոլման ադրբեջանական ժառանգություն գրանցելու համար, իսկ մերոնք սրանց հետևից շարունակ հերքելով ու հակափաստարկներ բերելով են հաստատում մերը: Աշխարհին համոզելով, թե մերը մերն է:
Մի քանի տարի առաջ ադրբեջանցիները ռուսական «Արխիտեկտուրա» ամսագրի մի ողջ համար էին գնել, ուր հայկական հուշարձանները ներկայացրել էին որպես ադրբեջանական: Իսկ տվյալ ամսագրի խմբագիրը մերոնց ասել էր՝ դուք էլ գումար և նյութեր տվեք, Հայաստանի վերաբերյալ էլ կտպենք: Այսինքն, դուք էլ տպեք՝ հերքելով ադրբեջանցիներին: Այս նույն մոտիվներով այսօր եվրոպական երկրներում գրքեր ու ամսագրեր է, որ թուրք-ադրբեջանական եղբայրությունը պատվիրում է և տարածում: Տեղեկատվական պատերազմ է: Իսկ Հայաստանում հատկապես այսօր նման պատերազմ չկա, քանի որ ներկա իշխանությունների վեջն էլ չի մեր թշնամիների կողմից տոտալ տարածվող ստահոդ հրապարակումները հերքելը:
Այսօր Ալիևը կիրթ է և ինտելեկտուալ և թշնամիների դեմ պայքարելու փոխարեն՝ ներքին թշնամիներ են ստեղծվում ու ասֆալտին փռվում, պատերին ծեփվում: Արդեն 2 տարի շարունակ:
Զուգահեռաբար՝ ոմն Թուրալ Գյանջալիևը ադրբեջանական կեղծարարության բացառիկ օրինակ է ցուցանում և աշխարհն այդ կուտն ուտում է: Ավելին, ՀՀ ներկա ղեկավարն է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» անգո ձևակերպմանը գոյություն տալիս: Ասենք, Երբ Ալիևը հայտարարում է, թե «Էրիվանն ադրբեջանական քաղաք է»՝ ոչ- ոք Հայաստանում լուրջ չի ընդունում, նույն կերպ էլ էս մարդը տեսանյութ է տարածում՝ ինքզինքը ներկայացնելով որպես Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքի ընտրված ներկայացուցիչ, մենք դարձյալ լուրջ չենք ընդունում: Բայց Փաշինյանը բազմիցս է արդեն հրապարակային այս ձևակերպումն օգտագործել:
Այն, որ աշխարհում կան պետություններ, որ լուրջ են ընդունում սա, մի բան է, այն, որ ՀՀ վարչապետն է այն գործոն դարձնում, բոլորովին այլ բան է:
Դրա համար էլ մի ոտքը պնդացնելուց հետո՝ թեկուզ վիրտուալ, Գյանջալիևը արդեն ներկայանում է որպես 2020 թվականի մարտի 20-ից Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ Ստեփանակերտի թիվ 122 ընտրատարածքից:
Նա կոնկրետ խնդիր է լուծում՝ որը քիչ անց հնարավորություն է տալու ադրբեջանցիներին այնքան տարածվել Արցախում, որ ընտրությունների արդյունքներով իրենց ցանկալի նպատակին հասնեն:
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Փաշինյանը լեռնագագաթներից անգամ խաղաղության ուղերձներ ենք հղում: Հայերը խաղաղության ուղերձ հղելու խնդիր չունեն, քանի որ երբեք այլ հայրենիքների վրա աչք չեն տնկել: Մեր չորս կողմում գտնվող աշխարհագրորեն մեր հարևանները՝ Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան՝ 4-ն է գիշանգղների հանգույն Հայաստանից պոկել, Հայաստանը բզկտել են: Մեր հայրենիքը՝ ծովից ծով ՝փոքրացրել, սրտաչափ ենք դարձրել, որի տրոփյունն այս ծայրից այն ծայրը լսելի է: 20-րդ դարավերջին ազատագրական պայքարի արդյունքում մեր սերունդը կարողացել է ազատագրել հայրենիքի որոշ հատվածներ: Այն սրբազան է մեզ համար և Հայաստան-Արցախ առկա փաստացի իրականությունից շեղվելը ճակատագրական է լինելու:
Արցախը Հայաստանի դարպասն է: Մեր կյանքի դարպասը: Հայաստանի Հանրապետության գոյության առհավատչյան:
Սա է իրականությունը: Իսկ որ իրականությունից միտումնավոր շեղվում և հասարակությանն ամեն օր մեր գերխնդիրներից շեղելով , ազգը պառակտելով երկիրն անվերադարձելիության կետին են մոտեցնում իշխանությունները, աներկբա է: Դրա օրինակն այսօր ԱԺ-ում՞ ԲՀԿ ղեկավարի հանդեպ 87 -ի անխոս-անլեզու քաղաքական «դատավարությամբ» տեսանք:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ