ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե անգամ ԲՀԿ-ն քաղաքական դաշտից չեզոքանա, նրանք ընդհանրապես Հայաստանից են չեզոքանալու. Գևորգ Պետրոսյան 06/15/2020 18:19 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանությունն անորոշ հայտարարություն արեց առանց անուն նշելու։ Հավաքը եղել է ինքնաբուխ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ շենքի մոտ կազմակերպված հավաքի առթիվ հարուցված քրեական գործին։
Նշենք, ԱԱԾ շենքի մոտ կազմակերպված մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
«Որևէ մեկը հավաք չի կազմակերպել, հետևաբար ոստիկանության հայտարարությունը հավաք կազմակերպողներին, ուղղակի անհիմն է։ Ոչ մեկ չի կազմակերպել որևէ հավաք։ Թող որևէ մեկն ապացուցի, որ անձամբ որևէ պատգամավոր մեկին տարել է հավաքի։ Ժողովուրդը, լրատվամիջոցներից իմանալով այդ մասին, իր կամքով, ինքնաբուխ հավաքվել է, որևէ մեկը հավաք չի կազմակերպել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Դիտարկմանը, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշում է սոցցանցերում հայտնված տեղեկատվության, այդ թվում սքրինշոթերի մասին, որոնցից պարզ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներին կոչ են անում հավաքվել այնտեղ, ներկա գտնվեն, պատգամավորն ասաց, որ սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում. «Ալեն Սիմոնյանն իր բանուգործը թողած փոխանակ մի հատ օրենքի նախագիծ հեղինակի, ընկած է բանսարկություններ անելու հետևից։ Ոնց կարող է նման բան լինել, եթե ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Էդ մարդը ոչ տնից դուրս է եկել, ոչ հեռախոսային կապից է օգտվել։ Ո՞նց կարող է նման բան լինել։ Ալեն Սիմոնյանը թող հիշի՝ ինչ է աշխատում և ում շնորհիվ է հայտնվել այդտեղ։ Որևէ մեկը որևէ մեկին չի զանգել, ասել։ Նրանց ուզածն այն է, որ ԲՀԿ-ին չեզոքացնեն քաղաքական դաշտից, բայց եթե անգամ ԲՀԿ-ն քաղաքական դաշտից չեզոքանա, նրանք ընդհանրապես Հայաստանից են չեզոքանալու, որովհետև հայ ժողովուրդը նման կերպարներ չի հանդուրժում»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնալով քաղաքական իշխող ուժի՝ երեկ պատգամավորների նկատմամբ ոստիկանների գործողությունների վերաբերյալ գնահատականներին, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ինչպես են օրինական համարում, որ ոստիկանն օրինակ հարվածել, վնասել է մեր պատգամավորներից Կարինե Պողոսյանի թևը։ Ո՞նց են օրինաչափ համարում, մի քիչ ամոթ է պետք ունենալ»։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությունների այն պնդմանը, որ այս քրեական գործերը կային նախքան Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ եթե Գագիկ Ծառուկյանը նման հայտարարությամբ հանդես չգար, որևէ քրեական գործի մասին այսպիսի աղմկոտ իրադարձություններ չէին ծավալվի. «Սրանով վարկաբեկում են մեր իրավապահ համակարգը։ Այսինքն եթե նման քրեական գործեր կային, ինչի՞ն էին սպասում իրավապահ մարմինները։ Սպասում էին, որ Ծառուկյանը քաղաքական հայտարարություն անի, որ նոր հիշեն իրենց վարույթում ինչ գործեր կայի՞ն։ Իրավապահ մարմինները պարտավոր էին իրենց վարույթում եղած գործերին արագ ընթացք ու լուծում տան»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվի և ԲՀԿ առաջնորդը զրկվի անձեռնմխելիությունից, ապա ինչ գործողություններ կանի խմբակցությունը, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Դա այնսպիսի հարց է, որ իմ անձնական որոշելիք չէ, եթե նման բան կլինի խմբակցությունը կքննարկի և համապատասխան քայլեր կիրականացնի»։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ